Բացել գլխավոր ցանկը

Ալ-Քինդի (արաբ․՝ أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي‎‎‎‎, մոտ. 801[1][2], ալ-Քուֆա, Աբասյան խալիֆայություն - 866 կամ 873, Բաղդադ[3]), ազգությամբ արաբ Յեմենից, ուսումնառել էր Բաղդադում։

Ալ-Քինդի
أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي
Al-kindi.jpeg
Ծնվել էմոտ. 801[1][2]
ալ-Քուֆա, Աբասյան խալիֆայություն
Մահացել է866 կամ 873
Բաղդադ[3]
Դավանանքիսլամ
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, գաղտնագիր, աստղագետ, բժիշկ, երաժշտություն տեսաբան և աստղագուշակ
Հաստատություն(ներ)Իմաստության տուն
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինարաբերեն[2]
Հայտնի աշակերտներAbu Ma'shar al-Balkhi? և Abu Zayd al-Balkhi?
Al-Kindi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նա իսլամական աստվածաբան էր, սակայն հետաքրքրվում էր նաև գիտություններով ու փիլիսոփայությամբ։ Նա արժանացել է «արաբների փիլիսոփա» մականվանը։ Ըստ նրա՝ իմաստուն է նա, ով նվաճում է նախորդ սերունդների իմաստությունը։ ճշմարտություն որոնողի համար չկա ավելի թանկագին բան, քան ճշմարտությունը։ ճշմարտությունը ոչ ոքի չի ստորացնում, այլ հակառակը՝ այն վեհացնում է ցանկացածին։ Ալ-Քինդին խոսում է ճշմարտության կեղծ բարեկամների մասին, որոնք օժտված են մեծ իշխանությամբ և առևտուր են անում հավատով՝ լինելով հավատի թշնամիներ։

Նա ծանոթ էր Պտղոմեոսի, Էվկլիդեսի, Արիստոտելի և մյուսների գործերին, չէր պատկերացնում փիլիսոփայությունն առանց բնագիտության ու մաթեմատիկայի։

Ըստ Ալ-Քինդիի՝ Մաթեմատիկական գիտություններում մենք պետք է պահանջենք ոչ թե համոզմունք, այլ ապացույց։ Ի տարբերություն գիտական գիտելիքի, աստվածային գիտելիքը չի պահանջում ոչ որոնում, ոչ չարչարանք, ոչ հնարամտություն, ոչ ժամանակ, նրան պետք չեն ոչ տրամաբանություն, ոչ մաթեմատիկա։ Մարդիկ զուրկ են աստվածային գիտելիքից, քանի որ այն վեր է նրանց բնույթից և բնածին ընդունակությունից։ Մարգարեները, ըստ Ալ-Քինդիի, հենց նրանով են տարբերվում մյուս մարդկանցից, որ նրանք օժտված են Ալլահի կողմից այդ գիտելիքներով և հանդիսանում են Աստծո պատվիրակները։ Այդ պատճառով էլ Մուհամմադի Ղուրանը վեր է մարդկային տրամաբանությունից։

Արիստոտելի համար աշխարհը վերջավոր է տարածության մեջ և անսահման է ժամանակի մեջ, իսկ Ալ-Քինդին ընդունում էր աշխարհի ստեղծումը ոչնչից Ալլահի կողմից և կարծում էր, որ աշխարհը վերջավոր է։ Մատերիայի և ձևի փոխհարաբերության հարցում նա հետևել է Արիստոտելին, բայց ավելի կարևոր է համարել մատերիայի դերը։ Ըստ նրա՝ մատերիան երբեք չի ոչնչանում։ Նա այնպիսին է, որ եթե այն վերանում է, ապա վերանում է նաև մնացածը, իսկ եթե վերանում է մնացածը, մատերիան չի վերանում։

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ.

ԾանոթագրություններԽմբագրել