Սիսի համալսարան, աշխարհիկ բարձրագույն կրթական հաստատություն Կիլիկյան Հայաստանում։ Հիմնադրել է Ներսես Լամբրոնացին[1][2]։ Հովհաննես Երզնկացու վկայությամբ, «համալսարան» բառը առաջին անգամ աղբյուր է ստացել Սիս քաղաքից։

Սիսի համալսարանը մեծ հռչակ է ձեռք բերել, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Հովհաննես Երզնկացին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ։

Հովհաննես Երզնկացու վկայությամբ՝ Սիսում գործում էր նաև բժշկական համալսարան, ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կլոդ Մութաֆյան, Էրիկ Վան Լյով // Հայաստանի պատմական ատլաս, էջ 75
  2. Սիս - Դպրոցներ