Դասթին Հոֆման
Դասթին Հոֆման (անգլ.՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը՝ Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
![]() անգլ.՝ Dustin Lee Hoffman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1937[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Սանտա Մոնիկա քոլեջ, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Լոս Անջելեսի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և հեռուստահաղորդավար |
Ամուսին(ներ) | Լիզա Հոֆման |
Երեխա(ներ) | Ջեյք Հոֆման |
Պարգևներ և մրցանակներ | |
Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում։ Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով և ստացած մրցանակներով, արժանի է կոչվելու ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։ Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը։
Կենսագրություն Խմբագրել
Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան)։ Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են։ Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել[5]։ Հայրը՝ Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով՝ բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն։ Փորձել է նաև բացել սեփական բիզնես՝ «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող[6], ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ։ Մայրը՝ Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909 - 1981)։
Դասթինը ընտանիքում երկրորդ երեխան էր։ Մեծ եղբայրը՝ Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր։ Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր։ Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ։ Արդեն դպրոցից սկսած նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995 թվականին ավարտելով Լոս Անջելեսի դպրոցը ընդունվում է Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց կիսատ թողնելով այնտեղ ուսումը սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի՝ «Pasadena Playhouse» դերասանական կուրսերին։
Անձնական կյանք Խմբագրել
Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել։
Նրա առաջին կինը Էնն Բյոռնն էր (ծն. 1943 թ.), նրանք ամուսնացել են 1969 թվականին մայիսի 4-ին։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կարինը (ծն. 1966, մինչև օրինական ամուսնությունը), ով հետագայում որդեգրվել է Հոֆմանի կողմից և Ջենը (ծն. 1970)։ Նրանց համատեղ ամուսնական կյանքը կարելի է ասել չի ստացվում և 1980 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնալուծվում են։
Ամուսնալուծությունից մի քանի օր անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին, Հոֆմանը ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Ջեկոբ Էդուարդս (1981), Ռեբբեկա (1983), Մաքսվելլ Գեոֆրի (1984) և Ալեքսանդրա Լիդիա (1987)։
Դերասանը ընկերական մոտիկ կապերի մեջ է հայտնի դերասաններ Ուորեն Բիթիի, Ռոբերտ Դյուվալի և իր ուսանողական ընկեր Ջին Հեքմենի հետ։
Քաղաքականություն Խմբագրել
Դասթին Հոֆմանը ունի լիբերալ հայացքներ։ Նա երկար ժամանակ աջակցում էր ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը և անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերին[7]։
1997 թվականին Հոլիվուդի մի քանի այլ աստղերի ու հայտնի կինոդեմքերի հետ ստորագրում է գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլին ուղղված բաց նամակ, որը տպագրվում է «International Herald Tribune» թերթում։ Նամակը վերաբերվում էր Գերմանիայի Սաենտոլոգիայի կրոնական ուղղության հետևորդների իրավունքների պաշտպանությանը[8]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում, սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը 1967 թվականին «Վագրի ելքը» ֆիլմում էր, իսկ նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն ունեցավ։
Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավորներ ֆիլմերն են.
Մրցանակներ Խմբագրել
52 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 25-ի։ Դրանց թվում՝
- 2 Օսկար - «Կրամերն ըննդեմ Կրամերի» և «Անձրևի մարդը» ֆիլմերի համար Օսկար լավագույն դերասանի համար
- 6 «Ոսկե Գլոբուս»
- 5 «BAFTA»
- 1 «Սեզար»
- 4 Դավիթ դի Դոնատելլո
- 1 «Էմմի (մրցանակ)»
- Բեռլինի, Սան Ֆրանցիսկոյի և Չիկագոյի կինոփառատոնների մեկական մրցանակ և այլն
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ «Դասթին Հոֆմանի կենսագրություն»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 25
- ↑ Դասթին Հոֆմանի կենսագրություն Yahoo! Movies կայքում
- ↑ «NEWSMEAT ▷ Dustin Hoffman’s Federal Campaign Contribution Report»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 25
- ↑ Nelan Bruce W. (1997-02-10)։ «Does Germany Have Something Against These Guys?»։ Time։ ISSN 0040-781X։ Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22
Գրականություն Խմբագրել
- Lenburg, Jeff Dustin Hoffman։ Hollywood’s Antihero. - iUniverse, 2001. - 206 с. - ISBN 9780595182701
- Игорь Мусский 100 великих актеров. - ВЕЧЕ, 2003. - 528 с.
Արտաքին հղումներ Խմբագրել
- IMDb-ում էջ
- Դասթին Հոֆմանի կենսագրություն Archived 2018-03-13 at the Wayback Machine.
- top10films կայքում
- Դասթին Հոֆմանը kinopoisk կայքում
- Դասթին Հոֆմանի մասին film.ru կայքում Archived 2007-02-10 at the Wayback Machine.
- հարցազրույց Դասթին Հոֆմանի հետ Archived 2008-12-06 at the Wayback Machine.