Ալ-Ֆարաբի
Ալ-Ֆարաբի (ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو نصر محمد الفارابي / Abū Naṣr Muḥammad ibn Muḥammad Fārābī;[13] ալ-Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ, մոտ 870[1][2], Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] - մոտ 950[1][2][4], Դամասկոս, Աբբասյան խալիֆայություն[5]), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արևելյան արիստոտելականության խոշորագույն ներկայացուցիչներից։
Ալ-Ֆարաբի պարս.՝ ابونصر محمد بن محمد فارابی | |
---|---|
Ծնվել է | մոտ 870[1][2] Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] |
Մահացել է | մոտ 950[1][2][4] Դամասկոս, Աբբասյան խալիֆայություն[5] |
Քաղաքացիություն | Աբբասյան խալիֆայություն |
Դավանանք | իսլամ[4] և շիա իսլամ[6] |
Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս, երաժշտության տեսաբան, տրամաբան, աստղագետ և հասարակական գիտությունների ոլորտում գիտնական |
Գործունեության ոլորտ | բնական պատմություն, մետաֆիզիկա, մաթեմատիկա, տրամաբանություն[7], աստղագիտություն, բժշկություն, բարոյագիտություն, քաղաքագիտություն և հոգեբանություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[8][9], պարսկերեն և սողդերեն |
Հայտնի աշակերտներ | Yahya ibn Adi?[10] |
Ազդվել է | Արիստոտել[9], Պլատոն[11] և Պլոտինոս[12] |
Al-Farabi Վիքիպահեստում |
Մեկնել է Արիստոտելի և Պլատոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսուցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկրորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քաղաքում (Էյիրդարյայի ափին)։ Միահյուսելով արիստոտելականությունն ու Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆարաբին ստեղծել է փիլիսոփայական կուռ և ինքնուրույն համակարգ։
Ֆարաբիի բարոյագիտական իդեալը իմացություն ձեռք բերելը և բարոյական կատարելության հասնելն Է։ Անձնավորության ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆարաբին հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցվածքային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆարաբին փորձել է փիլիոսոփայության օգնությամբ իմաստավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։
Ֆարաբիի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինայի, Իբն Բաջայի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արևմտյան Եվրոպայի գիտության և փիլիսոփայության վրա։
Երկեր
խմբագրել- Философские трактаты, Алма-Ата, 1970;
- Математические трактаты, Алма-Ата, 1972;
- Социально-этические трактаты, Алма-Ата, 1973;
- Логические трактаты, Алма-Ата, 1975;
- О разуме и науке, Алма-Ата, 1975․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 9. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ 3,0 3,1 3,2 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 478. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Corbin H. Histoire de la philosophie islamique (ֆր.) — 1964. — P. 223.
- ↑ 5,0 5,1 5,2 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 481. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ العاملي م. ا. أعيان الشيعة (արաբ.) — Vol. 9. — P. 104.
- ↑ Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 484. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 9,0 9,1 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 479. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 15. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ الفارابي (unspecified title) (արաբ.) / ع. ب. مخلوف — دار النشر سوي, 2007. — P. 11. — 239 p. — ISBN 978-2-02-048161-8
- ↑ Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 541—543. — 886 p. — ISSN 0249-7921
- ↑ Gutas, Dimitri. «Farabi». Encyclopædia Iranica. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
Գրականություն
խմբագրել- Гафуров Б․ Г․, Касымжанов А․ X․, Аль-Фараби в истории культуры, М․, 1975;
- Аль-Фараби․ Научное творчество, Сб․ ст․, М․, 1975; Rescher N․,
- Al-Farabi․ An Annotated Bibliography, Pittsburg, 1962
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ֆարաբի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 195)։ |