Միխայիլ Բակունին
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Միխայիլ Ալեքսանդրովիչ Բակունին (ռուս.՝ Михаил Александрович Бакунин, մայիսի 30, 1814[1][2], Պրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 1, 1876[3][2][1], Բեռն, Շվեյցարիա[3][1]), ռուսական հեղափոխական նարոդնիկության հիմնադիրներից, անարխիզմի խոշորագայն տեսաբան։
Միխայիլ Բակունին ռուս.՝ Михаи́л Алекса́ндрович Баку́нин | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1814[1][2] |
Ծննդավայր | Պրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հուլիսի 1, 1876[3][2][1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Բեռն, Շվեյցարիա[3][1] |
Գերեզման | Բրեմգարտենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսաստան և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | HU Berlin և Միխայիլովյան հրետանային ուսումնարան (հունիս 1834) |
Ազդվել է | Էրնստ Հոֆման, Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Պիեռ Պրուդոն, Ժան Ժակ Ռուսո, Լյուդվիգ Ֆոյերբախ, Կարլ Մարքս, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Ֆեոդոր Դոստոևսկի |
Երկեր | Աստված և պետություն, Revolutionary Catechism? և Statism and Anarchy? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, անարխիստ և հեղափոխական |
Ամուսին | Antonia Kwiatkowska? |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանդր Բակունին, մայր՝ Վարվառա Մուրավյովա |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Երեխաներ | Մարիա Բակունինա և Սոֆյա Բակունինա |
Ստորագրություն | |
Mikhail Bakunin Վիքիպահեստում |
1848-1849 թվականների հեղափոխության գործուն մասնակցության համար Սաքանիայի և Ավստրիայի դատարանները Բակունին դատապարտել են մահապատժի։ 1851 թվականին Ավստրիայի կառավարությունը նրան հանձնել է Ռուսաստանին, իսկ 1857 թվականին՝ աքսորվել է Սիբիր։ 1861 թվականին նա փախչում է աքսորից և կրկին ներգրավվում եվրոպական հեղափոխական շարժման մեջ։ Այսուհետ նա իրեն նվիրաբերում է երկու մեծ նպատակի՝ առկա քաղաքական վարչակարգերի դեմ պայքարին և անարխիստական հասարակական իդեալի տեսական որոնմանը։ Բակունին անարխիստական տեսության առանցքային գաղափարը պետության առաջացման և դրա քայքայման ուղիների՝ հանուն ոչ-պետական, հասարակական ինքնակառավարման հաստատման հայեցակարգն է։ Ըստ նրա պետությանը սոցիալական գոյացում է՝ խորհրդանշելով անձի իրավունքների ու ազատությունների վերացական սահմանափակումը հանուն համընդհանուր բարիքի վերացական ու առասպելական գաղափարի։ Այնտեղ, ուր սկսվում է պետությունը, ավարտվում է անձի ազատությունը և, հակառակը, մարդու ազատությունը՝ նրա իրավունքների ընդարձակումը հանգեցնում է պետության իշխանության ազդեցության ոլորտների վերա բաշխման։ Ըստ Բակունինի, անարխիան հասարակության զարգացման եզրափակիչ փուլն է՝ կապված զանգվածների մեջ ազատության գաղափարի տարածման հետ։ Պատմական գործընթացի նրա հայեցակարգում ազատությունը հանդես է գալիս որպես պատմության և՛ նպատակ, և՛ գերագույն արդյունք։ Բակունինը առանձնացնում է ազատության երեք տարր։ Առաջինը՝ «վերին աստիճանի դրական և հասարակական», բնության և հասարակության զարգացման օրենք ների իմացության հնարավորությունն է։ Երկրորդը՝ զուտ բացասական։ Դա մարդկային անհատի խռովության տարրն է «յուրաքանչյուր աստվածային ու մարդկային, կոլեկտիվ ու անհատական իշխանության» դեմ։ Յուրաքանչյուր իշխանություն «բնության անմիջական արդյունքը չէ». այն ստեղծվում արտաքին ուժերով «բնական հասարակությունում», ուստի մարդու խռով բնության պատճառով չի կարող բողոք ու խռովություն չառաջացնևլ։ Ամեն մի իշխանության անհատական ագատաթյան սահմանափակում է, իսկ վերջինս ենթակա չէ բաժանման։ Երրորդ տարրը՝ անհատի խռովությունն է «հասարակության բնական ազդեցության», «հասարակական կարծիքի» դեմ։ Բակունինի կարծիքով, իդեալական հասարակարգը ինքնավարության, ինքնակառավարման ու ազատ դաշնության սկզբունքների վրա հիմնված հասարակությունն է։ Հիմնական երկերն են «Ֆեդերալիզմ, սոցիալիզմ և հակաաստվածաբանություն» (1868), «Պետականություն և անարխիա» (1873)։
Նկարներ
խմբագրել-
1838 թվական
-
Քույրը
Գրականություն
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — P. 142—144. — 672 p.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բակունին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 245)։ |