Բաբկեն Կյուլեսերյան

եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասեր, խմբագիր, Երուսաղեմի միաբան

Բաբկեն Կաթողիկոս աթոռակից Ավետիքի Կյուլեսերյան (ավազանի անունը՝ Հարություն, մարտի 23, 1868(1868-03-23), Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 9, 1936(1936-07-09) կամ ապրիլի 9, 1936(1936-04-09)[1], Անթիլիաս, Մեծ Լիբանան, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, եկեղեցական գործիչ, պատմաբան, բանասեր, խմբագիր, Երուսաղեմի միաբան[2]։

Բաբկեն Կյուլեսերյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1868(1868-03-23)
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհուլիսի 9, 1936(1936-07-09) (68 տարեկան) կամ ապրիլի 9, 1936(1936-04-09)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԱնթիլիաս, Մեծ Լիբանան, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհոգևորական, պատմաբան, բանասեր և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՅՈՑ

1928 թվականից՝ Մեծի Տանն Կիլիկիո Բաբկեն Ա-ի աթոռակից կաթողիկոս[3]։

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Կյուլեսերյանը ծնվել է 1868 թվականի մարտի 23-ին, Այնթապում (Կիլիկիա1885-1889 թվականներին սովորել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում, Արմաշի դպրեվանքում (1889-1896): 1896 թվականին ստացել է վարդապետական աստիճան, 1910 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1931 թվականին՝ արքեպիսկոպոս։ 1899 թվականին՝ Տարոնի ընդհանուր վանահայր և առաջնորդական տեղապահ։ Զորավար Անդրանիկի հետ մտերմություն ունենալու կասկածով՝ 1900 թվականի վերջին ձերբակալվել է Մուշում, ազատվել է Մ. Օրմանյանի ջանքերով։ 1901 թվականին եղել է Կ. Պոլսի Ազգային մատենադարանի գրադարանապետ։ Ուսուցչություն է արել տեղի Պերպերյան, Կեդրոն, և այլ վարժարաններում։ 1905-1906 թվականներին խմբագրել է «Լույս» (Կ. Պոլիս), 1918-1919 թվականներին՝ «Տավրոս» (Բոստոն) պարբերականները։ 1914-1922 թվականներին զբաղվել է հովվական գործով ԱՄՆ-ի հայաշատ վայրերում։ 1924 թվականից դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում, 1927 թվականին ձեռնարկել է «Սիոն» հանդեսի վերահրատարակման, 1932 թվականին հիմնել ու խմբագրել է «Հասկ» հանդեսը[4][5][6]։

Աշխատակցել է «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «Արարատ» և այլ պարբերականների, գրել Հայ եկեղեցու և գաղթավայրերի պատմությունը, բանասիրաազգագրական, կրոնաաստվածաբանական հարցերին վերաբերող աշխատություններ, կազմել կրոնագիտության ձեռնարկներ, ձեռագրացուցակներ։

Մահ խմբագրել

Բաբկեն Կյուլեսերյանը մահացել է 1936 թվականի հուլիսի 9-ին, Անթիլիասում, թաղված է Հալեպի Ս. Քառասուն մանկունք եկեղեցու գավթում։ Որմէ ետք Խորէն Կաթողիկոսի հրամանով եւ նախաձեռնութեամբ, վախճանումէն 30 տարիներ ետք Վեհափառ Հօր աճիւները կ'ամփոփուին Լիբանան, Անթիլիասի Զարեհեան դամբարանէն ներս։

Երկեր խմբագրել

  • Եղիշէ։ Քննական ուսումնասիրութիւն, Վիեննա, 1909։
  • Ծովք։ Ծովք-Տլուք և Հռոմ-Կլայ, Վիեննա, 1904։
  • Քաջն Վարդան, Բոստոն, 1920։
  • Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Վիեննա, 1930։
  • Հայ եկեղեցի. Ուսումնասիրութիւններ, Երուսաղեմ, 1930։
  • Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ, Անթիլիաս, 1939։
  • Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան յատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու եւ կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար, Գ. տպագրութիւն, Անթիլիաս, Լիբանան, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1948[7]։
  • Ցուցակ ձեռագրաց Անկիւրիոյ Կարմիր վանուց եւ շրջակայից, Անթիլիաս, 1957։
  • Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան յատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու եւ կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար, Դ. տպագրություն, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, 1971[8]։
  • Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ 1441-էն մինչեւ մեր օրերը։ 2-րդ հրատարակչություն, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1990[9]։
  • Խորհրդածութիւններ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ եօթը խորհուրդներու վրայ, Փարիզ, ա. հ., 2000[10]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Բաբկեն Կյուլեսերյանից (Երուսաղեմի միաբան, Կիլիկիո աթոռակից կաթողիկոս) Վահան Թեքեյան - Open Jerusalem». www.openjerusalem.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  3. «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Բաբկեն Ա. Կյուլեսերյան Աթոռակից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո (1868-1928-1936) (Personal Name)». koha.etchmiadzinlibrary.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.(չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԻՕՆ». Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
  7. Կյուլեսերյան Բաբկեն (1948). Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան հատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրեայ դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար. Կրօնական մատենադարան (Գ. տպագրություն ed.). Անթիլիաս։ Լիբանան: տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ.(չաշխատող հղում)
  8. Կիւլեսէրեան Բաբգէն (1971). Քրիստոնէական ըստ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ վարդապետութեան յատկապէս պատրաստուած մեր ազգային վարժարաններու և կիրակնօրյա դպրոցներու ուսուցիչներուն եւ ուսանողներուն համար. Կրօնական մատենադարան (Դ. տպագր ed.). Անթիլիաս: տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Հրատ. Կիլիկիոյ Կաթողիկոսութեան.(չաշխատող հղում)
  9. Կիւլեսէրեան Բաբգէն (1990). Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիոյ 1441-էն մինչեւ մեր օրերը (2-րդ հրատ ed.). Անթիլիաս: տպ. Կաթողիկոսութեան Մեծի Տանն Կիլիկիոյ.(չաշխատող հղում)
  10. Կիւլէսէրեան Բաբգէն (2000). Խորհրդածութիւններ Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ եօթը խորհուրդներու վրայ. Փարիզ: ա. հ.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Ակինեան Ն., Բաբկէն Ա. Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ, «ՀԱ», 1936, №7: