Բացել գլխավոր ցանկը
Ստոյիկական ուսմունքի հիմնադիր Զենոն Կիտիոնացու կիսանդրին (Ֆարնեզեի հավաքածու, Նեապոլ)

Ստոիցիզմ, ստոյիկականություն կամ ստոիկյան դպրոց, հելլենիստական և Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի գլխավոր փիլիսոփայական ուղղություններից մեկը։ Գլխավոր տեղը ստոիկյան փիլիսոփայության մեջ գրավում է բարոյագիտոթյունը, որը հենվում է ֆիզիկայի (բնափիլիսոփայության) և տրամաբանության վրա։

Անունը ստացել է Աթենքի պատկերազարդ սյունագավիթից (Stoa Poikile), որտեղ ստոյիկականության հիմնադիր Զենոն Կիտիոնացին իր հետևորդներին էր ներկայացնում ստոիկյան ուսմունքը։

Ստոյիկականության պատմության մեջ տարբերում են երեկ ժամանակաշրջան` հին կամ ավագ (մ.թ.ա. IV դարի վերջ — մ.թ.ա. II դարի կեսեր), միջին (մ.թ.ա. II—I դարեր, նշանավոր ներկայացուցիչներ` Պանետիոս, Պոսիդոնիոս) և ուշ (մ.թ. I—III դարեր)։

Հին ստոյիկականության ներկայացուցիչներից առավել հայտնի են Զենոն Կիտիոնացին, Կլեանթեսը և Քրիսիպոսը։ Հին Հռոմում ստոյիկականության նշանավոր ներկայացուցիչներն էին Սենեկան, Էպիկտետոսը և կայսր Մարկոս Ավրելիոսը։ Ստոիկյան դպրոցի փիլիսոփաների աշխատություններից ամբողջական տեսքով մեզ են հասել միայն ուշ կամ Հռոմեական Ստոյայի ներկայացուցիչների գրվածքները. հին և միջին շրջանից պահպանվել են միայն ստեղծագործությունների պատառիկներ։

ԲնափիլիսոփայությունԽմբագրել

Աշխարհը (տիեզերք), ըստ ստոիցիզմի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ։ Իրական գոյություն ունեն միայն մարմինները։ Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասիվ և ակտիվ։ Աշխարհի ինքնազգացումը տեղի է ունենում շրջապտույտներով. յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները։ Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է։ Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը։ Ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա։

ՏրամաբանությունԽմբագրել

Ստոիցիզմի տրամաբանությունը (մշակել է Քրիսպոսը) Բովանդակում է ներկա իմաստով իմացաբանությունը, լեզվի մասին ուսմունքը և բուն տրամաբանությունը։ Տրամաբանության մեջ ուսումնասիրվել են պարզ և բարդ ասույթները (ճշմարիտ կամ կեղծ լինելու իմաստով), դրանց տրամաբանական շաղկապները, մտահանգման տեսակները։

ԲարոյականությունԽմբագրել

Մարդու երջանկության իմաստը բնությանը, «լոգոսին» համապատասխան ապրելն է։ Ստոյիկների բարոյական իդեալը առաքինության և անխռովության հասած իմաստունն է. Նրա բոլոր արարքները ճիշտ են, նա կամովին հետևում է իր ճակատագրին։

ԱզդեցությունըԽմբագրել

Ստոիցիզմը խորը ազդեցություն է թողել ձևավորվող նորպլատոնականության և քրիստոնեական փիլիսոփայության վրա։

Արտաքին հղումներԽմբագրել

Ստոյիկականության մասին «Դե եսիմ» բլոգում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։