Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (անգլ.՝ The Grand Budapest Hotel), Ուես Անդերսոնի ֆիլմը՝ Ռեյֆ Ֆայնսի գլխավոր դերակատարմամբ։ Պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի կինոփառատոնի ժամանակ[20][21], 2014 թվականի փետրվարի 6-ին, որտեղ նա հիացմունքով ընդունվեց ու արժանացավ ժյուրիի մրցանակին։ Կինոմամուլի ներկայացուցիչների մեծամասնությունը ֆիլմը դասում է տարվա տասը լավագույն ֆիլմերի ցանկում, պարգևատրվել է մի շարք մրցանակներով։
Ֆիլմի առաջին թրեյլերը, որը «սպանություն, վրեժ, սեր ու արկածներ» էր խոստանում, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 17-ին[22]։ Դեկտեմբերի 19-ին հրապարակվեց երկրորդ տեսահոլովակը, որը ցույց էր տալիս «ավելի քան տասնյակ էկսցենտրիկ հերոսներ 90 վայրկյանում»[23], ինչպես նաև ետնանկար, որում պատկերված են հիմնական գործող անձինք[24]։
Ֆիլմի ավարտական տիտրերում գրված է, որ ֆիլմի սյուժեն ոգեշնչված է Ստեֆան Ցվեյգի ստեղծագործություններով (ֆիլմարտադրողները ներկայացնում են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սրտի անհամբերություն», «Երեկվա աշխարհ։ Եվրոպացու գրառումները», «Քսանչորս ժամ կնոջ կյանքից»)[25]։
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում մտացածին Զուբրովկա երկրում։ Երիտասարդ կինն այցելում է անհայտ գրողի գերեզմանին, ոը նշված է պարզապես որպես «Հեղինակ» (Թոմ Ուիլկինսոն)։ Հետո հեղինակը պատմում է իր երիտասարդ տարիների պատմությունը։ Մի անգամ նա հյուրընկալվել է լեգենդար «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում, որտեղ ծանոթացել է դրա առեղծվածային սեփականատիրոջ հետ։
Վերջինս պատմում է երկու համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակամիջոցում հյուրանոցում տեղի ունեցած դեպքերի մասին։ Հյուրանոցի մի հարոււստ հյուրընկալուհի՝ մադամ Դ.-ն, 19 տարի ընկերություն է անում հյուրանոցի դռնապանի հետ և նրան է կտակում «Խնձորով տղան» թանկարժեք նկարը։
Մադամ Դ.-ն սպանվում է անհայտ մարդասպանի ձեռով, իսկ նրա որդին՝ Դմիտրին, չհամաձայնելով մոր կտակի հետ Գուստավին մեղադրում է մոր սպանության մեջ։ Մսյե Գուստավին ձերբակալում են, և նա օգնություն է խնդրում երիտասարդ միջանցքային սպասավորից՝ Մուստաֆա Զերոյից, և վերջինիս հիացմունքի առարկայից՝ Ագաթայից[26][27]։
Ագաթան ու Մուստաֆան Գուստավին օգնում են փախչել բանտից, բայց Դմիտրին նրա ետևից վարձու մարդասպան է ուղարկում։
Դերերում
խմբագրել- Ռեյֆ Ֆայնս - մսյե Գուստավ
- Թոնի Ռվոլորի - Երիտասարդ Զիրո Մուստաֆա
- Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ - ծեր Զիրո Մուստաֆա
- Ջուդ Լոու - երիտասարդ գրող
- Սիրշա Ռոնան - Ագաթա
- Էդրիան Բրոուդի - Դմիտրի Դեսգոֆ-ունդ-Թակսիս
- Ուիլիեմ Դեֆո - Ջոպլինգ
- Էդվարդ Նորթոն - ինսպեկտոր Հնեկելս
- Ջեֆ Գոլդբլում - փոխնախագահ Կովաչ
- Մատյե Ամալրիկ - Սերժ
- Լեա Սեյդու - Կլոտիլդա
- Թիլդա Սուինթոն - մադամ Դ.
- Հարվի Քեյթել - Լյուդվիգ
- Ջեյսոն Շվարցման - Մսյե Ժան
- Օուեն Ուիլսոն - Մսյե Չակ
- Բիլ Մյուրեյ - Մսյե Իվան
- Թոմ Ուիլկինսոն - հեղինակ
- Բոբ Բալաբան - Մսյե Մարտին
- Ֆիշեր Սթիվենս - Մսյե Ռոբին
- Ուոլես Վոլոդարսկի - Մսյե Ժորժ
- Վարս Ահլիվալիա - Մսյե Դինո
- Կարլ Մարկովից - Վուլֆ
Մրցանակներ ու անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ ու անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք | |
Բեռլինի կինոփառատոն | «Ոսկե արջ» (գլխավոր մրցանակ) | Առաջադրված | ||
Ժյուրիի Գրան Պրի | Հաղթանակ | |||
Հոլիվուդյան կինոփառատոն | «Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | |
«Գոտեմ» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Ոսկե գլոբուս» | «Լավագույն ֆիլմ՝կատակերգություն կամ մյուզիքլ» | Հաղթանակ | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան՝ կատակերգություն կամ մյուզիքլ» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Դավիթ դի Դոնաթելլո» | «Լավագույն օտարալեզու ֆիլմ» | Հաղթանակ | ||
ԱՄՆ-ի կինոքննադատների գիլդիայի մրցանակ | «Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | ||
Սենտ Լուիսի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
Սան Դիեգոյի կինոքննադատբների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների շրջան | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | |
«Քննադատների ընտրություն» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն երիտասարդ դերասան» | Թոնի Ռեվոլորի | Առաջադրված | ||
«Լավագույն դերասանական կազմ» | Առաջադրված | |||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
«Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | |||
«Կատակերգության լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
Ֆինիքսի կինոքննադատների շրջան | «Լավագույն կատակերգություն» | Հաղթանակ | ||
Չճիկագոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
Օհայոյի կինոքննադատների ասոցացիա | «Լավագույն դերասանական կազմ» | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Հաղթանակ | ||
ԱՄՆ կինոքննադատների ազգային հասարակություն | «Լավագույն սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | |
ԱՄՆ մոնտաժորների գիլդիա | «Լավագույն մոնտաժ(կատակերգություն կամ մյուզիքլ)» | Բարնի Փիլինգ | Սպասվող | |
ԱՄՆ բենադրող-նկարիչների գիլդիա | «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք պատմական ֆիլմում» | Ադամ Սթոքհաուզեն | Սպասվող | |
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա | «Լավագույն ֆիլմ» | Սպասվող | ||
ԱՄՆ օպերատորների գիլդիա | «Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Սպասվող | |
ԱՄՆ սցենարիստների գիլդիա | «Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Սպասվող | |
ԱՄՆ հանդերձարաների գիլդիա | «Կոստյումների լավագույն դիզայն պատմական ֆիլմում» | Միլենա Կանոներո | Սպասվող | |
ԱՄՆ դիմահարդարների ու ոճաբանների գիլդիա | «Լավագույն գրիմ պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | |
«Լավագույն վարսահարդարում պատմական ֆիլմում» | Ֆրենսիս Հենոն, Ջուլի Դարթնել | Սպասվող | ||
BAFTA | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն դերասան» | Ռեյֆ Ֆայնս | Առաջադրված | ||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն | Հաղթանակ | ||
«Լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Ադամ Սթոքհաուզեն, Աննա Պինոկ | Հաղթանակ | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն | Հաղթանակ | ||
«Լավագույն ձայն» | Առաջադրված | |||
«Օսկար» | «Լավագույն ֆիլմ» | Առաջադրված | ||
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» | Ուես Անդերսոն | Առաջադրված | ||
«Լավագույն օրիգինալ սցենար» | Ուես Անդերսոն, Հյուգո Գինես | Առաջադրված | ||
«Լավագույն օպերատորական աշխատանք» | Ռոբերտ Յեոմեն | Առաջադրված | ||
«Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք» | Աննա Պինոկ, Ադամ Սթոքհաուզեն | Հաղթանակ | ||
«Կոստյումների լավագույն դիզայն» | Միլենա Կանոներո | Հաղթանակ | ||
«Լավագույն մոնտաժ» | Բարնի Փիլինգ | Առաջադրված | ||
«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» | Ֆրենսիս Հենոն, Մարկ Կոլյեր | Հաղթանակ | ||
«Ֆիլմի լավագույն երաժշտություն» | Ալեքսանդր Դեպլա | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Academy Awards Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 filmportal.de — 2005.
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://cineuropa.org/nw.aspx?t=newsdetail&l=en&did=246517
- ↑ http://rateyourmusic.com/film/the_grand_budapest_hotel/
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 11,0 11,1 Haus des Dokumentarfilms — 1991.
- ↑ 12,0 12,1 Landesfilmsammlung Baden-Württemberg
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 13,23 13,24 13,25 13,26 13,27 13,28 13,29 13,30 13,31 13,32 13,33 13,34 13,35 13,36 13,37 13,38 13,39 13,40 13,41 13,42 13,43 13,44 13,45 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.film4.com/reviews/2014/the-grand-budapest-hotel
- ↑ http://www.filmaffinity.com/en/film817968.html
- ↑ http://www.indiewire.com/article/wes-andersons-dp-robert-yeoman-on-bringing-the-grand-budapest-hotel-to-life-20150104
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 18,0 18,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Wes Anderson's «The Grand Budapest Hotel» to Open 64th Berlinale» (գերմաներեն). berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 20.12.2013-ին.
- ↑ «Ուես Անդերսոնի հերթական ֆիլմը բացում է Բեռլինիկինոփառատոնը». Lenta.ru. Վերցված է 20.12.2013-ին.
- ↑ Mike Ayers (2013 թ․ հոկտեմբերի 17). «Wes Anderson Debuts 'Grand Budapest Hotel' Trailer». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Alex Stedman (2013 թ․ դեկտեմբերի 19). «New 'Grand Budapest Hotel' Trailer Introduces Cast of Characters». Variety. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ «The Grand Budapest Hotel poster shows star-studded cast looking suitably quirky». Metro[en]. 2013 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
- ↑ Stefan Zweig, Wes Anderson, Anthea Bell: The society of the crossed keys. Selections from the writings of Stefan Zweig, Inspirations for the Grand Budapest Hotel. Pushkin Press, London 2014, ISBN 978-1-78227-107-9.
- ↑ Jon Blistein (2013 թ․ հոկտեմբերի 17). «Meet New, Peculiar Characters at 'The Grand Budapest Hotel'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Jennifer Arellanoon (2013 թ․ հոկտեմբերի 17). «'Grand Budapest Hotel' trailer: More mustachioed shenanigans from Adrien Brody, Jude Law, and more». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց (ֆիլմ)» հոդվածին։ |