Էդմոնդ Բյորկ
Էդմոնդ Բյորկ (հունվարի 12, 1729-հուլիսի 9,1797), անգլիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա և հրապարակախոս։ Համարվում է դասական պահպանողականության «հայրը»։ Բյորկն առաջադրում է հետևյալ սկզբունքները,
Էդմոնդ Բյորկ Edmund Burke | |
![]() | |
Կուսակցություն՝ | Վիգեր և Rockingham Whigs? (1784) |
---|---|
Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փիլիսոփա և գրող |
Դավանանք | Իռլանդիայի եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 12, 1729 |
Ծննդավայր | Դուբլին, Լենստեր[1] |
Վախճանի օր | հուլիսի 9,1797 |
Վախճանի վայր | Բիկոնսֆիլդ, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Jane Mary Nugent?[2] |
Ինքնագիր | ![]() |
ա) «այն, ինչ կարելի է չփոխել, պետք չէ, փոխել»,
բ) հափսա «հնության իրավունքի» և ժողովրդի ավանդույթների նկատմամբ,
գ) դասակարգերի և սոցիալական խավերի միջև սահմանագաաման անհրաժեշտությունը սոցիալական կայունուրյան հասաատման համար,
դ) ազատությունր անհնար է առանց մասնավոր սեփականության գոյության, իսկ հասարակությունը դատապարտված է կործանման,
ե) մարդը որպես անկատար և անբան էակ ենթակա է մեղսավոր վարքի և այլն։
Որպես եվրոպական Լուսավորականության և ֆրանսիական հեղափոխության հակառակորդ Բյորկն ապացուցում է, որ հասարակական կյանքը հիմնված է ավանդույթների, սովորույթների, բարոյական ու նյութական արժեքների վրա՝ ժառանգված նախորդ սերունդներից և փոխկապակցված միմյանց հետ։ Կայունությունը, հավասարակշռությունը, աստիճանական նորացումը այն սկզբունքներն են, որոնց պետք է հետևի հասարակությունը։ Միայն այս դեպքում է ապահովվում նրա ապագան։ Բյորկը հայ ազատագրական պայքարի գաղափարախոս և գործիչ Հովսեփ Էմինի ընկերներից ու հովանավորներից էր։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Бёрк Эдмунд (ռուս.) / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
ԳրականությունԽմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва