Անձրևոտ օր Նյու Յորքում

ռեժիսոր Վուդի Ալլենի 2019 թվականի ֆիլմ

«Անձրևոտ օր Նյու Յորքում» (անգլ.՝ A Rainy Day in New York), ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որ ստեղծվել է սցենարիստ և ռեժիսոր Վուդի Ալլենի կողմից։ Գլխավոր դերերը կատարել են Տիմոտի Շալամեն, Մարի Էլ Ֆենինգը, Սելենա Գոմեսը, Ջուդ Լոուն, Դիեգո Լունան և Լև Շրայբերը։

Անձրևոտ օր Նյու Յորքում
անգլ.՝ A Rainy Day in New York
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվականհուլիսի 26, 2019[1], դեկտեմբերի 5, 2019, սեպտեմբերի 18, 2019, հուլիսի 26, 2019[1] և դեկտեմբերի 12, 2019[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն
ՊրոդյուսերԼեթի Արոնսոն
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներԹիմոթի Շալամե, Ջուդ Լոու, Էլ Ֆենինգ, Քելլի Ռորբախ, Դիեգո Լունա, Սուկի Ուոթերհաուս, Ռեբեկա Հոլ, Սելենա Գոմես, Լև Շրայբեր, Չերրի Ջոնս[3] և Աննալե Էշֆորդ[3]
ՕպերատորՎիտորիո Ստորարո
ՄոնտաժԱլիսա Լեփսելթեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունAmazon MGM Studios
Տևողություն92 րոպե

Ֆիլմի արտադրության շրջանն ավարտվել է 2017 թվականին, սակայն Amazon Studios ընկերությունը հրաժարվել է թողարկել ֆիլմը Վուդի Ալլենի և #Me Too շարժման շուրջ եղած սկանդալի պատճառով։ Այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 26-ին Լեհաստանում։

Սյուժե խմբագրել

Երկու երիտասարդներ ժամանում են Նյու Յորք, որպեսզի այնտեղ անցկացնեն իրենց ազատ օրերը։ Սակայն այնտեղ տիրում է վատ եղանակ, որի ֆոնին նրանք պետք է անցնեն մի շարք ռոմանտիկ արկածների միջով[4]։

Դերերում խմբագրել

Արտադրություն խմբագրել

2017 թվականի օգոստոսին Տիմոտի Շալամեն, Սելենա Գոմեսը և Մարի Էլ Ֆենինգն ընդունվել են Վուդի Ալլենի նոր ֆիլմի դերասանական կազմ, որն Ալլենը պատրաստվում էր նկարահանել իր իսկ գրած սցենարով։ Նախատեսվել է, որ Լետի Արոնսոնը հանդես գա որպես ֆիլմի պրոդյուսեր, իսկ Amazon Studios ընկերությունն զբաղվի նրա տեղայնացմամբ[5][6]։ 2017 թվականի սեպտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացել է Ջուդ Լոուն[7]։ Նույն ամսում ֆիլմի դերասանական կազմ են ընդունվել նաև Դիեգո Լունան, Լև Շրայբերը, Անալի Էշֆորդը, Ռեբեկա Հոլը, Չերի Ջոնսը, Ուիլ Ռոջերսը և Քելլի Ռորբախը[8]։ 2017 թվականի հոկտեմբերի նրանց է միացել Սյուկի Ուոթերհաուսը[9]։ Նույն ամսում Վուդի Ալլենը հաստատել է, որ ֆիլմին տրվել է «Անձրևոտ օր Նյու Յորքում» վերնագիրը[10]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են Նյու Յորքում 2017 թվականի սեպտեմբերի 11-ին և ավարտվել հոկտեմբերի 23-ին[11][12]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի ստեղծումը համընկել է #Me Too շարժման սկսվելու հետ, որը նորից հետաքրքրություն է առաջացրել 1992 թվականին Վուդի Ալլենի դեմ առաջադրված սեռական ոտնձգության մեղադրանքի հանդեպ։ 2017 թվականի հոկտեմբերին Գրիֆին Նյումանը Թվիթերի իր էջում գրել է, որ զղջում է ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար և ապագայում այլևս երբեք չի աշխատի Ալլենի հետ։ Նա իր աշխատավարձը նվիրաբերել է RAINN կազմակերպությանը[13][14]։ 2018 թվականի հունվարին Ռեբեկա Հոլն Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ զղջում է ֆիլմի վրա աշխատելու համար և այլևս երբեք չի աշխատի Ալլենի հետ։ Նա իր աշխատավարձը նվիրաբերել է Time’s Up շարժմանը[15]։ Նույն ամսում Տիմոտի Շալամեն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ չի ուզում շահույթ ունենալ ֆիլմից և իր աշխատավարձը նվիրաբերում է Time's Up շարժմանը, RAINN կազմակերպությանն ու Նյու Յորքում ԼԳՏԲ կենտրոնին[16]։ Սելենա Գոմեսը նույնպես նվիրատվություն է կատարել Time’s Up շարժմանը՝ հատկացնելով ավելի քան մեկ միլիոն դոլար, ինչը գերազանցել է ֆիլմի համար ստացած հոնարարի չափը[17]։

2018 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ Amazon Studios ընկերությունը հետաձգել է ֆիլմի թողարկումը «անորոշ ժամանակով»[18]։

2019 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Amazon Studios ընկերությունը հրաժարվել է ֆիլմի տեղայնացումն իրականացնելուց։ Ալլենը հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ՝ նրան մեղադրելով այն բանում, որ իր հետ պայմանագիրը խզվել է ապօրինի կերպով[19]։

Այնուամենայնիվ, որոշվել է, որ ֆիլմը թողարկվել է Իտալիայում ու եվրոպական այլ երկրներում[20]։ Լեհաստանում այն թողարկվել է 2019 թվականի հուլիսի 26-ին Kino Świat-ի կողմից[21], Ֆրանսիայում՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Mars Distribution-ի կոմղից[22], Իտալիայում՝ հոկտեմբերի 3-ին Lucky Red-ի կողմից[23], Իսպանիայում՝ հոկտեմբերի 4-ին A Contracorriente Films-ի կողմից[24], Պորտուգալիայում՝ հոկտեմբերի 24-ին NOS-ի կողմից[25]։ Այն թողարկվել է նաև Գերմանիայում, Ավստրիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Ռուսաստանում[26], Նիդերլանդներում, Բելգիայում և Լատինական ու Հարավային Ամերիկայում 2019 թվականի աշնանը[27][28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt7139936/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Charrier, Mathieu (2017 թ․ նոյեմբերի 23). «EXCLUDED - Woody Allen unveils the plot of his upcoming movie, "A rainy day in New York"». Europe1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Ford, Rebecca (2017 թ․ օգոստոսի 8). «Selena Gomez Joins Elle Fanning in Woody Allen's Next Movie». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Lang, Brent (2017 թ․ օգոստոսի 8). «Elle Fanning, Selena Gomez, Timothée Chalamet to Star in Woody Allen Film». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Kroll, Justin (2017 թ․ սեպտեմբերի 6). «Jude Law Joins Elle Fanning and Selena Gomez in Woody Allen's Next Film (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. Kilday, Gregg (2017 թ․ սեպտեմբերի 11). «Diego Luna, Liev Schreiber Join Woody Allen's New Movie». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  9. N'Duka, Amanda (2017 թ․ հոկտեմբերի 6). «Suki Waterhouse Cast In Woody Allen's Next Film». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. V. Nepales, Ruben (2017 թ․ հոկտեմբերի 22). «Woody Allen reveals he only gets $35 allowance every 2 weeks (Part 2)». Philippine Daily Inquirer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. «DGA» (PDF). Directors Guild of America. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  12. «Everything You Always Wanted To Know About A Rainy Day in New York». The Woody Allen Pages. 2017 թ․ նոյեմբերի 5.
  13. McHenry, Jackson (2017 թ․ հոկտեմբերի 16). «The Tick Actor Griffin Newman Regrets Working With Woody Allen, Promises to Donate His Salary From the Film». Vulture.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  14. Barsanti, Sam (2017 թ․ հոկտեմբերի 15). «The Tick's Griffin Newman says he regrets working on new Woody Allen movie». AV Club. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  15. Stefansky, Emma (2018 թ․ հունվարի 13). «Rebecca Hall Donated Her Salary from Woody Allen's Next Movie to Time's Up». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  16. Shanley, Patrick (2018 թ․ հունվարի 16). «Timothée Chalamet Donates Salary from Woody Allen Film to Time's Up Fund». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  17. Tracy, Brianne (2018 թ․ հունվարի 16). «Selena Gomez Made Significant Donation to Time's Up That 'Far Exceeded' Woody Allen Film Salary». People. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  18. Sharf, Zack (2018 թ․ օգոստոսի 30). «Woody Allen's 'Rainy Day,' Starring Timothée Chalamet and Selena Gomez, Shelved Indefinitely by Amazon — Report». IndieWire (ամերիկյան անգլերեն).
  19. Maddaus, Gene (2019 թ․ փետրվարի 7). «Woody Allen Files $68 Million Suit Against Amazon for Film Deal Breach». Variety (ամերիկյան անգլերեն).
  20. «Вышел трейлер «Дождливого дня в Нью-Йорке» Вуди Аллена. Это тот самый фильм, который отказалась выпускать Amazon». Esquire. 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  21. «W DESZCZOWY DZIEŃ W NOWYM JORKU». Kino Świat. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  22. «UN JOUR DE PLUIE A NEW YORK». Mars Distribution. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  23. Vivarelli, Nick (2019 թ․ մայիսի 5). «Woody Allen's 'A Rainy Day in New York' to Be Released in Italy (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  24. Marshall, Alex (2019 թ․ մայիսի 9). «Amazon Dropped Woody Allen's Latest Film. Europe Has Picked It Up». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  25. «"A Rainy Day in New York", novo filme de Woody Allen, estreia nos cinemas portugueses». Comunidade Cultura e Art (Portuguese). 2019 թ․ մայիսի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Release Info». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  27. Meza, Ed (2019 թ․ մայիսի 8). «Woody Allen's 'A Rainy Day in New York' Set for Release in Germany». Variety. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
  28. Welk, Brian (2019 թ․ մայիսի 9). «Woody Allen's 'A Rainy Day in New York' Picked Up in Additional International Territories (Report)». The Wrap. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել