Բողոքականություն
Բողոքականություն (լատին․՝ protestans-ից, protestantis - հանրության առջև ապացուցող), քրիստոնեության ամենատարածված կրոնական ուսմունքներից մեկը, հետևորդների թվաքանակով՝ երկրորդը։ Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայի` հակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, 16-րդ դարում։ Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.2 միլիարդ[1][2] քրիստոնյայից մոտ 900 միլիոնը բողոքական է[3], որից 170 միլիոնը ապրում է Հյուսիսային Ամերիկայում, 160 միլիոնը Աֆրիկայում, 120 միլիոնը Եվրոպայում, 70 միլիոնը Լատինական Ամերիկայում, 100 միլիոնը Ասիայում և 20 միլիոնը Օվկիանիայում։
Առաջացման պատմություն խմբագրել
Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում 16-րդ դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգերի ժխտում և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։
Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սքոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շերտավորումների հետևանքով։
Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայացել է 1517 թվականին։ Նա բացեիբաց և զայրագին կերպով դատապարտել է ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխել է 95 իր դիրքորոշումն արտահայտվող թեզիսները։ Բողոքական առաջին եկեղեցիներից են լյութերական, անգլիկան և վիկլիֆական եկեղեցիները։
Բողոքականության պատմություն խմբագրել
Ուղղափառ բողոքական աստվածաբանություն խմբագրել
Բարեփոխում խմբագրել
Դասականին է պատկանում 16-18-րդ դարերի սկզբին ձևավորված աստվածաբանությունը, որի ընթացքում բացահայտվել էին հիմնական գաղափարներն ու ձևավորվել էր Ռեֆորմացիայի դոգմատիկ ու փորձնական աստվածաբանությունները[4]։
Դասական աստվածաբանությունը կազմում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ հավատքով մեղքերի թողության անհրաժեշտությունը, համընդհանուր սրբությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը, մարդու բնածին մեղսավորությունն ու միայն Աստծո միջոցով փրկության հնարավորությունը[5]։
Լինելով Ռեֆորմացիայի աստվածաբանական արդյունքը՝ այդ ժամանակվա հռոմեա-կաթոլիկ եղեկեցու ուսմունքի հակադրության մեջ, այն արտահայտված է Quinque sola սկզբունքների ձևով՝ հինգ լատինական դրույթներ, որոնք նշանակում են «Հինգ միայն»։ Համընդհանուր սրբության դրույթի հետ միասին Quinque sola դրույթները հանդիսանում են ժամանակակից բողոքականության աստվածաբանության հիմքը։
- Աստվածաշունչը հանդիսանում է Աստծով ներշնչված ու Աստծո միակ ճշմարիտ խոսքը փոխանցող, քրիստոնեական ուսմունքի միակ աղբյուրը՝ պարզ ու ինքնամեկնաբանելի։
- Ներում հնարավոր է ստանալ միայն հավատքով՝ անկախ բարի գործերից ու արարքներից։
- Փրկությունը Աստծո շնորհն է, անարժան կամ ավելի ճիշտ՝ արժանի գթություն ու պարգև Աստծո կողմից՝ հանուն Հիսուսի, այլ ոչ ինչ-որ բան, ինչին արժանացել է մեղսագործը։
- Քրիստոսը Աստծո ու մարդու միջև միակ միջնորդն է, փրկությունը հնարավոր է միայն Նրան հավատալու միջոցով։
- Մարդը պետք է երկրպագի և պաշտի միայն Աստծուն, քանզի փրկությունը շնորհվում է միայն և միայն Նրա կամքի ու արարքների միջոցով՝ ոչ միայն խաչի վրա Հիսուսի Քավության միջոցով, այլև Քավության հավատքի շնորհը, որը ստեղծվել է Սուրբ Հոգու հավատացյալների սրտերում։
- Յուրաքանչյուր հավատացյալ սկզբունքորեն իրավունք ունի վերլուծել ու մեկնաբանել Աստծո խոսքը։
Բողոքականության դասական աստվածաբանությունը շարադրված է Ռեֆորմացիայի հետևյալ դավանաբանական փաստաթղթերում՝ 1563 թվականին Գեյդելբերգյան Վարդապետություն (Գերմանիա), 1580 թվականին Գիրք Համաձայնության (Գերմանիա), 1618-1619 թվականներին Դորդրեխտյան սինոդի կանոններ (Դորդրեխտ, Նիդերլանդներ), 1643-1649 թվականներ Հավատքի վեսթմինստերյան խոստովանություն (Վեսթինիստերյան աբբայութթյուն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա)։
Բողոքական աստվածաբանության հիմնադիրներն են Մարտին Լյութերը, Ժան Կալվինը, Ու. Ցվինգլին, Ֆ. Մելանհտոն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ "1,250-1,750 միլիոն հետևորդ". McGrath, Alister E. Քրիստոնեություն։ Նախաբան. 2006, էջ xv1.
- ↑ "2.1 հազար միլիոն քրիստոնյա": Hinnells, John R. The Routledge Companion to the Study of Religion. 2005, էջ 441.
- ↑ Jay Diamond, Larry. Plattner, Marc F. and Costopoulos, Philip J. World Religions and Democracy. 2005, էջ 119.( also in PDF file Archived 2008-04-13 at the Wayback Machine., p49), "Բողոքականները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության 13 pտոկոսը—մոտ 800 միլիոն—բայց նաև 1900 թ-ից սկսած բողոքականություն արագորեն տարածվում է Ասիայում, Աֆրիկայում և Լատիանակն Ամերիկայում։"
- ↑ Религиоведение: энциклопедический словарь. А. П Забияко, Александр Николаевич Красников, Екатерина Сергеевна Элбакян. Академический проект, 2006. Страниц: 1254.
- ↑ Смирнов М. Ю. Реформация и протестантизм: Словарь. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2005. — 197 с
Տես՝ Protestant, Protestantism, կամ evangelical Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բողոքականություն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 515)։ |