Միշել Ֆուկո

ֆրանսիացի գրող

Միշել Ֆուկո (ֆր.՝ Michel Foucault, հոկտեմբերի 15, 1926(1926-10-15)[1][2][3][…], Պուատիե[4] - հունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][5][…], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ է։ Ծնվել է Ֆրանսիայի Պոլիշինել քաղաքում՝ ապահովված վիրաբույժի ընտանիքում։ Դպրոցում ունեցել է բավարար առաջադիմություն։

Picto infobox auteur.png
Միշել Ֆուկո
Michel Foucault
Michel Foucault 1974 Brasil.jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1926(1926-10-15)[1][2][3][…] Պուատիե[4]
Մահացել էհունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][5][…] (57 տարեկան) Փարիզ, Իլ-դը-Ֆրանս
բնական մահով
ԳերեզմանVendeuvre-du-Poitou
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[6]
Դավանանքաթեիստ[7]
Ուղղությունաթեիզմ և պոստստրուկտուրալիզմ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Համալսարան Լիլ III, Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս[8], Փարիզ 8 համալսարան, Ուփսալայի համալսարան, Վարշավայի համալսարան և Թունիսի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պատմություն և Հասարակագիտություն
Ալմա մատերԱնրի IV լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1] և գերմաներեն
Ազդվել էԻմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Գաստոն Բաշլյար, Մարտին Հայդեգեր, Ժորժ Բատայ, Ժորժ Կանգիլեմ, Կարլ Մարքս, Մորիս Բլանշո, Jean-Toussaint Desanti?, Լուի Ալտյուսեր, Pierre Hadot?, Զիգմունդ Ֆրոյդ, Կլոդ Լևի-Ստրոս և Gayle Rubin?
ՈւսուցիչԺան Իպոլիտ, Daniel Lagache?, Maurice Merleau-Ponty?, Ժորժ Կանգիլեմ և Լուի Ալտյուսեր
ԱշակերտներԺակ Դերիդա
Michel Foucault Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում։ 1945 թվականին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը։ Վերջինս ավարտելու վերջին տարում Ֆուկոն սկսում է անդամակցել Ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը, թերևս դրա ժողովներին ու հանդիպումներին Ֆուկոն երբեք չէր մասնակցում, քանի որ կտրականապես չէր ընդունում դրա հայացքները հոմոսեքսուալության վերաբերյալ, ինչը այդ ժամանակ Ֆուկոն արդեն ընդունել էր իբրև իր կյանքի կարևոր մի մաս։ Հոմոսեքսուալ հակումների պատճառով մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ 1955 թվականին Ֆուկոն արդեն դառնում է Փարիզի Բարձրագույն Դպրոցի դասախոս կենտրոնանալով երկու առարկաների վրա՝ հոգեբանության և փիլիսոփայության։ Երեք տարի անց Ֆուկոն ստանում է կրտսեր դասախոսի պաշտոն Շվեդիայի Ուպսալա համալսարանում, որտեղ սկսում է ֆրանսիական գրականության դասեր տալ։ 1959 թվականին դառնում է Համբուրգի Ֆրանսիական համալսարանի տնօրեն։ 1960 թվականին հանդիպում է փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողի՝ Դանիել Դեֆերտի հետ, ով դառնում է Ֆուկոյի ողջ կյանքի ուղեկիցը։ 1962 թվականին Ֆուկոյի գաղափարները ավելի մեծ ճանաչում են գտնում և նրան հրավիրում են Կլերմոն քաղաքի համալսարան իբրև փիլիսոփայության պրոֆեսոր։ 1966-1968 թվականներին Դեֆերտի հետ մեկնում է Թունիս, որտեղ Դեֆերտը պետք է զին. ծառայություն անցներ և դառնում է Թունիսի համալսարանի հրավիրյալ դասախոս։

1968 թվականին Ֆրանսիայի կառավարությունը փորձարարական համալսարան է հիմնում և նշանակում է Ֆուկոյին այդ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան։ Երբ սկսվեցին ուսանողական ցույցեր այն պատճառով, որ առարկաների մեծ մասը իրենց մեջ կրում էին մարքս-լենինյան հայացքներ, Ֆուկոն նույնպես միացավ ցույցերին և բախումներին ոստիկանների հետ, քանի որ կտրականապես մերժում էր դրանք։ Թերևս Ֆուկոյի ակտիվիստությունը երկար կյանք չունեցավ, քանի որ 1970-ական թվականներին նա ընտրվեց Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույց՝ Քոլեջ դե Ֆրանս, իբրև Մտածողության Համակարգերի Պատմության ամբիոնի վարիչ։

1979 թվականին Ֆուկոն երկու անգամ մեկնեց Իրան ուսումնասիրելու հասարակության քաղաքական կարգերը և հետազոտելու սոցիալական կարգ ու կանոնը Իրանական հեղափոխությունից հետո և աջակցելու նոր ձևավորվող իշխանություններին։

Ֆուկոն մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական, ինչպես նաև համաշխարհային գիտության ոլորտում ստեղծելով առաջին հոգեվերլուծության ամբիոնը։ Նրա գրքերը բժշկության, սոցիալական գիտությունների, բանտերի, խելագարության և սեքսուալության թեմաներով նպաստեցին այդ ոլորտների նկատմամբ այլ հետազոտողների ու գիտնականների ուշադրության կենտրոնացմանը և մեծ հեղինակություն և ճանաճում բերեցին Ֆուկոյին՝ դասելով նրան 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողների շարքին։ Ֆուկոյի աշխատանքները իշխանության, գիտելիքի և դիսկուրսի ոլորտում մեծ ազդեցություն թողեցին սոցիալական գիտությունների զարգացման վրա։ 1960-ականներին Ֆուկոն ասոցացվում էր ստրուկտուրալիզմի հետ, որից նա հնարավորին չափով հեռացնում էր իրեն։ Ֆուկոն նաև մերժում էր պոստստրուկտուրալիզմի և պոստմոդերնիզմի պիտակները՝ նախընտրելով իր մտքերը դասել մոդեռնի քննադատական պատմության մեջ, որը սկիզբ էր առնում Կանտից։

Ֆուկոն մահացավ 1984 թվականին Փարիզում, ՁԻԱՀ-ից։

ՍտեղծագործությունԽմբագրել

Հիմնական աշխատանքների ցանկ

  • «Խելագարությունը և քաղաքակրթությունը» /« Madness and Civilization» 1961
  • «Կլինիկաների ծնունդ» /« The Birth of the Clinic» 1963
  • «Իրերի կարգը» /«The Order of Things» 1966
  • «Գիտելիքի արխեոլոգիա» /«The Archaeology of Knowledge» 1969
  • «Կարգապահություն և պատիժ» / «Discipline and Punish» 1975
  • «Իշխանություն և սեքսուալություն» /«Power and sexuality» 1982
  • «Սեռականության պատմություն» /«The History of Sexuality» 1984

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Michel Foucault
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11853453X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. TurnerOUP, 1998.
  6. RKDartists
  7. (unspecified title) — P. 130.
  8. Список профессоров Коллеж де Франс
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միշել Ֆուկո հոդվածին