Ցասում (ֆիլմ, 2004)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցասում (այլ կիրառումներ)
«Ցասում» (անգլ.՝ Man on Fire), 2004 թվականի ֆիլմ, ռեժիսոր՝ Թոնի Սքոթ, քրեական դրամայի ժանրի ֆիլմ, թրիլլեր՝ Ա. Ջ. Քվինելլի համանուն վեպի հիման վրա։ Սա գրքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը նկարահանվել է 1987 թվականին։
Ցասում անգլ.՝ Man on Fire | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ[1][2], դրամա[1][2], մարտաֆիլմ, վեպի էկրանավորում և աչալուրջների մասին ֆիլմ |
Թեմա | վրեժ |
Հիմք | Man on Fire? |
Թվական | ապրիլի 21, 2004 և սեպտեմբերի 30, 2004[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոնի Սքոթ[4][1][5] |
Պրոդյուսեր | Արնոն Միլչեն և Թոնի Սքոթ |
Սցենարի հեղինակ | Բրայան Հելգելանդ |
Դերակատարներ | Դենզել Վաշինգտոն[4][2][5][…], Դակոտա Ֆանինգ[4][2][5][…], Քրիստոֆեր Ուոքեն[4][2][5][…], Ջանկառլո Ջանինի[5][6], Ռադա Միթչել[6], Մարկ Էնթոնի[6], Ռեյչել Տիկոտին[6] և Միքի Ռուրկ[6] |
Օպերատոր | Փոլ Քեմերոն |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Մոնտաժ | Քրիստիան Վագներ |
Պատմվածքի վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Նկարահանման վայր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Կոմո |
Կինոընկերություն | Regency Enterprises և Scott Free Productions |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 70 000 000 $ |
Շահույթ | 130 834 852 $ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում Մեքսիկայում, 2003 թվականին։ Խոշոր գործարար Սամուել Ռամոսը անհանգստացած է իր 9-ամյա դստեր՝ Պիտայի համար, ում պաշտպանելու նպատակով նա, որպես թիկնապահ, վարձում է ԿՀՎ-ի հատուկ ծառայության նախկին մարտիկ Ջոն Քրիզին։ Ջոնը սկսում է աշխատել, թեպետ գտնվում էր ծանր էմոցիոնալ ճգնաժամի մեջ և մտածում էր ինքնասպանության մասին։ Աղջկա հետ ծանոթությունը, որը վերածվում է ջերմ ընկերության, նրա մեջ կրկին հետաքրքրություն է արթնացնում կյանքի հանդեպ։
Երաժշտության դասից հետո Պիտային առևանգելու նպատակով կազմակերպված ավազակային հարձակում է տեղի ունենում։ Ջոնը պայքարում է հանցագործների դեմ, վիրավորում է նրանցից չորսին, ինքն էլ է վիրավորվում, սակայն հանցագործները կարողանում են աղջկան տանել իրենց հետ։ Ծնողներին դիմում են՝ 10 մլն $-ի փրկագին պահանջելով։ Սակայն փրկագինը հանձնելիս ինչ-որ բան այնպես չի լինում, փոխհրաձգություն է տեղի ունենում և գործարքը խափանվում է։ Առևանգիչը Պիտայի ծնողներին հայտնում է, որ աղջկան սպանել են։ Իր ընկերոջ՝ Փոլ Ռեյբորնի օգնությամբ նախկին թիկնապահը, դեռևս լիարժեք չապաքինված, փախչում է հոսպիտալից։ Ջոնը Պիտայի մորը՝ Լիզա Ռամոսին, երդվում է, որ վրեժխնդիր կլինի և կսպանի բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել առևանգմանը։
Ջոնը սկզբում «դուրս է գալիս» առևանգումն իրականացնողների վրա։ Խոշտանգումների արդյունքում իրականացնողը խոստովանում է, թե ով է եղել կազմակերպիչը։ Շղթայաբար առաջ գնալով՝ Ջոնը բացահայտում է, որ առևանգումը կազմակերպել է ոչ այլ ոք, քան աղջկա հայրը։ 10 մլն $-ի փրկագինը չի հասել նրան, բայց Սամուելը մտադիր է գլուխ բերել այդ շահադիտական խարդախ գործը, ինչի արդյունքում նրան պետք է բաժին հասներ գումարի կեսը։ Գումարի փոխանցման ժամանակ սպանվել էր առևանգիչներից մեկի ազգականը և պլանները խափանվել էին։ Ջոնը խորհուրդ է տալիս Սամուելին ինքնասպան լինել. վերջինս այդպես էլ անում է։
Վրեժխնդրության իր պլանը հասցնելով ավարտին՝ Ջոնը «դուրս է գալիս» եղբայրներ Դանիել և Աուէրելիո Սանչեսների՝ առևանգման օպերացիայի անուղղակի կազմակերպիչներից երկուսի վրա։ Ջոնը սկզբում բացահայտում է Աուէրելիոյին, ապա՝ այստեղից նաև Դանիելին, ով հայտնում է, որ աղջիկն իրականում ողջ է։ Նա պատրաստ է աղջկան փոխանակել Ջոնի և նրա եղբոր հետ։ Ծանր վիրավոր Ջոնը վերջին ուժերը լարելու գնով իրականացնում է այդ փոխանակումը, և Պիտային վերադարձնում է մորը։ Այնուհետև հանձնվում է հանցագործներին և մահանում է, քանի դեռ իրեն մեքենայով տեղափոխում էին։
Եզրափակիչ տեսարանը Դանիել Սանչեսի՝ ձերբակալության արդյունքում սպանությունն է՝ Մեխիկոյի ուժային կառույցի ներկայացուցչի՝ Միգել Մանզանոյի կողմից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դենզել Վաշինգտոն | Ջոն Քրիզի |
Դակոտա Ֆենինգ | Լուպիտա (Փիթ)Մարտին Ռամոս |
Մարկ Էնթոնի | Սամուել Ռամոս |
Ռադա Միտչելլ | Լիզա Մարտին Ռամոս |
Քրիստոֆեր Ուոքեն | Փոլ Ռեյբյորն |
Ջանկարլո Ջաննինի | Միգել Մանզանո |
Ռեյչել Տիկոտին | Մարիաննա Գաիսիա Գերրերո |
Հեսուս Օչոա | Վիկտոր Ֆուենտես |
Միքքի Ռուրկ | Ջորդան Կալֆուս |
Անխելինա Պելաես | Քույր Աննա |
Ջերո Կամիլո | Աուէրելիո Ռոսաս Սանչես |
Մարիո Սարագոսա | Խորխե Մարտինես |
Արձագանքներ
խմբագրելՖիլմը արժանացել է կինոքննադատների տարբեր արձագանքների։ Rotten Tomatoes-ում միջին վարկանիշը 38 % է կազմում[7], Metacritic –ում՝ 47 %[8]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0328107/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/man-on-fire
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/czlowiek-w-ogniu
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47141.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt0328107/fullcredits
- ↑ Man on Fire — Rotten Tomatoes
- ↑ Man on Fire — Metacritic
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ցասում»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Обзор и критика фильма Արխիվացված 2013-03-19 Wayback Machine Роджер Эберт