Բացել գլխավոր ցանկը
The hand that will rule the world.jpg

Սինդիկալիզմ (ֆրանսերեն Syndicalisme, syndicat - բանվորական արհեստակցական միություն անվանումից), մանրբուրժուական օպորտունիստական հոսանք բանվորական շարժման մեջ։ Առաջացել է XIX դարի վերջին - XX դարի սկզբին։ Կարկառուն ներկայացուցիչներն էին Ա․ Լաբրիոլան (Իտալիա), Ժ․ Սորելը (Ֆրանսիա) և ուրիշները։ Սինդիկալիստները ժխտում են արհմիությունների մասնակցությունը քաղաքական պայքարին, բանվոր դասակարգի քաղաքական կուսակցությունը և պրոլետարիատի դիկտատուրան։ Տնտեսական պայքարը համարում են որպես սոցիալիզմին անցնելու միակ ուղի, որի ժամանակ արտադրության կազմակերպումը, պլանավորումը և կառավարումը կիրականացնեն սինդիկատները (արհմիությունները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png