Ազարիա Ա Ջուղայեցի

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազարիա Ջուղայեցի (այլ կիրառումներ)

Ազարիա Ջուղայեցի (հայտնի է նաև Ազարիա Շահկերտցի անունով, 1563, Շահկերտ - հունիսի 2, 1601(1601-06-02), Սիս, Թուրքիա), Սսի կաթողիկոս 1584 թվականից[1]։

Ազարիա Ա Ջուղայեցի
Կառավարում
Անձնական տվյալներ
 

ԿենսագրությունԽմբագրել

Ազարիա Շահկերտցին ծնվել է Երնջակ գավառի Շահկերտ ավանում՝ Պողոսի և Օղլանփաշի ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր՝ Աղուպշի, Փաշա և Ալինջա։ Եղել է Ներսես Ամկեցու աշակերտը։ Կրոնական և վարդապետական գործունեություն է իրականացրել Երնջակում, Հալեպում, Սիսում[1]։

Հալեպում բացել է վարդապետական դպրոց, որտեղ դասավանդել է։ Նրա աշակերտներից են եղել Մեսրոպ Տաթևացի, Հակոբ Զեյթունցի, Հովհանես Անթափցի, Մկրտիչ Խարբերդցի վարդապետները[1]։

Հեղինակ է «Մանկութիուն քերականութեան» աշխատությանը։ Գրել է նաև մի շարք տաղեր, որոնցից 7-ը հասել են մեր օրերը։ Հիմնականում դրանք ունեցել են կրոնական բովանդակություն, որոնցից ուշադրության է արժանի հատկապես «Տաղ վասն գինւոյ յԱզարիայէ ասացեալ» տաղը[1]։

Սսի կաթողիկոսԽմբագրել

Հաջորդել է Խաչատուր Բ Երաժիշտ կաթողիկոսին, որի աթոռակիցն էր։ Հռոմի պապի հետ հայ եկեղեցուն հակոտնյա կրոնական բանակցությունները շարունակելու պատճառով Ազարիա Ջուղայեցին 1586 թվականին գահազրկվել է՝ աթոռը զիջելով իր հակառակորդ Տիրատուր Ա Սսեցուն։ Այնուհետև Ազարիա Ջուղայեցին մեկնել է Կոստանդնուպոլիս և 1591-ին գրավել Հովհաննես Բ Ուլնեցու պատրիարքական աթոռը։ 1592 թվականին վերադարձել է Սիս և վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Վատիկանի մատենադարանում պահպանվել են Հռոմի պապի հետ նրա վարած բանակցությունների փաստաթղթերը (ընդօրինակները գտնվում են Վենետիկի Մխիթարյան մատենադարանի № 308 ձեռագրում)։ Գրել է «Մեկնութիւն քերականութեան» աշխատությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 222։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 100