Ժողովրդին առաջնորդող ազատությունը

«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» (ֆր.՝ La Liberté guidant le peuple) կամ «Ազատությունը բարիկադներում», ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի վրձնին պատկանող նկարը, որը ստեղծվել է 1830 թվականին։ Նկարում պատկերված է Ֆրանսիայի Հուլիսյան հեղափոխությունից մի դրվագ։

Picto infobox artiste.png
Ժողովրդին առաջնորդող ազատությունը
Eugène Delacroix - Le 28 Juillet. La Liberté guidant le peuple.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա[1][2][3]
տարի1830[1]
բարձրություն260 սանտիմետր[4]
լայնություն325 սանտիմետր[1]
ստեղծման վայրՓարիզ
ստեղծման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ուղղությունռոմանտիզմ[5]
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍենյակ 700[6]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերԷժեն Դելակրուա և French State?
մակագրությունEug. Delacroix 1830
http://www.canal-educatif.fr/en/videos/art/1/delacroix/liberty-leading-the-people.html, https://www.wga.hu/html_m/d/delacroi/2/208delac.html կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg La Liberté guidant le peuple (RF 129) by Eugène Delacroix Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Էժեն Դելակրուան կտավը ստեղծել է 1830 թվականի հուլիսյան հեղափոխության մոտիվներով, երբ ժողովուրդը պայքարում էր ընդդեմ Բուրբոնների կառավարության։ Բազմաթիվ էսքիզներ անելուց հետո, Դելակրուային պահանջվեց ընդամենը երեք ամիս, որպեսզի ավարտին հասցնի այս աշխատանքը։ 1830 թվականի հոկտեմբերի 12-ին եղբորը հասցեագրված նամակում կարդում ենք. «Եթե ես չմարտնչեցի վասն հայրենյաց, ուրեմն գոնե կնկարեմ նրա համար»։

ՑուցադրումԽմբագրել

Առաջին անգամ «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը հասարակությանը ցուցադրվել է 1831 թվականի մայիսին, երբ այն տեղադրվեց Փարիզյան սալոնում։ Հենց այդ օրերին էլ բոլորի հիացմունքին արժանացած կտավը գնվեց հանրապետության կողմից։ Փարիզյան սալոնի և Դելակրուայի աշխատանքից ստացած տպավորությունների մասին պատմել է Հայնրիխ Հայնեն[7]։ Հեղափոխական սյուժեի պատճառով կտավը առաջիկա քառորդ դարի ընթացքում չցուցադրվեց հասարակության համար։

ՍյուժեԽմբագրել

Նկարի գլխավոր՝ կենտրոնական դիրքում պատկերված է կին, որը խորհրդանշում է ազատությունը։ Կնոջ գլխին փռյուգիական թասակ է դրած։ Աջ ձեռքում Ֆրանսիայի Հանրապետության դրոշն է։ Ձախ ձեռքով բռնել է հրացանը։ Հոլանի կուրծքը խորհրդանշում է այդ ժամանակի Ֆրանսիայում ընդունված անձնուրացությունը, երբ կանայք «մերկ կրծքով» գնում էին ընդդեմ թշնամու։ Ազատության կողքին գտնվող մարդիկ նույնպես խորհրդանշական իմաստ ունեն. այստեղ պատկերված են աշխատավոր, բուրժուա, ինչպես նաև պատանի, որոնք խորհրդանշում են հուլիսյան հեղափոխության ժամանակ բոլոր դասակարգերի միասնությունը։

Ըստ որոշ արվեստագետների մեկնության, նկարի ձախ կողմում գտնվող գլանագլխարկով տղամարդը հենց ինքը նկարիչ Էժեն Դելակրուան է։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1999 թվականին «Ազատությունը» կատարեց ուղևորություն Airbus Բելուգա ինքնաթիռով։ Վերջինս Փարիզից մեկնեց դեպի Տոկիո՝ երկու անգամ կանգ առնելով՝ մեկը Բահրեյնում, մյուսը՝ Կալկաթայում։ 20 ժամ տևեց ընդհանուր ուղևորությունը։ Բոյինգ 747-ի համար նկարի չափերը բավականին մեծ էին ( 2,66 մետր բարձրությունը, 3,25 լայնությունը), ուստի այն տեղափոխվեց ուղղահայաց դիրքով իզոթերմիկ բարոխցիկի մեջ տեղադրված վիճակում, որպեսզի պաշտպանվի վիբրացիաներից։

2013 թվականի փետրվարի 7-ին «Louvre-Lens» թանգարանի այցելուներից մեկը վանդալիզմի ենթարկեց «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը՝ մարկերով գրոտելով այն։ Դրա համար ձերբակալվեց[8]։ Փետրվարի 8-ին վերականգնող մասնագետները վերականգնեցին նկարը՝ ծախսելով գրեթե երկու ժամ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.louvre.fr/en/oeuvre-notices/july-28-liberty-leading-people
  2. (unspecified title)
  3. Make Lists, Not War — 2013.
  4. http://www.louvre.fr/en/oeuvre-notices/july-28-liberty-leading-people
  5. https://www.louvre.fr/oeuvre-notices/le-28-juillet-la-liberte-guidant-le-peuple
  6. Atlas (ֆր.)
  7. Генрих Гейне. Собрание сочинений в десяти томах. М.; Государственное издательство художественной литературы, 1958. Том V, стр. 188-191.
  8. «Во Франции задержана женщина, исписавшая маркером картину Делакруа «Свобода на баррикадах» - Газета.Ru | Новости культуры»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է 2013-02-10 

Արտաքին հղումներԽմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Liberty Leading the People, Accidental Icon? (26 min), Canal Educatif.