Ազատ առևտուր
Ազատ առևտուր, առևտրային քաղաքականություն է, որը չի սահմանափակում ներմուծումը կամ արտահանումը։ Այն նաև կարող է հասկացվել, որպես ազատ շուկայի գաղափար, որը կիրառվում է միջազգային առևտրի մեջ։ Կառավարության շրջանում ազատ առևտուրը գերակշռում է այն քաղաքական կուսակցությունների մոտ, որոնք զբաղեցնում են լիբերալ տնտեսական դիրքերը, իսկ տնտեսապես ձախ-թևային և ազգայնական քաղաքական կուսակցությունները, ընդհանուր առմամբ, պաշտպանում են պրոտեկցիոնիզմը[1][2][3][4]՝ հակառակ ազատ առևտրի։
Շատ երկրներ ներկայումս անդամ են հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության բազմակողմ առևտրային համաձայնագրերի։ Ազատ առևտուրը լավագույն ձևով կարող է բացարտվել, որպես, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի միակողմանի կեցվածքը, որը ներմուծման և արտահանման վերաբերյալ կանոնակարգերն ու տուրքերը իջեցրել է XIX դարի կեսերից մինչև 1920-ականները[5]։ ՄԵկ այլ մոտեցում է, ստեղծել ազատ առևտրի տարածքներ երկրների խմբերի միջև՝ համաձայնագրերի հիման վրա, ինչպիսիք են՝ Եվրոպական տնտեսական տարածքը և Mercosur-ի բաց շուկաները, որոնք ստեղծում են պաշտպանիչ պատնեշ այդ ազատ առևտրի տարածքի և աշխարհի մնացած մասերի միջև։ Շատ կառավարություններ դեռ պարտադրում են պաշտպանողական որոշ քաղաքականություններ, որոնք միտված են աջակցել տեղական զբաղվածությանը, ինչպիսիք են՝ ներմուծման համար սակագներ սահմանելը կամ արտահանման համար՝ սուբսիդիաները։ Կառավարությունները կարող են նաև սահմանափակել ազատ առևտուրը՝ սահմանափակելով բնական ռեսուրսների արտահանումը։ Այլ արգելքները, որոնք կարող են խոչընդոտել առևտրին, ներառում են ներմուծման քվոտաները, հարկերը և ոչ սակագնային արգելքները, ինչպիսիք են կարգավորող օրենսդրությունը։
Պատմականորեն, ազատ առևտրի նկատմամբ բաց լինելը էականորեն աճել է 1815 թվականից մինչև Առաջին աշխարհամարտի սկիզբը։ Առևտրի բաց լինելը, նորից աճեց 1920-ականների ընթացքում, բայց փլուզվեց (մասնավորապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում) Մեծ Ճգնաժամի ընթացքում։ Առևտրի բաց լինելը նորից էապես աճեց 1950-ական թվականներից սկսած (չնայած դանդաղեց 1970-ականների նավթային ճգնաժամի ժամանակ)։ Տնտեսագետները և տնտեսագիտական պատմիչները պնդում են, որ առևտրի բաց լինելու ներկայիս մակարդակները բարձր է, քան երբևէ եղել է[6][7][8]։
Տնտեսագետների շրջանում կա լայն համաձայնություն, որ պաշտպանողականությունը բացասական ազդեցություն է ունենում տնտեսական աճի և տնտեսական բարեկեցության վրա, մինչդեռ ազատ առևտուրը և առևտրի խոչընդոտների իջեցումը դրականորեն են ազդում տնտեսական աճի[9][10][11][12][13][14] և տնտեսական կայունության վրա[15]։ Այնուամենայնիվ, առևտրի ազատականացումը կարող է առաջացնել զգալի և անհավասար բաշխված կորուստներ, և ներմուծման մրցակցող ոլորտներում աշխատողների տնտեսական տեղաբաշխում[11]։
Հատկություններ
խմբագրելԱզատ առևտրի քաղաքականությունը ունի հետևյալ հատկանիշները․
- Ապրանքների վաճառք առանց հարկերի (ներառյալ սակագները) և այլ առևտրային խոչընդոտների (օրինակ՝ ներմուծման քվոտան կամ արտահանման սուբսիդիան)
- Ծառայությունների առևտուր՝ առանց հարկերի կամ առևտրային խոչընդոտների
- «Առևտրի խեղաթյուրման» քաղաքականության բացակայությունը(ինչպիսիք են՝ հարկերը, սուբսիդիաները, կանոնակարգերը կամ օրենքները), որոնք տրվում են ֆիրմաներին, տնային տնտեսություններին, կամ արտադրական գործարանների առավելություն՝ մյուսների նկատմամբ
- Չկարգավորված մուտքեր դեպի շուկաներ
- Չկարգավորված մուտքեր դեպի շուկաների տեղեկատվություն
- Ընկերությունների անկարողությունը շեղել շուկաները կառավարության կողմից պարտադրված մենաշնորհի կամ օլիգոպոլիայի ուժի միջոցով
- Առևտրային համաձայնագրեր, որոնք խրախուսում են ազատ առևտուրը
Տնտեսագիտություն
խմբագրելՏնտեսագիտական մոդելներ
խմբագրել2 պարզ եղանակ, հասկանալու համար ազատ առևտրից առաջարկվող օգուտները, իրականացվում է Դավիթ Ռիկարդոյի համեմատական առավելության տեսության և սակագնի կամ ներմուծման քվոտայի ազդեցության վերլուծության միջոցով։ Տնտեսագիտական վերլուծությունը, օգտագործում է առաջարկի և պահանջարկի օրենքները, ինչպես նաև հարկի տնտեսական հետևանքները կարող են օգտագործվել՝ ցույց տալու համար ազատ առևտրի տեսական օգուտներն ու թերությունները[16][17]։
Շատ տնտեսագետներ, խորհուրդ են տալիս, որ նույնիսկ զարգացող երկրները պետք է իրենց սակագները սահմանեն բավականին ցածր, բայց տնտեսագետ՝ Հա-oonուն Չանգը, արդյունաբերական քաղաքականության կողմնակից, հավատում էր, որ զարգացող երկրներում ավելի բարձր մակարդակները կարող են արդարացվել, քանի որ դրանց և արտադրական ժողովուրդների միջև արտադրողականության անջրպետը շատ ավելին է, քան զարգացած երկրներինը, որոնց բախվել են տեխնոլոգիական զարգացման մակարդակի վրա։ Չանգը հավատում էր, որ ոչ զարգացած երկրները, թույլ խաղացողներ են շատ ավելի մրցունակ համակարգում[18][19]։ Չանգի տեսակետի հակափաստարկներն այն են, որ զարգացող երկրները ունակ են արտասահմանյան տեխնոլոգիաներ որդեգրել, մինչդեռ զարգացած երկրները ստիպված են ինքնուրույն ստեղծել նոր տեխնոլոգիաներ, և զարգացող երկրները կարող են վաճառել արտահանման շուկաներում շատ ավելի՝ քան 19-րդ դարում։
Եթե սակագնի հիմնական հիմնավորումը նոր ձևավորվող արդյունաբերության խթանումն է, ապա այն պետք է լինի բավականաչափ բարձր, որպեսզի տեղական արտադրված ապրանքները հնարավորություն ունենան մրցել ներմուծվող ապրանքների հետ, որպեսզի հաջողակ լինեն։ Այս տեսությունը, որը հայտնի է որպես ներմուծման փոխարինման արդյունաբերություն,ներկայումս մեծապես համարվում է անարդյունավետ՝ զարգացող երկրների համար[19]։
Սակագներ
խմբագրելԱջ կողմում գտնվող աղյուսակը վերլուծում է ներմուծման սակագնի պարտադրման ազդեցությունը ինչ-որ երևակայական ապրանքի վրա։ Նախքան սակագինը, համաշխարհային շուկայում բարիքի գինը (և հետևաբար՝ ներքին շուկայում) Pworld- ն է։ Սակագինը բարձրացնում է ներքին գինը դեպի Ptariff։ Ավելի բարձր գինը հանգեցնում է տեղական արտադրության QS1-ից QS2-ի աճի և ներքին սպառումը նվազում է QC1-ից QC2.[20][21]։
Սա երեք հիմնական ազդեցություն ունի սոցիալական բարեկեցության վրա։ Սպառողների վիճակը վատթարանում է, քանի որ սպառողի ավելցուկը (կանաչ շրջան) դառնում է ավելի փոքր։ Արտադրողների վիճակը բարելավվում է, քանի որ արտադրողի ավելցուկը (դեղին շրջան) ավելի մեծ է։ Կառավարությունն ունի նաև լրացուցիչ հարկային եկամուտներ (կապույտ շրջան)։ Այնուամենայնիվ, սպառողների կորուստենրը ավելի շատ է, քան արտադրողների և կառավարության կորուստները։ Այս սոցիալական կորստի մեծությունը ցույց են տալիս երկու վարդագույն եռանկյունիները։ Հեռացնելով սակագները և ազատականացնելով առևտուրը, հասարակության կորուստները ավելի քիչ կլինեն[20][21]։
Այս սակագնի գրեթե նույնական վերլուծությունը զուտ արտադրող երկրի տեսանկյունից զուգահեռ արդյունքներ է տալիս։ Այդ երկրի տեսանկյունից սակագինը արտադրողներին թողնում է ավելի վատ իսկ սպառողներին ավելի վիճակում, բայց արտադրողների զուտ վնասը ավելի մեծ է, քան սպառողներին տրվող օգուտը (տվյալ դեպքում հարկային եկամուտ չկա, քանի որ վերլուծվող երկիրը սակագինը չի հավաքում)։ Նմանատիպ վերլուծության ներքո, արտահանման սակագները, ներմուծման և արտահանման քվոտաները՝ բոլորը բերում են գրեթե նույնական արդյունքներ[16]։
Երբեմն սպառողները ավելի լավ վիճակում են, իսկ արտադրողները՝ վատ, և երբեմն հակառակը, բայց առևտրի սահմանափակումների պարտադրումը հասարակությանը հասցնում է զուտ վնասի, քանի որ առևտրի սահմանափակումներից կորուստներն ավելի մեծ են, քան առևտրի սահմանափակումներից ստացված եկամուտները։ Ազատ առևտուրը ստեղծում է հաղթողների և պարտվողների, բայց տեսությունը և էմպիրիկ ապացույցները ցույց են տալիս, որ ազատ առևտրում հաղթողների քանակը ավելի մեծ է, քան պարտվողներինը[16]։
Առևտրային շեղում
խմբագրելԸստ հիմնական տնտեսություն տեսության, որոշ երկրների համար ազատ առևտրի համաձայնագրերի ընտրովի կիրառումը, իսկ մյուսների համար սակագները՝ կարող են հանգեցնել տնտեսական անարդյունավետության բարձրացման՝ առևտրի շեղման գործընթացով։ Սա տնտեսապես արդյունավետ է այն բանի համար, որ արտադրանքը արտադրվի այն երկրի կողմից, որն ամենացածր ծախս իրականացնողն է, բայց սա միշտ չէ որ տեղի է ունենում, եթե բարձր գնով արտադրողն ունի ազատ առևտրի ահամձայնագիր, իսկ ցածր գնով արտադրողը ունի բարձր սակագին։ Բարձր գնով արտադրողի և ոչ ցածր գնային արտադրողի կողմից ազատ առևտրի կիրառումը կարող է հանգեցնել առևտրի շեղման և զուտ տնտեսական վնասի։ Ահա թե ինչու շատ տնտեսագետներ այդպիսի մեծ կարևորություն են տալիս բանակցություններին՝ գլոբալ սակագների իջեցման համար, նրանցից է՝ Դոհա Ռաունդը[16]։
Տնտեսագետների կարծիքներ
խմբագրելԳրականությունը, որը ուսումնասիրում է ազատ առևտուրը, բավականին հարուստ է տեսական և էմպիրիկ էֆեկտների վրա կատարված լայնածավալ աշխատանքով։ Չնայած այն ստեղծում է հաղթողներ և պարտվողներ, տնտեսագետների շրջանում լայն կոնսենսուս կա այն մասին, որ ազատ առևտուրը հասարակության համար զուտ շահույթ է[22][23]։ 2006 թ. ամերիկացի տնտեսագետների հարցման ժամանակ (83 պատասխանող), «87,5%-ը համաձայնվել է, որ ԱՄՆ-ը պետք է վերացնի սակագները և առևտրի այլ խոչընդոտները» և «90,1%-ը չի համաձայվել այն տեսակետի հետ, որ ԱՄՆ-ը պետք է գործատուներին սահմանափակի արտերկիրից աշխատողներ ընդւոնելուց»[24]։
Մեջբերելով Հարվարդի տնտեսագիտության պրոֆեսոր Ն. Գրեգորի Մանկիվին ասել է. «Քիչ առաջարկներ նշանակում են նույնքան համաձայնություն պրոֆեսիոնալ տնտեսագետների շրջանում, քանի որ բաց աշխարհի առևտուրը մեծացնում է տնտեսական աճը և բարձրացնում կենսամակարդակը»[25]։ Առաջատար տնտեսագետների հարցման շրջանակներում, ոչ մեկը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ «ազատ առևտուրը բարելավում է արտադրողական արդյունավետությունը և սպառողներին առաջարկում է ավելի լավ ընտրություններ, և երկարաժամկետ հեռանկարում այդ շահույթները շատ ավելի մեծ են, քան աշխատատեղերի վրա ցանկացած ազդեցություն»[26]։
Շատ տնտեսագետներ կհամաձայնենմ, որ չնայած մասշտաբից վերադարձի աճը նշանակում է, որ որոշակի արդյունաբերություն կարող է հաստատվել որոշակի աշխարհագրական տարածքում `առանց որևէ համեմատական առավելության բխող տնտեսական ուժեղ պատճառի, սա պատչառ չէ վիճելու ազատ առևրտի դեմ, քանի որ արտադրանքի բացարձակ մակարդակը բարձրանում է և՛ հաղթողների և՛ պարվողների շնորհիվ, հաղթողներն ավելի շատ է, քան պարտվողները, բայց երկուսն էլ բացարձակ մակարդակով ավելի շատ են շահում։
Պատմություն
խմբագրելՎաղ դարաշրջան
խմբագրելԱզատ առևտրի համակարգի գաղափարը, որը ներառում է բազմաթիվ ինքնիշխան պետություններ, սկիզբ է առել 16-րդ դարում՝ կայսերական Իսպանիայում, շրջադարձային ձևով[27]։ Ամերիկացի իրավաբան Արթուր Նուսբաումը, նկատել է, որ Իսպանացի աստվածաբան Ֆրանսիսկո դե Վիտորիան առաջինն էր, ով սահմանեց ծովային առևտրի և ծովային ազատության գաղափարները (չնայած ոչ պայմանները)[28]։ Վիտորիան գործը արեց ազգերի օրենքի սկզբունքներով[28]։ Այնուամենայնիվ, դա վաղ ժամանակների բրիտանական երկու տնտեսագետներ՝ Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոը էին, ովքեր հետագայում զարգացրին ազատ առևտրի գաղափարը մինչև իր ժամանակակից և ճանաչելի ձևը։
Տնտեսագետները, ովքեր պաշտպանում էին ազատ առևտուրը, հավատում էին, որ առևտուրը այն պատճառն է, թե ինչպես որոշ քաղաքակրթություններ տնտեսապես բարգավաճեցին։ Օրինակ, Սմիթը նշում է, որ աճող առևտուրն է եղել պատճառը, որ ոչ միայն Միջերկրական ծովի մշակույթները ծաղկեն, ինչպիսիք են Եգիպտոսը, Հունաստանը և Հռոմը, այլ նաև Բենգալը(Արևելյան Հնդկաստան) և Չինաստանը։ Նիդեռլանդների մեծ բարգավաճումը իսպանական կայսերական իշխանությունը գցելուց հետո և ազատ առևտրի քաղաքականություն վարելը[29], դարերի ընթացքում ազատ առևտուրը/ մերկանտիլիստական վեճը դարձրեց տնտեսագիտության ամենակարևոր հարցը։ Ազատ առևտրի քաղաքականության շուրջ դարեր շարունակ բանավիճել են՝ մերկանտիլիստները, պաշտպանողականները, սոցիալիստները, պոպուլիստները և այլ քաղաքական ուղղությունները։
Օսմանյան կայսրությունը մինչև 18-րդ դարն ուներ ազատականացված առևտրային քաղաքականություն՝ Օսմանյան կայսրության կապիտուլյացիաների ծագմամբ, առաջին առևտրային պայմանագիրը թվագրվում է 1536 թվականին, որը ստորագրվել է Ֆրանսիայի հետ և հետագա կապիտուլյացիաներով հետ վերցվել 1673 թվականին, իսկ 1740 թվակա ին, ներմուծման և արտահանման համար մաքսատուրքերը իջեցրեց ընդամենը 3%-ով։ Օսմանական ազատ առևտրի քաղաքականությունը գովաբանվեց Բրիտանացի տնտեսագետների կողմից, ովքեր պաշտպանեցին ազատ առևտուրը, նրանցից էր Ջոն Ռամսեյ ՄակՔոլոչը, իր Առևտրի բառարան (1834) աշխատությունով, բայց այն նաև քննադատվեց Բրիտանացի քաղաքագետների կողմից, ովքեր հակադրվեցին ազատ առևտրին, նրանցից էր՝ վարչապետ Բենջամին Դիսրեյլին, ով 1846 թվականին Հացի օրենքների բանավեճում Օսմանյան կայսրություն սահմանեց որպես՝ «անսահմանափակ մրցակցության արդյունքում կատարված վնասվածքի օրինակ», պնդելով, որ այն ոչնչացրեց այն, ինչը 1812 թվականին եղել է «աշխարհի որոշ լավագույն արտադրողները» 1812[30]։
Առևտուրը գաղութային Ամերիկայում կարգավորվում էր Բրիտանացի մերկանտիլիստների համակրագով՝ առևտրի և նավարկության ակտերի միջոցով։ Մինչև 1760-ականները, քիչ գաղութարարները կային, ովքեր պաշտպանում էին առևտուրը, մասամբ այն պատճառով, որ կանոնակարգերը խստորեն չէին կիրառվում (Նոր Անգլիան հայտնի էր մաքսանենգությամբ), բայց նաև նրա համար, քանի որ գաղութային մերկանտիլիստները չէին ցանկանում մրցակցել արտասահմանյան ապրանքների և առաքումների հետ։ Ըստ պատմիչ Օլիվիեր Դիքերսոնի, ազատ առևտրի ցանկությունը Ամերիկյան հեղափոխության պատճառներից չէր։ Դիքերսոնը գրում է․ «Այն գաղափարը, որ տասնութերորդ դարի հիմնական մերկանտիլիստները կիրառում էին՝ սխալ էր, այն հեղափոխության առաջնորդների մտածողության մաս չէր»[31]։
Ազատ առևտուրը հասավ նրան, ինչ կդառնար Միացյալ Նահանգները՝ Ամերիկյան հեղափոխական պատերազմի արդյունքում։ Այն բանից հետ, երբ Բրիտանիայի Խորհրդարանը հրապարակեց «Արգելքի մասին» օրենքը, տեղի ունեցավ գաղութարար նավահանգիստների շրջափակում, մայրցամաքային կոնգրեսը պատասխանեց՝ արդյունավետորեն հայտարարելով տնտեսական անկախություն, 1776 թվականի ապրիլի 6-ին բացելով Ամերիկայի նավահանգիստները արտաքին առևտրի համար։ Ըստ պատմաբան Ջոն Թայլերի, «Ազատ առևտուրը հարկադրված է եղել ամերիկացիների համար, հավանում էին դա, թե ոչ»[32]։
1801 թվականի մարտին, Պապ Պիոս VII-ը հրամայեց որոշ առևտրի ազատականացում՝ Պապական երկրներում տնտեսական ճգնաժամի առջև կանգնելու համար։ Բացի սա, ազգային հացահատիկի արտահանումը արգելված էր, ապահովելու համար Պապական երկրների սնունդը
Բրիտանիայում, առևտուրը դարձավ կենտրոնական սկզբունք, որը՝ 1846 թվականին գործածվում էր հացահատիկի օրենքի չեղյալ հայտարարմամբ։ Լայնամասշտաբ ագիտացիան հովանավորվել է «Հակա-հացահատիկային օրենսդրություն» լիգայի կողմից։ Նանկինգի պայմանագրով՝ Չինաստանը 1843 թվականին բացեց պայմանագրային հինգ նավահանգիստ՝ համաշխարհային առևտրի համար։ Ազատ առևտրի առաջին համաձայնագիրը՝ Կոբդեն-Չեվալի համաձայնագիրը, գործի դրվեց 1860 թվականին՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև, ինչը հանգեցրեց Եվրոպայի և այլ երկրների միջև հաջորդական պայմանավորվածությունների[33]։
Շատ դասական լիբերալներ, հատկապես 19-րդ և 20-րդ դարի սկզբին Բրիտանիայում (օրինակ ՝ Ջոն Ստյուարտ Միլ) և 20-րդ դարում՝ Միացյալ Նահանգներում (օրինակ՝ Հենրի Ֆորդը և պետքարտուղար՝ Քորդել Հալը), հավատում էին, որ ազատ առևտուրը նպաստում է խաղաղությանը։ Վուդրո Վիլսոնը ավելացնում է ազատ առևտրի հռետորաբանությունը իր՝ 1918-ի «Տասնչորս կետ» ելույթում.
Աշխարհի խաղաղության ծրագիրը մեր ծրագիրն է. և այդ ծրագիրն է միակ հնարավոր ծրագիրը, այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, սա է.[...]
3. Հնարավորինս հեռացնել բոլոր տնտեսական խոչընդոտները և առևտրի պայմանների հավասարության հաստատում բոլոր այն ժողովուրդների միջև, որոնք համաձայն են խաղաղությանը և միավորվում են դրա պահպանման համար[34]։ |
Ըստ տնտեսագիտական պատմիչ Դուգլաս Իրվինի, Միացյալ Նահանգների առևտրային քաղաքականության մասին ընդհանուր առասպելն այն է, որ 19-րդ դարի սկզբին ցածր սակագները վնասում էին ամերիկյան արտադրողներին, և այդ ժամանակ բարձր սակագները ԱՄՆ-ին դարձրին մեծ արդյունաբերական տերություն 19-րդ դարի վերջին[35]։ Իրվինի 2017-ի «Էկոնոմիստ» աշխատության մեջ նշվում է՝ «Բախում առևտրին» ակնարկը,որը ԱՄՆ առևտրային քաղաքականության պատմության նշում է[35]։
Քաղաքական դինամիկան մարդկանց կհանգեցնի տեսնել կապը՝ սակագների և այն տնտեսական շրջապտույտի միջև, որը չկա։ Տնտեսական բումը կստեղծի բավականաչափ եկամուտ, որպեսզի սակագները իջնեն, և երբ հասնի կեսին՝ ճնշում կստեղծվի, որպեսզի դրանք նորից բարձրանան։ Մինչ այն շամանակը, երբ դա տեղի էր ունենում, տնտեսությունը վերականգնվում էր ՝ տպավորություն ստեղծելով, որ սակագների իջեցումը վթարի պատճառ է դարձել, իսկ հակառակը՝ վերականգնում է այն։ Իրվինը նաև մեթոդական կերպով հերքում է այն գաղափարը, որ պաշտպանողականությունը Ամերիկային դարձնում է մեծ արդյունաբերական տերություն, հասկացություն, որին ոմանք հավատում են, և այսօր միջոցներ են առաջարկում զարգացող երկրների համար։ Քանի որ համաշխարհային արտադրության մեջ նրա բաժինը 1870 թվականին 23%-ից աճել է մինչև 36%՝1913 թվականին, ապա, ընդհանուր առմամբ, այն ժամանակվա բարձր սակագներն ուղեկցվել են 1870-ականների կեսերին ՀՆԱ-ի մոտավորապես 0,5% գնահատվող ծախսերով։ Որոշ արդյունաբերական ճյուղերում, նրանք կարող են արագացնել զարգացումը մի քանի տարի առաջ ընկնելով։ Բայց Ամերիկյան աճը պաշտպանողական ժամանակաշրջանի ժամանակ ավելի շատ կապ ուներ իր առատ ռեսուրսների և մարդկանց ու գաղափարների առջև բաց լինելու հետ։
Ըստ Պոլ Բայրոք, 18-րդ դարի ավարտից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները «Հայրենիքի և ժամանակակից պրոտեկցիոնիզմի հենարան էր»։ Փաստորեն, Միացյալ Նահանգները մինչև 1945թ. երբեք ազատ առևտրի մեջ չի եղել։ Մեծ մասամբ Ջեֆերսոնացիները կտրականապես դեմ էին դրան։ 19-րդ դարում, պետական գործիչներ, ինչպիսիք են սենատոր Հենրի Քլեյը, շարունակելով Ալեքսանդր Համիլթոնի թեմաները՝ Ուիգի կուսակցության շրջանակներում՝ ամերիկյան համակարգ անվան տակ։ Ընդդիմության դեմոկրատական կուսակցությունը վիճարկել է մի շարք ընտրություններ 1830-ականների, 1840-ականների և 1850-ականների ընթացքում, որը մասնակիորեն կապված է արդյունաբերության սակագնի և պաշտպանության հետ[36]։ Դեմոկրատական կուսակցությունը կողմ է հանդես եկել միայն պետական եկամուտների համար օգտագործվող չափավոր սակագներին, իսկ Վիգի-ն հանդես է եկել ավելի բարձր պաշտպանական սակագների պաշտպանության համար՝ արտոնյալ ոլորտներում։ Տնտեսագետ Հենրի Չարլզ Քերին դարձավ Ամերիկայի տնտեսագիտական համակարգի առաջատար կողմնակից։ Ամերիկյան այս մերկանտիլիստական համակարգին հակադրվում էին Էնդրյու Ջեքսոնի, Մարտին Վան Բյուրենի, Ջոն Թայլերի, Ջեյմս Պոլկի, Ֆրանկլին Փիրսի և Ջեյմս Բյուքենենի դեմոկրատական կուսակցությունը։
Նորագույն հանրապետական կուսակցությունը՝ Աբրահամ Լինքոլնի գլխավորությամբ, ով կոչել է իրեն «Անրի Քլեյ Թարֆ Վիգ», խստապես հակադրվել է ազատ առևտրին և ներդրել է 44% սակագին քաղաքացիական պատերազմի ժամանակ, մասամբ վճարել երկաթուղային սուբսիդիաների և պատերազմական ջանքերի համար, իսկ մասամբ ՝ նպաստավոր արդյունաբերությունները պաշտպանելու համար[37]։ Ուիլյամ ՄակՔինլին (հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ) հայտարարեց Հանրապետական կուսակցության դիրքորոշումը (որը 1868 թվականից մինչև 1912 թվականը շահեց նախագահի համար յուրաքանչյուր ընտրություն, բացառությամբ Գրովեր Քլիվլենդի երկու անընդմեջ ժամկետների), որը հետևյալն է.
Ազատ առևտրի պայմաններում վաճառողը վարպետն է, իսկ արտադրողը ՝ ստրուկը։ Պաշտպանությունը միայն բնության օրենքն է, ինքնապահպանման օրենքը՝ ինքնազարգացման, մարդու ցեղի բարձրագույն և լավագույն ճակատագիրը ապահովելու օրենքը։ [Ասում են], որ պաշտպանությունն անբարոյական է։ Ինչո՞ւ, եթե պաշտպանությունը ստեղծում և բարձրացնում է մարդկանց՝ 63,000,000 [ԱՄՆ բնակչությունը], այդ 63,000,000 մարդկանց ազդեցությունը բարձրացնում է աշխարհի մնացած մասը։ Մենք չենք կարող քայլ առնել առաջընթացի ուղու վրա ՝ առանց մարդկությանն ամենուր օգուտ տալու։ Դե, ասում են. «Գնիր այնտեղ, որտեղ կարող ես գնել ամենաէժանը»…: Իհարկե, դա վերաբերում է աշխատուժին, ինչպես մնացած ամեն ինչը։ Թույլ տվեք ձեզ տալ առավելագույնը, որը հազար անգամ ավելի լավ է, քան դա, և դա առավելագույն պաշտպանությունն է. «Գնեք այնտեղ, որտեղ կարող եք վճարել ամենադյուրին կերպով» Եվ դա երկրի այն վայրն է, որտեղ աշխատուժը շահում է իր բարձրագույն պարգևները[38]։ |
Միջպատերազմյան շրջանում, տնտեսական պրոտեկցիոնիզմը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, առավելապես ՝ Smoot-Hawley սակագնային ակտի տեսքով, որը գնահատվում է տնտեսագետների կողմից՝ Մեծ դեպրեսիայի երկարաձգմամբ և աշխարհով մեկ տարածմամբ[39][40]։ 1934 թվականից առևտրի ազատականացումը սկսեց տեղի ունենալ փոխադարձ առևտրային համաձայնագրերի մասին օրենքով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
խմբագրելՍկսած երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մասամբ պայմանավորված արդյունաբերության և սառը պատերազմի հետ, Միացյալ Նահանգները հաճախ կողմ է եղել սակագնային խոչընդոտների նվազեցմանը և ազատ առևտրին։ Միացյալ Նահանգները օգնել է ստեղծել ընդհանուր համաձայնագիր՝ սակագների և առևտրի վերաբերյալ, և ապա առևտրի համաշխարհային կազմակերպությունը, թեև 1950-ականներին նրանք մերժել են ավելի վաղ մշակված տարբերակը՝ առևտրի միջազգային կազմակերպությունը[41]։ Սկսած 1970-ականներից, Միացյալ նահանգների կառավարությունը բանակցել է կառավարվող-առևտրային համաձայնագրերի շուրջ, ինչպիսիք են՝ հյուսիսային ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը 1970թվականին, 2006 թ.-ին Դոմինիկյան հանրապետություն-Կենտրոնական Ամերիկա ազատ առևտրի մասին համաձայնագիրը և մի շարք երկկողմ համաձայնագրեր (ինչպես, օրինակ, Հորդանանի հետ)։
Եվրոպայում 6 պետություններ, 1951թվականին ձևավորում են Ածուխի և պողպատի եվրոպական համայնքը, որը 1958 թվականին դառնում է եվրոպական տնտեսական համագործակցությունը(ԵՏՀ)։ ԵՏՀ-ի երկու հիմնական նպատակն էր` ընդհանուր շուկայի զարգացումը, որը հետագայում անվանվեց միասնական շուկա, և իր անդամ պետությունների միջև մաքսային միություն հիմնելը։ Իր անդամակցությունը ընդլայնելուց հետո՝ 1993 թվականին, ԵՏՀ-ն դարձավ եվրոպական միություն։ Եվրոպական միությունը՝ ներկայումս աշխարհի ամենամեծ միասնական շուկան է[42], որը կնքել է ազատ առևտրի պայմանագրեր աշխարհի շատ երկրների հետ[43]։
Ժամանակակից դարաշրջան
խմբագրելԱշխարհի շատ երկրներ առևտրի համաշխարհային կազմակերպության[44] անդամ են հանդիսանում, որը որոշակի ձևերով սահմանափակում է, բայց չի վերացնում սակագները և առևտրի այլ խոչընդոտները։ Շատ երկրներ հանդիսանում նաև ազատ առևտրի տարածաշրջանային գոտիների անդամ, որոնք նվազեցնում են մասնակից երկրների միջև առևտրային խոչընդոտները։ Եվրոպական Միությունը և Միացյալ նահանգները բանակցում են տրանսատլանտյան առևտրի և ներդրումների գործընկերություն շուրջ։ Սկզբում ԱՄՆ-ի գլխավորած տասներկու երկրներ, որոնք Խաղաղ օվկիանոսի հետ սահմաններ ունեն, ներկայում մասնավոր բանակցություններ են վարում Տրանս-Խաղաղօվկիանոսյան գործընկերության շուրջ, որը գովազդվում է բանակցությունների մասնակից երկրների կողմից՝ որպես ազատ առևտրի քաղաքականություն[45]։ 2017 թվականի հունվարին, նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ նահանգները հանեց Տրանս-Խաղաղօվկիանոսյանբանակցություններից[46]։
Ազատ առևտրի քաղաքականության աստիճան
խմբագրելԱզատ առևտուրը կարող է կիրառվել ինչպես ծառայությունների, այնպես էլ ապրանքների առևտրի համար։ Ոչ տնտեսական նկատառումները կարող են խոչընդոտել ազատ առևտուրը, քանի որ երկիրը կարող է սկզբունքորեն պահպանել ազատ առևտուրը, սակայն արգելել որոշակի թմրանյութեր (ինչպիսիք են ալկոհոլը) կամ որոշակի պրակտիկայի տեսակներ (ինչպիսիք են մարմնավաճառությունը)[47] և սահմանափակել միջազգային ազատ առևտուրը։
Այնուամենայնիվ, պրոտեկցիոնիզմի որոշակի աստիճանը ամբողջ աշխարհում հանդիսանում է որպես նորմա։ Շատ զարգացած երկրներ պահպանում են վիճելի գյուղատնտեսական սակագները։ 1820թ․-ից մինչև 1980 թվականը արդյունաբերական տասներկու երկրներում արտադրությունների միջին սակագները տատանվում էին 11%-ից 32%։ Զարգացող երկրներում արդյունաբերական ապրանքների միջին սակագները կազմում են մոտավորապես 34%[48]։ Ամերիկացի տնտեսագետ Ֆրեդ Բերգշտենը մշակել է հեծանիվտեսությունը նկարագրելու՝ առևտրային քաղաքականությունը։ Ըստ այդ մոդելի՝ առևտրային քաղաքականությունը դինամիկ անկայուն է այն իմաստով, որ այն մշտապես ձգտում է կամ ազատականացման, կամ պրոտեկցիոնիզմի։ Կանխելու համար հեծանիվի անկումը(հովանավորչության թերությունները ), առևտրային քաղաքականությունը և բազմակողմ առևտրային բանակցությունները պետք է անընդհատ ընթանան ազատականացման ուղղությամբ։ Ավելի մեծ ազատականացման հասնելու համար որոշումներ կայացնողները պետք է դիմեն ավելի մեծ բարեկեցության սպառողների համար, և ավելի լայն ազգային տնտեսության համար`ավելի նեղ պարբերական շահերի։ Այնուամենայնիվ, Բերգշտենը նաև նշում է, որ անհրաժեշտ է փոխհատուցել առևտրի մեջ պարտվողներին և օգնել նրանց նոր աշխատանք գտնել, քանի որ դա միաժամանակ կնվազեցնի գլոբալիզացիայի բացասական արձագանքը և արհմիությունների ու քաղաքական գործիչների շարժառիթները՝ առևտրի պաշտպանության կոչ անելու համար[49]։
Զարգացման հարցերով տնտեսագետ Հա Չժուն Չանգն իր "սանդուղքը գցելով" գրքում քննարկում է ազատ առևտրի և տնտեսական աճի քաղաքականության պատմությունը և նշում, որ ներկայումս արդյունաբերական զարգացած երկրներից շատերը զգալի խոչընդոտներ են ունեցել առևտրի ոլորտում՝ իր ողջ պատմության ընթացքում։ Միացյալ նահանգները և Բրիտանիան հաճախ համարվում են ազատ առևտրի քաղաքականության տունը, նրանք պրոտեկցիոնիզմը կիրառում էին բոլոր ժամանակներում՝ այս կամ այն չափով։ Մեծ Բրիտանիան չեղարկել է հացահատիկի մասին օրենքները, նրանք 1846 թվականին սահմանափակել են հացահատիկի ներմուծումը՝ ի պատասխան ներքին ճնշման, և արտադրողների համար պրոտեկցիոնիզմը նվազել է միայն XIX դարի կեսերին, երբ դրա տեխնոլոգիական առավելությունը գագաթնակետին էր հասել, սակայն արդյունաբերական ապրանքների սակագները 23% վերադարձել են մինչև 1950 թվականը։ Միացյալ Նահանգները պահպանել է արդյունաբերական արտադրանքի միջին կշռված սակագները մոտավորապես՝ 40-50%-ով մինչև 1950-ական թվականներ, որոնք լրացվել են XIX դարում բարձր տրանսպորտային ծախսերի բնական պրոտեկցիոնիզմով[50]։ Ազատ առևտրի առավել հետևողական կողմնակիցներն էին Շվեյցարիան, Նիդեռլանդները և ավելի քիչ՝ Բելգիան[51]։ Չանգը նկարագրում է արտահանման ուղղվածություն ունեցող ինդուստրացում քաղաքականությունը,՝ որպես ասիական վագրերի, «շատ ավելի բարդ է և նուրբ է, քան իրենց պատմական համարժեքները»[52]։
Ապրանքների ազատ առևտուր
խմբագրելԱռևտրի գլոբալ հաշվետվությունը չափում է այն գործոնները, քաղաքականությունները և ծառայությունները, որը հեշտացնում է ապրանքների առևտուրը իր սահմաններով և ուղղություններով։ Ինդեքսը ամփոփում է չորս ենթաինդեքսներ, մասնավորապես ' շուկաների հասանելիություն, սահմանային կառավարում, տրանսպորտային և հաղորդակցության ենթակառուցվածք և գործարար միջավայր։ 2016 թվականի դրությամբ, լավագույն 30 երկրներն ու տարածքները հետևյալն են[53].
- Սինգապուր 6.0
- Նիդերլանդներ 5.7
- Հոնկոնգ 5.7
- Լյուքսեմբուրգ 5.6
- Շվեդիա 5.6
- Ֆինլանդիա 5.6
- Ավստրիա 5.5
- Մեծ Բրիտանիա 5.5
- Գերմանիա 5.5
- Բելգիա 5.5
- Շվեյցարիա 5.4
- Դանիա 5.4
- Ֆրանսիա 5.4
- Էստոնիա 5.3
- Իսպանիա 5.3
- Ճապոնիա 5.3
- Նորվեգիա 5.3
- Նոր Զելանդիա 5.3
- Իսլանդիա 5.3
- Իռլանդիա 5.3
- Չիլի 5.3
- ԱՄՆ 5.2
- Արաբական Միացյալ Էմիրություններ 5.2
- Կանադա 5.2
- Չեխիա 5.1
- Ավստրալիա 5.1
- Հարավային Կորեա 5.0
- Պորտուգալիա 5.0
- Լիտվա 5.0
- Իսրայել 5.0
Քաղաքականություն
խմբագրելԱկադեմիկոսները, կառավարությունները և շահագրգիռ խմբերը քննարկում են ազատ առևտրի հարաբերական ծախսերը, նպաստներն ու շահառուներին։
Պրոտեկցիոնիզմի համար փաստարկները պատկանում են տնտեսական կատեգորիային (առևտուրը վնասում է տնտեսությունը կամ տնտեսության խմբերին) կամ բարոյական կատեգորիային (առևտրի հետևանքները կարող են օգնել տնտեսությանը, բայց այլ ոլորտներում էլ ունեն հետևանքներ)։ Ազատ առևտրի դեմ ընդհանուր փաստարկ է այն, որ այն քողարկված գաղութարարությունն է կամ իմպերիալիզմ։ Բարոյական կարգը լայն է՝ ներառյալ մտահոգությունները[54]։
- նոր ձևավոևվող արդյուանբերության ոչնչացում
- խափանելով երկարաժամկետ տնտեսական զարգացումը
- խրախուսելով եկամուտների անհավասարությունը
- հանդուրժողականություն շրջակա միջավայրի դեգրադացիայի համար
- աջակցություն մանկական աշխատանքին
- մրցավազք դեպի ներքև
- վարձու ստրկություն
- աղքատ երկրներում աղքատության ավելացում
- ազգային պաշտպանությանը վնաս հասցնել
- մշակութային փոփոխությունների խթանում
Այնուամենայնիվ, աղքատ երկրները, որոնք ընդունել են ազատ առևտրի քաղաքականությունը՝ զգացել են տնտեսական բարձր աճ, ինչպես՝ Չինաստանը և Հնդկաստանը, որպես հիմնական օրինակներ։ Ազատ առևտուրը հարուստ երկրների ընկերություններին թույլատրում է ուղղակիորեն ներդրումներ կատարել աղքատ երկրներում, կիսվել իրենց գիտելքիներով, ապահովել կապիտալ և շուկաների մուտք տրամադրել։
Ազատ առևտրի դեմ տնտեսական փաստարկները քննադատում են տնտեսական տեսությունների ենթադրությունները կամ եզրակացությունները։ Ազատ առևտրի դեմ սոցիալ-քաղաքական փաստարկները հանգեցնում են սոցիալական և քաղաքական հետևանքների, որոնք տնտեսական փաստարկները հաշվի չեն առնում, ինչպիսիք են քաղաքական կայունությունը, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Ցածր աշխատավարձ տվող երկրները մրցակցային առավելություն ունեն արդյունաբերության ներգրավման հարցում, ինչը կարող է հանգեցնել բոլոր երկրներում աշխատողների աշխատավարձի ընդհանուր նվազմանը։
Ազատ առևտրի դեմ տնտեսական փաստարկները քննադատում են տնտեսական տեսությունների ենթադրությունները կամ եզրակացությունները։ Ազատ առևտրի դեմ սոցիալ-քաղաքական փաստարկները հանգեցնում են սոցիալական և քաղաքական հետևանքների, որոնք տնտեսական փաստարկները հաշվի չեն առնում, ինչպիսիք են քաղաքական կայունությունը, ազգային անվտանգությունը, մարդու իրավունքները և շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Որոշ ապրանքներ կարևոր են ազգային անվտանգության համար, և կառավարությունները կարող են վտանգավոր համարել այդ արտադրանքի տեղական արտադրողներին թույլ տալ դուրս գալ բիզնեսից, հատկապես, եթե հակառակ դեպքում նրանք կարող են կախված լինել այն արտադրողներից, որոնք աշխատում են մի երկրում,որը մի օր կարող է դառնալ թշնամի։ Որոշ երկրներ կարող են նպաստել իրենց երկրներում ապրանքների ցածր գնով արտադրությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը. դրանց գնագոյացումը անտեսում է ծախսերի ամբողջական բնապահպանական հաշվառումը, իսկ թաքնված ծախսերը վճարվում են տեղական, ազգային և միջազգային հարևանների կողմից։
Հայրենական արդյունաբերական ձեռնարկությունները հաճախ հանդես են գալիս ազատ առևտրի դեմ այն հիմքով, որ այն կնվազեցնի ներմուծվող ապրանքների գները, կկրճատի դրանց շահույթը և շուկայի մասնաբաժինը[55][56]։ Օրինակ, եթե Միացյալ նահանգները կրճատի ներմուծվող շաքարավազի սակագինը, շաքարավազ արտադրողները կստանան ավելի ցածր գներ և շահույթ, իսկ շաքարավազի սպառողները ավելի քիչ կծախսեն նույն քանակությամբ շաքարավազի վրա նույն ցածր գների պատճառով։ Ըստ Դավիդ Ռիկարդոյի տնտեսագիտական տեսությունը, սպառողները անպայման կշահեն ավելի, քան արտադրողները կկորցնեն[57][58]։ Քանի որ յուրաքանչյուր հայրենական շաքարավազ արտադրող ընկերություն բավականաչափ կկորցնի, մինչ սպառողների յուրաքանչյուր մի հսկա խումբ կշահի մի փոքր, հայրենական արտադրողները ամենայն հավանականությամբ, մոբիլիզացվում են սակագների նվազեցման դեմ[56]։ Ավելի ընդհանուր, արտադրողները հաճախ հանդես են գալիս իրենց երկրներում ներքին սուբսիդիաների և ներմուծման սակագների օգտին՝ առարկելով իրենց արտահանման շուկաներում սուբսիդիաների և սակագների դեմ։
Սոցիալիստները հաճախ դեմ են ազատ առևտրի այն հիմքով, որ այն թույլ է տալիս աշխատանքային կապիտալի առավելագույն շահագործումը։ Օրինակ, Կարլ Մարքսը իր «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» (1848) աշխատության մեջ գրում է․ «Բուրժուազիա, ստեղծել է այս միակ, անխիղճ, ազատությունը՝ ազատ առևտուրը։ Մի խոսքով, կրոնական ու քաղաքական պատրանքներով քողարկված շահագործումը փոխարինեց մերկ, անամոթ, ուղիղ, դաժան շահագործմամբ»։ Սակայն Մարքսը պաշտպանում էր ազատ առևտուրը միայն այն պատճառով, քանի որ կարծում էր, որ այն կարագացնի սոցիալական հեղափոխությունը[59]։
Շատ հակագլոբալիստական խմբեր հանդես են գալիս ազատ առևտրի դեմ՝ պնդելով, որ ազատ առևտրի համաձայնագրերը, որպես կանոն, չեն ավելացնում աղքատ կամ աշխատանքային դասի տնտեսական ազատությունը և հաճախ դրանք դարձնում են ավելի աղքատ։
Ազատ առևտրի որոշ հակառակորդներ հանդես են գալիս ազատ առևտրի տեսության օգտին, սակայն դեմ են ազատ առևտրի մասին համաձայնագրերին՝ դրանց կիրառմանը։ NAFTA-ի որոշ հակառակորդներ կարծում են, որ համաձայնագիրը նյութական վնաս է հասցնում հասարակ մարդկանց, սակայն որոշ փաստարկներ իրականում ուղղված են կառավարության կողմից կարգավորվող առևտրի առանձնահատկություններին, այլ ոչ թե ազատ առևտրի դեմ։ Օրինակ, պնդվում Է, որ սխալ կլինի Միացյալ Նահանգներից NAFTA-ով սուբսիդավորված եգիպտացորենը Մեքսիկա ազատ թողնել արտադրության ինքնարժեքից (դեմպինգ) զգալիորեն ցածր գներով՝ մեքսիկացի ֆերմերների համար դրա կործանարար հետևանքների պատճառով։ Իսկապես, նման սուբսիդիաները խախտում են ազատ առևտրի տեսությունը, այդ պատճառով այդ փաստարկը իրականում դեմ չէ ազատ առևտրի սկզբունքին, այլ ավելի շուտ դեմ է դրա ընտրական իրականացմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աջակցությունը` առևտրային սահմանափակումների, առավել բարձր է հարցվածների ամենացածր կրթություն ունեցողների մոտ[62]։ Հայնմուելլերը և Հիսկոքսը գտնում են․
«որ կրթության ազդեցությունը, թե ինչպես են ընտրողները մտածում առևտրի և գլոբալիզացիայի մասին, ավելի շատ կապված է տնտեսական գաղափարների և այդ տնտեսական երևույթների ընդհանուր և բազմազան ազդեցության մասին տեղեկատվության ազդեցության հետ, քան անհատական հաշվարկներով, թե ինչպես է առևտուրը ազդում անձնական եկամուտների կամ զբաղվածության երաշխիքների վրա։ Սա չի նշանակում, որ վերջին տեսակի հաշվարկների համար կարևոր չէ ձևավորել առանձին մարդկանց առևտրի տեսակետները, պարզապես նրանք չեն դրսևորվում պարզ ասոցիացիայի միջև կրթության և աջակցության առևտրի հրապարակայնությունը»[62]։
2017 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց մասնագիտությունը կապված է սովորական խնդիրների հետ և ովքեր կատարում են այն աշխատանքը, որը օֆշորային է, ավելի հակված են հովանավորչության[63]։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազատ առևտրի վերաբերմունքը պարտադիր չէ, քանի որ արտացոլում էանհատների անհատական շահերը[64][65]։
Գաղութատիրություն
խմբագրելՏնտեսական ազգայնականության տարբեր կողմնակիցները և մերկանտիլիզմի դպրոցը երկար ժամանակ ազատ առևտուրը պատկերել են որպես գաղութատիրության կամ իմպերիալիզմի ձև։ 19-րդ դարում նման խմբերին քննադատել են ազատ առևտրի Բրիտանական կոչերը, որպես Բրիտանական կայսրության քողարկում, հատկապես ամերիկացի Հենրի Քլեյը, ամերիկյան համակարգի ճարտարապետ և գերմանացի-ամերիկյան տնտեսագետ Ֆրիդրիխ Լիստի (1789-1846) աշխատությունները[66]։
Ազատ առևտրի շուրջ բանավեճերը և դրանց հետ կապված հարցերը, որոնք կապված են Իռլանդիայի[67] գաղութային վարչակազմի հետ, պարբերաբար ( օրինակ ՝ 1846 և 1906 թվականներին) հուզումներ են առաջացրել Բրիտանական պահպանողական կուսակցությունում (1820-1840-ական թվականներին եգիպտացորենի իրավունքի հարցերը, իռլանդական ինքնակառավարման հարցերը 19-րդ և 20-րդ դարասկզբի ընթացքում)։
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան (պաշտոնն զբաղեցրել է 2007-2017 թվականներին) դատապարտել է" ազատ առևտրի սոֆիստիկան "աշխատության ստեղծման մեջ,որը նա գրել է 2006 թվականի «ազատ առևտրի մասին համաձայնագրերի թաքնված դեմքը»[68] գրքի համար, որը մասնակիորեն գրել Է Կորեայի էներգետիկայի նախարար Ալբերտո Ակոստան։ Որպես աղբյուր, վկայակոչելով Հա-Ջnուն Չանգի կողմից գրված 2002 թ. Kicking Away the Ladder-ի գրքում[69], Կոռեան պարզեց տարբերությունը «ամերիկյան համակարգի» միջև, որը դեմ էր ազատ առևտրի «Բրիտանական համակարգին»։ Ամերիկացիներն ակնհայտորեն վերջինս դիտարկում էին որպես «բրիտանական իմպերիալիստական համակարգի մաս»։ Ըստ Կեռեայի, Չանգը ցույց տվեց, որ ֆինանսների նախարար Ալեքսանդր Համիլթոնը (1789-1795-ի պաշտոնում) առաջին անգամ ներկայացրեց արդյունաբերական հովանավորչության պաշտպանության համակարգված փաստարկ։
Այլընտրանք
խմբագրելԱռաջարկվում են ազատ առևտրի հետևյալ այլընտրանքները՝ հավասարակշռված առևտուր, արդար առևտուր, պրոտեկցիոնիզմ և արդյունաբերական քաղաքականություն։
Գրականության մեջ
խմբագրելԱզատ առևտրի արժեքն առաջին անգամ նշվել և փաստաթղթավորվել է 1776 թվականին Ադամ Սմիթի կողմից 1876 թվականին գրված «ազգերի հարստությունը» գրքում[70]։
Դա ընտանիքի յուրաքանչյուր խոհեմ վարպետի առավելագույնն է, երբևէ չփորձել տանը պատրաստել այն, ինչը նրան ավելի թանկ կարժենա, քան գնել։ [...] Եթե արտասահմանյան երկիրը կարող է մեզ ավելի էժան ապրանք մատակարարել, քան մենք ինքներս կարող ենք այն արտադրել, ավելի լավ է դրանցից գնել իրենց սեփական արդյունաբերության արտադրանքի որոշ մասով, որն աշխատում է այնպիսի եղանակով, որով մենք ունենք որոշակի առավելություն[71]։ |
Այս պնդումը օգտագործում է բացարձակ առավելություն հասկացությունը, որպեսզի փաստարկ ներկայացնի մերկանտիլիզմին հակակշռելու համար, որը գերիշխող տեսք ունի առևտրի այն ժամանակ, որը հավատում էր, որ երկիրը պետք է ձգտի արտահանել ավելի շատ, քան այն ներկրում է և այդպիսով հարստություն կուտակել[72]։ Փոխարենը, Սմիթն ասում է, երկրները կարող են օգուտ քաղել այն հանգամանքից, որ նրանցից յուրաքանչյուրը արտադրում է բացառապես այն ապրանքները, որոնց նա առավել հարմարեցված է ՝ միմյանց հետ առևտուր անելով սպառման կարիքներին համապատասխան։ Այս առումով կարևոր է ոչ թե արտահանման արժեքը ներմուծման արժեքի նկատմամբ, այլ ազգի արտադրած ապրանքների արժեքը։ Սակայն բացարձակ առավելության հայեցակարգը չի անդրադառնում այնպիսի իրավիճակի վրա, երբ երկիրը առավելություններ չունի որևէ կոնկրետ ապրանքի կամ ապրանքի տեսակի արտադրության մեջ[73]։
Այս տեսական թերությունը վերացվել է համեմատական առավելությունների տեսության կողմից։ Սովորաբար Դավիթ Ռիկարդոյին վերագրվում այն, որ զարգացրել է 1817 թվականի իր «քաղաքական տնտեսման և հարկման սկզբունքների» մասին գրքում[74], այստեղ նա հիմնավորում է ազատ առևտուրը, որը հիմնված է ոչ թե ապրանքի արտադրության բացարձակ առավելության, այլ արտադրության հարաբերական ծախսերի վրա։ Երկիրը պետք է մասնագիտանա ցանկացած ապրանքի վրա, որը նա կարող է արտադրել նվազագույն ծախսերով, վաճառելով այդ ապրանքը սպառման համար անհրաժեշտ՝ այլ ապրանքներ գնելու համար։ Սա թույլ է տալիս երկրներին օգտվել առևտրից, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չունեն բացարձակ առավելություն ոչ մի արտադրության ոլորտում, չնայած առևտրից ստացած նրանց եկամուտները կարող են հավասար չլինել բոլոր ապրանքներից ավելի շատ արտադրող երկրի եկամուտներին, նրանք միևնույն է տնտեսապես ավելի լավ պաշտպանված կլինեն առևտրից, քան ավտարկիայի ժամանակ[75][76]։
Բացառիկ դեպքերում Հենրի Ջորջի 1886 թվականի «պաշտպանություն կամ ազատ առևտուր» գիրքը բարձրաձայն ընթերցվել է հինգ դեմոկրատ կոնգրեսականների կողմից[77][78]։ Ամերիկացի տնտեսագետ Թայլեր Քոուենը գրել է, որ պաշտպանությունը կամ ազատ առևտուրը «մնում է, թերևս, ազատ առևտրի մասին առավել հիմնավորված մեկնաբանությունը մինչ օրս»[79]։ Չնայած Ջորջը շատ քննադատաբար է վերաբերվում հովանավորչությանը, նա քննարկում է այդ թեման, մասնավորապես, աշխատուժի շահերի վերաբերյալ։
Մենք բոլորս սիրով և հետաքրքրությամբ ենք լսում ջրով կամ ցամաքով փոխադրումների կատարելագործման մասին, բոլորս հակված ենք օգտակար համարել ջրանցքների բացումը, երկաթուղիների կառուցումը, նավահանգիստների խորացումը, շոգենավերի կատարելագործումը։ Բայց եթե նման բաները ձեռնտու են, ապա ինչպես կարող են շահավետ լինել սակագները։ Նման բաների ազդեցությունը ապրանքների տեղափոխման արժեքի նվազեցումն է՝ սակագների ազդեցությունը դրա ավելացման մեջ։ Եթե պաշտպանական տեսությունը ճիշտ է, ապա երկրների միջև բեռների փոխադրումն էժանացնող ցանկացած բարելավում վնաս է հասցնում մարդկությանը, եթե սակագները համաչափ չեն ավելացվում[80]։
Ջորջը ազատ առևտրի մասին ընդհանուր փաստարկն անհամարժեք է համարում։ Նա պնդում է, որ մեկ պաշտպանական սակագնի չեղյալ հայտարարելը երբեք բավարար չի լինի աշխատանքային դասի վիճակի բարելավման համար, եթե միայն այն չի ուղեկցվի հողի հարկի անցմամբ[81]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Murschetz, Paul (2013). State Aid for Newspapers: Theories, Cases, Actions. Springer Science+Business Media. էջ 64. ISBN 978-3642356902. «Parties of the left in government in adopt protectionist policies for ideological reasons and because they wish to save worker jobs. Conversely, right-wing parties are predisposed toward free trade policies.»
- ↑ Peláez, Carlos (2008). Globalization and the State: Volume II: Trade Agreements, Inequality, the Environment, Financial Globalization, International Law and Vulnerabilities. United States: Palgrave MacMillan. էջ 68. ISBN 978-0230205314. «Left-wing parties tend to support more protectionist policies than right-wing parties.»
- ↑ Warren, Kenneth (2008). Encyclopedia of U.S. Campaigns, Elections, and Electoral Behavior: A-M, Volume 1. SAGE Publications. էջ 680. ISBN 9781412954891. «Yet, certain national interests, regional trading blocks, and left-wing anti-globalization forces still favor protectionist practices, making protectionism a continuing issue for both American political parties.»
- ↑ Mansfield, Edward (2012). Votes, Vetoes, and the Political Economy of International Trade Agreements. Princeton University Press. էջեր 128. ISBN 978-0691135304. «Left-wing governments are considered more likely than others to intervene in the economy and to enact protectionist trade policies.»
- ↑ https://www.parliament.uk/about/living-heritage/transformingsociety/tradeindustry/importexport/overview/freetrade/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Federico, Giovanni; Tena-Junguito, Antonio (2019). «World Trade, 1800-1938: A New Synthesis». Revista de Historia Economica - Journal of Iberian and Latin American Economic History (անգլերեն). 37 (1): 9–41. doi:10.1017/S0212610918000216. ISSN 0212-6109.
- ↑ Federico, Giovanni; Tena-Junguito, Antonio (2018 թ․ հուլիսի 28). «The World Trade Historical Database». VoxEU.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Bown, C. P.; Crowley, M. A. (2016 թ․ հունվարի 1), Bagwell, Kyle; Staiger, Robert W. (eds.), «Chapter 1 - The Empirical Landscape of Trade Policy», Handbook of Commercial Policy, North-Holland, vol. 1, էջեր 3–108, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ See P.Krugman, «The Narrow and Broad Arguments for Free Trade», American Economic Review, Papers and Proceedings, 83(3), 1993 ; and P.Krugman, Peddling Prosperity: Economic Sense and Nonsense in the Age of Diminished Expectations, New York, W.W. Norton & Company, 1994.
- ↑ «Import Duties» (ամերիկյան անգլերեն). IGM Forum. 2016 թ․ հոկտեմբերի 4.
- ↑ 11,0 11,1 «Free Trade» (ամերիկյան անգլերեն). IGM Forum. 2012 թ․ մարտի 13.
- ↑ William Poole, Free Trade: Why Are Economists and Noneconomists So Far Apart, Federal Reserve Bank of St. Louis Review, September/October 2004, 86(5), pp. 1: "most observers agree that '[t]he consensus among mainstream economists on the desirability of free trade remains almost universal.'"
- ↑ N. Gregory Mankiw, Economists Actually Agree on This: The Wisdom of Free Trade, New York Times (April 24, 2015): "Economists are famous for disagreeing with one another.... But economists reach near unanimity on some topics, including international trade."
- ↑ «Trade Within Europe | IGM Forum». www.igmchicago.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Tenreyro, Silvana; Lisicky, Milan; Koren, Miklós; Caselli, Francesco (2019). «Diversification Through Trade». The Quarterly Journal of Economics (անգլերեն). 135: 449–502. doi:10.1093/qje/qjz028.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Steven E. Landsburg. Price Theory and Applications, Sixth Edition, Chapter 8.
- ↑ Thom Hartmann, Unequal Protection, Second Edition, Chapter 20. p. 255
- ↑ Chang, Ha-Joon, Kicking Away the Ladder: Good Policies and Good Institutions in Historical Perspective
- ↑ 19,0 19,1 Pugel (2007), International Economics, pp. 311–312.
- ↑ 20,0 20,1 Alan C. Stockman, Introduction to Economics, Second Edition, Chapter 9.
- ↑ 21,0 21,1 N. Gregory Mankiw, Macroeconomics, Fifth Edition, Chapter 7.
- ↑ Fuller, Dan; Geide-Stevenson, Doris (Fall 2003). «Consensus Among Economists: Revisited» (PDF). Journal of Economic Review. 34 (4): 369–387. doi:10.1080/00220480309595230. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.Կաղապար:Registration required
- ↑ Friedman, Milton (1993). «The Case for Free Trade». Hoover Digest. 1997 (4): 42–49. Bibcode:1993SciAm.269e..42B. doi:10.1038/scientificamerican1193-42. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Whaples, Robert (2006). «Do Economists Agree on Anything? Yes!». The Economists' Voice. 3 (9). doi:10.2202/1553-3832.1156.
- ↑ Mankiw, Gregory (2006 թ․ մայիսի 7). «Outsourcing Redux». Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Poll Results». IGM Forum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Giovanni Arrighi (1994). The Long Twentieth Century: Money, Power, and the Origins of Our Times. Verso. էջ 58. ISBN 978-1-85984-015-3.
- ↑ 28,0 28,1 Arthur Nussbaum (1947). A concise history of the law of nations. Macmillan Co. էջ 62.
- ↑ Appleby, Joyce (2010). The Relentless Revolution: A History of Capitalism. New York City, New York: W. W. Norton & Company.
- ↑ Paul Bairoch (1995). Economics and World History: Myths and Paradoxes. University of Chicago Press. էջեր 31–32. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Dickerson, The Navigation Acts and the American Revolution, p. 140.
- ↑ Tyler, Smugglers & Patriots, p. 238.
- ↑ International Monetary Fund Research Dept. (1997). World Economic Outlook, May 1997: Globalization: Opportunities and Challenges. International Monetary Fund. էջ 113. ISBN 9781455278886.
- ↑ Fourteen Points
- ↑ 35,0 35,1 «A historian on the myths of American trade». The Economist (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Larry Schweikart, What Would the Founders Say? (New York: Sentinel, 2011), pp. 106–124.
- ↑ Lind, Matthew. «Free Trade Fallacy». Prospect. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ William McKinley speech, October 4, 1892 in Boston, MA William McKinley Papers (Library of Congress)
- ↑ Irwin, Douglas A. (2017 թ․ սեպտեմբերի 19). «Steve Bannon's Bad History». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Eun, Cheol S.; Resnick, Bruce G. (2011). International Financial Management, 6th Edition. New York: McGraw-Hill/Irwin. ISBN 978-0-07-803465-7.
- ↑ http://www.wto.org/english/res_e/reser_e/pera9707.pdf
- ↑ «EU position in world trade». European Commission. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Agreements». European Commission. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Members and Observers». World Trade Organisation. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Trans-Pacific Partnership». U.S. Trade Representative. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Trump Abandons Trans-Pacific Partnership, Obama's Signature Trade Deal». New York Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Compare: Ditmore, Melissa Hope (2006). Encyclopedia of prostitution and sex work. Greenwood Press. էջ 581. ISBN 9780313329685. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին. «Let us by all means apply the sacred principles of free trade to trade in vice, and regulate the relations of the sexes by the higgling of the market and the liberty of private contract.»
- ↑ Chang (2003), Kicking Away the Ladder, p. 66
- ↑ Destler, Mac and Noland, Marcus (July 2, 2014). Constant Ends, Flexible Means: C. Fred Bergsten and the Quest for Open Trade. Peterson Institute for International Economics.
- ↑ Chang (2003), Kicking Away the Ladder, p. 17
- ↑ Chang (2003), Kicking Away the Ladder, p. 59
- ↑ Chang (2003), Kicking Away the Ladder, p. 50
- ↑ "Global Enabling Trade Index" Արխիվացված 2019-03-23 Wayback Machine.
- ↑ Boudreaux, Don Globalization, 2007
- ↑ William Baumol and Alan Blinder, Economics: Principles and Policy, p. 722.
- ↑ 56,0 56,1 Brakman, Steven; Harry Garretsen; Charles Van Marrewijk; Arjen Van Witteloostuijn (2006). Nations and Firms in the Global Economy : An Introduction to International Economics and Business. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-83298-4.
- ↑ Richard L. Stroup, James D. Gwartney, Russell S. Sobel, Economics: Private and Public Choice, p. 46.
- ↑ Pugel, Thomas A. (2003). International economics. Boston: McGraw-Hill. ISBN 978-0-07-119875-2.
- ↑ "It is in this revolutionary sense alone, gentlemen, that I vote in favor of free trade." Marx, Karl On the Question of Free Trade Speech to the Democratic Association of Brussels at its public meeting of January 9, 1848
- ↑ «Earnings – National». Databases, Tables & Calculators by Subject. Bureau of Labor Statistics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Table 1.1.5. Gross Domestic Product». National Income and Product Accounts Table. U.S. Department of Commerce Bureau of Economic Analysis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.
- ↑ 62,0 62,1 Hainmueller, Jens; Hiscox, Michael J. (2006 թ․ ապրիլի 1). «Learning to Love Globalization: Education and Individual Attitudes Toward International Trade». International Organization. 60 (2): 469–498. CiteSeerX 10.1.1.407.4650. doi:10.1017/S0020818306060140. ISSN 1531-5088.
- ↑ Owen, Erica; Johnston, Noel P. (2017). «Occupation and the Political Economy of Trade: Job Routineness, Offshorability, and Protectionist Sentiment». International Organization. 71 (4): 665–699. doi:10.1017/S0020818317000339. ISSN 0020-8183.
- ↑ Mansfield, Edward D.; Mutz, Diana C. (2009 թ․ հուլիսի 1). «Support for Free Trade: Self-Interest, Sociotropic Politics, and Out-Group Anxiety». International Organization. 63 (3): 425–457. doi:10.1017/S0020818309090158. ISSN 1531-5088.
- ↑ «Why Don't Trade Preferences Reflect Economic Self-Interest?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ "Had the English left everything to itself – 'Laissez faire, laissez aller', as the popular economical school recommends – the [German] merchants of the Steelyard would be still carrying on their trade in London, the Belgians would be still manufacturing cloth for the English, England would have still continued to be the sheep-farm of the Hansards, just as Portugal became the vineyard of England, and has remained so till our days, owing to the stratagem of a cunning diplomatist."
- ↑ Hechter, Michael (1999). Internal Colonialism: The Celtic Fringe in British National Development (2 ed.). Routledge (published 2017). ISBN 9781351511926. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին. «After the Corn Laws were repealed, ending Ireland's virtual monopoly of the British grain market, the Irish land system changed radically.»
- ↑ El rostro oculto del TLC
- ↑ Chang, Ha-Joon (2002 թ․ հուլիս). Kicking Away the Ladder: Development Strategy in Historical Perspective. ISBN 9780857287618.
- ↑ Bhagwati (2002), Free Trade Today, p. 3
- ↑ Smith, Wealth of Nations, pp. 264–265.
- ↑ Pugel (2007), International Economics, p. 33
- ↑ Pugel (2007), International Economics, p. 34
- ↑ Ricardo (1817), On the Principles of Political Economy and Taxation, Chapter 7 "On Foreign Trade"
- ↑ Bhagwati (2002), Free Trade Today, p. 1
- ↑ Pugel (2007), International Economics, pp. 35–38, 40
- ↑ Weir, "A Fragile Alliance," 425–425
- ↑ Henry George, Protection or Free Trade: An Examination of the Tariff Question, with Especial Regard to the Interests of Labor(New York: 1887).
- ↑ Cowen, Tyler (2009 թ․ մայիսի 1). «Anti-Capitalist Rerun». The American Interest. 4 (5). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «"True Free Trade", Chapter 3, Protection or Free Trade». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Protection or Free Trade - Chapter 16». Protection or Free Trade. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
Գրականություն
խմբագրել- Bhagwati, Jagdish. Free Trade Today. Princeton։ Princeton University Press (2002). 0-691-09156-0.
- Blinder, Alan S. (2008). «Free Trade». In David R. Henderson (ed.). Concise Encyclopedia of Economics (2nd ed.). Indianapolis: Library of Economics and Liberty. ISBN 978-0865976658. OCLC 237794267.
- Chang, Ha-Joon. Kicking Away The Ladder: Development Strategy in Historical Perspective. London։ Anthem Press 2003. 978-1-84331-027-3.
- Dickerson, Oliver M. The Navigation Acts and the American Revolution. New York։ Barnes (1963). 978-0374921620 .
- Pugel, Thomas A. International Economics, 13th edition. New York։ McGraw-Hill Irwin (2007). 978-0-07-352302-6.
- Ricardo, David. On the Principles of Political Economy and Taxation, Library of Economics and Liberty (1999).
- Smith, Adam. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations, Digireads Publishing (2009), 1-4209-3206-3.
- Tyler, John W. Smugglers & Patriots: Boston Merchants and the Advent of the American Revolution. Boston։ Northeastern University Press (1986). 0-930350-76-6.