Քաղաքական փիլիսոփայություն

Քաղաքական փիլիսոփայություն կամ քաղաքական տեսություն, կառավարման փիլիսոփայական հետազոտություն, որն ուսումնասիրում է հանրային ծառայողների և ինստիտուտների միջև փոխհարաբերությունները, դրանց բնույթը, օրինականությունը և շրջանակը։ Քաղաքական փիլիսոփայության ուսումնասիրության թեմաներից են քաղաքականությունը, արդարությունը, ազատությունը, սեփականությունը, իրավունքներն ու օրենքները և իշխանության կողմից օրենքների կիրարկումը։ Այն փորձում է պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչն է իշխանությունը դարձնում օրինական, ինչ իրավունքներ և ազատություններ պետք է այն պաշտպանի, ինչ ձև այն պետք է ունենա, ինչ է օրենքը, ինչ պարտականություններ ունեն քաղաքացիները օրինական իշխանության նկատմամբ, եթե ունեն այդպիսիք, և ինչպես կարող է այն օրինական կերպով տապալվել։

Պլատոն (ձախից) և Արիստոտել (աջից), Ռաֆայելի «Աթենական դպրոց» ֆրեսկոյից մի դետալ: Պլատոնի «Հանրապետություն» և Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատությունները այս երկու հույն փիլիսոփաներին դարձրել են քաղաքական փիլիսոփայության ամենաազդեցիկ ներկայացուցիչները:

Քաղաքական տեսությունը նաև անդրադառնում է ավելի լայն շրջանակի հարցերի՝ փորձելով անդրադարձ կատարել այնպիսի երևույթների քաղաքական բնույթին, ինչպիսիք են ինքնությունը, մշակույթը, ռասան, քաղաքական տնտեսությունը, քաղաքական էթիկան, մարդ-կենդանի հարաբերությունները, քաղաքական աստվածաբանություն և այլն։

Քաղաքական փիլիսոփայությունը փիլիսոփայության մի ճյուղ է[1], սակայն այն մեծ դեր է խաղացել նաև քաղաքագիտության մեջ, որում պատմականորեն շեշտ է դրվել ինչպես քաղաքական մտքի պատմության, այնպես էլ ժամանակակից քաղաքական տեսության վրա (նորմատիվ քաղաքական տեսությունից մինչև տարբեր քննադատական մոտեցումներ)։

Պատմություն խմբագրել

Հնագույն ավանդույթներ խմբագրել

Հին Հնդկաստան խմբագրել

Հնդկական քաղաքական փիլիսոփայությունը հնագույն ժամանակներում հստակ սահմանազատում է դրել 1) ազգի և պետության, 2) կրոնի և պետության միջև։ Հինդու պետությունների սահմանադրությունները ժամանակի ընթացքում զարգացել են և հիմնվել քաղաքական և իրավական տրակտատների և գերիշխող սոցիալական ինստիտուտների վրա։ Պետական ինստիտուտները բաժանված են եղել հետևյալ կատեգորիաների՝ կառավարման, դիվանագիտական, վարչարարական, պաշտպանական, իրավական և կարգապահական։ Մանթրանգան՝ այս պետությունների գլխավոր կառավարման մարմինը, կազմված էր թագավորից, վարչապետից, բանակի հրամանատարից, թագավորի քրմապետից։ Վարչապետը գործադիրի ղեկավարի (մահա ամատյա) հետ միասին գլխավորում էր նախարարների հանձնաժողովը։

Չանակյան մ.թ.ա. 4-րդ դարի հնդիկ քաղաքական փիլիսոփա է։ Չանակյայի հեղինակած «Արտհաշաստրա» աշխատությունը տրամադրում է քաղաքականության գիտության մասին տեղեկություններ խելացի ղեկավարի համար, քաղաքականություններ՝ միջազգային հարաբերությունների և պատերազմների համար, տեղեկություններ լրտեսական պետության համակարգի մասին, պետության հսկողության և տնտեսական կայունության մասին[2]։ Չանակյան մեջբերում է մի շարք հեղինակությունների, այդ թվում՝ Բրուհասպատիին, Ուշանասին, Պրաչետասա Մանուին, Պարասարային և Ամբիին, իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես քաղաքական փիլիսոփաների տոհմի ժառանգ[3]։ Քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ գոյություն ունեցող հնդկական մեկ այլ ազդեցիկ տրակտատ է Սուկրա Նետին[4][5]։ Հնագույն Հնդկաստանում օրենսգրքի օրինակ է Մանուսմրտին կամ Մանուի օրենքները[6]։

Հին Չինաստան խմբագրել

 
Կոնֆուցիոսի դիմանկար, մոտ 1770 թվական

Չինական քաղաքական փիլիսոփայությունը սկիզբ է առել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանից, իսկ ավելի կոնկրետ՝ մ.թ.ա. 6-րդ դարում Կոնֆուցիոսից։ Չինական քաղաքական փիլիսոփայությունը զարգացել է՝ ի պատասխան երկրի քաղաքական և սոցիալական անկման, որը բնորոշ է եղել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանին և Պատերազմող պետությունների ժամանակաշրջանին։ Սույն ժամանակաշրջանի հիմնական փիլիսոփայությունները՝ կոնֆուցիականություն, լեգիզմ, մոհիզմ, ագրարիզմ և դաոսականություն, յուրաքանչյուրն ունեցել է իր քաղաքական ասպեկտը։ Այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Կոնֆուցիոսը, Մեն Ցզին և Մո Ցզին, իրենց քաղաքական փիլիսոփայության հիմքում դրել են քաղաքական միասնության և քաղաքական կայունության գաղափարը։ Կոնֆուցիոսը պաշտպանել է հիերարխիկ, մերիտոկրատական կառավարման համակարգը, որը հիմնված է կարեկցանքի, հավատարմության և միջանձնային հարաբերությունների վրա։ Լեգիզմը պաշտպանում է ավելի ավտորիտար կառավարումը՝ հիմնված դրակոնյան պատժամիջոցների և օրենքների վրա։ Մոհիզմը պաշտպանում է կոմունալ, չկենտրոնացված կառավարումը՝ հիմնված խնայողության և ասկետիզմի վրա։ Ագրարիզմը պաշտպանում է գյուղական ուտոպիական կոմունալիզմի և հիմնված է էգալիտարիզմի վրա[7]։ Դաոսականությունը պաշտպանում է պրոտոանարխիզմը։ Լեգիզմը Ցին դինաստիայի գերիշխող քաղաքական փիլիսոփայությունն էր, որը փոխարինվել է պետական կոնֆուցիականությամբ Հան դինաստիայի օրոք։ Նախքան Չինաստանի կողմից կոմունիզմի ընդունումը՝ մինչև 20-րդ դարը Չինաստանի գերիշխող քաղաքական փիլիսոփայությունը եղել է պետական կոնֆուցիականությունը[8]։

Հին Հունաստան խմբագրել

Արևմտյան քաղաքական փիլիսոփայությունը սկիզբ է առնում Հին Հունաստանի փիլիսոփայությունից, որտեղ քաղաքական փիլիսոփայությունը թվագրվում է առնվազն Պլատոնի ժամանակաշրջանով[9]։ Հին Հունաստանում կային քաղաք-պետություններ, որոնք քաղաքական կազմակերպման տարբեր ձևեր էին փորձարկում. դրանք Պլատոնը համախմբել է հինգ կատեգորիաների մեջ՝ ըստ նվազող կայունության և բարոյականության` միապետություն, թիմոկրատիա, օլիգարխիա, ժողովրդավարություն և բռնապետություն։ Քաղաքական փիլիսոփայության ամենակարևոր դասական աշխատություններից է Պլատոնի «Հանրապետությունը»[9], որին հաջորդել են Արիստոտելի «Նիկոմաքյան էթիկա» և «Պոլիտիկա» աշխատությունները[10]։ Հռոմեական քաղաքական փիլիսոփայությունը կրել է ստոիկների և հռոմեական պետական գործիչ Կիկերոնի ազդեցությունը[11]։

Միջնադարյան քրիստոնեություն խմբագրել

Օգոստինոս Երանելի խմբագրել

Օգոստինոս Երանելու վաղ քրիստոնեական փիլիսոփայությունը մեծապես կրել է Պլատոնի ազդեցությունը։ Քրիստոնեական մտքի բերած գլխավոր փոփոխությունն ստոիցիզմի չափավորությունն էր և հռոմեական աշխարհի արդարադատության տեսությունը, ինչպես նաև կարեկցանքը՝ որպես բարոյական օրինակ կիրառելու մեջ պետության դերի շեշտադրումը։ Օգոստինոսը նաև քարոզում էր, որ մարդը սրա կամ նրա քաղաքի անդամ չէ, այլ կա՛մ Աստծո քաղաքի (Civitas Dei), կա՛մ Մարդու քաղաքի քաղաքացի է (Civitas Terrena)։ Օգոստինոսի «Աստծո քաղաքը» այս ժամանակաշրջանի ազդեցիկ աշխատություն է, որը հարված է հասցրել շատ քրիստոնյա հռոմեացիների շրջանում տարածված այն թեզին, թե քրիստոնեական տեսակետը կարող է իրականացվել Երկրի վրա[12]։

Թովմա Աքվինացի խմբագրել

Թովմա Աքվինացին մանրակրկիտ կերպով զբաղվել է իրավունքի փիլիսոփայության տարատեսակներով։ Ըստ Աքվինացու, կա օրենքի 4 տեսակ՝

  1. Հավերժական իրավունք («ամեն ինչի աստվածային իշխանություն»),
  2. Աստվածային դրական իրավունք («դրված է» Աստծո կողմից, մարդու բնույթից դուրս է),
  3. Բնական իրավունք (ապրելու ճիշտ ձևը, որը կարելի է բացահայտել բնական պատճառով։ Այն, ինչը հնարավոր չէ չիմանալ։ Մարդու բնույթի մեջ է),
  4. Մարդկային իրավունք (այն, ինչ մենք սովորաբար անվանում ենք «իրավունք»՝ ներառյալ սովորութային իրավունքը, «Կատարյան համայնքի» իրավունքը)։

Աքվինացին երբեք չի քննարկում կանոնական իրավունքի բնույթը կամ դասակարգումը։ Թոմիստական իրավաբանական շրջանակներում գիտական բանավեճեր կան կանոնական իրավունքի տեղի մասին։

Բնական իրավունքի ավանդույթի մեջ Աքվինացին եղել է առանձնակի ազդեցիկ մտածող։

Իսլամական քաղաքական էվոլյուցիա խմբագրել

Մութազիլիներն ընդդեմ աշարիների խմբագրել

Իսլամի վերելքը, որը հիմնված էր ինչպես Ղուրանի, այնպես էլ Մուհամմադի վրա, միջերկրածովյան շրջանում կտրուկ փոխել է ուժերի հավասարակշռությունը և իշխանության ծագման վերաբերյալ ընկալումները։ Վաղ իսլամական փիլիսոփայությունը ընդգծում է գիտության և կրոնի միջև անքակտելի կապը, ինչպես նաև ճշմարտությունը գտնելու համար իջթիհադի գործընթացը. իրականում ամբողջ փիլիսոփայությունը «քաղաքական» էր, քանի որ այն իրական հետևանքներ ուներ կառավարման վրա։ Այս տեսակետը վիճարկվել է «ռացիոնալիստ» մութազիլիական փիլիսոփաների կողմից, որոնք ունեին ավելի հելլենական հայացքներ՝ բանականությունը հայտնությունից վեր է, և ժամանակակից գիտնականներին հայտնի են որպես իսլամի առաջին սպեկուլյատիվ աստվածաբաններ։ Նրանք ստանում էին աշխարհիկ արիստոկրատիայի աջակցությունը, որը ցանկանում էր գործողությունների ազատություն ստանալ խալիֆայությունից։ Սակայն մինչև ուշ անտիկ շրջան իսլամի «ավանդապաշտ» աշարիական հայացքը ընդհանուր առմամաբ հաղթանակել է։ Ըստ Աշարիների՝ բանականությունը պետք է ենթարկվի Ղուրանին և Սուննային[13]։

Իսլամական քաղաքական փիլիսոփայությունը, իրոք, արմատավորված էր հենց իսլամի հիմքերում՝ Ղուրանում և Սուննայում՝ Մուհամմադի խոսքերի և գործերի ամբողջության մեջ, այսպիսով ըստ էության այն դարձնելով աստվածապետական։ Սակայն արևմտյան մտածողության մեջ ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ սա հատուկ ոլորտ է, որը հատուկ է միայն իսլամի մեծ փիլիսոփաներին՝ ալ-Քինդի (Ալքինդուս), ալ-Ֆարաբի (Աբունասեր), Իբն Սինա (Ավիցիննա), Իբն Բաջջա և Իբն Ռուշդ։ Իսլամի քաղաքական հասկացությունները, ինչպիսիք են՝ քուդրա (իշխանություն), սուլթան, ումմա, ջեմաա, և նույնիսկ Ղուրանի «հիմնական» տերմինները՝ իբադահ (երկրպագություն), դին (կրոն), ռաբ (տեր) և իլահ (աստվածություն), վերցվում են որպես վերլուծության հիմք։ Բացի մուսուլման քաղաքական փիլիսոփաների գաղափարներից, շատ այլ իրավագետներ և ուլամաներ առաջ քաշեցին քաղաքական գաղափարներ և տեսություններ։ Օրինակ՝ իսլամի պատմության վաղ տարիներին խարիջիների գաղափարները խալիֆայության և ումմայի վերաբերյալ, կամ շիա իսլամի իմամության հայեցակարգը համարվում են քաղաքական մտքի ապացույցներ։ 7-8-րդ դարերում շիա և սուննի իսլամի միջև բախումները ունեին քաղաքական բնույթ։ Սակայն քաղաքական միտքը զուտ թեիզմի մեջ չէր արմատավորված։ Արիստոտելականությունը ծաղկել է, երբ իսլամական ոսկե դարաշրջանում ավելացել են պերիպատետիկ փիլիսոփաները, որոնք իսլամական աշխարհի համատեքստում իրականացնում էին Արիստոտելի գաղափարները։ Աբունասերը, Ավիցիննան և Իբն Ռուշդը փիլիսոփայական այս դպրոցի մաս էին կազմում և պնդում էին, որ մարդկային բանականությունը գերազանցում է զուտ պատահականությանը և հայտնությանը։ Նրանք հավատում էին, որ օրինակ բնական երևույթները տեղի են ունենում որոշակի կանոնների (աստծո կողմից ստեղծված) պատճառով և ոչ թե աստծո ուղղակի միջամտության պատճառով (ի տարբերություն ալ-Ղազալիի և նրա հետևորդների)[14][15][16]։

Ժամանակի մյուս հայտնի քաղաքական փիլիսոփաներից է Նիզամ ալ-Մուլքը՝ պարսիկ գիտնական և Սելջուկյան կայսրության վեզիր, ով հեղինակել է Սիյասաթնաման կամ հայերենով «Քաղաքականության գիրքը»։ Այս աշխատության մեջ նա մանրամասն ներկայացնում է պետության դերը քաղաքական հարցերի (օրինակ՝ ինչպես գործել քաղաքական հակառակորդների հետ առանց իշխանության կերպարը խաթարելու), ինչպես նաև աղքատներին պաշտպանելու և արժանիներին պարգևատրելու տեսանկյունից։ Իր մյուս աշխատության մեջ նա բացատրում է, թե ինչպես պետք է պետությունը գործի այնպիսի հարցերում, ինչպիսին է թուրքմենների նման ներգաղթյալներին աշխատանքով ապահովելը, որոնք գալիս էին հյուսիսից (ներկայիս Ռուսաստանի հարավից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից)[17]։

Իբն Խալդուն խմբագրել

14-րդ դարի արաբ գիտնական Իբն Խալդունը համարվում է մեծագույն քաղաքական տեսաբաններից մեկը։ Բրիտանացի փիլիսոփա-մարդաբան Էռեստ Գելլերը իշխանության վերաբերյալ Իբն Խալդունի ձևակերպումը՝ «...ինստիտուտ, որը կանխում է այն անարդարությունը, որը ինքը չի գործում», համարում է քաղաքական տեսության պատմության մեջ լավագույնը։ Իբն Խալդունի համար իշխանությունը պետք է նվազագույնի հասցվի, քանի որ որպես անհրաժեշտ չարիք՝ դա մարդկանց սահմանափակումն է այլ մարդկանց կողմից[18]։

Միջնադարյան Եվրոպա խմբագրել

Եվրոպայում միջնադարյան քաղաքական փիլիսոփայությունը մեծապես կրել է քրիստոնեական մտածողության ազդեցությունը։ Այն շատ ընդհանրություններ ուներ մութազիլիական իսլամական մտածողության հետ այն առումով, որ հռոմեական կաթոլիկները կարծում էին, որ փիլիսոփայության ստորադասումն աստվածաբանությանը չի նշանակում, որ բանականությունը ենթարկվում է հայտնությանը, սակայն հակասությունների դեպքում կարծում էին, որ բանականությունը ենթարկվում է հավատին այնպես, ինչպես աշարիները։ Սխոլաստիկները միավորում էին Արիստոտելի փիլիսոփայությունը Օգոստինոս Երանելու քրիստոնեական փիլիսոփայության հետ՝ շեշտելով պոտենցիալ ներդաշնակությունը, որը բնորոշ է բանականությանն ու հայտնությանը[19]։ Թերևս միջնադարյան Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական փիլիսոփան եղել է Թովմա Աքվինացին, ով օգնել է կրկին ներկայացնել Արիստոտելի աշխատությունները, որոնք կաթոլիկ Եվրոպային էին փոխանցվել մուսուլման Իսպանիայի կողմից Իբն Ռուշդի մեկնաբանություններով։ Աքվինացու կողմից դրանց օգտագործումը սահմանել է միջնադարյան Եվրոպայի քաղաքական փիլիսոփայության «օրակարգը», քանի որ սխոլաստիկ քաղաքական փիլիսոփայությունը գերիշխել է եվրոպական մտածողության մեջ դարեր շարունակ՝ ընդհուպ մինչև Վերածնունդ[20]։

Միջնադարյան որոշ քաղաքական փիլիսոփաներ, ինչպես Աքվինացին իր «Աստվածաբանության համառոտ շարադրանքում» (Summa Theologica), զարգացրել են այն միտքը, որ այն թագավորը, որը բռնապետ է, թագավոր չէ, ուստի կարող է տապալվել։ Մինչդեռ մյուսները, օրինակ՝ Նիկոլաս Օրեսմը իր «Քաղաքականության գրքում» (Livre de Politiques), կտրականապես հերքել է անարդար ղեկավարին տապալելու իրավունքը։

«Ազատությունների մեծ խարտիան», որը դիտարկվում է որպես անգլո-ամերիկյան քաղաքական ազատության հիմնաքարը, բացահայտորեն առաջարկում է ընդվզել ղեկավարի դեմ հանուն արդարության։ «Ազատությունների մեծ խարտիայի» նման այլ փաստաթղթեր կան նաև եվրոպական մյուս երկրներում, օրինակ՝ Իսպանիայում և Հունգարիայում[21]։

Եվրոպական վերածնունդ խմբագրել

Վերածննդի ժամանակաշրջանում ավելի քան մեկ դար տևած աստվածաբանական քաղաքական փիլիսոփայության տարածումից հետո Եվրոպայում սկսել է վերելք ապրել աշխարհիկ քաղաքական փիլիսոփայությունը։ Չնայած միջնադարում աշխարհիկ քաղաքականությունը գործնականում նկատվել է Սրբազան հռոմեական կայսրության իշխանության ներքո, ակադեմիական ոլորտն ամբողջությամբ սխոլաստիկ է եղել և ուստի իր բնույթով եղել է քրիստոնեական։

Նիկոլո Մաքիավելի խմբագրել

Այս ժամանակաշրջանի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը Նիկոլո Մաքիավելիի «Տիրակալը» աշխատությունն է, որը գրվել է 1511-1512 թվականներին և տպագրվել է Մաքիավելիի մահից հետո՝ 1532 թվականին։ Այս աշխատությունը «Դիսկուրսներ Լիվիոսի մասին» աշխատանքի հետ միասին անտիկ աշխարհի ճշգրիտ վերլուծություն է, որը մեծապես ազդել է Արևմուտքի ժամանակակից քաղաքական մտքի վրա։ Փոքրամասնությունը (այդ թվում Ժան-Ժակ Ռուսոն) մեկնաբանում է «Տիրակալը»՝ որպես երգիծանք, որը պետք է տրվեր Մեդիչիներին Ֆլորենցիայի վերագրավումից և Մաքիավելիի Ֆլորենցիայից վտարվելուց հետո[22]։ Չնայած աշխատությունը գրվել է դի Մեդիչի ընտանիքի համար, որպեսզի միգուցե ազդի վերջիններիս վրա, որպեսզի ազատեն նրան աքսորից, Մաքիավելին ավելի շատ աջակցում էր Ֆլորենցիայի Հանրապետությանը, քան Մեդիչի ընտանիքի օլիգարխիային։ Ամեն դեպքում, Մաքիավելին ներկայացնում է քաղաքականության պրագմատիկ և որոշակիորեն հետևանքային տեսակետը, որտեղ բարին և չարը պարզապես միջոցներ են, որոնք օգտագործվում են վերջնանպատակին հասնելու համար, այսինքն՝ բացարձակ իշխանության ձեռքբերման և պահպանման համար։ Անգլիական վերածննդի շրջանում՝ 17-րդ դարի սկզբին, Թոմաս Հոբսը, ով հայտնի է սոցիալական պայմանագրի տեսությամբ, շարունակել է ընդլայնել այս տեսակետը։ Չնայած ո՛չ Մաքիավելին, ո՛չ Հոբսը չէին հավատում թագավորների աստվածային իրավունքին, երկուսն էլ հավատում էին անհատի բնածին եսասիրությանը։ Հենց այս համոզմունքն է, որ ստիպել է նրանց ընդունել ուժեղ կենտրոնական իշխանությունը՝ որպես սոցիալական կարգի քայքայումը կանխելու միակ միջոց[23]։

Եվրոպական լուսավորություն խմբագրել

 
Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» (1830, Լուվր)՝ նկար, որը ստեղծվել է այն ժամանակ, երբ բախվել են հին և նոր քաղաքական փիլիսոփայությունները:

Լուսավորության ժամանակաշրջանում Ամերիկա մայրցամաքում այլ հասարակությունների բացահայտման և քաղաքական հասարակությունների փոփոխվող կարիքներին (հատկապես Անգլիական հեղափոխության, Ամերիկյան հեղափոխության, Ֆրանսիական հեղափոխության և Հայիթիի հեղափոխության ժամանակ) զուգահեռ նոր տեսություններ են ծագել մարդու գոյության մասին, իրականության սահման և դրա ընկալման մասին։ Այս նոր տեսությունները հանգեցնում են նոր հարցերի և պատկերացումների այնպիսի մտածողների կողմից, ինչպիսիք են Թոմաս Հոբսը, Ջոն Լոկը, Բենժամեն Կնոստանը և Ժան-Ժակ Ռուսոն։

Այս տեսաբաններն առաջնորդվում են երկու հիմնական հարցերով՝ ինչ իրավունքով կամ անհրաժեշտությամբ են մարդիկ ստեղծում պետություններ և որն է պետության լավագույն ձևը։ Այս հիմնարար հարցերը պարունակում են հայեցակարգային տարբերակում «պետություն» և «կառավարություն» հասկացությունների միջև։ Որոշվեց, որ «պետությունը» վերաբերելու է այն ինստիտուտների ամբողջությանը, որոնց միջոցով բաշխվում է իշխանությունը և արդարացվում է վերջինիս կիրառումը։ «Կառավարություն» տերմինը վերաբերում է մարդկանց առանձին խմբի, որոնք զբաղեցնում են պետության ինստիտուտներ, մշակում են օրենքներ և որոշումներ, որոնց ենթակա են բոլոր մարդիկ, այդ թվում նաև այդ խմբի ներկայացուցիչները։ Այս հայեցակարգային տարբերակումը շարունակում է գործել քաղաքագիտության մեջ, թեև որոշ քաղաքագետներ, փիլիսոփաներ, պատմաբաններ և մշակութային մարդաբաններ պնդում են, որ ցանկացած հասարակության մեջ քաղաքական գործընթացների մեծ մասը տեղի է ունենում պետությունից դուրս, և որ կան հասարակություններ, որոնք կազմակերպված պետություններ չեն ստեղծել, որոնք, սակայն, ևս պետք է դիտարկել քաղաքական առումով։ Քանի դեռ բնական կարգ հասկացությունը չէր ներդրվել, հասարակական գիտությունները չէին կարող զարգանալ անկախ թեիստական մտածողությունից։ 17-րդ դարում Անգլիայում մշակութային հեղափոխությունից ի վեր, որը տարածվեց Ֆրանսիայում և Եվրոպայի մնացած երկրներում, հասարակությունը համարվում է ֆիզիկական աշխարհի նման բնական օրենքներին ենթակա[24]։

Քաղաքական և տնտեսական հարաբերությունները մեծապես կրել են վերը նշված տեսությունների ազդեցությունը, արդյունքում գիլդիաների հայեցակարգը ստորադասվել է ազատ առևտրի տեսությանը, և հռոմեական կաթոլիկ եկեղեցու գերակայությունը գնալով վիճարկվել է յուրաքանչյուր ազգային պետությանը ենթակա բողոքական եկեղեցիների կողմից, որտեղ քարոզը կարդում էին տվյալ շրջանի մայրենի լեզվով։ Ազատ առևտուրը, ի հակադրություն այս կրոնական տեսությունների, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներկրումն ու արտահանումը։ Այն կարելի է հասկանալ նաև որպես միջազգային առևտրի համար կիրառվող ազատ շուկայի գաղափար։ Կառավարությունում ազատ առևտուրը հիմնականում պաշտպանվում է քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք զբաղեցնում են ազատական տնտեսական դիրքեր, մինչդեռ տնտեսապես ձախ և ազգայնական քաղաքական կուսակցությունները հիմնականում պաշտպանում են հովանավորչությունը, որը հակասում է ազատ առևտրի գաղափարին։ Սակայն լուսավորությունը բացահայատ հարձակում էր կրոնի՝ մասնավորապես քրիստոնեության վրա։ Ֆրանսիայում եկեղեցու ամենաբացահայտ քննադատը Ֆրանսուա Մարի Արուե դը Վոլտերն էր՝ լուսավորության ներկայացուցիչը։

Պատմաբանները քրիստոնեության պատմության մասին Վոլտերի նկարագրությունը որակել են որպես «քարոզչական»։ Վոլտերը մասամբ պատասխանատու է եկեղեցու հայրերին «Ես հավատում եմ, որովհետև դա աբսուրդ է» (Credo quia absurdum) արտահայտությունը սխալ վերագրելու համար։ 1767 թվականի հունվարի 5-ով թվագրվող և Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II-ին ուղղված նամակում նա քրիստոնեության մասին գրել է հետևյալը. «Մերը [քրիստոնեությունը] անկասկած ամենածիծաղելին է, ամենաաբսուրդային և ամենաարյունոտ կրոնը, որը երբևէ վարակել է այս աշխարհը։ Ձերդ մեծությունը մարդկությանը հավիտենական ծառայություն կմատուցի՝ վերացնելով այս տխրահռչակ սնահավատությունը, չեմ ասում ավազակների շրջանում, որոնք արժանի չեն լուսավորվելու և հարմար են ցանկացած լծի։ Նկատի ունեմ ազնիվ մարդկանց շրջանում, այն մարդկանց շրջանում, ովքեր մտածում են և ցանկանում են մտածել… Մահանալու համար միակ ափսոսանքս այն է, որ ես չեմ կարող օգնել ձեզ այս ազնիվ գործում՝ ամենալավն ու հարգարժանը, որը կարող է մարդկային միտքը հղանալ»։ Վոլտերից հետո կրոնն այլևս երբեք նույնը չէր լինի Ֆրանսիայում[25]։

Այս ուսմունքը տարածում չի գտել Նոր աշխարհում և ացտեկների, մայաների, ինկերի, մոհիկանների, Դելավերի, հյուրոնների և հատկապես իրոկեզների զարգացած քաղաքակրթությունների շրջանում։ Մասնավորապես իրոկեզների փիլիսոփայությունը շատ բան է տվել ժամանակի քրիստոնեական մտքին և շատ դեպքերում ոգեշնչել է ԱՄՆ-ի կողմից ընդունված մի շարք ինստիտուտներին, օրինակ՝ Բենջամին Ֆրանկլինը եղել է իրոկեզների համադաշնության որոշ մեթոդների մեծ համակիր, և վաղ ամերիկյան գրականության մեծ մասը շեշտել է տեղաբնիկների քաղաքական փիլիսոփայությունը։ Իրոկեզները պատմականորեն Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան բնիկ ամերիկացիների ամենահզոր համադաշնությունն են կազմում։ Նրանք գաղութատիրության տարիներին ֆրանսիացիների շրջանում հայտնի էին որպես Իրոկեզների լիգա, իսկ ավելի ուշ՝ Իրոկեզների համադաշնություն, իսկ անգլիացիների շրջանում՝ «Հինգ ազգեր», որոնց մեջ ներառված էին մոհոկները, օնոնդագան, օնաիդան, կայուգան և սենեկան։ 1722 թվականից հետո նրանք իրենց համադաշնության մեջ են ներառել հարավարևելյան տուսկարորա ցեղը, քանի որ վերջիններս էլ էին իրոկեզների լեզվով խոսում. արդյունքում հայտնի են դարձել որպես «Վեց ազգեր»[26]։

Ջոն Լոկ խմբագրել

Ջոն Լոկը ներկայացրել է քաղաքական տեսության այս նոր ժամանակաշրջանը իր «Երկու տրակտատ կառավարման մասին» աշխատության մեջ։ Այս աշխատության մեջ Լոկն առաջարկում է բնության վիճակի տեսությունը, որն ուղղակիորեն լրացնում է նրա պատկերացումն այն մասին, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական զարգացումը և ինչպես կարող է այն ստեղծվել պայմանագրային պարտավորությունների միջոցով։ Լոկը հերքել է Սըր Ռոբերտ Ֆիլմերի ստեղծած քաղաքական տեսությունը հօգուտ բնության վրա հիմնված բնական համակարգի։ Թագավորների աստվածային իրավունքների տեսությունը վերածվել է անցողիկ շքեղության, որը ենթարկվել է Ջոն Լոկի ծաղրանքին։ Ի տարբերություն Մաքիավելու և Հոբսի, բայց Աքվինացու նման Լոկն էլ կընդուներ Արիստոտելի այն տեսակետը, որ մարդը, որպես սոցիալական էակ, սոցիալական ներդաշնակության վիճակում ձգտում է երջանիկ լինել։ Սակայն ի տարբերություն սկզբնական մեղքից հոգու փրկության մասին Աքվինացու տեսակետի, Լոկը կարծում է, որ մարդու միտքն այս աշխարհ է գալիս որպես «տաբուլա ռազա»։ Լոկի համար գիտելիքը ո՛չ բնածին է կամ բացահայտված և ո՛չ էլ հիմնված է հեղինակության վրա, այլ ենթակա է անորոշության, որը կարգավորվում է բանականությամբ, հանդուրժողականությամբ և չափավորությամբ։ Ըստ Լոկի, Հոբսի կողմից առաջարկված բացարձակ տիրակալը անհրաժեշտ չէ, քանի որ բնական օրենքը հիմնված է բանականության և մարդու գոյության և խաղաղության փնտրտուքի վրա։

Ջոն Ստյուարտ Միլ խմբագրել

Ջոն Ստյուարտ Միլի աշխատանքը քաղաքական փիլիսոփայության վերաբերյալ սկսում է «Ազատության մասին» աշխատությամբ։ Այս աշխատությունը նրա լիբերալ սկզբունքների ամենաազդեցիկ հայտարարությունն է։ Նա սկսում է աշխատությունը՝ ներկայացնելով ազատության հին և նոր սպառնալիքները։ Ազատության հին սպառնալիքը առկա է ավանդական հասարակություններում, որտեղ իշխում է կա՛մ մեկը (միապետություն), կա՛մ մի քանիսը (արիստոկրատիա)։ Հիմնական սպառնալիքն այս պարագայում այն է, որ երբ ղեկավարները քաղաքականապես պատասխանատու չեն նրանց առաջ, ում ղեկավարում են, առաջնորդվում են սեփական շահերով և ոչ թե իրենց կողմից ղեկավարվողների։ Ջոն Ստյուարտ Միլի իրավունքների բացահայտ տեսությունը ներկայացվում է «Ուտիլիտարիզմ» աշխատության 5-րդ գլխում՝ պարտականության սանկցիոն տեսության համատեքստում, որը ուտիլիտարիզմի անուղղակի ձև է, որը ներկայացնում է սխալ գործողությունները որպես գործողություններ, որոնք օգտակար է պատժել։ Այնուհետև Միլը ներկայացնում է արդարությունը որպես պարտականությունների պատշաճ մաս։ Արդարությունը ներառում է պարտականություններ, որոնք կատարյալ պարտականություններ են, այսինքն՝ պարտականություններ, որոնք փոխկապակցված են իրավունքների հետ։ Արդարությունը ենթադրում է մի բան, որը ոչ միայն ճիշտ է անել, և սխալ է չանելը, այլ այն, ինչը ցանկացած անհատ կարող է մեզանից պահանջել՝ ելներով իր իրավունքից։ Այս կատարյալ պարտականությունները պետության ներսում կստեղծեն ազատություն և հավաքական անկախություն։ «Ազատության մասին» աշխատության մեջ Միլը նաև քննարկում է հասարակության ներսում սեռային հավասարության հարցը։ Միլի համար «Ուտիլիտարիզմը» կատարյալ գործիք էր՝ «Կանանց հպատակեցումը» աշխատության մեջ արդարացնելու սեռային հավասարությունը` անդրադառնալով կանանց քաղաքական, օրինական և սոցիալական հպատակությանը։ Երբ կինը ամուսնանում է, նա ձեռք է բերում իրավաբանորեն պարտադիր ամուսնական կարգավիճակ. ամուսնանալուց հետո որպես անհատ նրա իրավական գոյությունը կասեցվում է և փոխարենը շարունակվում է «ամուսնական միասնության» անվան ներքո։ Թեև հեշտ է ենթադրել, որ այսպիսի պայմաններում կինը չի ամուսնանա, չամուսնացած կարգավիճակն ունի իր սոցիալական հետևանքները։ Կինը կարող է առաջադիմել սոցիալապես և հարստությամբ միայն այն դեպքում, երբ ունի հարուստ ամուսին՝ որպես հենարան։ Միլն օգտագործում է ուտիլիտարիզմի էթիկան՝ գնահատելու, թե ինչպես է սեռային հավասարությունը լավագույն միջոցը՝ հասնելու «մեծագույն թվի համար մեծագույն բարիքի» (the greatest good for the greatest number) սկզբունքին։ «Սկզբունքը, որը կանոնակարգում է երկու սեռերի միջև առկա սոցիալական հարաբերությունները… և այժմ մարդկային կատարելագործման ամենագլխավոր խոչընդոտներից մեկն է…»։

Ըստ Միլի, «գլխավոր խոչընդոտը» վերաբերում է կանանց ինտելեկտուալ կարողությանը։ «Կանանց հպատակեցումը» աշխատության մեջ Միլը պնդում է, որ կանանց ինտելեկտուալ պոտենցիալի նվազեցումը նշանակում է բնակչության կեսի գիտելիքների և հմտությունների վատնում. նման կորսված գիտելիքները կարող են ձևավորել գաղափարներ, որոնք կարող են առավելագույն հասցնել հաճույքը հասարակության համար։

Բենժամեն Կոնստան խմբագրել

Կոնստանը՝ «լիբերալ» անունը կրող առաջին մտածողներից մեկը, Հին Հռոմի փոխարեն Բրիտանիայի մեծ, առևտրային հասարակությունն է օգտագործել՝ որպես ազատության գործնական օրինակ։ Նա տարբերակում է դրել «նախնիների ազատության» և «ժամանակակիցների ազատության» միջև։ Նախնիների ազատությունը մասնակցային հանրապետական ազատություն էր, որը քաղաքացիներին իրավունք էր տալիս ուղղակիորեն ազդել քաղաքականության վրա հանրային ժողովների ընթացքում բանավեճերի և քվեարկության միջոցով։ Մասնակցության այս աստիճանը ապահովելու համար քաղաքացիությունը ծանր բարոյական պարտականություն էր, որը պահանջում էր ժամանակի և էներգիայի զգալի ներդրում։ Արդյունքում՝ ստրուկների ենթահասարակությունը պետք է կատարեր արտադրողական աշխատանքի մեծ մասը՝ քաղաքացիներին տալով ազատություն՝ քննարկումներ իրականացնելու հանրային հարցերի շուրջ։ Նախնիների ազատությունը սահմանափակված էր նաև համեմատաբար փոքր և միատարր հասարակություններով, որտեղ մարդիկ կարող էին հարմար կերպով հավաքվել մեկ տեղում՝ հասարակական գործերը վարելու համար։

Ժամանակակիցների ազատությունը, ընդհակառակը, հիմնված էր քաղաքացիական ազատությունների, օրենքի գերակայության և պետական չափից ավելի միջամտությունից ազատության վրա։ Ուղղակի մասնակցությունը կլիներ սահմանափակ՝ որպես հետևանք ժամանակակից պետությունների չափերի, ինչպես նաև առևտրային հասարակության ստեղծման, որտեղ ստրուկներ չկային, բայց գրեթե բոլորը պետք է ապրուստը վաստակեին աշխատանքով։ Փոխարենը ընտրողները կընտրեին ներկայացուցիչներ, որոնք ժողովրդի անունից քննարկումներ կանցկացնեին խորհրդարանում և կազատեին քաղաքացիներին առօրյա քաղաքական ներգրավվածության անհրաժեշտությունից։

Ավելին՝ Կոնստանը կարծում էր, որ ժամանակակից աշխարհում առևտուրը ավելի գերակա է, քան պատերազմը։ Նա քննադատել է Նապոլեոնի մարտական ախորժակն այն հիմնավորմամբ, որ այն անօրինական էր և չէր համապատասխանում ժամանակակից առևտրային սոցիալական կազմակերպմանը։ Նախնիների ազատությունը ավելի ռազմատենչ էր, մինչդեռ Ժամանակակից ազատության սկզբունքներով կազմակերպված պետությունը կլիներ խաղաղության մեջ բոլոր խաղաղ ազգերի հետ։

Թոմաս Հոբ խմբագրել

Հոբսի քաղաքական տեսության հիմնական եզրակացությունն այն է, որ պետությունը կամ հասարակությունը չի կարող անվտանգ լինել, եթե բացարձակ միապետի տրամադրության տակ չէ։ Սրանից բխում է այն տեսակետը, որ ոչ մի անհատ միապետի նկատմամբ սեփականության իրավունքներ չի կարող ունենալ, և միապետը կարող է առանց իր հպատակների համաձայնության վերցնել նրանց պատկանող ապրանքները։

«Լևիաթանում» Հոբսը ներկայացրել է պետությունների և օրինական կառավարությունների հիմնադրման և բարոյականության օբյեկտիվ գիտության ստեղծման իր ուսմունքը։ Գրքի մեծ մասը նպատակ ունի ցույց տալ ուժեղ կենտրոնական իշխանության անհրաժեշտությունը՝ խուսափելու տարաձայնությունների և քաղաքացիական պատերազմի չարիքից։

Սկսելով մարդկանց և նրանց կրքերի մեխանիկական ըմբռնումից՝ Հոբսը ենթադրում է, թե ինչպիսին կլիներ կյանքը առանց կառավարության, մի իրավիճակ, որը նա անվանում է բնության վիճակ։ Այս վիճակում յուրաքանչյուր մարդ ունի իրավունք կամ արտոնություն աշխարհում ամեն ինչի նկատմամբ։ Հոբսը պնդում է, որ սա կհանգեցնի «պատերազմի՝ բոլորը բոլորի դեմ»։

Ժան Ժակ Ռուսո խմբագրել

«Սոցիալական պայմանագիրը» նախանշում է դասական հանրապետականության շրջանակներում օրինական քաղաքական կարգի հիմքը։ Տպագրվելով 1762 թվականին՝ այն դարձել է արևմտյան ավանդույթում քաղաքական փիլիսոփայության ամենաազդեցիկ աշխատություններից մեկը։ Այն զարգացրել է Դիդրոյի հանրագիտարանում ներկայացված ավելի վաղ շրջանի «Դիսկուրս քաղաքական տնտեսության մասին» (Discours sur l'oeconomie politique) հոդվածում առաջ քաշված որոշ գաղափարներ։ Այս տրակտատը սկսում է շատ դրամատիկ նախադասությամբ. «Մարդը ծնվում է ազատ, և ամենուր նա շղթաներով է։ Նրանք, ովքեր իրենց համարում են ուրիշների տերը, իրականում ավելի մեծ ստրուկներ են, քան նրանք»։

Ռուսոն պնդում էր, որ բնության վիճակը առանց օրենքի և բարոյականության պարզունակ վիճակ էր, որից մարդիկ հեռացան՝ հանուն համագործակցության բարիքների և անհրաժեշտության։ Հասարակության զարգացմանը զուգընթաց աշխատանքի և մասնավոր սեփականության բաժանումը ստիպեց մարդկությանը ընդունել իրավունքի ինստիտուտներ։ Հասարակության այլասերված փուլում մարդը հակված է հաճախակի մրցակցության մեջ մտնել իր մերձավորների հետ` միաժամանակ ավելի ու ավելի շատ հայտնվելով նրանցից կախվածության մեջ։ Այս կրկնակի ճնշումը սպառնում է և՛ նրա գոյատևմանը, և՛ ազատությանը։

Արդյունաբերացում և ժամանակակից շրջան խմբագրել

Մարքսիզմի կողմից կապիտալիզմի քննադատությունը, որը մշակել էր Ֆրիդրիխ Էնգելսը, լիբերալիզմի և ֆաշիզմի հետ միասին 20-րդ դարի որոշիչ գաղափարական շարժումներից մեկն էր։ Արդյունաբերական հեղափոխությունը զուգահեռ հեղափոխություն առաջացրեց քաղաքական մտքում։ Ուրբանիզացիան ու կապիտալիզմը մեծապես վերաձևեցին հասարակությունը։ Այս ժամանակաշրջանում նաև սկսեց ձևավորվել սոցիալիստական շարժումը։ 19-րդ դարի կեսին ձևավորվեց մարքսիզմը, և սոցիալիզմը սկսեց ընդհանուր առմամբ ձեռք բերել աճող ժողովրդական աջակցություն, հատկապես քաղաքային բանվոր դասակարգի շրջանում։ Առանց կտրվելու անցյալից Մարքսը ստեղծեց սկզբունքներ, որոնք օգտագործվելու էին 20-րդ դարի հեղափոխականների կողմից՝ Վլադիմիր Լենին, Մաո Զցե Դուն, Հո Շի Մին և Ֆիդել Կաստրո։ Թեև Հեգելի պատմության փիլիսոփայությունը նման է Իմանուել Կանտի փիլիսոփայությանը, և Կարլ Մարքսի՝ ընդհանուր բարօրությանն ուղղված հեղափոխության տեսությունը մասամբ հիմնված է պատմության վերաբերյալ Կանտի տեսակետի վրա, Մարքսը հայտարարել է, որ նա շրջում է Հեգելի դիալեկտիկան, որը «կանգնած էր գլխի վրա», «կրկին ճիշտ կողմի վրա»[27]։ Ի տարբերություն Մարքսի, ով հավատում էր պատմական մատերիալիզմին, Հեգելը հավատում էր ոգու երևութաբանությանը[28]։ Մինչև 19-րդ դարի վերջ սոցիալիզմը և արհմիությունները դարձել են քաղաքական դաշտի հաստատված անդամներ։ Որոշակի նշանակալիություն են ձեռք բերել անարխիզմի տարբեր ճյուղերը, որոնց մտածողներից էին Միխայիլ Բակունինը, Պիեռ Ժոզեֆ Պրուդոնը և Պյոտր Կրոպոտկին, և սինդիկալիզմը։ Անգլո-ամերիկյան աշխարհում հակաիմպերիալիզմը և պլյուրալիզմը սկսել են տարածվել 20-րդ դարի սկզբին։

Առաջին համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ ջրբաժան գիծ էր, որը փոխեց կառավարությունների և քաղաքականության վերաբերյալ տեսակետները։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը համաշխարհային հարթություն բերեց կոմունիզմը (և նմանատիպ, թեև պակաս հաջողված, հեղափոխություններ եվրոպական շատ այլ երկրներում), ավելի կոնկրետ լենինիզմի քաղաքական տեսությունը, ինչպես նաև ավելի փոքր մակարդակի վրա լյուքսեմբուրգիզմը (աստիճանաբար)։ Միևնույն ժամանակ, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները հաղթեցին ընտրություններում և առաջին անգամ ձևավորեցին կառավարություններ՝ շատ դեպքերում համընդհանուր ընտրական իրավունքի ներդրման արդյունքում[29]։

Ժամանակակից քաղաքական փիլիսոփայություն խմբագրել

 
Քաղաքական սպեկտր

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 1971 թվականը, երբ Ջոն Ռոլզը հրապարակեց «Արդարության տեսությունը», քաղաքական փիլիսոփայությունն անկում է ապրել անգլո-ամերիկյան ակադեմիական աշխարհում, քանի որ անալիտիկ փիլիսոփաները թերահավատորեն էին մոտենում այն հնարավորությանը, թե նորմատիվ դատողություններն ունեն ճանաչողական բովանդակություն, արդյունքում քաղաքագիտությունը շրջվել է դեպի վիճակագրական մեթոդներ և բիհեյվորիալիզմ։ Մյուս կողմից մայրցամաքային Եվրոպայում հետպատերազմյան տասնամյակների ընթացքում քաղաքական փիլիսոփայությունը հսկայական ծաղկում է ապրել, և գերիշխող է եղել մարքսիզմը։ Սա Ժան-Պոլ Սարտրի և Լուի Ալտյուսերի ժամանակներն էին. և Մաո Ցզե Դունի հաղթանակը Չինաստանում և Ֆիդել Կաստրոյի հաղթանակը Կուբայում, ինչպես նաև 1968 թվականի մայիսի իրադարձությունները հանգեցրին հեղափոխական գաղափարախոսության նկատմամբ հետաքրքրության աճին, հատկապես Նոր ձախերի շրջանում։ Մեծ Բրիտանիա և ԱՄՆ գաղթած մի շարք մայրցամաքային եվրոպացիներ, այդ թվում՝ Կարլ Պոպերը, Ֆրիդրիխ Հայեկը, Լեո Շտրաուսը, Հաննա Արենդտը, Իսայա Բեռլինը, Էրիկ Ֆյոգելինը և Ջուդիթ Շկլարը, խրախուսել են քաղաքական փիլիսոփայության շարունակական ուսումնասիրությունը անգլո-ամերիկյան աշխարհում, բայց 1950-ականներին և 1960- ականներին նրանք և իրենց ուսանողները հակասության մեջ են հայտնվել անալիտիկ շրջանների հետ։

Հատկապես 1950-1960-ական թվականներին կոմունիզմը մնացել է ուշադրության կենտրոնում։ Գաղութատիրությունն ու ռասիզմը առաջացած կարևոր խնդիրներից էին։ Ընդհանուր առմամբ, նկատվում էր ոչ թե փիլիսոփայական, այլ պրագմատիկ մոտեցում քաղաքական հարցերին։ Ակադեմիական բանավեճերի մեծ մասը վերաբերում էր երկու պրագմատիկ թեմաներից մեկին կամ էլ երկուսին՝ ինչպես (կամ արդյոք) կիրառել ուտիլիտարիզմը քաղաքական քաղաքականության խնդիրների մեջ, կամ ինչպես (կամ արդյոք) կիրառել տնտեսական մոդելները (օրինակ՝ ռացիոնալ ընտրության տեսությունը) քաղաքական հարցերում։ Ֆեմինիզմի, ԼԳԲՏ սոցիալական շարժումների աճը և գաղութային կառավարման ավարտը և այնպիսի փոքրամասնությունների քաղաքական բացառումը, ինչպիսիք են աֆրոամերիկացիները և զարգացած աշխարհում սեռական փոքրամասնությունները, հանգեցրել են նրան, որ ֆեմինիստական, հետգաղութատիրական և բազմամշակութային միտքը դարձել է նշանակալի։ Սա հանգեցրել է նրան, որ փիլիսոփա Չարլզ Ու. Միլսը «Ռասայական պայմանագիր» գրքում քննադատել է սոցիալական պայմանագիրը, որը բացառում է «գունավոր» մարդկանց, իսկ Քերոլ Փեյթմանը իր «Սեռական պայմանագիր» գրքում մարտահրավեր է նետել սոցիալական պայմանագրի տեսությանը՝ նշելով, որ այն բացառում է կանանց։

Անգլո-ամերիկյան ակադեմիական քաղաքական փիլիսոփայության մեջ Ջոն Ռոլզի «Արդարության տեսություն» աշխատության հրապարակումը 1971 թվականին համարվում է կարևոր իրադարձություն։ Ռոլզն օգտագործել է մտավոր փորձ՝ նախասկզբնական վիճակ, որտեղ կողմերը կատարում են արդարության սկզբունքների ընտրություն հասարակության հիմնական կառուցվածքի համար՝ լինելով անտեղյակության շղարշի ներքո։ Ռոլզը նաև քննադատել է քաղաքական արդարադատության հարցերում ուտիլիտար մոտեցումները։ Ռոբերտ Նոզիկի 1974 թվականի «Անարխիա, պետություն և ուտոպիա» գիրքը, որն արժանացել է Գրքի ազգային մրցանակի, արձագանքել է Ռոլզին լիբերտարիզմի տեսանկյունից և ակադեմիական հարգանք է ձեռք բերել լիբերտարական տեսակետների համար[30]։

Անգլ-ոամերիկյան մտքի անալիտիկ ուղղության վերելքին զուգընթաց Եվրոպայում 1950-1980-ական թվականներին առաջացան փիլիսոփայության մի քանի նոր ուղղություններ, որոնք ուղղված էին գոյություն ունեցող հասարակությունների քննադատությանը։ Դրանցից շատերը վերցրել են մարքսիստական տնտեսական վերլուծության տարրեր, բայց դրանք համատեղել են ավելի մշակութային կամ գաղափարական շեշտադրման հետ։ Ֆրանկֆուրտյան դպրոցի այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Հերբերտ Մարկուզեն, Թեոդոր Վ. Ադորնոն, Մաքս Հորկխայմերը և Յուրգեն Հաբերմասը միավորել են մարքսյան և ֆրոյդական տեսակետները։ Մի փոքր տարբեր ուղղություններով մի շարք այլ մայրցամաքային մտածողներ, որոնք դեռևս մեծապես ազդված էին մարքսիզմից, նոր շեշտադրումներ են դրել ստրուկտուալիզմի և «Հեգելին վերադառնալու» վրա։ (Հետ-) ստրուկտուրալիստական (թեև հիմնականում չեն ընդունում այդ պիտակը) ուղղության մեջ ներառված են այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Ժիլ Դըլյոզը, Միշել Ֆուկոն, Կլոդ Լեֆորը և Ժան Բոդրիյարը։ Սիտուացիոնիստներն ավելի շատ Հեգելի ազդեցության տակ էին. Գի Դեբորդը, մասնավորապես, ապրանքային ֆետիշիզմի մարքսիստական վերլուծությունը տեղափոխել է սպառման տիրույթ և դիտարկել է սպառողականության և գերիշխող գաղափարախոսության ձևավորման հարաբերությունները։

Մեկ այլ բանավեճ է զարգացել Մայքլ Վոլցերի, Մայքլ Սանդելի և Չարլզ Թեյլորի կողմից լիբերալ քաղաքական տեսության քննադատությունների շուրջ։ Լիբերալ-կոմունիտարիան բանավեճը հաճախ առավել արժեքավոր է համարվում փիլիսոփայական նոր խնդիրների առաջացման համար, քան հեռանկարների խորը և լուսավոր բախում։ Այս և այլ կոմունիտարներ (օրինակ՝ Ալասդեյր ՄակԻնթայրը և Դանիել Բելը) պնդում են, որ ի տարբերություն լիբերալիզմի, համայնքները առաջնային են անհատներից և, հետևաբար, պետք է լինեն քաղաքական ուշադրության կենտրոնում։ Կոմունիտարները հակված են ավելի մեծ տեղական վերահսկողության, ինչպես նաև աջակցում են այնպիսի տնտեսական և սոցիալական քաղաքականությունների, որոնք խրախուսում են սոցիալական կապիտալի աճը։ Քաղաքական փիլիսոփայության վերջին շրջանի ակնառու թեմաներից է խորհրդակցական ժողովրդավարության տեսությունը։ Հիմնական աշխատանքն այս ուղղությամբ կատարել է Յուրգեն Հաբերմասը Գերմանիայում, բայց ամենածավալուն գրականությունը եղել է անգլերենով` հեղինակած այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսիք են Ջեյն Մանսբրիջը, Ջոշուա Կոհենը, Էմի Գուտմանը և Դենիս Թոմփսոնը[31]։

20-րդ դարավերջին ի հայտ եկած համընկնող քաղաքական երկու տեսակետներ են հանրապետականությունը (կամ նեո-կամ քաղաքացիական-հանրապետականությունը) և կարողությունների մոտեցումը։ Վերածնվող հանրապետական շարժումը նպատակ ունի այլընտրանքային սահմանում տալ ազատությանը՝ տարբերակելով Իսայա Բեռլինի ազատության դրական և բացասական ձևերից, այն է՝ «ազատությունը որպես գերիշխանության բացակայություն»։ Ի տարբերություն ամերիկյան ազատական շարժման, որն ազատությունը հասկանում է որպես «միջամտության բացակայություն», «գերիշխանության բացակայությունը» ենթադրում է, որ անհատները չենթարկվեն որևէ այլ անձի կամքին։ Հանրապետականի համար ուղղակի ստրուկի կարգավիճակը, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում այդ ստրուկին, անընդունելի է։ Նշանավոր հանրապետականներից են պատմաբան Քվենտին Սքինները, իրավաբան Քասս Սանսթեյնը և քաղաքական փիլիսոփա Ֆիլիպ Պետիտը։ Կարողությունների մոտեցումը, որի սկիզբը դրել են տնտեսագետներ Մահբուբ ուլ Հակը և Ամարտյա Սենը, և հետագայում մշակել է իրավաբան Մարթա Նուսբաումը, ներկայացնում է ազատությունը իրական աշխարհում գործելու կարողության տեսանկյունից։ Կարողությունների մոտեցումը առաջ է քաշում այն տեսակետը, որ մարդը իր ցանկացած բարեկեցիկ կյանքին հասնելու համար պետք է կենտրոնանա կարողությունների վրա, այլ ոչ թե դրան հասնելու իրավունքի կամ ազատության[32]։ Ե՛վ կարողությունների մոտեցումը, և՛ հանրապետականությունը ընտրությանը վերաբերվում են որպես մի բանի, որը պետք է ռեսուրսներ ունենա։ Այսինքն՝ բավարար չէ օրինական կերպով ինչ-որ բան անելու ունակ լինելը, այլ դա անելու իրական տարբերակ ունենալը։

1990-ականներից սկսած Ֆրիդրիխ Նիցշեն, Միշել Ֆուկոն, Ժակ Դերիդան, Ժիլ Դըլյոզը և այլք, լայնորեն կիրառելով «ծագումնաբանական մոտեցումը», «դեկոնստրուկցիան» և «թույլ գոյաբանությունը», ընդլայնել են քաղաքական տեսության շրջանակը և տարբեր փաստարկներ են ներկայացրել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են պլյուրալիզմը, ագոնիզմը, գենդերային կատարողականությունը, աշխարհականությունը[33][34] և այլն։ Ջուդիթ Բաթլերի, Ուիլյամ Ի. Քոնոլիի, Վենդի Բրաունի, Ջեյն Բենեթի, Բոնի Հոնիգի և Շանթալ Մուֆֆի[35] աշխատանքները համապարփակ ձևով անդրադառնում են այս հարցերին։

Ազդեցիկ քաղաքական փիլիսոփաներ խմբագրել

Ստորև ներկայացված են առավել կանոնիկ և կարևոր մտածողները և հատկապես նրանք, որոնց ուշադրության կենտրոնում եղել է քաղաքական փիլիսոփայությունը, և/կամ որոշակի մտքի դպրոցի ակնառու ներկայացուցիչներ են։

  • Թովմա Աքվինացի։ Իր «Օրենքի մասին տրակտատում» սինթեզելով քրիստոնեական աստվածաբանությունը և պերիպատական (արիստոտելյան) ուսմունքը` Աքվինացին պնդում է, որ Աստծո բարձրագույն բանականության պարգևը, որը դրսևորվում է մարդկային օրենքում աստվածային առաքինությունների միջոցով, իր տեղը զիջում է արդար կառավարության ժողովին[36]։
  • Արիստոտել։ Գրել է իր «Քաղաքականությունը» որպես իր «Նիկոմաքյան էթիկա» աշխատության լրացում։ Հատկանշական է այն տեսությունների համար, ըստ որոնց մարդիկ սոցիալական կենդանիներ են, և որ պոլիսը (հին հունական քաղաք-պետություն) գոյություն է ունեցել նման կենդանիներին համապատասխան լավ կյանք ապահովելու համար։ Նրա քաղաքական տեսությունը հիմնված է պերֆեկցիոնիզմի էթիկայի վրա[37]։
  • Միխայիլ Բակունին։ Պիեռ Ժոզեֆ Պրուդոնից հետո Բակունինը դարձավ անարխիզմի ամենակարևոր քաղաքական փիլիսոփան։ Անարխիզմի նրա կոնկրետ տարբերակը կոչվում է կոլեկտիվիստական անարխիզմ։
  • Ջերեմի Բենթհամ։ Առաջին մտածողը, ով վերլուծել է սոցիալական արդարությունը ընդհանուր անհատական օգուտները առավելագույնի հասցնելու տեսանկյունից։ Հիմնադրել է փիլիսոփայական/էթիկական մտքի դպրոցը, որը հայտնի է որպես ուտիլիտարիզմ[38]։
  • Իսայա Բեռլին։ Մշակել է դրական և բացասական ազատության տարբերությունը[39]։
  • Էդմոնդ Բյորկ։ Բրիտանական խորհրդարանի իռլանդացի պատգամավոր Բուրկին է վերագրվում պահպանողական մտքի ստեղծումը։ Բուրկի «Մտորումներ Ֆրանսիայում հեղափոխության մասին» ստեղծագործությունը իր աշխատություններից ամենահայտնին է, որտեղ նա դատապարտում էր ֆրանսիական հեղափոխությունը։ Բերկը ամերիկյան հեղափոխության ամենամեծ ջատագովներից էր[40]։
  • Չանակյա։ Գրել է «Արտհաշաստրա» ազդեցիկ աշխատությունը. ասիական պատմության ամենավաղ շրջանի քաղաքական մտածողներից է[41]։
  • Կոնֆուցիոս - առաջին մտածողը, որը կապել է էթիկան քաղաքական կարգի հետ[42]։
  • Վիլյամ Է. Քոննոլի։ Օգնել է ներդնել պոստմոդեռնիստական փիլիսոփայությունը քաղաքական տեսության մեջ և առաջ է մղել պլյուրալիզմի և ագոնիստական ժողովրդավարության նոր տեսությունները[43]։
  • Ջոն Դյուի - պրագմատիզիմի համահիմնադիրն է, ով նաև վերլուծել է կրթության էական դերը ժողովրդավարական իշխանության պահպանման գործում[44]։
  • Հան Ֆեյզի։ Չինական Ֆաջիա (լեգալիստական) դպրոցի գլխավոր գործիչն է, պաշտպանել է այն կառավարությանը, որը պահպանում է օրենքները և կառավարման խիստ մեթոդները։
  • Անտոնիո Գրամշի։ Առաջ է մղել հեգեմոնիայի հայեցակարգը։ Պնդել է, որ պետությունը և իշխող դասը օգտագործում են մշակույթն ու գաղափարախոսությունը՝ ձեռք բերելու այն դասակարգերի համաձայնությունը, որոնց իշխում են։
  • Թոմաս Հիլ Գրին - ժամանակակից լիբերալ մտածող և պոզիտիվ ազատության ջատագով[45]։
  • Յուրգեն Հաբերմաս։ Փիլիսոփա և հասարակական քննադատ։ Նա առաջ է քաշել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հանրային ոլորտը, հաղորդակցական գործընթացը և խորհրդակցական ժողովրդավարությունը։ Նրա վաղ շրջանի աշխատանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանկֆուրտյան դպրոցը։
  • Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել։ Ընդգծել է պատմության «խորամանկությունը»՝ պնդելով, որ այն հետևել է ռացիոնալ հետագծին նույնիսկ այն դեպքում, երբ մարմնավորել է իռացիոնալ թվացող ուժերը. ազդել է Մարքսի, Կիերկեգորի, Նիցշեի և Օուկշոտի վրա։
  • Թոմաս Հոբս։ Համարվում է, որ նա ձևակերպել է, թե ինչպես է սոցիալական պայմանագրի հայեցակարգը, որն արդարացնում է կառավարիչների գործողությունները (նույնիսկ այն դեպքում, երբ հակասում է կառավարվող քաղաքացիների անհատական ցանկություններին), կարող է համադրվել ինքնիշխանության հայեցակարգի հետ։
  • Թոմաս Ջեֆերսոն։ Քաղաքական գործիչ և քաղաքական տեսաբան ամերիկյան լուսավորության դարաշրջանում։ Տարածել է Թոմաս Փեյնի փիլիսոփայությունը՝ կիրառելով հանրապետականությունը Միացյալ Նահանգներում։ Առավել հայտնի է Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրով։
  • Իմանուիլ Կանտ։ Պնդել է, որ քաղաքացիական հասարակության մաս լինելը ոչ թե ինքնապահպանման համար է, ինչպես նշում է Թոմաս Հոբսը, այլ որպես բարոյական պարտականություն։ Առաջին ժամանակակից մտածողը, ով ամբողջությամբ վերլուծել է պարտավորության (obligation) կառուցվածքն ու նշանակությունը։
  • Պյոտոր Կրոպոտկին - դասական անարխիստ մտածողներից մեկն է և անարխո-կոմունիզմի ամենաազդեցիկ տեսաբանը։
  • Գեորգի Լուկաչ։ Հունգարացի մարքսիստ տեսաբան, գեղագետ, գրականության պատմաբան և քննադատ։ Արևմտյան մարքսիզմի հիմնադիրներից է։ Իր «Պատմություն և դասակարգային գիտակցություն» մեծ աշխատության մեջ նա մշակել է դասակարգային գիտակցության մարքսիստական տեսությունը և ներմուծել «ռեյֆիկացիա» հասկացությունը։
  • Նիկոլո Մաքիավելի։ Առաջին համակարգված վերլուծությունը, թե ինչպես է քաղաքականությունը անհրաժեշտ դարձնում բարոյապես չարդարացված, բայց նպատակահարմար և չար գործողությունները։ Իդեալիզմին ապավինելու փոխարեն իրատեսական տեսանկյունից է ներկայացրել պետականաշինությունը։ Մաքիավելին նաև խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես ղեկավարել լավ կարգավորված հանրապետությունը, քանի որ նա համարում էր, որ հանրապետությունն ավելի լավ կառավարման ձև է, քան անձնիշխանությունները։
  • Մոնտեսքյո։ Վերլուծել է պետության «ուժերի հավասարակշռության» միջոցով ժողովրդի պաշտպանությունը։
  • Մո Ցզի։ Մոիստական դպրոցի հիմնադիրը, ով պաշտպանում էր հետևանքայնության (consequentialism) ձևերից մեկը։
  • Ֆրիդրիխ Նիցշե։ Փիլիսոփա, ով հզոր ազդեցություն ունեցավ 20-րդ դարի քաղաքական հոսանքների լայն սպեկտրի վրա՝ մարքսիզմի, անարխիզմի, ֆաշիզմի, սոցիալիզմի, լիբերտարիանիզմ և պահպանողականության վրա։ Նրա թարգմանիչները քննարկել են նրա քաղաքական փիլիսոփայության բովանդակությունը։
  • Ռոբերտ Նոզիկ։ Քննադատել է Ռոլզին և աջակցել լիբերտարիանիզմին՝ դիմելով պետության և սեփականության հիպոթետիկ պատմության։
  • Թոմաս Փեյն։ Լուսավորության դարաշրջանի գրող, ով իր «Առողջ դատողություն» և «Մարդկանց իրավունքները» աշխատություններում պաշտպանել է լիբերալ դեմոկրատիան, Ամերիկյան հեղափոխությունը և Ֆրանսիական հեղափոխությունը։
  • Ալեքսիս դե Տոկվիլ - ֆրանսիացի քաղաքագետ և դիվանագետ, ով հայտնի է իր «Ժողովրդավարությունը Ամերիկայում» և «Հին վարչակարգը և հեղափոխությունը» աշխատություններով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Strauss, Leo (1959). An introduction to Political Philosophy. Detroit: Wayne State University Press, p. 10.
  2. Boesche, Roger (2002). The First Great Political Realist: Kautilya and His Arthashastra. Lexington Books. էջ 7. ISBN 978-0-7391-0401-9.
  3. Rangarajan, L N (2000). The Arthashastra. Penguin UK. էջ 95. ISBN 9788184750119.
  4. Brown, D. Mackenzie (1982). The White Umbrella: Indian Political Thought from Manu to Gandhi. Greenwood Press. էջ 64. ISBN 978-0313232107.
  5. Sankhdher, Madan Mohan; Kaur, Gurdeep (2005). Politics in India: Ancient India, Politics of Change, Modern India. Deep and Deep Publications. էջ 95. ISBN 9788176296557.
  6. Manu ((Lawgiver)); Kullūkabhaṭṭa (1796). Institutes of Hindu Law: Or, The Ordinances of Menu, According to the Gloss of Cullúca. Calcutta, Printed by order of the government, London reprinted, for J. Sewell and J. Debrett.
  7. Deutsch, Eliot; Bontekoei, Ronald (1999). A companion to world philosophies. Wiley Blackwell. էջ 183. ISBN 9780631213277.
  8. Hsü, Leonard Shihlien (2005). The political philosophy of Confucianism. Routledge. էջեր xvii–xx. ISBN 978-0-415-36154-5. «The importance of a scientific study of Confucian political philosophy could hardly be overstated.»
  9. 9,0 9,1 Sahakian, Mabel Lewis (1993). Ideas of the great philosophers. Barnes & Noble Publishing. էջ 59. ISBN 978-1-56619-271-2. «... Western philosophical tradition can be traced back as early as Plato (427–347 BC).»
  10. Kraut, Richard (2002). Aristotle: political philosophy. Oxford University Press. էջ 3. ISBN 978-0-19-878200-1. «To understand and assess Aristotle's contributions to political thought ...»
  11. Radford, Robert T. (2002). Cicero: a study in the origins of republican philosophy. Rodopi. էջ 1. ISBN 978-90-420-1467-1. «His most lasting political contribution is in his work on political philosophy.»
  12. Schall, James V. (1998). At the Limits of Political Philosophy. CUA Press. էջ 40. ISBN 978-0-8132-0922-7. «In political philosophy, St. Augustine was a follower of Plato ...»
  13. Aslan, Reza (2005). No god but God. Random House Inc. էջ 153. ISBN 978-1-58836-445-6. «By the ninth and tenth centuries...»
  14. «Al-Fārābī | Muslim philosopher». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  15. «Avicenna (Ibn Sina) | Internet Encyclopedia of Philosophy». www.iep.utm.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  16. «Al-Ghazālī | Muslim jurist, theologian, and mystic». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  17. «Niẓām al-Mulk | Seljuq vizier». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  18. Gellner, Ernest (1992). Plough, Sword, and Book. University of Chicago Press. էջ 239. ISBN 978-0-226-28702-7. «Ibn Khaldun's definition of government probably remains the best: ...»
  19. Koetsier, L.S. (2004). Natural Law and Calvinist Political Theory. Trafford Publishing. էջ 19. ISBN 978-1-4122-1440-7. «...the Medieval Scholastics revived the concept of natural law.»
  20. Copleston, Frederick (1999). A history of philosophy. Vol. 3. Continuum International Publishing Group. էջ 346. ISBN 978-0-86012-296-8. «There was, however, at least one department of thought ...»
  21. Valente, Claire (2003). The theory and practice of revolt in medieval England. Ashgate Publishing Ltd. էջ 14. ISBN 978-0-7546-0901-8. «The two starting points of most medieval discussions ...»
  22. Johnston, Ian (February 2002). «Lecture on Machiavelli's The Prince». Malaspina University College. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին.
  23. Copleston, Frederick (1999). A history of philosophy. Vol. 3. Continuum International Publishing Group. էջեր 310–12. ISBN 978-0-86012-296-8. «...we witness the growth of political absolutism ...»
  24. Barens, Ingo; Caspari, Volker; Schefold, Bertram (2004). Barens, Ingo (ed.). Political events and economic ideas. Volker Caspari ed., Bertram Schefold ed. Edward Elgar Publishing. էջեր 206–07. ISBN 978-1-84542-152-6. «Economic theory as political philosophy: the example of the French Enlightenment»
  25. Byrne, James M. (1997). Religion and the Enlightenment. Westminster John Knox Press. էջեր 1–2. ISBN 978-0-664-25760-6. «... there emerged groups of freethinkers intent on grounding knowledge on the exercise of critical reason, as opposed to ... established religion ...»
  26. Johansen, Bruce Elliott (1996). Native American political systems and the evolution of democracy. Greenwood Publishing Group. էջ 69. ISBN 978-0-313-30010-3. «... the three-tier system of federalism ... is an inheritance of Iroquois inspiration»
  27. Marx, Karl. «Capital Volume One, Afterword to the Second German Edition». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 24-ին.
  28. Kain, Philip J. (1993). Marx and modern political theory. Rowman & Littlefield. էջեր 1–4. ISBN 978-0-8476-7866-2. «Some of his texts, especially the Communist Manifesto made him seem like a sort of communist Descartes ...»
  29. Aspalter, Christian (2001). Importance of Christian and Social Democratic movements in welfare politics. Nova Publishers. էջ 70. ISBN 978-1-56072-975-4. «The pressing need for universal suffrage ...»
  30. David Lewis Schaefer, Robert Nozick and the Coast of Utopia Արխիվացված 2014-08-21 Wayback Machine, The New York Sun, April 30, 2008.
  31. Gutmann, Amy, and Dennis Thompson, Democracy and Disagreement (Princeton University Press, 1996). Also see Gutmann and Thompson, Why Deliberative Democracy? (Princeton University Press, 2002).
  32. Robeyns, Ingrid (2016), «The Capability Approach», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2016 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-01-17-ին
  33. Asad, Talal; Brown, Wendy; Butler, Judith; Mahmood, Saba (2013 թ․ մայիսի 9). Is Critique Secular?. Fordham University Press. doi:10.5422/fordham/9780823251681.001.0001. ISBN 9780823251681.
  34. Connolly, William E. (2010). Why I am not a secularist. Minnesota University Press. ISBN 9780816633326. OCLC 796203705.
  35. Mouffe, Chantal (1993). The Return of the Political (English). London: [[Verso Books]. էջեր 71–78. ISBN 0-86091-486-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. McInerny, Ralph; O'Callaghan, John (2018), «Saint Thomas Aquinas», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2018 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-10-15-ին
  37. Shields, Christopher (2020), «Aristotle», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2020 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-10-15-ին
  38. Crimmins, James E. (2020), «Jeremy Bentham», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2020 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-10-15-ին
  39. Cherniss, Joshua; Hardy, Henry (2020), «Isaiah Berlin», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2020 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-10-15-ին
  40. «A Guide to Edmund Burke's Political Thought». Edmund Burke (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  41. «Chanakya». World History Encyclopedia. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  42. Csikszentmihalyi, Mark (2020), «Confucius», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2020 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2022-04-22-ին
  43. Connolly, William E. (2007). William E. Connolly: Democracy, Pluralism & Political Theory. Routledge.
  44. «John Dewey | American philosopher and educator». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  45. Tyler, Colin (2019), «Thomas Hill Green», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2019 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2020-10-15-ին

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են