ԼԳԲՏ պատմություն

ԼԳԲՏ անձանց և մշակույթների պատմություն

ԼԳԲՏ անձանց պատմություն, սկսվում է հնագույն քաղաքակրթությունների նույնասեռ սիրո և սեռականության առաջին հիշատակումներից ամբողջ աշխարհում։ Այն, ինչ բազմադարյա հալածանքների պատճառով ամոթալի է համարվել ու կոծկվել, միայն վերջին տասնամյակներում է ուսումնասիրվել ու միահյուսվել պատմության համեմատաբար ընդհանուր հոսքին։ 1994 թվականին ԼԳԲՏ պատմության ամսվա նշումը սկսվել է Միացյալ Նահանգներում և դրանից հետո այն ժառանգել են այլ երկրներ։ Այն Միացյալ Նահանգներում նշվում է հոկտեմբեր ամսին, ընդգրկելով Քամինգ աութի ազգային օրը հոկտեմբերի 11-ին[4]։ Միացյալ Թագավորությունում այն նշվում է փետրվար ամսին, որպեսզի համընկնի 2005 թվականին Միացյալ Թագավորությունում տեղական ինքնակառավարման մասին 28-րդ հոդվածի վերացման խոշոր տոնման հետ։ Այդ հոդվածը արգելում էր տեղական իշխանություններին տարածել նույնասեռականություն[5][6]։

Սթոունվոլ Ին գեյ բարը Գրինվիչ Վիլիջ գեյ գյուղում, Մանհեթեն, 1969 թվականի Հունիսի 28-ի ապստամբությունների վայրը, ներկայիս համաշխարհային ԼԳԲՏ իրավունքների շարժման ճրագը, զարդարված է ծիածանի գույներով[1][2][3]

Հին Աշխարհ խմբագրել

Պատմությունն ուսումնասիրելիս կարող ենք հանդիպել դեպքերի, երբ որոշ նշանակալի գործիչներ հիշատակվել են հարաբերություններ ունենալիս բացառապես իրենց սեռի ներկայացուցիչների հետ, իսկ ոմանք հիշատակվել են միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններ ունենալիս։ Այսպիսով, եղել են նույնասեռ սիրո նկարագրություններ գրեթե բոլոր հնագույն քաղաքակրթություններում։ Բացի այդ, մարդիկ, ովքեր պատկանում են երրորդ սեռին (կամ ինչպես հիմա ենք անվանում՝ ինտերսեքս անձիք) գոյություն են ունեցել մարդկության պատմության գրեթե բոլոր մշակույթներում, ինչի մասին վկայում են տարբեր փաստագրություններ։

Աֆրիկա խմբագրել

Մարդաբաններ Սթիվեն Մյուրեյը և Ուիլ Ռոսկոն հայտնել են, որ Լեսոտոյի կանայք մտնում էին հասարակության կողմից թույլատրված՝ «երկարատև, էրոտիկ հարաբերությունների» մեջ, որն անվանվում էր մոծոէլ (անգլ․՝ motsoalle)[7]: Էդուարդ Էվան Էվանս-Փրիչարդը նույնպես արձանագրել է, որ Հյուսիսային Կոնգոյի զանդե ժողովրդի արական սեռի մարտիկները պարբերաբար վերցնում էին տասներկուսից քսան տարեկան տղա-կանանց, որոնք օգնում էին նրանց տնային աշխատանքների կատարման հարցում և զբաղվում էին նրանց հետ միջազդրային սեքսով։ Այդ սովորությունը վերացել էր 20-րդ դարի սկզբում, երբ եվրոպացիները վերցրեցին Աֆրիկական երկրները իրենց կառավարման տակ, բայց պատմվել էր Էվանս-Փրիչարդին ավագների կողմից, ում հետ նա խոսել էր[8]։

Հին Եգիպտոս խմբագրել

 
Եգիպտոսի նոր թագավորության ժամանակաշրջանի օստրակոն, որը պատկերում է պեդերաստիկ զույգի (տղամարդ և տղա) սեռական հարաբերությունը

Գտնվել են Եգիպտոսի քսաներրորդ դինաստիայից օստրակոններ, որոնք պատկերում են հոմոսեքսուալ, ինչպես նաև հետերոսեքսուալ սեքսը նկարագրող պատկերներ։ Եգիպտական փարավոնների հինգերրորդ դինաստիայի թագավոր Նիուսերայի պալատում Քնումհոթեփ և Նիանքքնում մատնահարդարների երկյակը (մ․թ․ա․ 2400-ական թվականներ)[9] ենթադրաբար եղել են գեյ, հիմնվելով նրանց՝ իրենց կիսած գերեզմանում քիթ քթի գրկախառնված պատկերման վրա։ Եգիպտոսի Միջին Արքայության «Արքա Նեֆերքարա և զորավար Սիսենե» պատմությունը ունի ինտրիգային սյուժե, որը պտտվում է արքայի՝ իր զորավարներից մեկի հետ գաղտնի նույնասեռ սիրո մասին։ Դա կարող է վերաբերվել հենց Պեպի Երկրորդ փարավոնին, ով հավանաբար գեյ էր[10][11]։

Ամերիկա խմբագրել

Մինչ եվրոպական գաղութացումը Ամերիկայի տեղաբնիկ ժողովուրդներից շատերը արժեվորել են նույնասեռական, երկսեռական և ոչ-բինար անձանց դերը։ Շատ տեղաբնիկների համայնքներում այս հասարակական և հոգևոր դերերը դեռ նկատվում են[12]։ Չնայած նրան, որ ամեն տեղաբնիկ մշակույթ յուրովի է անվանում այդ անհատներին[13], կոնսենսուսի գալով ընդունվել է ժամանակակից, համահնդկացիական «Երկհոգի» տերմինը[14]։ Սովորաբար այդ անձնավորությունը ճանաչվում է վաղ տարիքում և դաստիարակվում համապատասխան կերպով՝ ավագներից սովորելով սովորույթները, հոգևոր և հասարակական պարտականությունները, որոնք համայնքում ընկած են նման յուրատուկ մարդկանց վրա[12]։

Հին Ասորեստան խմբագրել

Միջին ասորական օրենքի (մ․թ․ա․ 1075թ․) համաձայն, եթե տղամարդը հարաբերություն է ունենում իր զինակցի հետ, ապա պետք է դառնա ներքինի[15]։ Սա մեզ հայտնի ամենավաղ օրենքն է, որը դատապարտում է տղամարդ-տղամարդ հարաբերությունը ռազմի դաշտում[16]։ Չնայած այս օրենքներին, նույնասեռական և տարասեռական անձանց կողմից իրականցված սեռական հանցագործությունները հավասարապես են պատժվել ասորական հասարակությունում։ Նույնասեռականությունը նաև եղել է տաճարային կյանքի անբաժանելի մաս Միջագետքի որոշ մասերում։ Անալ հարաբերության արվեստը, որը կիրառվում էր որպես կրոնական ծեսի մաս, սկսվել է մ․թ․ա․ 3-րդ դարից[17]։

Ավելին, "Reallexikon der Assyriologie" հնագույն Մերձավոր Արևելքի մասին հանրագիտարանում Homosexualität կոչվող հոդվածում նշված է,՝ «Նույնասեռականությունը որպես այդպիսին ոչ մի տեղ չի դատապարտվում որպես սանձարձակություն, բարոյազրկություն, սոցիալական խանգարում կամ խախտող որևէ մարդկային կամ աստվածային օրենք։ Ցանկացածը կարող էր զբաղվել դրանով բռնության և մոլուցքի բացակայության դեպքում, ճիշտ ինչպես ցանկացածը կարող էր այցելել մարմնավաճառի, իսկ պասսիվ դերը տանելու դեպքում ցանկալի էր լինել գիտակների հետ։ Այն, որ չկար որևէ կրոնական մեղք տղամարդկանց միջև նույնասեռ սիրո մեջ տեսանելի է այն փաստից, որ նրանք աղոթում էին, որպեսզի դրա վրա աստվածային օրհնություն լիներ։ Պարզ երևում է, որ Միջագետքի ժողովուրդը փոխհամաձայնության առկայության դեպքում չի տեսել որևէ սխալ չափահասների միջև նույնասեռ հարաբերությունների մեջ»[18][19][20]։

Հին Չինաստան խմբագրել

 
Կին, որը հետևում է երկու տղամարդ սիրեցյալների։ Չինաստան, Ցին կայսրություն

Նույնասեռականությունը Չինաստանում ճանաչվել է հնագույն ժամանակներից։ Գիտնական Փան Գուանդանը (չին․՝ 潘光旦) եկել է եզրակացության, որ Հան դինաստիայի գրեթե բոլոր կայսրերը ունեցել են մեկ կամ ավելի արական սեռի սեքս-զուգընկերներ[21]։ Նույնասեռականությունը Չինաստանում, հայտնի կտրված դեղձի կրքեր և այլ մեղամասություններով, արձանագրվել է մ․թ․ա․ 600-ական թվականներից։ Նույնասեռականությունը նշվել է չինական գրականության հայտնի գործերից շատերում։

Նույնասեռ մտերմության և հարաբերությունների նկարագրությունները Երազը կարմիր ապարանքում վեպում նույնքան ծանոթ և ոչ արտասովոր են, որքան նույն ժամանակահատվածի տարասեռական մարդկանց միջև սիրավեպերը։ Կոնֆուցիականությունը, լինելով հիմնականում սոցիալական և քաղաքական գաղափարախոսություն, քիչ է անդրադառնում թե՛  նույնասեռականությանը թե՛ տարասեռականությանը։ Որոշ պատմական գրքերում կան նաև լեսբիների հարբերությունների նկարագրություններ։ Հավատալի է, որ նույնասեռականությունը տարածված էր Սոն, Մին և Ցին դինաստիաներում[22]։

Հին Հնդկաստան խմբագրել

Հինդուների և վեդայական տեքստերում կան սրբերի, կիսաստվածների, և նույնիսկ Գերագույն Տիրոջ գենդերային նորմերի խախտման, մեկից ավելի սեռերի և գենդերների դրսևորման շատ նկարագրություններ։ Հնդկական էպոսներում կան նույնասեռականության և աստվածների ու աստվածուհիների միավորումների որոշ դեպքեր։ Կամասուտրան հին հնդկական տրակտատ է, որում խոսվում է նույն սեռի անձանց միջև զգացմունքների մասին։ Կան նույնասեռ սեռական հարաբերությունների որոշ պատկերումներ տաճարներում, ինչպիսին է Կհաջուրահոն։ Հայտնի է, որ որոշ մուղալ ազնվականներ և կայսրեր և Հարավային Ասիայի այլ մուսուլման ղեկավարներ ունեցել են նույնասեռական վարք։ Հարավային Ասիայում Հաջիրան երրորդ սեռի մարդկանց կաստա է, կամ տրանսգենդեր կանանց համայնք, ովքեր ապրում են կանացի դերում։ Հաջիրաների կենսաբանական սեռը կարող է լինել ինչպես տղամարդ այնպես էլ՝ ինտերսեքս, իսկ որոշները կարող են ծնված լինել կին[23]։

Հին Իսրայել խմբագրել

Հնագույն Մովսեսի Օրենքը (Թորա) Ղևտական 18-ում արգելում է տղամարդկանց պառկել տղամարդու հետ (այսինքն ունենալ հարաբերություն) և Ծննդոց 19-ում ներկայացնում է Սոդոմ և Գոմորի հոմոսեքսուալ բռնաբարության փորձի պատմությունը, որից հետո քաղաքները քանդվում են «Աստծու կողմից, կրակով և ծծումբով» և այդ քաղաքների բնակիչները դատապարտվում են մահապատժի, իսկ Լոտի կինը վերածվում է սյունի հետ թեքվելու ու քաղաքների ավերումը նայելու համար[24][25]։ Երկրորդ օրենք 22:5-ում այլ սեռի պես հագնվելը դատապարտվում է «պիղծ» լինելու համար[26]

Հին Ճապոնիա խմբագրել

Ճապոնիայում կան Հէյան ժամանակաշրջանի որոշ օրագրեր, որոնցում կան նույնասեռ հարաբերությունների մասին մեջբերումներ։ Դրանցից որոշները նշում են նաև նույնասեռ հարաբերությունների մեջ գտնվող կայսրերի և կայսրերի կողմից «սեռական նպատակների համար պահված վայելչակազմ տղաների» մասին։ Այլ գրական աշխատանքներում գտնվել են այսպես կոչված «գենդերային ինքնության խնդիրների» մասին մեջբերումներ[27] In other literary works can be found references to what Leupp has called "problems of gender identity"[28],, ինչպիսին է երիտասարդի սիրահարվելը աղջկան, ով իրականում հակառակ սեռի պես հագնվող տղամարդ է։ Ճապոնական սյունգաները էրոտիկ պատկերներ են, որոնք ներառում են և՛ նույնասեռ, և՛ տարասեռ սերը։

Հին Պարսկաստան խմբագրել

Նախաժամանակակից Իսլամում կար «լայն տարածում գտած համոզմունք, ըստ որի առանց մորուքի երիտասարդ տղաները գրավում էին բոլոր չափահաս տղամարդկանց, այլ ոչ թե միայն հատուկ նախասիրություններ ունեցող փոքրամասնությանը»։

 
Բաչայի պարը, Սամարղանդ (1905-1915թթ․), նկարը՝ Սերգեյ Պրոկուդին-Գորսկի։ Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն ԿՇ

Անտիկ աշխարհը Եվրոպայում խմբագրել

Հին Կելտեր խմբագրել

Ըստ Արիստոտելի, չնայած նրան, որ գրեթե բոլոր «ռազմատենչ ժողովուրդների» վրա նրանց կանայք մեծ ազդեցություն ունեին, կելտերը յուրահատուկ էին, քանի որ նրանց տղամարդիկ բացահայտորեն նախընտրում էին տղամարդկանց (Քաղաքականություն II 1269բ)[29]։ Հ․ Դ․ Ռենքինը Կելտերը և անտիկ դարաշրջանը գրքում նշում է, որ «Աթենեոսը կրկնում է այս մեկնաբանությունը (603ա) և նույնն անում է Ամմիանուսը (30.9): Երևում է, որ սա է անտիկ դարաշրջանի հիմնական կարծիքը»[30]։ Հռոմեական հույն հռետորաբան և քերականագետ Աթենեոսը, իր Deipnosophistae աշխատության 13-րդ գրքում, կրկնելով Դիոդորոս Սիկիլիացու կողմից մ․թ․ա․ 1-ին դարում արած հաստատումները (Պատմական հանրագիտարան 5։32), գրել է, որ կելտ կանայք գեղեցիկ էին, սակայն տղամարդիկ նախընտրում էին քնել միասին։ Ավելին, Դիոդորոսը հաղորդել է, որ «երիտասարդ տղամարդիկ իրենց առաջարկում են անծանոթներին և վիրավորվում են, եթե նրանց առաջարկը մերժվում է»։ Ռենքինը պնդում է, որ այս հաստատումների վերջնական աղբյուրը հավանաբար Պոսիդոնիոսն է և ենթադրում է, որ այս հեղինակները գուցե տղամարդկանց «կապման ծիսակարգ» են արձանագրել[31]։

Հին Հունաստան խմբագրել

Նույնասեռ հարաբերությունների վերաբերյալ ամենավաղ արձանագրությունները գալիս են Հին Հունաստանից։ Նման հարաբերությունները չէին փոխարինում տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը, բայց տեղի էին ունենում դրանից առաջ և դրանից բացի[32]։ Հասուն տղամարդը ամենայն հավանականությամբ չէր ունենա արական սեռի զուգընկեր (որոշ բացառություններով, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին և նույն տարիքի Հեֆեստիոնը), բայց նման դեպքում ավելի մեծ տղամարդը կլիներ նրանից ավելի երիտասարդ էրոմենոսի (սիրվածի) էրաստեսը (սիրողը)։ Տղամարդիկ նաև փնտրում էին դեռահաս տղաների որպես իրենց զուգընկերներ, ինչպես երևում է նույնասեռական պեդիկացիայի վերաբերյալ որոշ վաղ փաստաթղթերում, որոնք գալիս են Հին Հունաստանից։ Հաճախ կնոջ և դեռահաս տղայի միջև նախընտրությունը տրվում էր դեռահաս տղային[33]։ Չնայած ստրուկ տղաներին գնում էին, անվճար տղաներին պետք էր հրապուրել, և հին նյութերից հետևություն է արվում, որ տղայի հայրը նույնպես պետք է իր համաձայնությունը տար։

Նույնասեռ հարաբերությունը ժամանակի ընթացքում, մի քաղաքից մյուսը, տարբեր կերպ կառուցված սոցիալական ինստիտուտ էր։ Հասուն տղամարդու և ազատ դեռահասի միջև Էրոտիկ, բայց հաճախ զուսպ հարաբերությունը գնահատվում էր իր մանկավարժական օգտակարության համար և որպես բնակչության կառավարման միջոց, թեև երբեմն դատապարտվում էր խանգարումներ առաջացնելու համար։

Պլատոնը իր վաղ տեքստերում օգտակարության համար գովել էր այն (օր․՝ Ֆեդրոսը Խրախճանք տեքստում (մ․թ․ա․ 385-370-ական թվականներ)), սակայն իր վերջին տեքստերում առաջարկում էր դրա արգելումը (օր․՝ Օրենքներում (636Դ և 835Ե)[34]Խրախճանք տեքստում (182Բ-Դ) Պլատոնը հավասարեցնում է նույնասեռականության ընդունումը ժողովրդավարության հետ, իսկ ճնշումը՝ բռնապետության։ Նա գրել է, որ նույնասեռականությունը «ամոթալի է բարբարոսների համար իրենց բռնատիրական կառավարության պատճառով, ճիշտ այնպես, ինչպես փիլիսոփայությունն ու աթլետիկան, քանի որ իրենց համայնքի մեջ վեհ գաղափարներ ծնելը, կամ ունենալը հզոր ընկերություններ կամ ֆիզիկական միություններ նման ղեկավարների հետաքրքրությունների մեջ առանձնապես չի մտնում, ամենից զատ սերն է հատկապես ունակ արդյունք տալու»[35]։ Արիստոտելը իր Քաղաքականություն աշխատությունում հերքել է Պլատոնի նույնասեռականության վերացման մասին գաղափարները․ նա բացատրում է, որ բարբարոսները, ինչպես կելտերն են, դա առանձնահատուկ պատիվ են համարել, մինչդեռ Կրետե կղզու բնակիչները օգտագործել են այն բնակչությունը կանոնավորելու համար[35]։

Զուգընկերներից երկուսն էլ ոգեշնչված էին սիրով, խորհրդանշված Էրոսով՝ էրաստեսով, ով անշահախնդրորեն ապահովում էր կրթությամբ, առաջնորդությամբ և համապատասխան նվերներով իր էրոմենոսին, ով դարձել էր իր նվիրված աշակերտն ու օգնականը, մինչդեռ սեռականության մեջ տեսականորեն պակասում էին ներհրման գործողությունները և ենթադրաբար այն բաղկացած էր հիմնականում ֆրոտից և միջազդրային սեքսից[36]։ Չնայած նրան, որ իդեալը դա էր, իրատեսորեն հավանական է, որ նման հարաբերություններում ֆեյլացիա և անալ սեքս տեղի ունեցել են։ Ակնկալվող արդյունքը և՛ էրաստեսի, և՛ էրոմենոսի փոխադարձ կատարելագործումն էր, որոնցից յուրաքանչյուրը անում էր ամեն հնարավորը աչքի ընկնելու և իր զուգընկերոջը արժանի լինելու համար։ Եթե որևէ մեկն իր նույնասեռականությունը բացեր, ապա կարտաքսվեր կամ որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի կենթարկվեր, քանի որ վերարտադրելը յուրաքանչյուրի պարտքն էր իր էթնիկական խմբին։

Քեննեթ Դովերը, այնուհետև Միշել Ֆուկոն և Հալպերինը, ենթադրում էին, որ էրոմենոսի համար պատշաճ չէր կիրք զգալ, քանի որ դա առնական չէր լինի, սակայն Դովերի պնդումը հարցականի տակ դրվեց նախկին հետազոտողների կողմից ճանաչվածից ավելի հուզական սիրային պոեզիայի ապացույցի առկայության պատճառով։

Սապփոն, ծնված Լեսբոս կղզում, վերջին հույների կողմից ավելացվել է ինը քնարերգուների ցուցակում։ Նրա անունից և ծննդյան վայրից ստացված ածականները 19-րդ դարի սկզբից սկսեցին օգտագործվել իգական նույնասեռականության համար[37][38]։ Սապփոի պոեզիան կենտրոնանում է տարբեր անձնավորությունների և երկու սեռերին էլ պատկանող անձանց միջև կրքի և սիրո վրա։ Նրա պոեմներից շատերի հեղինակային խոսքը ներկայացնում է բազում իգական սեռի ներկայացուցիչների միջև սիրո և սիրահարության դեպքեր (երբեմն փոխադարձ, երբեմն՝ ոչ), բայց կանանց միջև ֆիզիկական հարաբերությունների պատկերումները քիչ են և բանավեճի առարկա են հանդիսանում[39][40]։

Հին Հռոմ խմբագրել

Հին Հունաստանում և Փռյուգիայում, և ավելի ուշ Հռոմեական հանրապետությունում, Կիբելա Աստվածուհին պաշտամունքի էր ենթարկվում մարդկանց կողմից, ովքեր կրտում էին իրենց, և դրանից հետո հագնում էին կանացի զգեստներ ու դիմում էին իրենց ինչպես կանանց[41][42]։ Այս վաղ տրանսգենդեր անձինք մի քանի հեղինակների կողմից նշվում են նաև որպես վաղ դերի օրինակներ[43][44]։

Հին Հռոմում երիտասարդ տղամարդու մարմինը մնում էր տղամարդկանց սեռական ուշադրության կենտրոնում, սակայն հարաբերություններ տեղի էին ունենում ավելի հասուն ազատ տղամարդկանց և ստրուկ կամ ստրկությունից ազատված երիտասարդների միջև, ովքեր սեքսում կատարում էին ընդունողի դերը։ Քաջահայտնի է հելլենոֆիլ կայսր Հադրիանոսի կապը Անտինոսի հետ։

Հռոմեական հայրիշխանական հասարակությունում սոցիալապես ընդունված էր, երբ հասուն տղամարդ քաղաքացին ընդունում էր ներհրողի դերը նույնասեռ հարաբերություններում։ Ազատ ծնված (այսինքն՝ ոչ ստրուկ) տղամարդ անչափահասները խստորեն պաշտպանված էին սեռական գիշատիչներից (տես՝ Lex Scantinia), իսկ տղամարդիկ, ովքեր իրենց կամքով կատարում էին «պասսիվ» դերը նույնասեռ հարաբերություններում՝ նվաստացվում էին։ Նույնասեռ վարքագծի դեմ որպես այդպիսին չկար որևէ օրենք կամ բարոյական ցենզուրա, քանի դեռ քաղաքացին դոմինանտ դերում էր ցածր դասի զուգընկերոջ հետ, ինչպիսիք էին ստրուկները, մարմնավաճառները, կամ infamis համարվող որևէ մեկը, ով չուներ դիրք։

Հռոմեական կայսր Էլագաբալոսը պատկերված է որպես տրանսգենդեր որոշ ժամանակակից գրողների կողմից։ Ասվում էր, որ Էլագաբալոսը «երջանիկ էր անվանվել սիրեկանուհին, կինը և արքայադուստրը Հիերոկլեսի»։ Ենթադրաբար, հսկայական հարստություն էր առաջարկված ցանկացած վիրաբույժի, ով կկարողանար պարգևվել Էլագաբալոսին կանացի սեռական օրգաններ։

Ռենեսանսի ժամանակ, հյուսիսային Իտալիայի հարուստ քաղաքները, մասնավորապես Ֆլորենցիան և Վենետիկը անվանի էին լայնորեն տարածված՝ Հունաստանի և Հռոմի դասական մոդելի վրա կերտված նույնասեռ սիրո դեպքերով, որով զբաղվում էր տղամարդ բնակչության զգալի մասը[45][46]։ Նույնասեռ վարքագծի հանդեպ վերաբերմունքը փոխվեց, երբ կայսրությունը ընկավ քրիստոնեական սկզբունքի տակ (օր․՝ Հուստինիանոս Ա-ի օրենսդրությունը)։

Օվկիանիա խմբագրել

Մելանեզիայի որոշ հասարակություններում՝ հատկապես Պապուա Նոր Գվինեայում, նույնասեռ հարաբերությունները մինչև վերջին դարի կեսը եղել են մշակույթի անբաժանելի մաս։ Էտորո և Մարինդ-Անիմ ցեղերը, օրինակ, համարել են տարասեռականությունը մեղք և փոխարենը ողջունել են նույնասեռականությունը։ Մի քանի ավանդական Մելանեզիական մշակույթներում դեռևս սեռական հասունացման տարիքի չհասած տղան զույգվում էր իրենից մեծ դեռահասի հետ, ով կդառնար նրա ուսուցիչը և «կսերմնավորեր» նրան (կախված ցեղից՝ օրալ, անալ կամ այլ եղանակով) մի քանի տարի, որպեսզի նրանցից փոքրը նույնպես հասներ սեռական հասունացման[47]։

Միջնադար խմբագրել

Ըստ Քրիստոնեություն, սոցիալական հանդուրժողականություն և նույնասեռականություն գրքի հեղինակ Ջոն Բոսվելի[48], եղել են նույնասեռ քրիստոնեական վանական համայնքներ և այլ կրոնական կարգեր, որոնցում նույնասեռականությունը ծաղկել է։ Բոսվելը եղել է նաև Նույնասեռ զույգերը նախաժամանակակից Եվրոպայում (հրատարակված 1944թ․ Villard Books-ի կողմից՝ Նյու Յորքում) գրքի հեղինակը, որում նա պնդում է, որ Ադելֆոպոեզիս պատարագը ապացույց է այն բանի, որ քրիստոնեական եկեղեցու վերաբերմունքը նույնասեռականության հանդեպ ժամանակի ընթացքում փոխվել է, և որ վաղ քրիստոնյաները առիթից-առիթ ընդունում էին նույնասեռ հարաբերությունները[49]։ Նրա աշխատանքը բանավեճերի առիթ դարձավ, քանի որ շատերի կողմից այն դիտվեց որպես ընդամենը փորձ Բոսվելի համար՝ արդարացնելու իր նույնասեռականությունն ու Հռոմեական Կաթոլիկ հավատքը։ Օրինակ, միջին դարերի անգլիացի նշանավոր պատմաբան Սեռ Ռիչարդ Ուիլյամ Սաուդերնը մատնանշում է, որ նույնասեռականությունը համատարած դատապարտվել է կրոնական առաջնորդների և միջնադարյան գիտնականների կողմից 12-րդ դարից բավականին շուտ, նա նաև նշում է ապաշխարհանքները, որոնք տարածված էին վաղ միջնադարյան հասարակության մեջ, և որոնցից շատերը ընդգրկում էին նույնասեռականությունը որպես լուրջ մեղք[50]։

Բեննեթն ու Ֆրոյդը, «Ամուրի կանայք Եվրոպական անցյալում» գրքում նշում են, որ «Այլ ամուրի կանայք էմոցիոնալ հանգստություն և սեռական հաճույք էին գտնում այլ կանանց մեջ։ Միջնադարյան և վաղ ժամանակակից Եվրոպայում կանանց միջև նույնասեռ հարաբերությունների պատմությունն ուսումնասիրելը չափազանց դժվար է, բայց դրա գոյությանը չկա կասկած։ Եկեղեցու առաջնորդները մտահոգված էին լեսբիական սեքսով։ Կանայք արտահայտում, զբաղվում էին նույնասեռ սիրով, և երբեմն ազատազրկվում կամ նույնիսկ մահապատժի էին ենթարկվում դրա համար, և որոշ կանայք հակառակ սեռի պես էին հագնվում, որպեսզի կարողանային ապրել այլ կնոջ հետ՝ որպես ամուսնացած զույգեր։» Նրանք նաև նշում են, որ նույնիսկ թվացյալ նոր «լեսբի» բառի պատմությունը հասնում է մինչև 1732 թվական, և քննարկում են լեսբի ենթամշակույթները, սակայն ավելացնում են՝  «Այնուամենայնիվ, մենք չպետք է միայն միայնակ լինելու փաստը հավասարեցնենք լեսբի լինելու հետ»։ Մինչդեռ տղամարդկանց միջև նույնասեռ հարաբերությունները շատ են քննարկվել և դատապարտվել,  «Մորալ աստվածաբանները շատ ուշադրություն չէին դարձնում նրան, ինչ մենք հիմա անվանում ենք լեսբիների սեքս, որովհետև հավանաբար այն, ինչ չէր ներառում անդամ, չէր ընկնում նրանց սեքսի մասին պատկերացման մեջ։ Կան լեսբի հարաբերությունների դեմ օրենսդրության որոշակի ապացույցներ այդ ժամանակաշրջանի համար, հիմնականում «գործիքների» օգտագործմանը վերաբերող, այսինքն դիլդոների[51]։

Նույնասեռականության հանդեպ հետապնդումները շատացան Բարձր Միջնադարում, հասնելով իրենց գագաթնակետին Միջնադարյան Ինկվիզիցիաների ժամանակ, երբ աղանդավոր կաթարներն և վալդենսները մեղադրվեցին անառակության և սոդոմականության մեջ, սատանիզմի մեջ մեղադրանքների հետ մեկտեղ։ 1307 թվականին սոդոմականությունն և նույնասեռականությունը խոշոր մեղադրանքներ էին, որոնց վճիռը տրվում էր Տամպլիերների փորձաքննությունների ժամանակ[52]։ Աստվածաբան Թովմա Աքվինացին մեծ դեր ուներ նույնասեռականության դատապարտումը բնական իրավունքի հետ կապելու մեջ, պնդելով, որ «որոշ մեղքեր բնության դեմ են, որոնցից են, օրինակ, նրանք, որոնք դեմ են դուրս գալիս կենդանիների մոտ բնական տղամարդու և կնոջ հարաբերության դեմ, և յուրահատուկ որոկավորվում են որպես անբնական արատներ»[53]։

Միջնադարյան արաբական տարածքների և Պարսկաստանի մուսուլման, հաճախ Սուֆիզմ ուսմունքի հետևորդ պոետները ներբողներ էին գրում գեղեցիկ տղաներին, ովքեր նրանց էին սպասարկում պանդոկներում։ Շատ տարածքներում դա հասավ մինչև ժամանակակից օրեր, ինչպես փաստագրված է Ռիչարդ Ֆրենսիս ԲյորտոնիԱնդրե Ժիդի, և այլոց կողմից։ Հոմոէրոտիզմի երանգները առկա էինք պոեզիայի և այլ գրականության մեջ, սկիզբ առած միջնադարյան ժամանակների որոշ մուսուլմանների կողմից, որոնք ողջունում էին տղամարդկանց միջև սերը։ Դա նույնիսկ ավելի տարածված էր, քան կանանց նկատմամբ սիրո արտահայտումը[54]։

Պարսկական պոետները, ինչպիսիք են Սաադին (մոտ 1291թ․), Հաֆեզը (մոտ 1389թ․) և Ջամին (մոտ 1492թ․), գրել են հոմոէրոտիկ ակնարկներով լի պոեմներ։ Երկու ամենահաճախ փաստագրված ձևերն էին երիտասարդ տրանսգենդեր կանանց հետ կոմերցիոն սեքսը կամ աղջկա կերպարով տղաները, որպես օրինակ քուչեկներն ու բաչա բազիները, և Սուֆիզմի հոգևոր արարողությունները, որտեղ կատարողը հիանում էր գեղեցիկ տղայի կերպարով, որպեսզի մտներ էքստատիկ վիճակի մեջ և տեսներ Աստծո գեղեցկությունը։

Վերածնունդ խմբագրել

Վերածննդի դարաշրջանում նույնասեռ հարաբերությունները տեսել են ուժգին ճնշումներ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից։ Նույնասեռական վարքը կտրուկ անցում է կատարում գրեթե ողջ Եվրոպայում բացառապես օրինական լինելուց մինչև պատժելի մահապատժով Եվրոպական երկրների մեծամասնությունում[55]։ Ֆրանսիայում սոդոմական մեղք առաջ անգամ գործելու դեպքում կորցնում էին իրենց ամորձիները, երկրորդ անգամ գործելու դեպքում՝ առնանդամը, իսկ երրորդ անգամ հրկիզվում էին։ Կանայք, որոնց գտնում էին նույնասեռ հարաբերություններ ունենալիս, նույնպես զրկվում էին օրգաններից կամ մահապատժի ենթարկվում[56]։ Թովմա Աքվինացին պնդում էր, որ նույնասեռ հարաբերություններից վատ միայն սպանությունն էր մեղքերի դասակարգման մեջ[56]։ Եկեղեցին օգտագործում էր իր ձեռքի տակ եղած ամեն հնարավորություն, որպեսզի պայքարեր նրա դեմ, ինչն անվանում էր «սոդոմականության կոռուպցիա»։ Տղամարդիկ տուգանվում կամ բանտարկվում էին, իսկ տղաներին մտրակում էին։ Ամենադաժան պատիժները, ինչպիսիք էին խարույկի վրա այրելը, սովորաբար տրվում էին նրանց, ովքեր հանցագործություն էին գործել շատ երիտասարդների նկատմամբ, կամ բռնի ուժով։ Իսպանական ինկվիզիցիան սկսվեց 1480 թվականին, սոդոմական մեղք գործողները քարկոծվում, ամորձատվում և այրվում էին[56]։ 1532 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը սոդոմականության համար սահմանեց մահապատիժ։ Հաջորդ տարի Հենրի VIII թագավորը ընդունեց Սոդոմականության մասին օրենք 1533-ը, դարձնելով արական սեռի անձանց միջև բոլոր սեռական հարաբերությունները պատժելի մահապատժով[57]։

Ֆլորենցյան նույնասեռականություն խմբագրել

Ֆլորենցիան ուներ նույնասեռական ենթամշակույթ, որը ներառում էր ըստ տարիքի բախշված հարաբերություններ[58]։ 1432 թվականին ստեղծեց Gli Ufficiali di Notte (Գիշերվա սպաներ), որպեսզի արմատախիլ արվեր սոդամականությունը։ Այդ տարվանից մինչև 1502 թվականը, սոդոմականության համար ձերբակալված տղամարդկանց թիվը անցավ 17,000-ը, որոնցից 3000-ը դատապարտվեցին։ Այս թիվը ներառում էր նաև տարասեռական սոդոմականությունը[59]։

Նույնասեռականության ասոցացումը օտարության հետ խմբագրել

Ֆլորենցիան այնքան հայտնի էր, որ գերմանացիները ընդունել էին Florenzer բառը և օգտագործում էին «սոդոմիտ» բառի փոխարեն[59][59][60]։ Նույնասեռականությունը օտարության հետ ասոցացնելը աստիճանաբար դարձավ հոմոֆոբ հռետորաբանության հիմնաքար, և սկսվեց օգտագործվել զրպարտության համար։ Օրինակ, ֆրանսիացիները 16-րդ և 17-րդ դարերում «նույնասեռականություն»-ը անվանում էին «իտալական արատ», 18-րդ դարում՝ «անգլիական արատ», 19-րդ դարում անվանում էին mœurs orientales (արևելյան բարք), իսկ 1870-ից մինչև 20-րդ դար՝ «գերմանական արատ»[61]։

Ժամանակակից Եվրոպա խմբագրել

Հոգեբանություն և տերմինաբանության փոփոխություններ խմբագրել

Հոգեբանության ոլորտի զարգացումը դարձավ Աստվածաշնչյան դատապատրումից զատ միակ տարբերակը, որի միջոցով կուսումնասիրվեր նույնասեռականությունը։ 1790-ականների Յոհան Վալենտին Մյուլերի գործից հետո նույնասեռականությունը Եվրոպայում եղել է հետազոտությունների մաս[62]։ Այս ոլորտի հետազոտությունները «հանցագործների» ճշգրիտ քննության մաս էին, մեղքը ապացուցելու և հետագա հետապնդման համար։

Ֆրանսիայում, Ամբրուազ Թարդյոն իր 1857 թվականի հրատարակման մեջ պնդում էր, որ նա կարող էր նույնականացնել «պեդերաստներին», քանի որ նույնասեռականների սեռական օրգանները փոփոխված են[63]։

Ոմանք պնդում էին, որ նույնասեռականությունը ի ծնե է, մինչդեռ ոմանք էլ պնդում էին, որ նույնասեռականությունը այլ անձնի խանգարման սիմպտոմ էր, որը կապված էր դեգեներացիայի հետ[63][63]։

Դեգեներացիան դարձավ նույնասեռականությանը վերաբերող լայնորեն ճանաչված վարկած 1870-1880-ականներին[63]։ Բենեդիկտ Մորելը համարվում է դեգեներացիայի վարկածի հայրը[63]։ Ըստ նրա վարկածների, ֆիզիկական, մտավոր և բարոյական խանգարումները գալիս են հիվանդությունից, քաղաքային գերբնակեցումից, թերասնումից, ալկոհոլից և ժամանակակից հասարակության այլ ձախողումներից[63]։

Նույնասեռականության տերմինալոգիայի մեջ կարևոր փոփոխություն առաջ բերեց հոգեբանության ինկվիզիցիան նույնասեռականության հանդեպ։ Օտտո Վեստֆալի արտահայտած «հակառակ սեռական զգացում»[63] և «հոմոսեքսուալ» բառը մտան արևմտյան բառապաշարի մեջ։ «Սոդոմականություն»-ից և «պղծություն»-ից զատ նույնասեռականությունը ունեցավ այլ անվանում[63]։

Նույնասեռականության տերմինալոգիայի մեջ լրացում է կարծես միշտ փոփոխվող հապավումը, որը արմատները գալիս են 1980 թվականից, երբ իգական սեռի նույնասեռականները սկսեցին տալ իրենց «լեսբի» անվանումը «գեյ» անվանման փոխարեն։ Լրատվամիջոցներում ստիպված եղան ամեն անգամ կրկնել «գեյ և լեսբի», երբ խոսվում էր նույնասեռականների մասին։ Ոչ տարասեռական մարդիկ, ինչպիսիք են երկսեռականներն ու տրանսգենդեր անձինք նույնպես ավելացվեցին գեյերին և լեսբիներին, որը առաջացրեց հայտնի ԼԳԲՏ հապավումը (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր), սակայն հապավումը երբեմն նաև եղել է ԼԳԲՏՔ, որպեսզի ներառի քվիր անձանց ևս։ Ի (ինտերսեքս) և Ա (ասեքսուալ) տառերը նույնպես երբեմն ավելացվել են։

Ֆրանսիայում նույնասեռականության ապաքրեականացումը խմբագրել

1791 թվականին Հեղափոխական ՖրանսիանԱնդորրան) ընդունեցին նոր քրեական օրենսգիրք, որը այլևս չէր քրեականացնում սոդոմականությունը։ Այդպես Ֆրանսիան դարձավ արևմտյան Եվրոպայի առաջին երկիրը, որը ապաքրեականացրեց մեծահասակների միջև, փոխհամաձայնությամբ, նույնասեռական հարաբերությունները[64]։

Օսկար Ուայլդ խմբագրել

Օսկար Ուայլդը, իռլանդացի հանրաճանաչ բանաստեղծ և դրամատուրգ, մեծ դեր է ունեցել նույնասեռականությունը հանրության համար տեսանելի դարձնելու մեջ։ Բրիտանական հասարակության մեջ բարձրացած սկանդալը և դրան հաջորդող 1895-1896թթ․ դատական գործը շատ քննարկվեց ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ամերիկայում։ Ոգեշնչվելով Ուայլդի հռչակով և նույնասեռական լինելով, գեյ ակտիվիստ Քրեյգ Ռոդվելը հիմնեց Միացյալ Նահանգների առաջին ԼԳԲՏՔ գրախանութը 1967 թվականի նոյեմբերի 24-ին և անվանեց այն Օսկար Ուայլդի անվան գրախանութ[65][66]։

Էմանսիպացիայի շարժում Գերմանիայում (1890-ականներից մինչև 1934 թվական) խմբագրել

 
«Էլդորադո» գեյ ակումբը Բերլինում

Մինչև Երրորդ Ռայխը Բերլինը ազատական քաղաք էր, ուներ շատ գեյ բարեր, գիշերային ակումբներ և կաբարեներ։ Կային նույնիսկ դրէգ բարեր, որտեղ տարասեռական և նույնասեռական զբոսաշրջիկները զմայլվում էին դրէգ-քուիններով (արական սեռի անձինք ովքեր ընդունում են կանացի կերպար)։ Հիտլերը կշտամբեց մշակութային դեգեներացիան, մարմնավաճառությունը և սիֆիլիսը իր «Իմ պայքարը» գրքում, այդ ամենից առնվազն մի քանիսում մեղադրելով հրեաներին։

Բերլինը նաև ամենաակտիվն էր աշխարհում ԼԳԲՏ իրավունքների շարժումներում այդ ժամանակ։ Հրեա բժիշկ Մագնուս Հիրշֆելդը 1897 թվականին Բերլինում Գիտամարդասիրական Կոմիտեյի (Wissenschaftlich-humanitäres Komitee, WhK) համահիմնադիր էր, որը պայքարում էր օրենսգրքի տխրահռչակ Պարագրաֆ 175-ի դեմ, որը անօրինական էր դարձնում տղամարդկանց միջև սեռական հարաբերությունը։ Այն նաև փորձում էր հասարակության մեջ ճանաչելի դարձնել նույնասեռական և տրանսգենդեր տղամարդկանց և կանանց։ Այն առաջին հանրային ԼԳԲՏ իրավունքների պաշտպան կազմակերպությունն էր։ Կոմիտեն ուներ մասնաճյուղեր մի քանի այլ երկրներում, լինելով առաջին միջազգային ԼԳԲՏ կազմակերպությունը, սակայն փոքր մասշտաբով։ 1919 թվականին Հիրշֆելդը դարձավ նաև մասնավոր սեքսոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Institut für Sexualwissenschaft-ի (Սեռականության գիտահետազոտական ինտիտուտ) համահիմնադիր։ Այն ուներ գիտահետազոտական գրադարան և լայնածավալ արխիվ, նաև ներառում էր ամուսնության և սեռական հարաբերության խորհրդատվական գրասենյակ։ Որպես 1920-ականներին նույնասեռականների համար առաջատար քաղաք, Բերլինը ուներ ակումբներ և նույնիսկ ամսագրեր և՛ գեյերի, և՛ լեսբիների համար։ Լեսբի ամսագիր Die Freundin-ը թողարկվեց Ֆրիդրիխ Ռադցուվեյթի կողմից, իսկ 1896 թվականին թողակրվեց գեյ տղամարդկանց Der Eigene ամսագիրը, որպես աշխարհի առաջին գեյ ամսագիր։ Գեյերի առաջին ցույցը տեղի ունեցավ 1922 թվականին Բերլինի Նոլենդորֆպլաց թաղամասում, հավաքելով 400 նույնասեռականների[67]։

Նացիստական Գերմանիա խմբագրել

Նացիստական Գերմանիայի կառավարության ներքո, մոտ 50,000 տղամարդիկ բանտարկվել են իրենց նույնասեռականության համար և նրանցից հազարավորները մահացել են համակենտրոնացման ճամբարներում։ Պայմանները ճամբարներում ծանր էին հատկապես գեյ տղամարդկանց համար, նրանք ոչ միայն հետապնդման էին ենթարկվում գերմանացի զինվորների կողմից, այլ նաև մյուս բանտարկյալների կողմից։ Հաղորդվել են շատ դեպքեր, երբ գեյ տղամարդիկ մահացել են ծեծկռտուքներից։ Կանանց նույնասեռականությունը տեխնիկապես չէր համարվում հանցագործություն, հետևաբար գեյ կանայք սովորաբար չէին արժանանում այնքան կոշտ վերաբերմունքի, ինչպես գեյ տղամարդիկ։ Չնայած կան որոշ զեկույցներ, որ գեյ կանայք երբեմն բանտարկվում էին իրենց սեռականության համար, հիմնականում այլ հանցանքների անվան տակ, օրինակ «հակասոցիալական» լինելու համար։

Հետապնդումը ԽՍՀՄ-ում և այլ կոմունիստական երկրներում խմբագրել

Նացիստական հետապնդումների հետ միառժամանակ, Խորհրդային Միությունում տեղի էին ունենում ավելի քիչ հայտնի, բայց ոչ պակաս դաժան հետապնդումներ։ Նույնասեռականությունը համարվում էր ոչ միայն արարք բնության դեմ, այլ նաև սոցիալիստական հասարակության և պետք է արմատախիլ արվեր ամբողջ խորհրդային տարածքից։ Այսպիսով 1934 թվականին ԽՍՀՄ-ի քրեական օրենսգրքում ավելացվեց 121 հոդվածը, որը տղամարդկանց մինչև սեռական հարաբերությունը դարձրեց պատժելի մինչև 5 տարի բանտարկությամբ, իսկ բռնության, սպառնալիքի, անչափահասի, կամ դիրքի չարաշահման դեպքում՝ մինչև 8 տարի։

Հարյուր հազարով մարդիկ նույնասեռականության համար ուղարկվեցին գուլագներ, որտեղից շատերը այդպես էլ չվերադարձան։

Նմանատիպ օրենքներ ընդունվեցին Վարշավյան դաշինքի բոլոր երկրներում և Չինաստանում։ Բացի դրանից, նույնասեռականությունը ԽՍՀՄ-ում հաճախ շահարկվում էր քաղաքական նպատակներով։

Ալան Թյուրինգ խմբագրել

Բրիտանիայում նույնասեռականությունը որպես դիվահար մտքի նշան տեսնելը միայն հիվանդանոցների հոգեբուժական պալատներով չէր սահմանափակվում, այլ նաև առկա էր դատարաններում։ Անչափ հանրաճանաչ է Ալան Թյուրինգի գործը, բրիտանացի մաթեմատիկոս և տեսաբան։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թյուրինգը աշխատում էր Բլեթչլի պարկում և հանդիսանում էր ամենախոշոր ճարտարապետներից մեկը Կոլոսուս համակարգչի, որի նպատակն էր նացիստական պատերազմական մեքենա Էնիգմայի կոդերը կոտրելը։ Հաղոջության հասնելու համար նա 1945 թվականին ստացավ Բրիտանական կայսրության շքանշան[68]։ Չնայած իր երկրին այդպիսի փայլուն ծառայություն մատուցելուն, Թյուրինգը բացահայտ նույնասեռական էր և վաղ 1950-ականներին դա ընկավ բրիտանական կառավարության ուշադրության տակ, և նա ձերբակալվեց Քրեական օրեսնգրքում փոփոխություններ մտցնելու մասին ակտ 1885-ի բաժին 11-ով («կոպիտ անպարկեշտություն»)[69]։ Այդ ժամանակ կար մեծ վախ, որ Թյուրինգի սեռականությունից կարող էին օգուտ քաղել սովետական լրտեսները, և նա ստիպված եղավ ընտրել կամ բանտարկում, կամ էլ սինթեթիկ էստրոգենի ներարկումներ։ Ընտրելով վերջինս, նա հասավ ծանր դեպրեսիայի և 41 տարեկան հասակում ինքնասպանություն գործեց, ուտելով թունավորված խնձոր[70]։ Ըստ մոտավոր հաշվարկների, 50,000 - 75,000 տղամարդիկ հետապնդվել են այդ օրենքի ներքո, որը մասամբ չեղարկվել է միայն 1967-ին և ամբողջությամբ չեղարկվել 2003 թվականին[71]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

 
Լեսբի պարբերական Die Freundin, 1928

18-րդ և 19-րդ դարեր խմբագրել

Մինչև Ամերիկայի քաղացիական պատերազմը և դրանից հետո սկսված բնակչության զանգվածային աճը, ամերիկացի բնակչության մեծամասնությունը գյուղաբնակ էր։ Նույնասեռականությունը մնում էր անտեսանալի և տաբու հասկացողություն։ Այս ընթացքում նույնասեռականությունը ընկնում էր «սոդոմականություն» ընդհանրացված տերմինի տակ, որը ներառում էր սեռականության բոլոր ոչ վերարտադրողական դրսևորումները (ձեռնաշարժությունը և օրալ սեքսը երբեմն չէին մտնում դրա մեջ)[72]։

Աստվածաշնչից Ղևտական 20։13 և Պողոս Առաքյալի նամակը Հռոմեացիներին 1։26-27 հատվածները և Սոդոմ և Գոմորի կործանումը սոդոմականության մեջ մեղադրվողների դեմ կիրառված դաժան պատիժների արդարացում էին հանդիսանում[72]։ Գաղութներում, նույնասեռականությանը առնչվող օրենքների մեծամասնությունը բերվել էին անգլիական անալ սեքսի վերաբերյալ օրենքներից և բոլոր ամերիկյան գաղութներում սահմանված էր մահապատիժ։ Սոդոմականություն գործելու փորձի (նույնասեռականության և զոոֆիլիայի) համար պատիժներից էին բանտարկումը, մտրակումը, աքսորումը կամ տուգանքները[72]։

20-րդ դարի սկիզբ խմբագրել

20-րդ դարի սկզբին հասարակությունը աստիճանաբար սկսում էր ճանաչել նույնասեռական ենթամշակույթը[63]։ Ունենալով 3 միլիոնի հասնող բնակչություն, Նյու Յորքի քվիր ենթամշակույթն ուներ ուժեղ ինքնորոշում։ Սակայն այս աճող հանրային ներկայության ներքո տեղի ունեցավ հակադարձում։ ԵՄՔԱ-ն կարողացավ հասնել նրան, որ Կոնգրեսն ու պետական օրենսդրական մարմիններից շատերը ընդունեն խիստ ցենզուրա հաստատող օրենքներ[63]։ Չնայած իրոնիային, ԵՄՔԱ-ում տեղի ունեցան նույնասեռականության դրսևորումներ։ 1912 թվականին Օրեգոնում սկանդալ բարձրացավ, երբ 50-ից ավելի տղամարդիկ, որոնցից շատերը նշանավոր էին այդ համայնքում, ձերբակալվեցին նույնասեռականության համար։

1920-ականներ խմբագրել

1920-ականերին սկսվեց փոքրամասնությունների և նույնասեռականների ընդունման նոր ժամանակաշրջան, հատկապես ուրբանացված տարածքներում։ Նույնասեռականների հանդեպ հասարակությունը սկսեց լինել համեմատաբար ավելի ընդունող, որը կարճ տևեց և այլևս տեղի չունեցավ մինչև 1970-ականները։ Մինչև 1930-ականների սկիզբը գեյ ակումբները բացահայտ գործում էին[73]։ Երբ 1930-ականներին պահպանողականությունը կրկին վերադարձավ, հասարակությունը դարձավ անհանդուրժող նույնասեռականության հանդեպ և գեյ դերասանները ստիպված եղան կամ անցնել թոշակի, կամ էլ թաքցնել իրենց սեռականությունը։

1930-ականների վերջ խմբագրել

1930-ականներին Միացյալ Նահանգները դարձավ կրկին պահպանողական։ Այս ժամանակահատվածում կյանքը դժվար էր նույնասեռականների համար, քանի որ նրանք ստիպված էին թաքցնել իրենց վարքը և ինքնությունը ծաղրանքից, և նույնիսկ բանտարկումից խուսափելու համար։ Անցկացվեցին նույնասեռականների դեմ շատ օրենքներ և նույնասեռականությունը հռչակվեց որպես հոգեկան հիվանդություն[74]։

Երկրորդ աշխարհամարտ խմբագրել

1941 թվականին, երբ Միացյալ Նահանգները սկսեց մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, կանայք հնարավորություն ստացան իրենց երկրի համար կամավոր դառնալու և գրեթե 250,000 կանայք անցան ծառայության, նրանց մեծամասնությունը ամուսնացած չէին և 25 տարեկանից երիտասարդ էին[75]։ Շատ լեսբիներ միացան բանակի կանանց կորպուսին որպեսզի հանդիպեն այլ կանանց հետ և կատարեն «տղամարդու գործ»[75][76]։ Պատերազմից հետո շատ կանայք հրաժարվեցին վերադառնալ սեռերի ավանդական դերերին, և օգնեցին փոխել հասարակության տրամադրությունը, որից շունչ առան կանանց շարժումը, քաղաքացիական իրավունքների շարժումը և գեյ ազատագրման շարժումը։

Սթոունվոլյան ապստամբություններ խմբագրել

Չնայած որ 1969 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցած Սթոունվոլյան ապստամբությունները սովորաբար համարվում են ժամանակակից գեյ ազատագրման շարժման սկիզբը, դրանից առաջ էլ տեղի են ունեցել ցույցեր և գործողություններ։

1959 թվականի ամռանը ոստիկանական ուժերը սկսեցին փակել Նյու Յորքի գեյ բարերը, որոնց թիվը տարվա սկիզբին Մանհեթենում հասնում էր մոտ 25-ի։ Այս ճնշումների պատճառը աջական թերթ NY Mirror-ի թղթակից Լի Մորտիմերի շարունակական արշավն էր։ Եղած գեյ բարերը արագ փակվում էին, իսկ նորերը կարճ կյանք էին ունենում։

1965 թվականին Ջոն Լինդսեյի քաղաքապետ ընտրվելը մեծ փոփոխություն մտցրեց Նյու Յորքի քաղաքականության մեջ և նոր սեռական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը սկսեց փոխել քաղաքի հասարակական մթնոլորտը։ Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, ՍՄՀ-ն (սպասարկման մակարդակի համաձայնագիր) դադարեցրեց փակել լիցենզավորված գեյ բարերը ալկոհոլի առկայության համար, և գեյերին ու լեսբիներին սպասարկող բարերը այլևս չհետապնդվեցին։

Այդ հաղթանակից հետո, քաղաքապետը սկսեց համագործակցել նույնասեռականությունը Նյու Յորքում աշխատանքի ընդունման ընթացակարգից հանելու հարցերով, սակայն ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը հրաժարվեցին համագործակցել։ Այս օրենսդրական փոփոխությունները և 60-ականների բաց սոցիալական և սեռական տրամադրությունները բերեցին նրան, որ գեյ կյանքը ավելի տեսանելի դարձավ Նյու Յորքում։ Բացի լիցենզավորված գեյ բարերից, կային նաև ոչ լիցենզավորված, ալկոհոլ մատուցող վայրեր, որոնցից էր Սթոունվոլ Ին գեյ բարը, որը գտնվում էր Գրինվիչ Վիլիջում։

Սթոունվոլյան ապստամբությունները մի շարք բռնի կոնֆլիկտներ էին գեյ տղամարդկանց, դրէգ-քուինների, տրանսեքսուալների, լեսբիների և ոստիկանների միջև։ Ապստամբությունները սկսվեցին 1969 թվականի հունիսի 27-ին, ուրբաթ, ժամը 1։20-ին, երբ ոստիկանությունը շրջափակեց Սթոունվոլը։ Սթոունվոլը շրջադարձային դեպք դարձավ ժամանակակից գեյ իրավունքների համաշխարհային շարժման համար։ Թերթերում այն քիչ լուսաբանվեց, քանի որ 60-ականներին շատ էին մեծ ապստամբություններն ու հսկայական երթերը, իսկ Սթոունվոլի ապստամբությունը համեմատաբար փոքր էր։ Դա մեկ տարի հետո Քրեյգ Ռոդվելի, Օսկար Ուայլդի անվան գրախանութի սեփականատիրոջ շնորհիվ 5000 ցուցարարների Նյու Յորքի Վեցերորդ Պողոտայում հավաքած հիշատակման երթն էր, որ այդ դեպքին տվեց համապետական հրապարակայնություն և սկիզբ դրեց գեյ շքերթներին։ 1960-ականների վերջում սկսվեց ազատականության և նույնասեռականության հանդեպ հասարակական ընդունման նոր ժամանակաշրջան, որը տևեց մինչև 1970-ականների վերջ։ 1970-ականներին, դիսկո երաժշտության տարածվածությունը և դրա մշակույթը հասարակությանը դարձրեց գեյերի և լեսբիների հանդեպ ավելի ընդունող։ 1979 թվականին սկսված նոր կրոնական վերածնունդը, որը պատեց Միացյալ Նահանգները 1980-ականներին, կրկին բարդացրեց ԼԳԲՏ անձանց կյանքը։

Նույնասեռականության ապաքրեականացումը Միացյալ Նահանգներում (1961-2011) խմբագրել

Սոդոմականությունը ապաքրեականացնող առաջին նահանգը Իլինոյսն էր (1961)։ Միայն 9 տարի հետո, այն ապաքրեականացրեց Կոնեկտիկուտ նահանգը։ 1970-1980-ականներին այդ օրինակին հետևեցին նահանգների մեծամասնությունը։ 14 նահանգները, որոնք դեռ չէին ապաքրեականացրել, ստիպված եղան անել դա Միացյալ Նահանգների գերագույն դատարանի որոշմամբ։

Նահանգներ, տարածքներ, դաշնային շրջաններ Տարի
Ամերիկյան Սամոա 1889
Իլինոյս 1961
Կոնեկտիկուտ 1969
Կոլորադո, Օրեգոն 1971
Հավայի 1972
Դելավեր, Հյուսիսային Դակոտա 1973
Մասաչուսեթս, Օհայո 1974
Նյու Հեմփշիր, Նյու Մեքսիկո, Վաշինգտոն 1975
Կալիֆորնիա, Գուամ, Ինդիանա, Մեն, Հարավային Դակոտա, Օհայո, Արևմտյան Վիրջինիա 1976
Վերմոնտ, Վայոմինգ 1977
Ալյասկա, Այովա, Նեբրասկա, Նյու Ջերսի 1978
Փենսիլվանիա, Նյու Յորք 1980
Հյուսիսային Մարիանյան կղզիներ, Վիսկոնսին 1983
Վիրջինյան կղզիներ 1984
Միչիգան (միայն Ուեյն շրջանը) 1990
Կենտուկի 1992
Վաշինգտոն ԿՇ, Նևադա 1993
Մոնտանա, Թենեսի 1996
Ջորջիա, Ռոդ Այլենդ 1998
Մերիլենդ, Միսսուրի (միայն արևմտյան շրջանները) 1999
Նյու Յորք 2000
Մինեսոտա, Արիզոնա 2001
Արկանզաս 2002
Ալաբամա, Ֆլորիդա, Այդահո, Կանզաս, Լուիզիանա, Միսսիսիպի, Միսսուրի, Հյուսիսային Կարոլինա, Օկլահոմա, Պուերտո Ռիկո, Հարավային Կարոլինա, Տեխաս, Յուտա, Վիրջինիա 2003
ԱՄՆ զինված ուժեր 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rosenberg, Eli (2016 թ․ հունիսի 24). «Stonewall Inn Named National Monument, a First for the Gay Rights Movement». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Workforce Diversity The Stonewall Inn, National Historic Landmark National Register Number: 99000562». National Park Service, U.S. Department of the Interior. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  3. Hayasaki, Erika (2007 թ․ մայիսի 18). «A new generation in the West Village». Los Angeles Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  4. «LGBT History Month Resources». Glsen.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. «Local Government Act 2003 (c. 26) – Statute Law Database». Statutelaw.gov.uk. 2011 թ․ մայիսի 27. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Local Government Act 1988 (c. 9) Արխիվացված Նոյեմբեր 22, 2005 Wayback Machine, section 28. Accessed July 1, 2006 on opsi.gov.uk.
  7. Murray, Stephen; Roscoe, Will, eds. (1998). Boy Wives and Female Husbands: Studies of African Homosexualities. New York: St. Martin's Press. ISBN 0-312-23829-0.
  8. Evans-Pritchard, E. E. (December 1970). Sexual Inversion among the Azande. American Anthropologist, New Series, 72(6), 1428–1434.
  9. Thomas A Dowson, "Archaeologists, Feminists, and Queers: sexual politics in the construction of the past". In Pamela L. Geller, Miranda K. Stockett, eds., Feminist Anthropology: Past, Present, and Future, pp 89–102. University of Pennsylvania Press 2006, 0-8122-3940-7
  10. Wit and Humour in Ancient Egypt, Houliban, P
  11. Greenberg, David, The Construction of Homosexuality, 1988; Parkinson, R.B., 'Homosexual' Desire and Middle Kingdom Literature Journal of Egyptian Archaeology, vol. 81, 1995, p. 57-76; Montserrat, Dominic, Akhenaten: History, Fantasy, and Ancient Egypt, 2000. More details at [1] & [2]
  12. 12,0 12,1 Estrada, Gabriel S. 2011. "Two Spirits, Nádleeh, and LGBTQ2 Navajo Gaze Արխիվացված 2015-05-13 Wayback Machine." American Indian Culture and Research Journal 35(4):167-190.
  13. "Two Spirit Terms in Tribal Languages Արխիվացված Հունվար 2, 2015 Wayback Machine" at NativeOut. Accessed 23 Sep 2015
  14. "Two Spirit 101" at NativeOut: "The Two Spirit term was adopted in 1990 at an indigenous lesbian and gay international gathering to encourage the replacement of the term berdache, which means, 'passive partner in sodomy, boy prostitute.'" Accessed 6 April 2016
  15. «The Code of the Assura, c. 1075 BCE». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  16. Being a Man: Negotiating Ancient Constructs of Masculinity (Studies in the History of the Ancient Near East), by Ilona Zsolnay, 2016, p.48
  17. Greenberg, p. 126
  18. G. R. Driver and J. C. Miles, The Assyrian Laws (Oxford, Clarendon Press [1935]), 71.
  19. Reallexicon der Assyriologie 4, 467.
  20. The Old Testament Attitude to Homosexuality by Gordon J Wenham, Expository Times 102.9 (1991): 259-363.
  21. Ed. Wayne Dynes, Encyclopaedia of Homosexuality, New York, 1990, pp216
  22. Ed. Wayne Dynes, Encyclopaedia of Homosexuality, New York, 1990, p218
  23. «Gay and Lesbian Vaishnava Association, Inc». Galva108.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  24. Fields, Weston W. (1997). Sodom and Gomorrah: History and Motif in Biblical Narrative (անգլերեն). A&C Black. ISBN 9780567062611. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  25. Loader, J. A. (1990). A Tale of Two Cities: Sodom and Gomorrah in the Old Testament, Early Jewish and Early Christian Traditions (անգլերեն). Peeters Publishers. ISBN 9789024253333. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  26. Upson-Saia, Kristi; Daniel-Hughes, Carly; Batten, Alicia J. (2016). Dressing Judeans and Christians in Antiquity (անգլերեն). Routledge. էջ 39. ISBN 9781317147978. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  27. Ed. Wayne Dynes, Encyclopaedia of Homosexuality, New York, 1990, p6352
  28. P., Leupp, Gary (1995). Male colors : the construction of homosexuality in Tokugawa Japan. Berkeley: University of California Press. ISBN 052091919X. OCLC 43475917.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  29. Percy, William A. (1996). Pederasty and Pedagogy in Archaic Greece. University of Illinois Press. էջ 18. ISBN 0-252-06740-1. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.; Rankin, H.D. Celts and the Classical World, p.55
  30. Rankin, p. 55
  31. Rankin, p.78
  32. Robson, James (2013). Sex and Sexuality in Classical Athens. Edinburgh University Press. էջեր 24. ISBN 0748634142.
  33. Robson, James (2013). Sex and Sexuality in Classical Athens. Edinburgh Press. էջեր 2. ISBN 0748634142.
  34. Plato, Laws, 636D & 835E
  35. 35,0 35,1 (Boswell 1980)
  36. Roughgarden, Joan (2013). Evolution's Rainbow: Diversity, Gender, and Sexuality in Nature and People. California: University of California Press. էջ 2. ISBN 9781282358287.
  37. Harper, Douglas (2001). «Lesbian». Online Etymology Dictionary. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  38. Harper, Douglas (2001). «Sapphic». Online Etymology Dictionary. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  39. Denys Page, Sappho and Alcaeus, Oxford UP, 1959, pp. 142–146.
  40. (Campbell 1982, էջ xi–xii)
  41. Califia, Patrick (2003). Sex Changes The Politics of Transgenderism. California: Cleis Press, Inc. ISDN 1-57344-180-5
  42. Benjamin, H. (1966). The Transsexual Phenomenon. New York: Julian Press.
  43. Evans, Arthur (1978). Witchcraft and the Gay Counterculture. Boston: Fag Rag Books.
  44. Conner, R. (1993). Blossom of Bone: Reclaiming the Connections between Homoeroticism and the Sacred. San Francisco: Harper.
  45. Rocke, Michael (1996). Forbidden Friendships: Homosexuality and male Culture in Renaissance Florence. ISBN 0-19-512292-5.
  46. Ruggiero, Guido (1985). The Boundaries of Eros. ISBN 0-19-503465-1.
  47. Herdt, Gilbert H. (1984). Ritualized Homosexuality in Melanesia. University of California Press. էջեր 128–136. ISBN 0-520-08096-3.
  48. New Haven: Yale University Press (1980)
  49. John Boswell page; "People with a History: An Online Guide to Lesbian, Gay, Bisexual and Trans* History " Արխիվացված 2000-08-16 Wayback Machine Fordham University; 1997. Retrieved January 16, 2010.
  50. Kuefler, Mathew (2006). The Boswell Thesis: Essays on Christianity, Social Tolerance, and Homosexuality. University of Chicago Press. ISBN 978-0-226-45741-3.
  51. Singlewomen in the European Past. University Pennsylvania Press. 1999. էջեր 10–11, 128.
  52. G. Legman "The Guilt of the Templars" (New York: Basic Books, 1966): 11.
  53. Crompton, Louis, Homosexuality and Civilization, Harvard University, 2003. Page 187
  54. Encyclopedia of Islam and the Muslim World, MacMillan Reference USA, 2004, p.316
  55. John Boswell, Christianity, Social Tolerance, and Homosexuality (1980) p. 293.
  56. 56,0 56,1 56,2 Fone, Byrne R. S. (2000). Homophobia: a history. New York: Metropolitan Books. 0-8050-4559-7.
  57. R v Jacobs (1817) Russ & Ry 331 confirmed that buggery related only to intercourse per anum by a man with a man or woman or intercourse per anum or per vaginum by either a man or a woman with an animal. Other forms of "unnatural intercourse" may amount to indecent assault or gross indecency, but do not constitute buggery. See generally, Smith & Hogan, Criminal Law (10th ed), 0-406-94801-1
  58. Stephen J. Milner, At the Margins: Minority Groups in Premodern Italy, Univ Of Minnesota Press, 2005, 0-8166-3820-9, p. 62.
  59. 59,0 59,1 59,2 Rocke, Michael, (1996), Forbidden Friendships: Homosexuality and male Culture in Renaissance Florence, 978-0-19-512292-3
  60. Ruggiero, Guido, (1985), The Boundaries of Eros, 978-0-19-505696-9
  61. Revenin, Homosexualité et prostitution masculines à Paris : 1870-1918, 102-103.
  62. Edsall, Nicholas C., Towards Stonewall.Virginia UP. Pg. 127–152. 2003.
  63. 63,00 63,01 63,02 63,03 63,04 63,05 63,06 63,07 63,08 63,09 Edsall, Nicholas C., Towards Stonewall.Virginia UP. Pg. 127–152.
  64. Gunther, Scott (2009). "The Elastic Closet: A History of Homosexuality in France, 1942–present" Արխիվացված Հունիս 3, 2013 Wayback Machine Book about the history of homosexual movements in France (sample chapter available online). Palgrave-Macmillan, 2009. 0-230-22105-X.
  65. Oscar Wilde Plaintiff: Cynicisms on Literature and Manners in an English Court. Marquis of Queensbury's Libel The Writer Rarely Writes What He Believes Is True and Thinks that Self-Realization Is the End of Life.. (1895 April 4). New York Times (1857–1922),5. Retrieved February 1, 2010, from ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2006).
  66. Oscar Wilde Imprisoned: Worse Than Failure Comes of His Suit for Vindication. Queensbury's Action Justified Jurors Decide in a Subsidiary Verdict that the Marquis's Accusation Was Made for the Public Good. (1895 April 6). New York Times (1857–1922), p. 5. Retrieved February 1, 2010, from ProQuest Historical Newspapers The New York Times (1851–2006). (Document ID: 102453111).
  67. «LGBT Berlin: A short history». EXBERLINER.com (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
  68. «I remember Alan Turing...». 2012 թ․ հունիսի 23 – via www.bbc.com.
  69. Leavitt, David (2007). The man who knew too much: Alan Turing and the invention of the computer. Phoenix. 978-0-7538-2200-5.
  70. Sorkin, Amy Davidson (2011 թ․ օգոստոսի 10). «Alan Turing's Apple» – via www.newyorker.com.
  71. Tabo, Tamara. «The Mistake Behind The Posthumous Pardon Of Alan Turing».
  72. 72,0 72,1 72,2 Edsall, Nicholas C., Towards Stonewall.Virginia UP. Pg. 69–84. 2003.
  73. Mann, William J., Wisecracker : the life and times of William Haines, Hollywood's first openly gay star. New York, N.Y., U.S.A. : Viking, 1998: 2–6.
  74. Eskridge, William N. Jr. . «"Challenging the Apartheid of the Closet: Establishing Conditions for Lesbian and Gay Intimacy, Nomos, and Citizenship, 1961-1981». Hofstra Law Review. 25: Iss. 3, Article 7.
  75. 75,0 75,1 Wolf, Sherry (2004). "The Roots of Gay Oppression: The Second World War" Արխիվացված 2007-11-07 Wayback Machine. International Socialist Review (1997) (37). Retrieved August 22, 2007.
  76. Bérubé, Allan (1991). «Coming Out Under Fire: The History of Gay Men and Women in World War Two». New York: Plume. էջ 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 22-ին.