Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել[10] (գերմ.՝ Georg Wilhelm Friedrich Hegel, օգոստոսի 27, 1770(1770-08-27)[1][2][3][…], Շտուտգարտ, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 14, 1831(1831-11-14)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]), գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել
Georg Wilhelm Friedrich Hegel
Ծնվել էօգոստոսի 27, 1770(1770-08-27)[1][2][3][…] Շտուտգարտ, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էնոյեմբերի 14, 1831(1831-11-14)[1][2][3][…] (61 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
բնական մահով
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
Ուղղությունգերմանական իդեալիզմ, historicism? և Հեգելականություն
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, փիլիսոփայության պատմաբան, գրող, philosopher of law և տրամաբան
Հաստատություն(ներ)Ենայի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Հայդելբերգի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, տրամաբանություն, Պատմության փիլիսոփայություն, էսթետիկա, կրոն, մետաֆիզիկա, իմացաբանություն, քաղաքական փիլիսոփայություն և Սոցիալական փիլիսոփայություն
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան, Ենայի համալսարան[5], Էբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա և Tübinger Stift?
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1801)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և գերմաներեն[6]
Գիտական ղեկավարՖրիդրիխ Շելինգ[5]
Եղել է գիտական ղեկավարՅոհան Էդուարդ Էրդման[5]
Ազդվել էՖրիդրիխ Շելինգ, Իմանուիլ Կանտ, Հերակլիտ, Բենեդիկտ Սպինոզա, Շառլ Լուի Մոնտեսքյո, Արիստոտել, Պլատոն, Պլոտինոս, Պրոկլ, Անսելմ Քենթրբերցի, Նիկոլաս Կուզայացի, Ռենե Դեկարտ, Ժան Ժակ Ռուսո, Յակոբ Բյոմե, Յոհան Գոտլիբ Ֆիխտե և Ֆրիդրիխ Դանիել Էռնստ Շլայերմախեր
Պարգևներ
Ամուսին(ներ)Marie von Tucher?[8]
Երեխա(ներ)Կառլ ֆոն Հեգել
ՀայրԳեորգ Լյուդվիգ Հեգել
ՄայրՄարիա Մագդաղենա Լուիզա Ֆրոմ[9]
ԱշակերտներՄաքս Շտիրներ
Ստորագրություն
Изображение автографа
 Georg Wilhelm Friedrich Hegel Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
  • 1793 թ-ին ավարտել է Տյուբինգենի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճանով։
  • 1801 թ-ին Ենայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և այնտեղ դասավանդել մինչև 1807 թ, հրատարակել է «Ֆիխտեի և Շելլինգի փիլիսոփայական համակարգերի տարբերությունը» աշխատությունը։
  • 1807 թ-ին լույս է տեսել նրա առաջին նշանավոր աշխատությունը՝ «Ոգու ֆենոմենոլոգիան», որտեղ շարադրված են Հեգելի փիլիսոփայական համակարգի հիմնադրույթները։
  • 1808–16 թթ-ին Նյուրնբերգում եղել է գիմնազիայի տնօրեն, հրատարակել իր գլխավոր փիլիսոփայական երկը՝ «Տրամաբանության գիտությունը» (3 գրքով, 1812, 1813 և 1815 թթ.), որը մեծ հռչակ է բերել նրան։
  • 1816–18 թթ-ին Հեգելը դասավանդել է Հայդելբերգի համալսարանում, հրատարակել ևս մի կարևոր աշխատություն՝ «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը» (1817 թ)։
  • 1818 թ-ին նա նշանակվել է Բեռլինի համալսարանի «պաշտոնական փիլիսոփա» (աշխատել է մինչև կյանքի վերջը)՝ ոչ միշտ համաձայնելով պրուսական իշխանությունների քաղաքականությանը. հրատարակել է «Իրավունքի փիլիսոփայություն» (1820–1821 թթ) աշխատությունը։

Հեգելի մահվանից հետո բարեկամների ջանքերով լույս են տեսել նրա «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին» և այլ աշխատություններ[11]։

Փիլիսոփայական հայացքները

խմբագրել

Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է 3 մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։ Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։

Հեգելը տրամաբանությունը բաժանում է 3 մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին։ Կեցության մասին ուսմունքում նա ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, ընդ որում՝ այդ զարգացումը տեղի է ունենում թեզ–հակաթեզ–սինթեզ հաջորդականությամբ։ Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև։ Էության մասին ուսմունքում Հեգելը դիտարկում է զարգացման ներքին աղբյուրի՝ հակասության խնդիրը և դրա հետ կապված հասկացությունները՝ նույնություն և տարբերություն, բովանդակություն և ձև, ամբողջ և մաս, ներքին և արտաքին, պատճառ և հետևանք և այլն[11]։

Ուսմունք հասկացության մասին և բացարձակ գաղափար

խմբագրել

Հասկացության մասին ուսմունքում Հեգելը քննարկում է մտածողության սուբյեկտիվ ձևերը (հասկացություն, դատողություն, մտահանգում), օբյեկտի տեսակները (մեխանիզմ, քիմիզմ, նպատակաբանություն), ճանաչողության և գործունեության, տեսական և գործնական ոլորտների փոխհարաբերությանն առնչվող հարցեր, բնութագրում բացարձակ գաղափարը։

Բացարձակ գաղափարը բնության մեջ իր «դեգերումներից» հետո վերադառնում է ինքն իրեն՝ որպես ոգի, որը ժամանակի ընթացքում դրսևորվում է իբրև սուբյեկտիվ ոգի, օբյեկտիվ ոգի և բացարձակ ոգի։ Ըստ Հեգելի՝ սուբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (մարդաբանություն, ֆենոմենոլոգիա, հոգեբանություն) ուսումնասիրում է անհատական գիտակցության ոլորտը, օբյեկտիվ ոգու փիլիսոփայությունը (իրավունք, բարոյակամություն և բարոյականություն)՝ հասարակական կեցության բնագավառը, իսկ բացարձակ ոգու փիլիսոփայությունը՝ գիտակցության հիմնական ձևերը՝ արվեստը, կրոնը և փիլիսոփայությունը։ Արվեստը գործ ունի զգայական կերպարների, կրոնը՝ զգայական պատկերացումների, փիլիսոփայությունը՝ հասկացությունների հետ։ Գիտելիքի այս 3 ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված, սակայն բացարձակն ավարտուն և լիակատար գիտակցվում է միայն փիլիսոփայության մեջ։ Ուշագրավ են Հեգելի պատմափիլիսոփայական հայացքները, որոնք շարադրված են «Պատմության փիլիսոփայություն» աշխատության մեջ. պատմությունը նա դիտում է որպես ժամանակի մեջ բացարձակ ոգու աստիճանական զարգացում, որը շարժվում է դեպի որոշակի նպատակ՝ ազատություն։ Ազատությունը տևական պայքարի արդյունք է։ Այն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ օբյեկտիվ պայմաններ՝ քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն և այլն[11]։

Բանականության խորամանկությունը

խմբագրել

Հեգելը զարգացնում է «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի՝ համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը։ Հեգելը մարդկանց դասակարգում է 2 խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների։ Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը։ Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը։ Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից[12]։

Հիմնական ստեղծագործությունները

խմբագրել
 
Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանի Հեգելի եռհատորյակի շապիկը

Հիմնական ստեղծագործությունները կարելի է նշել և դասակարգել այնպես, ինչպես դա արված էր «Энциклопедия философских наук» հավաքածուի մեջ[13]։

  1. «Տրամաբանության գիտություն»
    1. «Տրամաբանության գիտություն» (Wissenschaft der Logik, 1812-16, վերամշակված հրատարակություն 1831, նաև կոչվում է «Մեծ տրամաբանություն»)
  2. «Բնափիլիսոփայություն» (Naturphilosophie)
  3. «Ոգու փիլիսոփայություն» (Philosophie des Geistes)
    1. «Ոգու ֆենոմենոլոգիան» (Phänomenologie des Geistes, 1806/07)
    2. «Իրավունքի փիլիսոփայության հիմունքները» (Grundlinien der Philosophie des Rechts, (1821)
    3. «Պատմության փիլիսոփայությունը» (Philosophie der Geschichte)
    4. «Դասախոսություններ գեղագիտության մասին» (Vorlesungen über die Ästhetik)
    5. «Կրոնի փիլիսոփայություն» (Philosophie der Religion)
    6. «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին» (Vorlesungen über die Geschichte der Philosophie)
    7. «Ուսմունք իրավունքի, պարտքի և կրոնի»/ Lehre das Recht, Pflicht und Religion/ աշխատության մեջ հեղինակը նշում է, որ մեծագույն չարիքը Աստծուց և աստվածաշնչյան գաղափարներից հեռանալն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гегель Георг Вильгельм Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Mathematics Genealogy Project — 1997.
  6. CONOR.Sl
  7. Google Books(բազմ․) — 2005.
  8. Drüll D. Heidelberger Gelehrtenlexikon 1803–1932Springer Science+Business Media, 1986. — P. 104—105. — doi:10.1007/978-3-642-70760-5
  9. Pas L. v. Genealogics — 2003.
  10. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 58. ISBN 99941-56-03-9.
  11. 11,0 11,1 11,2 Энциклопедический Словарь Ф.А.Брокгауза и И.А.Ефрона
  12. Гегель. Феноменология Духа. СПб., 1913. Перевод под редакцией Э. Л. Радлова.
  13. Հեգելի եռհատորյակը «Философское наследие» շարքի մեջ, «Мысль» հրատարակչություն, 1974—1975

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 329