Ջեյսոն Շվարցման (անգլ.՝ Jason Schwartzman, հունիսի 26, 1980(1980-06-26)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4])՝ ամերիկացի դերասան և երաժիշտ։

Ջեյսոն Շվարցման
անգլ.՝ Jason Schwartzman
Ծնվել է1980 թվականի հունիսի 26-ին
ԾննդավայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԿրթությունUCLA Lab School? և Windward School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երաժիշտ
Ծնողներհայր՝ Ջեք Շվարցման, մայր՝ Տալիա Շայր
IMDbID 0005403

Դերասանուհի Թալի Շայրի և պրոդյուսեր Ջեք Շվարցմանի որդին, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլի եղբորորդին։

Կենսագրություն խմբագրել

1999 թվականին ավարտել է Լոս Անջելեսի[5] Ուինդվիդյան դպրոցը (անգլ.՝ Windwood School): Մինչև դերասանական կարիերան Շվարցմանը եղել է թմբկահար և Phantom Planet խմբի երգերի հեղինակ։ Խմբից հեռանալուց հետո նա շարունակել է իր երաժշտական գործունեությունը, սակայն որպես կինոկոմպոզիտոր և մասնավորապես համարվում է «Միայնակ սրտեր» և «Մահացու ձանձրույթ» հեռուստասերիալների սաունդթրեքերի հեղինակներից մեկը, նաև «Կատակասերներ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը։

Որպես դերասան՝ Շվարցմանը 1998 թվականին հանդես եկավ Ուես Անդերսոնի «Ռաշմոր» ֆիլմում։ Մաքս Ֆիշերի դերը խաղալու համար նրան առաջադրել են բազում մրցանակների։ Նա արժանացել է Young Artist Awards մրցանակին, որպես կատակերգու[6].

2007 թվականին Ուես Անդերսոնի համահեղինակությամբ գրեց «Գնացքը Դաջիլինգում» ֆիլմի սցենարը, իսկ իր եղբայր Ռոման Կոպոլոյը ֆիլմի պրոդյուսերներից մեկն էր։

Անձնական կյանքը խմբագրել

2009 թվականի հունիսի 11-ին[7] ամուսնացել է դիզայներ Բրեյդի Քանինհեմի հետ։ Ամուսիններն ունեն երկու դուստր[8]՝ Մելրոու Ռիվերս Շվարցման, իսկ երկրորդ դստեր անունը հայտնի չէ[9].

Տարի Հայերեն անվանում Բնօրինակի անվանում Դեր
1998 Ռաշմոր Rushmore Մաքս Ֆիշեր
1999-2000 Տարօրինակները և խելագարները Freaks and Geeks Հոուի Գելֆանդ
2001 Ագենտ «Ճպուռ» CQ Ֆելիքս Դե Մարկ
2002 Սիմոնա S1m0ne Միլթոն
2002 Slackers Ethan
2002 Պիլոտաժ Spun Ռոսս
2004 Սրտի կոտրողները I Heart Huckabees Ալբերտ Մարկովսկի
2005 Գալակտիկսյի ինքնարգելակը The Hitchhiker’s Guide to the Galaxy Գեգ Հելֆրունտ
2005 Կսխարդ Bewitched Ռիտչի
2005 Վաճառողուհի Shopgirl Ջերեմի
2006 Մարիա Անտունաետա Marie Antoinette Լյուդովիկ XVI
2007 Հյուրանոց «Շեվալյե» Hotel Chevalier Ջեք
2007 Դարջիլինգի գնացքը The Darjeeling Limited Ջեք
2007 Վերելքներ և վայրէջքներ. Դյուի Քոկսի պատմությունը Walk Hard: The Dewey Cox Story Ռինգո Սթար
2009 Կատակասերները Funny People Մարկ Թեյլոր Ջեքսոն
2009 Ծանոթություն Մարկի հետ The Marc Pease Experience Մարկ Պիզ
2009- 2011 Մահացու ձանձրույթը Bored to Death Ջոնաթան Էյմս
2009 Անկրկնելի պարոն Ֆոքս Fantastic Mr. Fox Աշ Ֆոքս
2010 Սքոթ Պիլիպագրամը դեմ է բոլորին Scott Pilgrim vs. the World Գիդեոն Գրեյվս
2012 Լիալուսնի թագավորությունը Moonrise Kingdom Կուզեն Բեն
2013 Չարլզ երրորդ կրտսերի ապշեցուցիչ երևակայությունը A Glimpse Inside the Mind of Charles Swan III Քիրբի Սթար
2013 Փրկիր պարոն Բենքսին Saving Mr. Banks Ռիչարդ Շերման
2014 Լսի՛ր, Ֆիլիպ Listen up Philip Ֆիլիպ
2014 Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ» The Grand Budapest Hotel Ժան
2014 Մեծ աչքեր Big eyes Ռուբեն
2015 Գիշերակաց The Overnight Կուրտ
2015 Չափազանց Մյուրենյան Սուրբ ծնունդ A very Murray Christmas Էլիոտ, ամուսին
2015 Բլանտը խոսում է Blunt Talk Դանկան Ադլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. GeneaStar
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #129801712 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Jason Schwartzman Biography» (անգլերեն). moviefone.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  6. «Awards for Jason Schwartzman» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  7. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  8. «СПЛЕТНИК: звезды и знаменитости. Новости шоу-бизнеса, моды и красоты». Сплетник. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  9. «PopCornNews - сайт о звездах кино и шоубизнеса». www.popcornnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել