Էմիլի Բրաունինգ
Էմիլի Ջեյն Բրաունինգ (անգլ.՝ Emily Jane Browning, դեկտեմբերի 7, 1988[1][2], Մելբուռն, Ավստրալիա[3]), ավստրալիացի դերասանուհի, երգիչ և մոդել։ Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին, «Որոտի արձագանք» հեռուստատեսային ֆիլմում փոքր դեր խաղալով։ Մեծ ճանաչում նրան բերեց Վայոլեթ Բոդլերի դերը, Դանիել Հենդլերի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները» վեպի էկրանավորման մեջ։
Էմիլի Բրաունինգ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1988[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[3] |
Կրթություն | Eltham High School? |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել և կինոդերասանուհի |
Այլ առավել հայտնի ֆիլմերը և հեռուստասերիալները Էմիլի Բրաունինգի մասնակցությամբ. «Ուրվական նավ» (2002), «Անկոչները» (2009), «Քնած գեղեցկուհին» (2011), «Արգելված ընդունելություն» (2011), «Հյուր» (2013), «Վառիր ինձ» (2013), «Կախարդություն, կախարդություն» (2013), «Ամառը փետրվարում» (2013), «Տեր, օգնիր աղջկան» (2014), «Պոմպեյ » (2014), «Լեգենդ» (2015) և «Ամերիկյան աստվածներ» (2017)։
2011 թվականին Էմիլին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Sucker Punch», իսկ հետո թողարկել է «Plush» (2013) և «God Help the Girl» (2014) ալբոմները։
Կենսագրություն խմբագրել
Էմիլին ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Մելբուրն (Ավստրալիա) քաղաքում, Էնդրյու և Շելլի Բրաունինգների ընտանիքում։ Նա ունի երկու կրտսեր եղբայրներ՝ Մեթյու ու Նիկոլաս[4]. 2006 թվականին ավարտել է Էլթեմի դպրոցը։ Մանկուց Էմիլին սիրել է ստեղծագործել, նա սիրում էր կարդալ տարբեր գրականություն, զբաղվել դիզայնով և շատ լուսանկարում էր։ Բայց ամենից շատ երազում էր խաղալ թատրոնում և կինոյում։
Այդ պատճառով մանկուց մասնակցել է դպրոցական ներկայացումներին և բեմադրություններին։ Շուտով իր ստեղծագործական ունակություններին սկսել են ուշադրություն դարձնել և ամեն անգամ խորհուրդ էին տալիս շարունակել դերասանական կարիերան։ 1998 թվականին Էմիլիին առաջարկել են մի փոքր դեր «Որոտի արձագանք» հեռուստասերիալում, այս դերի կատարումից հետո, նա լրջորեն սկսել է զբաղվել դերասանական կարիերայով։
Կարիերա խմբագրել
Առաջին դերեր խմբագրել
Էմիլիի կարիերան սկսվել է տասը տարեկանում, փոքր դերով «Որոտի արձագանք» հեռուստասերիալում, նկարահանված «Hallmark» հեռուստաընկերության համար։ Շուտով նա սկսել է հայտնվել փոքր դերերով ավստրալիական ֆիլմերում և հեռուստատեսային ներկայացումներում, հետո նա ստացել է Ալիսիայի դերը «Ինչ-որ բան օդում» հեռուստասերիալում (2000-2001) ու Հեյլի Ֆուլթոնի դերը «Բլուհիլերներ» հեռուստասերիալում (2000-2002)։ 2001 թվականին Բրաունինգը հայտնվել է գլխավոր հերոս Սթիվ Մայերսի (նրան խաղացել էԲիլլի Քոննոլին) դստեր դերում, «Մարդը, ով դատավիճել է Աստծո հետ» ֆիլմում[5]։
Սակայն երիտասարդ դերասանուհին հայտնի դարձավ լայն միջազգային հանդիսատեսին Քեթի Հարվուդի փոքրիկ, բայց շատ հիշարժան դերից հետո, «Ուրվական նավ» (2002) թրիլերում, որի համար նույն տարում նա արժանացել է «Ավստրալիայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի» մրցանակին, որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»[6]։
2003 թվականին նա նկարահանվել է «Քելլիի ավազակախումբը» ֆիլմում, որտեղ իր գործընկերներն էին Օրլանդո Բլումը և Հիթ Լեդջերը։
Հետո, հաջորդ տարի, դերասանուհին խաղացել է Վիոլեթ Բոդլերերի դերը, Դանիել Հենդլերի «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն» գրքերի շարքի էկրանավորմանը[7]։
2008-2011 խմբագրել
2005 թվականից մինչև 2008 թվական, դերասանուհին ոչ մի տեղ չի նկարահանվել։ 2009 թվականին Էմիլին նշել է իր վերադարձը կինո, «Անկոչները» սարսափ ֆիլմում գլխավոր դերակատարությամբ։
2006 թվականին դերասանուհին հայտնվել է «Evermore» խմբի, «Light Surrounding You» կոմպոզիցիայի երաժշտական տեսահոլովակում։ Այդ նույն թվականին նա նկարահանվել է «Light Surrounding You» երաժշտական տեսահոլովակում։ Կադրից դուրս խումբը հայտնել է. «Մենք այդքան էլ լավ դերակատարներ չենք, այդ պատճառով մենք որոշեցինք վերցնել Էմիլիին»[8]։
Այնուհետև նա չներկայացավ «Մթնշաղ» ֆիլմի համար, Բելլա Սվոնի դերի համար լսումների փորձին, պատճառաբանելով հոգնածությունը, չնայած հեղինակի՝ Ստեֆանի Մայերի հավանությանը[9][10]։
2009 թվականից հետո ռեժիսոր Զաք Սնայդերը, «Հսկիչները» և «300 սպարտացիները» ֆիլմերի ստեղծողը, 21-ամյա դերասանուհուն առաջարկել է Տիկնիկ աղջկա դերն իր նոր «Արգելված ընդունելություն» ֆիլմում։
Քանի որ Բրաունինգն այն ժամանակ անընդհատ աշխատում էր կինոյի մեջ, 2010 թվականի փետրվարին հայտարարվեց, որ նա խաղալու է գլխավոր դերը Ավստրալիայի «Քնած գեղեցկուհի» անկախ ֆիլմում[11][12]։
2012 - մինչ օրս խմբագրել
«Քնած գեղեցկուհին» ֆիլմի նկարահանումներից հետո, դերասանուհին մեկնեց Չիլի, Սեբաստիան Սիլվայի «Կախարդություն, կախարդություն» (2013) ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմը ցուցադրվել է 2013 թվականին «Սանդենս» կինոփառատոնում, իսկ Film.com կայքը ֆիլմը բնութագրել է, որպես 2013 թվականի լավագույն ֆիլմերից մեկը։
2012 թվականին նա փոխարինել է անգլիացի դերասանուհի Օֆելիա Լովիբոնդին, «Ամառը փետրվարում» ֆիլմում[13]։
2012 թվականի հուլիսին Բրաունինգին հրավիրել են նկարահանվել «Տեր, օգնիր աղջկանը» երաժշտական ֆիլմում, նրա խաղընկերները դարձել էին Օլլի Ալեքսանդերը, Հաննա Մյուրրեյը, Փյեր Բուլանջեն Սարա Սվայրը և ուրիշներ[14]։
Էմիլի Բրաունինգը, ոչ միայն դերասանուհի է, այլև երգիչ։ Հատուկ «Արգելված ընդունելություն» ֆիլմի համար, նա ձայնագրել է Eurythmics - «Sweet Dreams», Pixies - «Where Is My Mind?» և The Smiths խմբի «Asleep» երգերի քավեր-տարբերակները։
Հետո դերասանուհին նկարահանվել է «Պոմպեյ » պատմա-արկածային աղետ ֆիլմում, Փոլ Անդերսոնի ղեկավարությամբ։ Նրա խաղընկերները դարձել էին Քիթ Հարինգթոնը, Քերի Էնն Մոս, Ջարեդ Հարիսը, Քիֆեր Սազերլենդը, Ադեվալե Ակինոույե-Ագբադջեն, Ջեսիկա Լուկասը և ուրիշներ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2014 թվականին փետրվարի 19-ին։
2016 թվականի մարտի 17-ին, Էմիլի Բրաունինգը հաստատվել է Լորա Մունի դերին «Starz» ալիքի «Ամերիկյան աստվածներ» հեռուստասերիալում։
Անձնական կյանք խմբագրել
Բրաունինգն ընդմիջում կատարեց իր դերասանական կարիերայում, որպեսզի ավարտի իր ուսումը «Էլթեմ» միջնակարգ դպրոցում և 2006 թվականի նոյեմբերին ստացել է Վիկտորիանական սերտիֆիկատ։
2011 թվականից Էմիլի Բրաունինգը հարաբերություններ է ունեցել անգլիացի դերասան և մոդել Մաքս Այրոնսի հետ, նրանք հանդիպում էին են մոտ մեկ տարի, բայց 2012 թվականի ամռանը զույգը բաժանվեց, պատճառը եղել է երկուսի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը[15]։
Ֆիլմագրություն խմբագրել
Թիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1998 | Որոտի արձագանք | The Echo of Thunder | Օպալ Ռիչի |
1999 | Բարձր օդաչուներ | High Flyers | Ֆիբի Մեյսոն |
2000 | Փոթորկային քարեր | Thunderstone | Կլիո |
2000-2001 | Ինչ-որ բան օդում | Something in the Air | Ալիսիա |
2000-2002 | Բլուհիլերներ | Blue Heelers | Հեյլի Ֆուլթոն |
2001 | Շիկահերուհի | Blonde | Ֆլիս |
2001 | Գալիֆաքս. Աստվածի դերը խաղալիս | Halifax f.p: Playing God | Քրիսթի Օ՛Կոնոր |
2001 | Մարդը, ով դատավիճել է Աստծո հետ | The Man Who Sued God | Ռեբեկկա Մայերս |
2002 | Ուրվական նավ | Ghost Ship | Քեթի Հարվուդ |
2003 | Քելլիի ավազակախումբը | Ned Kelly | Գրեյս Քելլի |
2003 | Մութը վրա է հասնում | Darkness Falls | Քեյթլին Գրին |
2003 | Անձրևից հետո | After the Deluge | Մեդի |
2004 | Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները | Lemony Snicket’s A Series of Unfortunate Events | Վայոլեթ Բոդլեր |
2006 | Անօգնական | Stranded | Փենի |
2009 | Անկոչները | The Uninvited | Աննա Իվերս |
2011 | Արգելված ընդունելությու | Sucker punch | Տիկնիկ |
2011 | Քնած գեղեցկուհին | Sleeping Beauty | Լյուսի |
2013 | Կախարդություն, կախարդություն | Magic, magic | Սարա |
2013 | Հյուր | The Host | Աննի |
2013 | Ամառը փետրվարում | Summer in February | Ֆլորենս Քարթեր-Վուդ |
2013 | Վառիր ին | Plush | Հեյլի |
2014 | Տեր, օգնիր աղջկանը | God Help the Girl | Եվա |
2014 | Պոմպեյ | Pompeii | Կասիյա |
2015 | Լեգենդ | Legend | Ֆրենսիս Շի |
2015 | Շանգրի-Լա Սյութ | Shangri-La Suite | Քարեն |
2017 | Ամերիկյան աստվածներ | American Gods | Լորա Մուն / Էսի Մաքգոուեն |
2017 | Ոսկե ելքեր | Golden Exits | Նաոմի |
Վիդեոխաղեր խմբագրել
Թիվ | Խաղ | Կերպար | Примечания |
---|---|---|---|
2004 | Lemony Snicket’s A Series Of Unfortunate Events | Վայոլեթ Բոդլեր | հնչունավորում |
Սկավառակագրություն խմբագրել
Թիվ | Երգ | Ալբոմ |
---|---|---|
2011 | "Sweet Dreams (Are Made of This)" | Sucker Punch |
"Where Is My Mind?" (Yoav featuring Emily Browning) | ||
"Asleep" | ||
2013 | "Introdubtion" | Plush |
"Close Enough to Kill" | ||
"Half of Me" | ||
"The Look in Your Eye" (Jack Version) | ||
"Half of Me" (Enzo Remix) (featuring Thomas Dekker) | ||
2014 | "Act of the Apostle" | God Help the Girl |
"Pretty When the Wind Blows" | ||
"God Help the Girl" | ||
"The Psychiatrist Is In" | ||
"If You Could Speak" (with Hannah Murray) | ||
"Perfection as a Hipster" (with Neil Hannon) | ||
"Come Monday Night" | ||
"I'm Not Rich" (with Hannah Murray and Olly Alexander) | ||
"I'll Have to Dance with Cassie" | ||
"Musician, Please Take Heed" | ||
"Down and Dusky Blonde" (with Hannah Murray) |
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Ցանկը բերված է ըստ IMDb կայքի[16].
Պարգև | Թիվ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
AACTA Awards | 2002 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Ուրվական նավ | Հաղթանակ |
Լավագույն երիտասարդ դերասանուհի | Գալիֆաքս. Աստվածի դեր խաղալով | Հաղթանակ | ||
2004 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | После ливня | Առաջադրված | |
2005 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները | Հաղթանակ | |
Միջազգային կարգով լավագույն դերասանուհի | Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները | Հաղթանակ | ||
Выбор критиков | 2005 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները | Հաղթանակ |
Երիտասարդ դերասան | 1999 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Որոտի արձագանք | Առաջադրված |
2005 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտությունները | Առաջադրված | |
Ashland Independent Film Festival | 2007 | Лучший актёрский ансамбль | Անզոր | Առաջադրված |
Hamptons International Film Festival | 2011 | Լավագույն դերասանուհի | Քնած գեղեցկուհին | Հաղթանակ |
Golden Schmoes Awards | 2011 | Լավագույն T&A տարվա ալբոմ | Sucker Punch | Առաջադրված |
Ավստրալիական կինոքննադատների ասոցիացիա | 2012 | Լավագույն դերասանուհի | Քնած գեղեցկուհին | Առաջադրված |
Ավստրալիայի կինոքննադատների խմբակ | 2012 | Լավագույն դերասանուհի գլխավոր դերում | Քնած գեղեցկուհին | Առաջադրված |
Alliance of Women Film Journalists | 2012 | Ամենամեծ տարիքային տարբերությունը (սիրային տեսարաններում) | Քնած գեղեցկուհին | Առաջադրված |
Սանդենս | 2014 | Լավագույն դրամատիկ դերասանուհի | Տեր, օգնիր աղջկանը | Հաղթանակ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1021164763 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Emily Browning – Celebrity». TV Guide (անգլերեն). Վերցված է 30 июня 2011-ին.
- ↑ «Emily Browning 2014 02 05 (11:03am) The Man Who Sued God 2001 By R.R.S Sweden». YouTube (անգլերեն). Վերցված է 25 июля 2014-ին.
- ↑ «AACTA Winners & Nominees 2000-2010 2002». Australian Film Institute (անգլերեն). Վերցված է 21 мая 2012-ին.
- ↑ «Interview: Emily Browning for "Lemony Snicket's A Series of Unfortunate Events"». darkhorizons.com. 13 декабря 2004. Արխիվացված է օրիգինալից 27 июля 2014-ին. Վերցված է 25 июля 2014-ին.
{{cite web}}
: Unknown parameter|l anguage=
ignored (օգնություն) - ↑ «Emily Browning». Thewest.com.au (անգլերեն). 20 апреля 2007. Արխիվացված է օրիգինալից 30 сентября 2007-ին. Վերցված է 3 апреля 2017-ին.
- ↑ «Twilight the Movie (archives)». StephenieMeyer.com (անգլերեն). Վերցված է 3 апреля 2017-ին.
- ↑ «Emily Browning addresses her Twilight notoriety». Mtv.com (անգլերեն). Վերցված է 4 апреля 2011-ին.
- ↑ «Who's who in Tim Winton's Cloudstreet». The Australian (անգլերեն). 3 февраля 2010. Վերցված է retrieved 4 апреля 2011-ին.
- ↑ Michael, Bodey (3 февраля 2010). «Who's who in Tim Winton's Cloudstreet». The Australian (անգլերեն). Վերցված է 14 апреля 2011-ին.
- ↑ «Emily Browning Will Spend 'Summer In February' Instead Of Ophelia Lovibond». IndieWire (անգլերեն). 13 января 2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Hannah is currently filming the lead in GOD HELP THE GIRL with Emily Browning». TroikaTalent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 16 июня 2012-ին.
- ↑ Mahlmeister, Chrissy. «Max Irons talks about crushing on Kate Moss, his Love of Uggs, and more in our exclusive interview» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 31 июля 2012-ին.
- ↑ «Emily Browning Awards». Emily Browning-IMDb (անգլերեն). 3 апреля 2017.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էմիլի Բրաունինգի կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Բրաունինգ» հոդվածին։ |