Թոմաս Հոբս
Թոմաս Հոբս[6] (անգլ.՝ Thomas Hobbes, ապրիլի 5, 1588[1][2][3][…], Westport, Անգլիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 4, 1679[1][2][3][…], Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4]), անգլիացի ականավոր փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ։ Առավելապես հայտնի է պետության մասին իր «Լևիաթան» (Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil, 1651) երկասիրությամբ։
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1588[1][2][3][…] Westport, Անգլիայի թագավորություն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1679[1][2][3][…] (91 տարեկան) Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4] |
Գերեզման | Church of St John the Baptist, Ault Hucknall |
Քաղաքացիություն | ![]() |
Ուղղություն | քաղաքական փիլիսոփայություն, Քաղաքագիտություն և պետության և իրավունքի տեսություն |
Մասնագիտություն | քաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, գրող, in-home tutor և philosopher of law |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն, պատմություն, բարոյագիտություն և երկրաչափություն |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ (1608) և Օքսֆորդի համալսարան (1608) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և անգլերեն[1] |
Ազդվել է | Պլատոն, Արիստոտել, Հուգո Գրոտիոս և Ֆրենսիս Բեկոն |
Աշակերտներ | William Cavendish, 2nd Earl of Devonshire? |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն![]() | |
![]() |
«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն խմբագրել
Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։
Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։
Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։
Կառավարման ձևերն ըստ Հոբսի խմբագրել
Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասին, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և տիրանիա։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականցնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sorell T. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 499)։ |