Նիզամ ալ-Մուլք
Աբու Ալի ալ-Հասան իբն Ալի իբն Իսհակ ալ-Թուսի (պարս.՝ ابو علی حسن پسر علی پسر اسحاق طوسی, ապրիլի 10, 1018[1][2][3][…], Թուս, Ղազնևիների պետություն[4] - հոկտեմբերի 14, 1092[6][7][8], Sahneh, Սելջուկյան սուլթանություն), ավելի հայտնի Նիզամ ալ-Մուլք տիտղոսով, սելջուկյան սուլթանների պարսիկ քաղաքական գործիչ, միջնադարյան մուսուլմանական Արևելքի ականավոր գործիչ։
Նիզամ ալ-Մուլք | |
---|---|
Վեզիր | |
Իշխանություն | 1063-1092 |
Լրիվ անուն | Աբու Ալի ալ-Հասան իբն Ալի իբն Իսհակ ալ-Թուսի ( պարս.՝ ابو علی حسن پسر علی پسر اسحاق طوسی ) |
Ծնվել է՝ | ապրիլի 10, 1018[1][2][3][…] |
Ծննդավայր | Թուս, Ղազնևիների պետություն[4] |
Մահացել է՝ | 1092 մարդասպանություն |
Վախճանի վայր | Sahneh, Սելջուկյան սուլթանություն |
Tomb of Nizam al-Mulk | |
Երկիր | Ղազնևիների պետություն, Աբբասյան խալիֆայություն և Սելջուկյան սուլթանություն |
Ազգություն | Պարսիկ |
գիտնական, գրող, քաղաքական գործիչ, պետական գործիչ, Վեզիր և ռազմիկ | |
Հայր | Ali ibn Ishak? |
Երեխաներ | Fakhr al-Mulk?, Mu'ayyid al-Mulk?, Ahmad ibn Nizam al-Mulk? և Shams al-Mulk Uthman? |
Հավատք | սուննի իսլամ[5] |
Ծնունդը
խմբագրելԾնվել է մոտ 1019 թվականին Խորասանում` Թուսի մոտ։ Նիզամ ալ-Մուլքի մայրը մահանում է, երբ նա նորածին էր, և նրան դաստիարակում էր հայրը։ Հայրը ցանկանում էր, որ որդին լավ կրթություն ստանա, և ջանքեր էր գործադրում այդ ուղղությամբ։ Նիզամը դեռ մանկուց հետաքրքրվում էր գիտությամբ և պատանեկության տարիներին այցելում է շատ քաղաքներ գիտելիք ստանալու համար։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում կրոնական և ճշգրիտ գիտություններին, հատկապես` թվաբանությանը։
Նիզամ ալ-Մուլքը` վեզիր
խմբագրելՆիզամ ալ-Մուլքը ծառայել է շատ կառավարիչների մոտ, սակայն հայտնիություն է ձեռք բերում Խորասանի կառավարիչ Դաուդ իբն Մուկալի (սելջուկյան սուլթան Տուղրիլ-բեկի եղբայր) մոտ ծառայության ժամանակ։ Այս ժամանակ սելջուկների պետությունն արագորեն զարգանում ու ծաղկում էր, և պատրաստվում էր դառնալ հզորագույն պետությունը ամբողջ մուսուլմանական աշխարհում։ Նիզամ ալ-Մուլքը մեծ ներդրում է ունենում պետության հզորացման գործում։
Խորասանի կառավարիչը հիանում էր Նիզամի արդարությամբ և գիտելիքներով։ Նա իր որդուն՝ Ալփ Ասլանին, ով հաջորդելու էր իրեն, հրամայել էր լսել Նիզամ ալ-Մուլքի խորհուրդները. «Թող նա լինի քեզ որպես հայր, և լսիր նրա խորհուրդները»։ Տուղրիլ-բեկի մահից հետո գահ է բարձրանում նրա եղբորորդի Ալփ Ասլանը։ Վերջինս հեռացնում է հանգուցյալ սուլթանի խաբեբա վեզիրին, և 1063 թվականին վեզիր է դառնում Նիզամ ալ-Մուլքը։ Նիզամն արդար և խելացի մարդ էր, և նրա այս հատկանիշները հետագայում մեծ օգուտ են տալիս Սելջուկյան սուլթանությանը։ Մինչև Ալփ Ասլանի մահը Նիզամը ծառայում էր նրա մոտ։ Այդ տարիների ընթացքում նա շատ աշխատանք կատարեց պետության ամրապնդման և զարգացման համար։ Նա մասնակցում էր արշավանքներին և կռվում էր սուլթանի կողքին։
Նիզամ ալ-Մուլքն ամրապնդեց իր ազդեցությունը հատկապես Ալփ Ասլանի որդու՝ Մելիք-շահի օրոք։ Երբ Մելիք-շահը գահ բարձրացավ, 20 տարեկան էր և բոլոր հարցերով դիմում էր Նիզամին ու ընդունում էր նրան որպես հայր։
Նիզամ ալ-Մուլքը 30 տարի ծառայել է որպես վեզիր. Ալփ Ասլանի օրոք 1063—1072 թվականներին և Մելիք-շահի օրոք՝ 1072—1092 թթ.։
Գործունեությունը
խմբագրելՆիզամ ալ-Մուլքը գրել է «Կառավարման գիրք» (պարս.՝ سياست نامه, Սիասաթնամա) աշխատությունը, որն անհրաժեշտ էր երկրի կառավարման համար։ Նա հիմնադրել է մեդրեսեներ (դպրոցներ), որոնք հայտնի են Նիզամիա ( արաբ․՝ النظامیة ) անվանումով։ Առաջին և ամենախոշոր մադրասան կառուցվել է Բաղդադում, որտեղ դասախոսել է ալ-Ղազալին։
Մահը
խմբագրելՆիզամը պայքարում էր իսլամիստների դեմ՝ հանձինս նրանց տեսնելով վտանգ սելջուկների համար։ Դեռևս 1080-ական թվականներին նա հրամայում է ձերբակալել իսլամիստ քարոզիչ Հասան իբն Սաբբահին։ Սակայն վերջինս կարողանում է խուսափել բանտարկումից և ամեն կերպ փորձում է հեռացնել իր թշնամի Նիզամ ալ-Մուլքին։ Հասանը հանձնարարություն է տալիս իսլամիստ Բու Թահիր Արրանիին սպանել Նիզամին։ 1092 թվականի հոկտեմբերի 14-ին սուֆի ձևանալով` Բու Թահիր Արրանին դանակով սպանում է Նիզամ ալ-Մուլքին։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.aljazeera.net/midan/intellect/history/2019/6/23/%D9%86%D8%B8%D8%A7%D9%85-%D8%A7%D9%84%D9%85%D9%84%D9%83-%D8%A7%D9%84%D8%B7%D9%88%D8%B3%D9%8A-%D9%85%D8%A7%D8%B0%D8%A7-%D8%AA%D8%B9%D8%B1%D9%81-%D8%B9%D9%86-%D8%A7%D9%84%D9%88%D8%B2%D9%8A%D8%B1
- ↑ https://www.islamweb.net/ar/library/content/60/4670/%D9%86%D8%B8%D8%A7%D9%85-%D8%A7%D9%84%D9%85%D9%84%D9%83
- ↑ 6,0 6,1 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 8,0 8,1 https://islamonline.net/archive/%D8%A7%D9%84%D9%88%D8%B2%D9%8A%D8%B1-%D9%86%D8%B8%D8%A7%D9%85-%D8%A7%D9%84%D9%85%D9%84%D9%83-%D8%A7%D9%84%D8%B7%D9%88%D8%B3%D9%8A/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիզամ ալ-Մուլք» հոդվածին։ |