Դրազարկի վանք (նաև՝ Աբբա, ֆր.՝ Abbatiya de Trezarko (Աբբատիա դե Տրեզարկո), իտալ.՝ Abbati de tresarko (Աբբատի դե Տրեսարկո)), խոշոր վանական համալիր Կիլիկիայի հյուսիսարևելյան կողմում, Սիս քաղաքի մոտ, 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջին, անառիկ ու անմատչելի վայրում[1]։

Դրազարկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԿիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
ՏեղագրությունԱդանայի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
ՀիմնադիրԳևորգ Մեղրիկ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Անվանումներ

խմբագրել

Դրազարկի վանքի անունը հավանաբար ծագել է հայերեն «դուռ» և «զարկ» (բախել, թակել) կամ «թուր» և «զարկել» բառերից։ Բացի այդ համալիրը հայտնի է բազմաթիվ անունների տակ, որոնք են՝ Աբբա, Աբբատիա դե Տրեզարկո, Աբբատի դի Տրեսարկո, Ապպա, Ապպե, Ավագ վանք, Դռվազ Արք, Դրազարկ, Եռակամար վնաք, Եռսաեղ վանք, Եռաղեղ-Եռակամար վանք, Երեք Կամարի աբբայություն, Թրազարկ, Փոսի վանք[1]։ Ֆրանսերեն աղբյուրներում Դրազարկը երբեմն անվանվել է՝ Աբբատիա դե Տրեզարկո[1]։

Պատմություն

խմբագրել

Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել 10-րդ դարից։ Առաջին անգամ վերանորոգվել է 11-12-րդ դարերում՝ Թորոս Ա Ռուբինյան իշխանի օրոք՝ Վասպուրականից հրավիրված Գևորգ Մեղրիկ վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է Ռուբինյան իշխանների և թագավորների դամբարանը, դրա համար էլ դարձել էր նրանց հոգածության առարկան[1]։

Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գործում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են Գևորգ Մեղրիկ վարդապետը (1045-1114), Կիրակոս Գիտնականը, երաժիշտ Թորոս Փիլիսոփան (13-րդ դար), Բարսեղ Գիտնավորը, հայտնի առարկագիր Վարդան Այգեկցին, նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Առաքել Հնազանդենցը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «Գործք Առաքելոց»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիտը 1113 թվականի է, վերջինը՝ 1371 թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է Մատենադարանում(ձեռ․ №№ 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 6763, 10524)[1]։

Դրազարկի գերեզմանատանն են թաղված Թորոս Ա, Թորոս Բ, Թորոս Գ, Ռուբեն Բ հայոց իշխանները, Հեթում Ա թագավորը, Զապել թագուհին, Գրիգոր Դ Տղա (1173-1193), Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194), Հովհաննես Զ Սսեցի (1203-1221), Կոստանդին Ա Բարձրբերդցի (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Գևորգ Մեղրիկ վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները[1]։

Կրթամշակութային կենտրոն

խմբագրել

12-դարում վանքը վերանորոգել է Թորոս 1-ին իշխանը, այն վերածել Կիլիկայի Ռուբինյան հարստության դամբարանի, և ուսումնագիտական կենտրոնի։ Դրազարկը եղել է նաև Սսի եպիսկոպոսանիստը:Դրազարկի վանքի նկարագրությունը մեզ չի հասել, հիշատակարաններում հիշատակվում է «հոյաշեն» «հոյակերտ, ականավոր, գերահռչակ» որակավորումներով, ինչն էլ առիթ է տալիս մտածելու, որ վանքը եղել է շատ գեղեցիկ կառույց:Դրազարկի վանքի ավագ եկեղեցին կոչվելէ Ա.Աստվածածին, որի ավերակները պահպանվում են մինչև այսօր:Նրան կցված եկեղեցիներից, կամ մատուռներից են եղել`Ս.Փրկիչը, Ս.Գրիգոր Լուսավորիչը, և Ս. Թորոսը[2]։

Թորոս Ա իշխանի հրավերով եկած՝ վանքի հիմնադիր-առաջնորդ Գևորգ Մեղրիկ Վասպուրականցին և Կիրակոս Գիտնականը (1050–1121) ծավալել են բեղուն մատենագրական. գործունեություն, միարա- նության համար` մշակել կանոնադրություն, ըստ որի, միաբանների զբաղմունքի մի մասը ընթերցանությունն ու ձեռագրերի ընդօրինակությունն էր։ Նրանց օրոք` սրբագրվել են հունարենից` թարգմանված «Գործք առաքելոցը», «Հովհաննեսի Ավետարանի մեկնությունը», լրացվել` «Տոնականը» կամ «Ճաչոցը», թարգմանել են նոր վարքեր ու վկայաբանություններ։ Գևորգ Մեղրիկ վարդապետի վախճանվելուց հետո` 1114-ին, առաջնորդ է ընտրվել Կիրակիկոս Գիտնական վարդապետը։ Լևոն Բ-ի (1198-1219) թագադրության արարողությանը ներկա է եղել նաև Դրազարկի վանքի առաջնորդ Հովհաննեսը:Նշանավոր առաջնորդներից էին հայտնի փիլիսոփա-երաժիշտ, րաբունապետ` Բարսեղը և Կոստանդինը, ով հետագայում դարձել է կաթողիկոս (Կոստանդին Լամբրոնացին):Դրազարկի վանքում գործունեություն է ծավալել Բարսեղ Գիտնավորը, Առաքել Հնազանդենցը, Վարդան Այգեկցին և ուրիշներ:Այստեղ սովորել է նաև Սարգիս Պիծակը։

Դրազարկի վանքից մեզ հայտնի է շուրջ չորս տասնյակ ձեռագիր մատյաններ՝ գրված մեծ մասամբ մագաղաթի վրա, բոլորգրով՝ նկարազարդված վարպետ մանրանկարիչների ձեռքով՝ ոսկով ու բազմերանգ գույներով։ Ձեռագրեր են ընդօրինակվել Կիլիկիայի թագավորների պատվերներով։ Հնագույն ձեռագիրը 1113-ից է. վերջինը` 1371-ից։ 1113-ի ձեռագիրը Ավետարան է՝ գրված Կիրակոս Գիտնականի համար, Գևորգ գրչի ձեռքով։ Արտագրված է Սահակ Ա Պարթևի «ընտիր և ստույգ օրինակից»

Մատենադարանում են պահվում նաև Դրազարկի վանքումում օրինակված ավետարաններ, մեկնություններ, մանրուսում ժողովածուներ , ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որը հնագույններից է[3]։

Դրազարկի վանքը հայտնի է եղել նաև երաժշտագիտական կրթության բարձր մակարդակով։ Այդ կենտրո- նի հռչակավոր ղեկավարներից են Թորոս փիլիսոփան (երաժիշտը կամ դասապետը) և Հովսեփ երաժշտապետը։ Դրազարկի վանքը հռչակված էր Մանրուսում և Շարակնոց երաժշտական ժողովա- , ծուների ընտիր օրինակներով։ Ունեցել է նաև լեզուների բարձրորակ դասավանդման համբավ, եղել սաների ընդհանուր զարգացման ջատագով։ Վանքը դիվանագետներ է պատրաստել Կիլիկիայի հայկ- թագավորության համար։ Թորոս փիլիսոփան ոչ միայն դպրության ականավոր ներկայացուցիչ էր, այլև պետական գործիչ,Հեթում Բ (1289-1307) թագավորի օրոք երկար ժամանակ եղել է Կիլիկիայի հայկական թագավորության դեսպանը Անգլիայում[4]։

Ձեռագրեր են ընդօրինակվել Կիլիկիայի թագավորների պատվերներով։ Մեզ հասած շուրջ 40 ձեռագիր մատյաններ (մեծ մասը՝ մագաղաթ, բոլորգիր), նկարազարդել են վարպետ մանրանկարիչները՝ ոսկով ու բազմերանգ գույներով։

Հնագույն ձեռագիրը 1113 թվականի Ավետարանն է (պատվիրատու՝ Կիրակոս Գիտնական, գրիչ՝ Գևորգ)՝ ընդօրինակված Սահակ Պարթևի «ընտիր և ստույգ» օրինակից (Մատենադարան, ձեռագիր № 6763)։

Վերջին ձեռագիրը 1371 թվականից է։ Մատենադարանում են պահվում նաև Դրազարկի գրչության կենտրոնում ընդօրինակված մի շարք ձեռագրեր (ձեռագիր № 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 10524)՝ Ավետարաններ, Շարակնոցներ, Մանրուսում­ներ, Մեկնություններ. հնագույններից է Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Ոսկյան, Հ. (1957). Կիլիկիայի վանքերը. Վիեննա.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. էջեր էջ, 280–281.
  4. Ալիշան, Ղ. (1885). Սիսուան. Վենետիկ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 447