Ռունի Մառա (անգլ.՝ Patricia Rooney Mara, ապրիլի 17, 1985(1985-04-17)[1][2], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, ով մարմնավորել է Նենսիի դերը «Էլմ փողոցի մղձավանջը», խաղացել է նաև՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմում, որի համար առաջադրվել է Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակների։

Ռունի Մառա
անգլ.՝ Rooney Mara
Ծնվել էապրիլի 17, 1985(1985-04-17)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԲեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Fox Lane High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, նորաձևության դիզայներ և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Chris Mara?, մայր՝ Kathleen McNulty Mara?
Համատեղ ապրող(ներ)Հոակին Ֆենիքս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մառան ծնվել և մեծացել է Նյու Յորք նահանգի Բեդֆորմ քաղաքում[4]։ Նա «Նյու Յորք Ջայենթս» սպորտային հավաքականի փոխնախագահ Տիմոտի Քրիստոֆեր Մառայի և Քեթլին Մաքնալտիի դուստրն է[5]։ Մառան ունի երկու եղբայր՝ Դենիելն ու Կոնորը և ավագ քույր՝ դերասանուհի Մառա Քեյթը[6]։

Մառան ունի իտալական և իռլանդական արմատներ[7][8][9]։ Մառան «Պիտսբուրգ Ստիլերզ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Արտա Ռունի-կրտսերի ծոռն է[10]։ Նրա նախապապ Ուելինգտոն Մառան եղել է «Ջայենտս» ակումբի տերը, որն ավելի ուշ փոխանցվել է Ռունի Մառայի հորեղբորը։ 1972 թվականից դերասանուհու նախապապը՝ Թիմ Ռունին Նյու Յորք շտատի Յոնկերս քաղաքում ստադիոնն ու երթուղին հարմարեցրեց Յոնկերս-Ռեյսուեսի ավտոաշավի համար[11]։ Բացի այդ, Ռունի Մառան «Ստիլերզ» ակումբի տեր, Իռլանդիայի և ԱՄՆ-ի դեսպան, The Ireland Funds բարեգործական հիմնադրամի հիմնադիր Դենիել Ռունիի ազգականուհին է։

Ավարտել է Fox Lane դպրոցը 2003 թվականին[12], որից հետո ուղևորվել է Էկվադոր, Պերու և Բոլիվիա ճանապարհորդության՝ Traveling School ծրագրի շրջանակներում։ 2010 թվականին ավարտել է Gallatin School դպրոցը, որտեղ սովորել է հոգեբանություն, միջազգային սոցիալական իրավունք[13][14]։

Դերը, որը Մառային հասցրել է հոլիվուդյան ճանաչման, Լիզբեթ Սալանդերի դերն է «Վիշապի դաջվածքով աղջիկը» կինոնկարում։ Նրա մասնակցությունը Ռունիին բերել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2013 թվականին Մառան կրկին սկսում է նկարահանվել Calvin Klein Inc ընկերության գովազդում[15]։

2015 թվականին Կաննի կինոփառատոնին արժանացել է «Լավագույն կանացի դեր» մրցանակին «Քերոլ» ֆիլմում հանդես գալու համար[16]։

Անձնական կյանք խմբագրել

2007 թվականին եկել է Լոս Անջելես, որտեղ ժամանակավորապես ապրել է իր քրոջ հետ[17]. Դերասանուհին պատմել է, որ դա շատ է մտերմացրել իրենց, և հիմա նրանք հաճախ են հանդիպում, որպեսզի քննարկեն աշխատանքը և տարբեր ծրագրեր[4]։

New York Post-ին տված հարցազրույցում գրել է, որ ամերիկյան ֆուտբոլը նման է սոսինձի, որը միացնում է ընտանիքները[18]։

Ասել է, որ դերասանուհի Ջինա Ռոուլենդսը իրեն հանգստություն է փոխանցում[19]։

2010 թվականից հանդիպել է Չարլի Մաքդաուելոյի՝ դերասան Մալքոլմ Մաքդաուելոյի որդու հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

 
2009 թվականի հոկտեմբեր
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆիլմ Քաղաքային լեգենդներ 3։ Արյունոտ Մերի Urban Legends։ Bloody Mary աղջիկ դասարանում
2006 սերիալ Law & Order։ Special Victims Unit Ջեսիկա դե Լեյ
2007 սերիալ Women’s Murder Club Ալեքսիս Շերման
2008 սերիալ The Cleaner Ռեբեկա Սմիթ
2008 ֆիլմ Երազանքների տղան Dream Boy Էվելին, Ռոյի ընկերուհին
2009 ֆիլմ Dare Քորթնի
2009 ֆիլմ The Winning Season Ուենդի
2009 սերիալ ER Մեգան
2009 ֆիլմ Friends With Benefits Տարա
2009 ֆիլմ Youth in Revolt Տեհարթի
2009 ֆիլմ Tanner Hall Ֆերնանդա
2010 ֆիլմ A Nightmare on Elm Street Նենսի Հոլբրուկ
2010 ֆիլմ The Social Network Էրիկա Օլբրայթ
2011 ֆիլմ The Girl with the Dragon Tattoo Լիզբեթ Սալանդեր
2013 ֆիլմ Կողմնակի էֆեկտ Side Effects Էմիլի Թեյլոր
2013 ֆիլմ Ain't Them Bodies Saints Ռութ
2013 ֆիլմ Her Քեթրին
2014 ֆիլմ Trash Օլիվիա
2015 ֆիլմ Carol Թերեզ Բելիվետ
2015 ֆիլմ Pan Լիլիա[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://ethnicelebs.com/rooney-mara
  4. 4,0 4,1 Serico, Chris (August 16, 2010). «Meet Rooney Mara, she’s not just following in her sister’s footsteps Արխիվացված 2015-02-05 Wayback Machine». The Journal News. Retrieved on August 16, 2010.
  5. Bird, David (1980 թ․ դեկտեմբերի 24). «Notes on People; It's Goodbye for a Long-Time Greeter Mara and Rooney Clans to Gather at Wedding Rudolf Bing Speaks His Mind About the Met Former Student Musician Has a New Role Santa Gets a Helper». New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Front Office Member - Chris Mara Արխիվացված 2011-01-01 Wayback Machine». Giants.com. Retrieved on September 21, 2010.
  7. Millar, John (2008 թ․ սեպտեմբերի 28). «Hollywood star pays tribute to Stone of Denisty nationlist». Sunday Mail. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. Rooney Mara, Kathleen (2008). «940 by Kathleen Rooney Mara». Pittsburgh in Words. Արխիվացված է օրիգինալից 2012-06-19(չաշխատող հղում)
  9. Drew, April (August 18, 2010). «Rooney Mara, the girl with the shamrock tattoo». Irish Central. Retrieved on August 18, 2010.-ին. Վերցված է հոկտեմբերի(չաշխատող հղում) 10, 2010-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն); External link in |archivedate= (օգնություն); line feed character in |accessdate= at position 93 (օգնություն); line feed character in |archivedate= at position 93 (օգնություն)
  10. «Steelers, Giants memorabilia auctioned to help Kenyan orphans». December 11, 2008. Pittsburgh Post-Gazette. Retrieved on December 11, 2008.
  11. Staple, Arthur (January 30, 2009). «Rooney Mara links NFL’s two royal families». Newsday. Retrieved on January 31, 2009.
  12. «Bedford’s Mara To Star In ‘The Girl With The Dragon Tattoo’». CBS New York. August 17, 2010. Retrieved on August 19, 2010.
  13. Dexter, Nancy (December 5, 2008). «Auction will benefit orphanage in Kenya». Bedford/Pound Ridge Record Review.
  14. «Faces of Kibera - Staff Արխիվացված 2010-07-28 Wayback Machine». Faces of Kibera. Retrieved September 5, 2010.
  15. Дженнифер Ареллано (2013 թ․ հուլիսի 9). «Rooney Mara, David Fincher team up for Calvin Klein perfume ad» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  16. Награды 2015 : Основная конкурсная программа - Festival de Cannes 2015 (Международный Кинофестиваль)
  17. King, Susan (March 22, 2007). «Kate Mara: She tackled the right career». Los Angeles Times.
  18. Tucker, Reed (January 8, 2009). «Kate and Rooney Mara Are Pigskin Princesses». New York Post. Retrieved on April 23, 2009.
  19. «Summer 2009: NEW FACES Արխիվացված 2009-07-18 Wayback Machine». Summer 2009. Filmmaker. Проверено 15 июля 2008 года.
  20. Rebecca Ford (2014 թ․ մարտի 13). «Rooney Mara Cast as Tiger Lily in 'Pan'» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.