Ֆընտըճագ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Հալեպի նահանգում, Մարաշից մոտ 23 կմ հարավ-արևմուտք, Ֆընտըճագ գետակի զույգ ափերին, անտառապատ լեռների միջև։ Անառիկ դիրքի պատճառով կոչվել է նաև Փոքրիկ Զեյթուն Ֆընտըճագը հիմնել են Հաճնից եկած հայերը, XVIII դ․ 2-րդ կեսին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 3 հզ․ (500 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում Էին այգեգործությամբ ու պարտիզպանությամբ (խաղող, նուշ, թուզ, պիստակ, խնձոր և այլն), արհեստներով (որմնադիրություն, կոշկակարություն, դարբնություն, ջուլհակություն, ատաղձագործություն)։

Գյուղ
Ֆընտըճագ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասՀալեպի նահանգ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Գյուղում կար երկու եկեղեցի (Ա․ Աստվածածին և բողոքականների) և երեք դպրոց։ Ս․ Աստվածածին եկեղեցուն կից արական երկհարկանի դպրոցում (մոտ 300 աշակերտ) սովորում Էին նաև հարևան հայաբնակ գյուղերի երեխաներ։ 200 աշակերտուհի ուներ օրիորդաց դպրոցը և մոտ 40 երեխաներ կային բողոքականների դպրոցում։ Ֆընտըճագի բնակիչները 1909 թվականին՝ հայկական կոտորածների և 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքնապաշտպանության։

Գյուղն ավերվել Է, բնակչությունը՝ սրատվել։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Հետագայում նրանց մի մասը ներգաղթել է Հայաստան։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ֆընտըճագ, Մոնտեվիդեո, 1949։
  • Նորաշխարհյան Լ․, Զեյթունը 1914-1921 թթ․, Ե․, 1984, Էջ 61-67։