Հաննա Արենդտ
Յոհաննա (Հաննա) Արենդթ (գերմ.՝ Hannah Arendt, հոկտեմբերի 14, 1906[1][2][3][…], Lindener Marktplatz 2, Hannover, Հանովեր նահանգ, Պրուսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 4, 1975[1][3][5][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք[6][7][8][…]), հրեական ծագմամբ գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր։ 1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա, իսկ 1941 թվականին ԱՄՆ։
Նրա կարծիքով ինչպես նացիոնալ-սոցիալիզմը, այնպես էլ ստալինիզմը պետության ամբողջատիրական նոր ժամանակակից ձևեր են, որոնք չպետք է շփոթել ճնշման ավանդական ձևերի հետ։ Ամբողջատիրությունը ձգտում է անսահմանափակ տիրապետության իր երկրի ներսում և դրանից դուրս։ Դրա տարբերակիչ գծերից են պետական գաղափարախոսության առկայությունը, ահաբեկչությունը, որպես քաղաքական տիրապետության հաստատման և ամրապնդման միջոց, գաղափարախոսության իրականացում, որը հռչակում է միակ ճշմարիտը հասարակության զարգացման մեկնաբանության գործում։ «Ամբողջատիրական մարդը» նրա կարծիքով ատոմացված, օտարված անհատ է, «զանգվածի» ներկայացուցիչ, որը միավորվում է կոլեկտիվ սոցիալական մարմինների մեջ բռնության համապարփակ գաղափարախոսական ձեռնածության շնորհիվ։ Ամբողջատիրական վարչակարգի իդեալական մոդել էր համարում նացիստական համակենտրոնացման ճամբարը, որտեղ մարդու մոտ քայքայվում էին վարքի սովորական մոտիվները, բարոյականությունը, հոգեկան և մարմնական հակազդեցությունները։ Արենդթը հեղափոխության պատճառը տեսնում է ոչ թե օբյեկտիվ պատմական գործընթացի այլ մարդու գործողության մեջ։ Դա, իր հերթին, հանգեցրեց ինքնակառավարման ժողովրդական խորհուրդների և հանրության ազատության կարևորմանը։ Ոստի նա օրինակելի է համարում Ամերիկյան հեղափոխությունը և ոչ թե Ֆրանսիականը ու Ռուսականը։ Արենդթի կարծիքով, իր տեսությունը միանգամայն տարբերվում է առկա քաղաքական տեսություններից։
Հիմնական երկեր
խմբագրել- «Ամբողջատիրության ակունքները» (1951)[18][19]
- «Անցյալի և ապագայի միջև» (1961)[20]
- «Հեղափոխության մասին» (1963)[21]
- «Այքմանը Երուսաղեմում» (1963)[22]
- «Բռնության մասին» (1970)[23]
- «Մարդիկ մռայլ ժամանակներում» (1968)[24][25]
- «Հանրապետության ճգնաժամը» (1972)[26]
- «Բանականության կյանքը» (1978)[27]
- «Կանտի քաղաքական փիլիսոփայության դասախոսություններ» (1982)[28]
- «Սեր և սուրբ Օգոստիանոս» (1996)[29]
Գրականություն
խմբագրել- Հաննա Արենդտ «Մենք՝ փախստականներս», (հոդվածներ), Երևան, ՀԱՀ, 2016
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://commons.wikimedia.org/wiki/File:Lindener_Marktplatz_2,_Ecke_Falkenstraße,_Hannover-Linden-Mitte,_Stadttafel_Nummer_129_Hannah-Arendt-Haus,_am_14._Okober_1906_Geburtshaus_der_deutsch-jüdischen_Historikerin_und_politischen_Philosophin.jpg
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 6,0 6,1 6,2 http://muse.jhu.edu/journals/public_culture/v015/15.1mbembe.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/13569310701285016
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.nytimes.com/1975/12/06/archives/hannah-arendt-political-scientist-dead.html
- ↑ https://www.hannover.de/Kultur-Freizeit/Architektur-Geschichte/Erinnerungskultur/ZeitZentrum-Zivilcourage/Aktuelles-Veranstaltungen/Meldungen-aus-2015/Neue-Stadttafel-für-Hannah-Arendt
- ↑ https://hac.bard.edu/amor-mundi/is-hannah-arendt-a-jewish-thinker-2013-04-12
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ The New Yorker(անգլերեն) / (not translated to en-us) — New York City: (untranslated), 1925. — ISSN 0028-792X; 2163-3827
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 14,0 14,1 CONOR.Sl
- ↑ 15,0 15,1 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ https://www.nytimes.com/1975/12/06/archives/hannah-arendt-political-scientist-dead.html
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/sigmund-freud-preis/hannah-arendt
- ↑ CONTEMPORARY THINKERS. Hannah Arendt. Totalitarianism: A Novel Form of Tyranny
- ↑ The Origins of Totalitarianism Արխիվացված 2017-02-15 Wayback Machine, Նյու Յորք, Harcourt, 1951
- ↑ Between Past and Future, London, Faber & Faber, 1961
- ↑ On Revolution. New York, Penguin Books, 1963
- ↑ Eichmann in Jerusalem: a Report on the Banality of Evil, Լոնդոն, Faber & Faber, 1963
- ↑ On Violence, New York, Harcourt, 1970
- ↑ Men in Dark Times, New York, Harcourt, 1968 (անգլ.)
- ↑ Люди в темные времена, Московская школа политических исследований, 2002(ռուս.)
- ↑ Crisis of the Republic, New York, Harcourt, 1972
- ↑ The Life of the Mind(չաշխատող հղում), 2 vols., London, Secker & Warburg, 1978
- ↑ Lectures on Kant's Political Philosophy, Brighton, Harvester Press, 1982
- ↑ Love and St. Augustin, Chicago, University of Chicago Press, 1996
Արտաքին հղումներ
խմբագրելHannah Arendt (1906-1975). Internet Encyclopedia of Philosophy կայքում (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Արենդտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Արենդտ» հոդվածին։ |