Բացել գլխավոր ցանկը

Ուեսլի Մորտիմեր Ուելս 'Ուես' Անդերսոն (անգլ.՝ անգլ. Wesley Mortimer Wales "Wes" Anderson, մայիսի 1, 1969(1969-05-01)[1][2][3][4][5][6], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[7]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Երկու անգամ անվանակարգվել է Օսկարի համար. առաջին անգամ «Տենենբաում ընտանիք» ֆիլմի համար, 2001 թվականին, երկրորդ անգամ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի համար, 2012 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս» տիկնիկային մուլտֆիլմի համար, 2009 թվականին։

Picto infobox cinema.png
Ուես Անդերսոն
Ուեսլի Մորտիմեր Ուելս
Wes Anderson.JPG
Ուես անդերսոնը 2005 թվականին Բեռլինում
Ծնվել էմայիս 1, 1969
ԾննդավայրՀյուսթոն, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունՕստինի Տեխասի համալսարան, St. John's School? և Westchester Enriched Sciences Magnets?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Գործունեության տարիներ1994-մեր օրեր
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացումռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
ՊարգևներԷննի մրցանակ և Ոսկե գլոբուս
IMDbID 0000095

ԿենսագրությունԽմբագրել

Ուեսլի Ուելս Անդերսոնը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ուեսլիի հայրը՝ Մելվեր Անդերսոնը, գովազդային ընկերության տնօրեն էր։ Մայրը՝ Թեքսաս Անդերսոնը (Texas Anderson), հնէաբան էր, իսկ ավելի ուշ աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Անդերսոնը մեծացել է երկու եղբայրների՝ Էրիկի ու Մելի հետ։ Ծնողները բաժանվեցին, երբ նա 8 տարեկան էր։ Հետագայում Անդերսոնը խոստովանել է, որ «դա իր և իր եղբայրների կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր»։ Բաժանման պատմությունը նախատիպ է ծառայել «Տենենբաում ընտանիք» ֆիլմի սցենարի համար։

Արվեստի գեղարվեստական առանձնահատկություններըԽմբագրել

Անդերսոնի նկարները հեղինակային են, որովհետև նա մասնակցություն է ունենում կինոարտադրման յուրաքանչյուր էտապում։ Ռեժիորը կադրերը հագեցնում է այնքան մեծ քանակությամբ մանրամասնություններով, որ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է նայում վերանայել այն։ Բացի այդ, Անդերսոնը երաժշտության մեծ երկրպագու է և ինքն է ընտրում իր ֆիլմերի երաժշտությունները։ Դրա վառ օրինակ է «Գնացք Ջարջիլինգի վրայով»[8]

Անդերսոնի խոսքերով իր բոլոր ֆիլմերն անձնական են, սկզբից ինչև վերջ[9]։

  Ես նպատակ չունեմ հետազոտել ու արտահայտել իմ անձնական կյանքի որևէ ասպեկտ։ Ամեն անգամ նորովի է ստացվում. օրինակ «Թագավորությունը», մի անգամ ինչ-որ մեկն անվանեց «հիշողություն ֆանտազիայի մասին»: Դա զգացմունք է, որը ես անձամբ զգացել եմ այդ տարիքում, և իմ պատկերացումն է այն մասին, թե ինչպես պետք է արտահայտել այդ զգացմուները  


Իր տեսած հինգ լավագույն ֆիլմերի ցանկում նա առանձնացնում է «Terror's Advocate», «Եվանգելիոն» անիմեն, «Խամաճիկների կյանքից», «Life Lessons» և «Անհետ կորածը»[10][11]։

ՖիլմագրությունԽմբագրել

Լիամետրաժ ֆիլմերԽմբագրել

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1996 Շշային հրթիռ Bottle Rocket
1998 Ռաշմոր ակադեմիա Rushmore
2001 Տենենբաում ընտանիք The Royal Tenenbaums
2004 Ջրային կյանք The Life Aquatic with Steve Zissou
2007 Գնացք Դարջիլինգի վրայով The Darjeeling Limited
2009 Ֆանտաստիկ պարոն Ֆոքս (մուլտֆիլմ) Fantastic Mr. Fox
2012 Լիալուսնի թագավորություն Moonrise Kingdom
2014 «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց The Grand Budapest Hotel

Կարճամետրաժ ֆիլմերԽմբագրել

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1994 Շշային հրթիռ Bottle Rocket
2007 Հյուրանոց «Շեվելյե» Hotel Chevalier
2012 Կինոդիտում զարմիկ Բենի ջոկատի համար, Ջեյսոն Շվարցմանի հետ Cousin Ben Troop Screening with Jason Schwartzman)
2013 Կաստելլո Կավալկանտի Castello Cavalcanti

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. SNAC — 2010.
  2. Encyclopædia Britannica
  3. filmportal.de — 2005.
  4. BD Gest'
  5. Munzinger-Archiv — 1913.
  6. Brockhaus Enzyklopädie
  7. 7,0 7,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13069164X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. http://seance.ru/blog/anderson-moon/ Զավեշտալի Բ. Մանկության հարյուր օր // Սեանս. — 16 մայիսի
  9. http://seance.ru/blog/wes-anderson-interview/ «Սեանս» ամսագրի հարցազրույցը Անդերսոնի հետ
  10. http://www.huffingtonpost.com/2009/03/12/gwyneth-paltrows-favorite_n_174428.html Gwyneth Paltrow's Favorite Movies (Plus Spielberg's, Wes Anderson's & More)
  11. http://www.animenewsnetwork.com/news/2009-03-12/director-wes-anderson-lists-eva-among-favorite-dvds Director Wes Anderson Lists Eva Among Favorite DVDs (Updated)

Արտաքին հղումներԽմբագրել