Անտոնիո Գրամշի (իտալ.՝ Antonio Gramsci, հունվարի 22, 1891(1891-01-22)[1][2][3][…], Ալես, Իտալիա[2][8] - ապրիլի 27, 1937(1937-04-27)[4][5][6][…], Հռոմ, Իտալիա[4][2][8]), իտալացի մարքսիստ փիլիսոփա, լրագրող, լեզվաբան, գրող և քաղաքական գործիչ, Իտալիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) հիմնադիր։

Անտոնիո Գրամշի
Antonio Gramsci
Դիմանկար
Անտոնիո Գրամշի
Ծնվել էհունվարի 22, 1891(1891-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՍարդինիա կղզի
Մահացել էապրիլի 27, 1937(1937-04-27)[4][5][6][…] (46 տարեկան)
Մահվան վայրՀռոմ
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն[7][8]
ՔաղաքացիությունԻտալիացի
ԱզգությունԻտալիացի
Կրոնաթեիզմ
ԿրթությունԹուրինի համալսարան[8] և Lc G.M.Dettori-Cagliari?[8]
Ազդվել էԳեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Կարլ Մարքս, Բենեդետտո Կրոչե, Francesco de Sanctis?, Giovanni Gentile?, Նիկոլո Մաքիավելի, Ֆրիդրիխ Էնգելս, Վլադիմիր Լենին, Ժորժ Սորել, Անտոնիո Լաբրիոլա, Amadeo Bordiga?, Վիլֆրեդո Պարետո և Gaetano Mosca?
ԵրկերPrison Notebooks?
Մասնագիտությունմիջազգային կոմունիստական և բանվորական շարժման գործիչ
Աշխատանքմիջազգային կոմունիստական և բանվորական շարժման գործիչ
ԱմուսինJulia Schucht?[8]
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Antonio Gramsci Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1911-1914 թվականներին սովորել է Թուրինի համալսարանում։ 1913 թվականին մտել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության շարքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին խմբագրել է Թուրինի «Իլ գրիդո դել պոպոլո» սոցիալիստական ուղղվածության շաբաթաթերթը։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի հաջորդ օրն իսկ թերթում հանդես է եկել հոդվածով՝ սատարելով սոցիալիստական հեղափոխությունը։

1919 թվականի մայիսի 1-ից Գրամշիի, Պալմիրո Տոլյատիի և մյուսների ջանքերով լույս է ընծայվել «Օրդինե Նուովո» («Ordine nuovo») շաբաթաթերթը։ 1921 թվականի հունվարին Գրամշիի ղեկավարությամբ հիմնադրվել է ԻԿԿ։ 1922-1923 թվականներին Գրամշին, որպես Իտալիայի կոմունիստական կուսակցության պատգամավոր Կոմինտերնում, ապրել է Խորհրդային Միությունում։

1924 թվականին Գրամշիի նախաձեռնությամբ Միլանում հիմնադրվել է ԻԿԿ Կենտկոմի օրգան «Ունիտա» թերթը։ 1924 թվականին ղեկավարել է կոմունիստների պառլամենտական խումբը, հանդես եկել նացիոնալ սոցիալիստական (նացիզմ) գաղափարախոսության դեմ։

1926-1937 թվականներն անցկացրել է ֆաշիստական պատժախցերում, որտեղ և մահացել է։

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Անտոնիո Գրամշի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 201  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Գրամշի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Գրամշի» հոդվածին։