Սուրբ Բարսեղ եկեղեցի (Նոր Կեսարիա)

Սուրբ Բարսեղ եկեղեցի կամ Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում, կառուցվել է 2009 թվականին։

Սուրբ Բարսեղ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՆոր Կեսարիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2009
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2009
Քարտեզ
Քարտեզ

Նոր Կեսարիա գյուղում 2009 թվականին Բարսեղ Գըզըլյանը նախաձեռնում կառուցվում է Սուրբ Բարսեղ եկեղեցին, այդ նախաձեռնությանը միջնորդում է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, որը կառուցվել է տուֆ տեսակի քարից, իսկ ճարտարապետը եղել է Հրաչյա Գասպարյանը։

Եկեղեցու խորանի երկու կողմերում կան ավանդատները։

2011 թ-ի օգոստոսի 20-ին եկեղեցին օծվում[2] է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի մասնակցությամբ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նոր Կեսարիայի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Օծվեց Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին». ter-hambardzum.do.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.