Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կապան (այլ կիրառումներ)

Կապան, սահմանային բերդ և լեռնանցք Կիլիկյան Հայաստանում, Զեյթունից հարավ-արևմուտք, Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև։ Կապանը պաշտպանում էր Դաշտային Կիլիկիայի մատույցները։

Coa Illustration Elements Building Castle.svg
Կապան
Տեսակբնակավայր և belde?
ՏեղագրությունԿիլիկյան Հայաստան
Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև
Վարչական միավորԱնդիրին
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Կառուցված1974
Ընթացիկ վիճակավերված
Կայքgeben.bel.tr
Կոորդինատներ: 37°46′ հս․ լ. 36°27′ ավ. ե. / 37.767° հս․. լ. 36.450° ավ. ե. / 37.767; 36.450

Առաջին անգամ հիշատակվում է որպես Լևոն Ա իշխանի (1129-1137) տիրույթ։ Լևոնի գերեվարությունից հետո գրավել են սելջուկյան թուրքերը, բայց շուտով այն ազատագրել է Թորոս Բ-ն։

Ռուբեն Բ իշխանը 1182 թվականին Կապանի հսկողությունը հանձնել է եղբորը՝ Լևոն Բ-ին Հայոց գահը ժառանգելուց հետո Լևոն Բ Կապանի պաշտպանությունը հանձնել է իր վասալներից լատին իշխան Տանգրին։

1217 թվականին Իկոնիայի Քեյքաուս Իզեդդին սուլթանը թեև պաշարել է Կապանը և Շողականի մերձակա դաշտի ճակատամարտում հաղթել հայկական փոքրաթիվ զորքին, սակայն չի կարողացել գրավել այն։ Կիլիկիայի հայոց պետության անկումից հետո էլ Կապանը մնում էր հայերի ձեռքում։ 20-րդ դարի սկզբին Կապանի մերձակա համանուն ավանում ապրում էին ավելի քան 400 տուն հայեր, որոնք տեղահան ու բնաջինջ եղան 1915-1921 թվականներին։

Այժմ էլ նշմարվում են Կապանի ավերակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 249 CC-BY-SA-icon-80x15.png