Լևիաթան (գիրք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լևիաթան, կամ Եկեղեցական և քաղաքացիական պետության նյութը, ձևաչափը և իշխանությունը (անգլ.՝ Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil), պետության խնդիրներին նվիրված անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսի աշխատությունը:
Լևիաթան անգլ.՝ Leviathan or The Matter, Forme and Power of a Commonwealth Ecclesiasticall and Civil | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Թոմաս Հոբս |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | philosophical literature? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարազարդող | Abraham Bosse? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Andrew Crooke? |
Հրատարակման տարեթիվ | 1651 |
Leviathan (Thomas Hobbes) Վիքիպահեստում |
Լևիաթանը՝ մարդուն նվաստացնող իբրև բնության ուժ պատկերված աստվածաշնչյան հրեշի անունն է: Հոբսը օգտագործում է այդ կերպարը հզոր պետության («մահկանացու Աստծո») նկարագրության համար:
Պետության ծագման տեսության ստեղծման ընթացքում Հոբսը հիմնվում է մարդկանց բնական վիճակի մասին՝ «Բոլորը բոլորի դեմ պատերազմ» (լատ.՝ Bellum omnium contra omnes) կանխադրույթի վրա և զարգացնում է «Մարդը մարդուն՝ գայլ» (Homo homini lupus est) գաղափարը:
Մարդիկ անխուսափելի ոչնչացման կապակցությամբ նման իրավիճակում երկար ժամանակ գտնվելու պայմաններում իրենց կյանքերի պահպանման համար և համընդհանուր խաղաղության համար հրաժարվում են իրենց բնական իրավունքների մի մասին և ծպտյալ կերպով կնքված հասարակական պայմանագրի համաձայն շնորհում են այդ իրավունքները նրան, ով պարտավորվում է պահպանել մնացյալ իրավունքների ազատ օգտագործումը, այսինքն՝ պետությանը:
Մարդկանց միությանը՝ պետությանը, որտեղ մեկի (պետության) կամքը պարտադիր է բոլորի համար, փոխանցվում է բոլոր մարդկանց միջև հարաբերությունների կարգավորման խնդիրը:
Անգլիայում «Լևիաթանը» իր ժամանակ արգելված էր:
ՌեմինիսցենցիաԽմբագրել
- Դեն Սիմոնսի «Ահաբեկում» (2007) վեպում քարոզների ժամանակ Կրոզիեն երբեմն «Լևիաթանի» գլուխներ էր անգիր կարդում, անվանելով այն «Լևիաթանի գիրքը»:
Արտաքին հղումներԽմբագրել
Leviathan Վիքիպահեստում |
- Reprint from the 1651 edition
- Leviathan Գուտենբերգ նախագծի կայքում
- Full text online at oregonstate.edu
- A reduced version of Leviathan at earlymoderntexts.com