Ջուդիթ Բաթլեր (անգլ.՝ Judith Butler, փետրվարի 24, 1956(1956-02-24)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի փիլիսոփա, գրականագետ[7], պոստստրուկտուրալիզմի ներկայացուցիչն է։ Մեծ ներդրում է ունեցել ֆեմինիզմի, քաղաքական փիլիսոփայության, քվիր տեսության և բարոյագիտության ուսումնասիրման մեջ[8][9]։ 1993 թվականից նա դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում[10]։ Բաթլերն ավելի հայտնի իր «Սեռի խնդիր. ֆեմինիզմ և ինքնության տապալում» և «Մարմիններ, որոնք իմաստ ունեն» գրքերով։

Ջուդիթ Բաթլեր
անգլ.՝ Judith Pamela Butler
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1956(1956-02-24)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացիներ
ԿրթությունԵյլի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու
Ազդվել էՄիշել Ֆուկո
ԵրկերVulnerability in Resistance?[4] և Torture and the Ethics of Phiolosophy?
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, գրական քննադատ, ֆեմինիստ, լրագրող և art theorist
ԱշխատավայրՈւեսլեական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Եվրոպական բարձրագույն դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ Թեոդոր Ադորնոյի պարգև[5] Լիսենկոյի մրցանակ[6] Albertus-Magnus professorate?[5] Brudner Prize? Բորդո Մոնտեն համալսարանի պատվավոր դոկտոր Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Մաքգիլի համալսարանի պատվավոր դոկտոր Ֆրիբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր Լիեժի համալսարանի պատվավոր դոկտոր և Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բրիտանական ակադեմիա[5]
Judith Butler Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջուդիթ Բաթլերը ծնվել է 1956 թվականի փետրվարի 24-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում[11], ռուս և հունգարացու ծագմամբ հրեաների ընտանիքում[12]։ Նրա մայրական տատի ընտանիքի մեծ մասը զոհվել էին Հոլոքոստի ժամանակ[13]։ Որպես երեխա և դեռահաս, նա հաճախել է և՛ Հրեական դպրոց, և՛ հրեական էթիկայի հատուկ դասընթացների, որտեղ նա ստացել է իր «առաջին փիլիսոփայության մարզումը»։ Բաթլերը 2010 թվականին Haaretz հարցազրույցում ասել է, որ ինքը հրեական էթիկայի դասերի է սկսել հաճախ 14 տարեկանից, և դրանք իր Հրեական դպրոցի կողմից ստեղծված էին նրա համար որպես պատժատեսակ, քանի որ նա դասարում «չափազանց շատախոս էր»[13]։ Բաթլերը նաև նշեց, որ նա «ոգևորված էր» այդ դաստիարակչական մտահղացումների համար, և երբ նրան հարցրեցին, թե ինչ է ուզում սովորել այդ հատուկ դասընթացների ժամանակ, նա պատասխանում է երեք հարցով, որոնք այդ ժամանակ շատ կարևոր էին վերջինիս համար. «Ինչո՞ւ է Սպինոզան հեռացվել սինագոգից, Կարո՞ղ էր գերմանական իդեալիզմը  պատասխանատվության ենթարկեն նացիզմին, և Ինչպե՞ս պետք է մեկ հասկանա գոյաբանական աստվածաբանությունը, ներառյալ Մարտին Բաբերի աշխատությունները[14]։ Սովորել է Բենինգտոնյան քոլեջում, այնուհետև Յեյլի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, այնտեղ էլ 1978 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1984 թվականին՝ դոկտորի աստիճան[15]։ Նա մի ուսումնական տարի է անցկացրել Հայդելբերգի համալսարանում որպես Ֆուլբրայթի ծրագիր սովորող[16]։

Նա դասավանդել է Ուեսլեյան համալսարանում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանում և նախքան 1993 թվականին կմիանար Կալիֆոռնիայի համալսարանին՝ դասավանդել է Ջոն Հոփկինսի համալսարանում[17]։ 2002 թվականին Ամստերդամի համալսարանում նա զբաղեցրել է Փիլիսոփայության Սպինոզայի ամբիոնը[18]։ Բացի այդ, նա Կոլումբիայի համալսարանում անդամակցվեց անգլերենի և համեմատական գրականության ֆակուլտետին, որպես Wun Tsun Tam Mellon հումանիտար գիտությունների այցելու պրոֆեսոր[19][20][21][22]։

1993 թվականից՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հռետորիկայի և համեմատական գրականության պրոֆեսոր է։ Հետազոտության հիմնական առարկան հետստրուկտուրալիսմն էր արևմտյան ֆեմինիստական տեսության, փիլիսոփայական ֆանտաստիկայի և սեքսուալության շրջանակներում։ Նրա վերջին աշխատանքն ուղղված է հրեական փիլիսոփայության ուսումնասիրությանը։

Ակնարկ գլխավոր ստեղծագործություններինԽմբագրել

Կատարողական ակտեր և Գենդերային սահմանադրությունԽմբագրել

Այս էսսեում Ջուդիթ Բաթլերը գերդերային պերֆորմատիվության համար առաջարկում է իր տեսությունը։ Նա սկսում է  գենդերային պերֆորմատիվության իր տեսությունը ֆեմինիստական ֆենոմենոլոգիական տեսանկյունից։ Նա ենթադրում էր, որ և՛ ֆենոմենոլոգիայի, և՛ ֆեմինիզմի տեսությունները հիմնավել են «ապրելու փորձ»-ից[23]։ Բացի այդ, ի համեմատիտություն ֆենոմենոլոգիստ Մորիս Մերսլո-Պոնտի և ֆեմինիստ Սիմոն դե Բովուարի, Բաթլերը պնդում էր, որ երկու տեսություններն էլ դիտում են սեքսուալ մարմինը որպես պատմական գաղափար կամ իրավիճակ. նա ընդունում է այս հասկացությունը "սեռերի միւև տարբերությունը, ինչպիսին է փաստացի կենսաբանականը, և գենդերը, որպես մշակութային մեկնություն"[23]: Տեսությունների նման համադրությունը կարևոր դեր ունի Բաթլերի «թատերական» կամ կատարողական սեռերը հասարակության մեջ կարծիքի համար։

Քաղաքական ակտիվությունԽմբագրել

Բաթլերի վաղ քաղաքական ակտիվությունը հիմնականում կենտրոնացված էր կասկածելի և ֆեմինիստական խնդիրների շուրջը, մի ժամանակ ծառայել նաև որպես Միջազգային հոմոսքեսուալների և լեսբուհիների իրավունքների հանձնաժողովի ակտիվիստ։ Տարիների ընթացքում նա հատկապես ակտիվ է եղել գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հակապատերազմական շարժումների նկատմամբ[24]։ Նաև նաև գրել և խոսել է խնդիրների մասին սկսած գեյերի ամուսնության դրական կողմերի մինչև Իրաքի և Աֆղանստանի պատերազմների, Գուանտանամո Բեյում ձերբակալված բանտարկյալների մասին։

Անձնական կյանքԽմբագրել

Ջուդիթ Բաթլերը ներկայումս ապրում է Բերկլի շրջանում իր կնոջ Վենդի Բրաունի և իր որդու հետ[25]։

ՀրատարակություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Indiana Philosophy Ontology Project
  4. https://www.dukeupress.edu/vulnerability-in-resistance
  5. 5,0 5,1 5,2 https://amp.phil-fak.uni-koeln.de/professorinnen/2016-judith-butler
  6. http://www.clubdelhorloge.fr/index.php?option=com_content&view=article&id=187&Itemid=227
  7. Kearns Gerry (2013)։ «The Butler affair and the geopolitics of identity»։ Environment and Planning D: Society and Space 31: 191–207։ doi:10.1068/d1713 
  8. Halberstam Jack։ «An audio overview of queer theory in English and Turkish by Jack Halberstam»։ Վերցված է մայիսի 29, 2014 
  9. «Judith Butler» 
  10. «Judith Butler, European Graduate School»։ Վերցված է հուլիսի 14, 2015 
  11. Maclay, Kathleen (մարտի 19, 2009)։ «Judith Butler wins Mellon Award»։ UC Berkeley News. Media Relations։ Վերցված է մարտի 1, 2010 
  12. Regina Michalik (May 2001)։ «Interview with Judith Butler»։ Lola Press։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-19-ին։ Վերցված է մարտի 1, 2010 
  13. 13,0 13,1 Udi Aloni (փետրվարի 24, 2010)։ «Judith Butler: As a Jew, I was taught it was ethically imperative to speak up»։ Haaretz։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  14. «Judith Butler and Michael Roth: A Conversation at Wesleyan University's Center for Humanities»։ Wesleyan University 
  15. «Tanner Lecture on Human Values: 2004–2005 Lecture Series»։ UC Berkeley։ March 2005։ Վերցված է մարտի 1, 2010 
  16. Eva von Redecker: Zur Aktualität von Judith Butler. Einleitung in ihr Werk. Wiesbaden 2011, S. 22.
  17. Maclay, Kathleen (մարտի 19, 2009)։ «Judith Butler wins Mellon Award»։ UC Berkeley News. Media Relations։ Վերցված է մարտի 1, 2010 
  18. http://www.uva.nl/en/disciplines/philosophy/home/components-centrecolumn/the-spinoza-chair.html
  19. «Judith Butler to Join Columbia U. as a Visiting Professor.»։ Chronicle of Higher Education։ հոկտեմբերի 20, 2010։ Վերցված է փետրվարի 1, 2011 
  20. Woolfe, Zachary (հոկտեմբերի 10, 2010)։ «Professor trouble! Post-structuralist star Judith Butler headed to Columbia.»։ New York, New York: Capital New York։ Վերցված է փետրվարի 1, 2011 
  21. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-20-ին։ Վերցված է 2017-02-19 
  22. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-21-ին։ Վերցված է 2017-02-19 
  23. 23,0 23,1 Butler Judith (1988)։ «Performative Acts and Gender Constitution: An Essay in Phenomenology and Feminist Theory»։ Theatre Journal Vol. 40 No. 4, pp.519 - 531 
  24. «Judith Butler»։ McGill Reporter։ McGill։ Վերցված է հոկտեմբերի 9, 2013 
  25. http://nymag.com/thecut/2016/06/judith-butler-c-v-r.html