Սուլթան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուլթան (արաբ․՝ سلطان) ազնվական տիտղոս մի քանի պատմական նշանակությամբ: Սկզբնապես այն արաբերեն գոյական էր, որը նշանակում է "ուժ", "իշխանություն", "տիրակալ": Հետագայում այն օգտագործվեց որպես տիտղոս իշխանության գլուխ կանգնած անձանց կողմից, որպես խալիֆին հավասար իշխանություն ունեցող կամ խալիֆայութան ենթակայության տակ գտնվող հզոր նահանգապետ:
Սուլթանի ենթակայության տակ գտնվող տարածքները կոչվում էին սուլթանություն (سلطنة):
Կին սուլթաններին արևմուտքում կոչում էին Սուլթանա. այս տիտղոսը նաև որոշ մուսուլմանական երկներում տրվում էին կին կառավարիչներին կամ սուլթանի մորը: Թուրքերենով և օսմանյան թուրքերeնով սուլթան տիտղոսը տրվում էր կայսերական տիկնոջը, քանի որ թուրքական քերականության մեջ իգական սեռը նման է արական սեռին: Օսմանյան կայսրությունում սուլթան կոչում էին նաև սուլթանի կնոջը:
Ժամանակակից ժառանգական այն տիրակալները, որոնք ցանկանում են ընդգծել իրենց աշխարհիկ իշխանությունը՝ օրենքի ուժով, սուլթան տիտղոսը փոխարինում են արքա տիտղոսով (իմա՝ արաբերեն «մալիք») և մարանաո լեզվով՝ «Դատու»:
Մերձավոր Արևելքի տիտղոսներ |
---|
Միապետներ |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուլթան կատեգորիայում։ |