Հիթ Լեդջեր
Հիթքլիֆ Էնդրյու «Հիթ» Լեջեր (անգլ.՝ Heathcliff Andrew "Heath" Ledger), ապրիլի 4, 1979[1][2][3][…], Պերթ, Ավստրալիա - հունվարի 22, 2008[4][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրալա-ամերիկյան դերասան։
Հիթ Լեդջեր անգլ.՝ Heath Ledger | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||
Հասակը | 185 սմ | ||||||||||||
Ծնվել է | ապրիլի 4, 1979[1][2][3][…] | ||||||||||||
Ծննդավայր | Պերթ, Ավստրալիա | ||||||||||||
Մահացել է | հունվարի 22, 2008[4][1][2][…] (28 տարեկան) | ||||||||||||
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | ||||||||||||
Կրթություն | Guildford Grammar School? | ||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||
Ազգություն | Irish Australian? | ||||||||||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, կինոռեժիսոր, կինոդերասան և բնավորության դերասան | ||||||||||||
Ակտիվ շրջան | 1985–2009 | ||||||||||||
Ժանրեր | Մարտական, Դրամա, Մելոդրամա | ||||||||||||
Ընտրանի | "Մռայլ ասպետը", "Ասպետի պատմությունը", "Հայրենասերը" | ||||||||||||
Համատեղ ապրող(ներ) | Միշել Ուիլյամս | ||||||||||||
Երեխա(ներ) | Matilda Ledger? | ||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, MTV կինոմրցանակ լավագույն չարագործին, BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար, Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ և Սատուրն մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար | ||||||||||||
|
ԿենսագրությունԽմբագրել
Հայտնի դերասան Հիթքլիֆ Էնդրյու (Հիթ) Լեջերը ծնվել է 1979 թվականի ապրիլի 4-ին Պերտե քաղաքում։ Մայրը՝ Սելլի Լեջեր Բելլը, ֆրանսերենի դասատու էր, իսկ հայրը՝ Կիմ Լեջերը, ավտոմրցարշավորդ և լեռնային ինժեներ։ Հիթը և նրա քույրը՝ Քեթրինը, կոչվել են Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք» վեպի հերոսների անունով։ Երբ Հիթը տասը տարեկան է լինում, նրա ծնողները բաժանվում են, երեխան մնում է մոր հետ, բայց շարունակում լավ հարաբերություններ պահել հոր հետ։ Գիլֆորդի դպրոցում սովորելիս Հիթքլիֆը ակտիվ կերպով զբաղվում էր սպորտվ, պարերով, բացի դրանից, խաղում դպրոցի թատերական ստուդիայում։ Տասնհինգ տարեկանում նա դառնում է դպրոցի դերասանական թիմի ղեկավար և վերջնականապես ընտրում դերասանի մասնագիտությունը։ Նկարահանվելով մի քանի ավտրալիական ֆիլմերում Հիթը բավականին հայտնի է դառնում և ստանում է առաջարկներ նկարահանվելու ԱՄՆ-ում։
2000 թվականին Հիթ Լեջերը նկարահանվում է «Հայրենասերը» ֆիլմում Մել Գիբսոնի հետ միասին։ Այդ ֆիլմի շնորհիվ Լեջերը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում։ Հոլիվուդում Լեջերը նկարահանվել է տասնինը ֆիլմերում, որոնց թվում են «Իմ ատելության 10 պատճառները», «Ասպետի պատմություն», «Սապատավոր լեռը», «Խավարի ասպետը» ֆիլմերը։ «Խավարի ասպետը» ֆիլմում Ջոկերի դերի համար Հիթ Լեջերը հետմահու պարգևատրվում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներով։ Նա պատմության մեջ երկրորդ դերասանն է, ով հետմահու պարգևատրվել է «Օսկար» մրցանակով։
2008 թվականի հունվարի 22-ին ժամը 15։31 Հիթ Լեջերին գտնում են մահացած իր Մանհեթենի բնակարանում։ Հետազոտության արդյունքում պարզվում է, որ դերասանը մահացել է սուր թունավորումից, որը առաջացել է ցավազրկողների, քնաբերների և տրանկվիլիզատորների համատեղ ազդեցությունից։
ՖիլմագրությունԽմբագրել
ԴերակատարումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2008/01/23/movies/23ledger.html