Իրավունքի փիլիսոփայություն

Իրավունքի փիլիսոփայություն իրավագիտության մեթոդաբանական հիմքն է։ Իրավունքի փիլիսոփայությունը, որպես փիլիսոփայության բաղադրիչ մաս չի տարբերվում փիլիսոփայությունից ոչ իր ֆունկցիաներով, ոչ իր մեթոդներով։

Իրավունքի փիլիսոփայության խնդիրներ խմբագրել

Իրավաբանական գիտությունների վերաբերմամբ իրավունքի փիլիսոփայության վերաբերյալ իրավունքի փիլիսոփայությունը լուծում է նույն այն խնդիրները, ինչը որ լուծում է փիլիսոփայությունը՝ մարդկային իմացության բոլոր ճյուղերի նկատմամբ։ Իրավունքի փիլիսոփայության ընդհանուր տեսական խնդիրը իրավաբանական բոլոր գիտությունների հիմքում ընկած պետա-իրավական համընդհանուր կատեգորիաների ուսումնասիրությունն է։

Համընդհանուր կատեգորիաներ խմբագրել

Իրավագիտության հիմնական և բարձրագույն գիտական կատեգորիան «իրավունքն» է, որը «հասարակական», հասարակության «պետական» կյանքի երևույթ է։

Աղբյուրներ խմբագրել

  • «Պետության և իրավունքի տեսություն», 1997 Երևան, թարգմանությունը Խաչիկ Հարությունյանի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրավունքի փիլիսոփայություն» հոդվածին։