Հիերարխիա (հունարեն ἱεραρχία՝ - «քահանայապետի կանոն» բառից), ամբողջի մասերի կամ տարրերի դասավորումը ըստ բարձրից ցածր կարգի։ «Հիերարխիա» տերմինը գործածել է Դիոնիսիոս Կեղծ Արեոպա-Գիտեսը (V դարի 2-րդ կեսից ոչ շուտ) «Երկնային հիերարխիայի մասին» և «Եկեղեցական հիերարխիայի մասին» տրակտատներում, և մինչև XIX դարը հիերարխիան գործածվել է քրիստոնեական եկեղեցու կազմակերպությունը բնութագրելու համար։ Գիտության մեջ հիերարխիա հասկացությունն սկսել է մշակվել XIX դարի 2-րդ կեսից։ Սոցիալական գիտություններում, սկզբնապես հիերարխիա հասկացությունը կիրառվում էր հակամարտ հասարակության մեջ դասային-դասակարգային բաժանումները (օրինակ, ֆեոդալական հիերարխիա) և իշխանության կառուցվածքը, հատկապես բյուրոկրատիան բնութագրելու համար։ Ժամանակակից սոցիոլոգիայի մեջ բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրվում հեղինակության հիերարխիային, հարստության հիերարխիաին։

Մատրյոշկաներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 402