Ամարտյա Սեն
Ամարտյա Սեն (բենգալերեն՝ অমর্ত্য সেন, Ômorto Shen, անգլ.՝ Amartya Sen, նոյեմբերի 3, 1933[1], Սանտինիկետան, Bolpur, Birbhum district, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Բարեկեցության հիմնարար տեսության համար (1998)։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջում և Քեմբրիջի համալսարանում (այստեղ ստացել է դոկտորի աստիճան)։
1956-1958 թվականներին դասավանդել է Կալկաթայի, 1957-1963 և 1998 թվականից՝ Քեմբրիջի, 1963-1971 թվականներին՝ Դելիի, 1977-1988 թվականներին՝ Օքսֆորդի և 1987-1998 թվականներին՝ Հարվարդի համալսարաններում։
1998-2004 թվականներին գլխավորել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը։
1986-1989 թվականներին եղել է Միջազգային տնտեսագիտական ասոցիացիայի, 1984 թվականին՝ Էկոնոմետրիկ միության, իսկ 1994 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի նախագահը։
1986 թվականին պարգևատրվել է Ֆ․ Սեյդմանի, իսկ 2000 թվականին Վ․ Լեոնտևի անվան մրցանակներով։
2008 թվականից տնտեսագիտական գործունեության և սոցիալական առաջընթացի հիմնական ցուցանիշների միջազգային հանձնաժողովի տնտեսագիտական գծով խորհրդականն է։
2011 թվականին ստացել է ԱՄՆ Ազգային մարդասիրական շքանշան[16]:
Ամարտյա Սենի առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Անտարա Դև Սենը, հնդիկ հայտնի լրագրող է։ Տնտեսագետի կինը՝ Էմմա Ռոտշիլդը (Սենի երրորդ կինն է, 1991 թվականից), նույնպես հայտնի տնտեսագետ է։
ԱշխատություններԽմբագրել
- Poverty and Famines (1981)
- Inequality Reexamined (1992)
- Development as Freedom (1999)
ԳրականությունԽմբագրել
- Блауг М. Сен, Амартия К. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 264-266. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Sen Amartya (2010)։ The idea of justice։ London: Penguin։ ISBN 9780141037851
- ↑ Deneulin Séverine (2009)։ «Book reviews: Intellectual roots of Amartya Sen: Aristotle, Adam Smith and Karl Marx»։ Journal of Human Development and Capabilities (Taylor and Francis) 10 (2): 305–306։ doi:10.1080/19452820902941628.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1998 — Nobel Foundation.
- ↑ Leontief Prize
- ↑ Preisträgerinnen und Preisträger (գերմ.) — Institut für Weltwirtschaft.
- ↑ Guardonats anteriors — Generalitat of Catalonia.
- ↑ Acto de Investidura como Doctor “Honoris Causa” del Excm. Sr. Dr. Amartya Kumar Sen — University of Valencia.
- ↑ Economist Amartya Sen awarded Bodley Medal — Bodleian Library, 2019.
- ↑ 2016 | Amartya Sen — SSRC.
- ↑ Amartya Sen
- ↑ 15,0 15,1 Kindred Britain
- ↑ Профиль Амаратия Сена на сайте National Endowment for the Humanities