Խաչատուր Բ Երաժիշտ, Խաչատուր Բ Զեյթունցի, Խաչիկ Ուլնեցի (մոտ 1499, գ. Ուլն (Զեյթունի գավառ) - 1584 թ. փետրվարի 4, Սիս, Կիլիկիա), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս` 1560-ից։ Օծվել է փետրվարի 16-ին։ Ենթադրվում է, որ «Երաժիշտ» պատվանունն ստացել է ձայնային լավ տվյալներ ունենալու և հոգևոր-եկեղեցական երաժշտության վարպետ լինելու կամ Կիլիկիայում երաժշտական արվեստը հովանավորելու համար։ Ծերության պատճառով մոտ 1581-ին իրեն փոխանորդ և հաջորդ է նշանակել Ազարիա Ջուղայեցի եպիսկոպոսին։ Վերջինիս հետ 1582-1583-ին տեսակցել է Կիլիկիայում Հռոմի պապի պատվիրակ Լեոնարդո Աբել եպիսկոպոսին և հավանաբար նրա միջոցով երկու թղթեր (պահպանվում են Վատիկանի դիվանում, «ՀԱ», 1892, № 8) ուղարկել Գրիգոր XIII պապին, որոնցով հռոմեական եկեղեցուն դավանաբանական զիջումների ճանապարհով ցանկացել է ստանալ պապի օգնությունը կամ միջնորդությունը՝ Կիլիկիայում հայ ժողովրդի քաղաքական կացությունը բարվոքելու համար։ Սակայն պապը ոչ մի իրավական քայլ չի ձեռնարկել։ Խաչատուր Բ Երաժիշտի մահից հետո (թաղվել է Սսում) գրագրությունները շարունակել է հաջորդը, բայց դարձյալ ապարդյուն։

Խաչատուր Բ Երաժիշտ
Ծնվել էմոտ 1499[1]
ԾննդավայրԶեյթունի գավառ[1]
Մահացել էփետրվարի 4, 1584(1584-02-04)[1]
Մահվան վայրՍիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21