Անթիլիաս (արաբ․՝ أنطلياس‎‎), քաղաք՝ Լիբանանում։ Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիներ, Հույն կաթողիկե և Հույն ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։

Քաղաք-արվարձան
Անթիլիաս
أنطلياس
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՄարզԼեռնալիբանան
ՇրջանՄաթն
ՀամայնքԱնթիլիաս-Նաքքաշ
ՔաղաքապետՄարք Մռադ (Marc Mrad)
Ազգային կազմԱրաբներ, Հայեր
Անթիլիաս (Լիբանան)##
Անթիլիաս (Լիբանան)

Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Անվանումն ունի հունական ծագում (ἀντήλιος) և կազմված է է ἀντ ― «հակա» և ἥλιος «արև» բառերից, այսինքն նշանակում է «արևին հանդիման»։

Ինքնակառավարման մարմինը խմբագրել

Անթիլիասը ընդգրկված է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմում՝ Լիբանանի 8 մուհաֆազաթներից (մարզերից) մեկում՝ Մաթնում։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կազմում է 193 հեկտար (1.93 կմ²)[1]։

Աշխարհագրական տեղանք խմբագրել

Անթիլիասի տարածքը կազմված է ափամերձ պարարտ դաշտավայրային մասից և արևելյան կողմի լեռնային հատվածից։ Ներառում է նաև Անթիլիաս գետակի երկու ափերի երկայնքով ձգվող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնվող Ֆավար աղբյուրն է, գետակը հոսում է արևելքից արևմուտք՝ թափվելով Միջերկրական ծով։ Գետակի ջրերը խիստ աղտոտված են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացվածության և կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով[2]։

Մինչև 20-րդ դարի 90-ական թվականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը և Անթիլիասի գետահովիտը կառուցապատված չէին և ծածկված էին նարնջի ու բանանի ծառերով։ Բնակելի և առևտրային նշանակության շենքերի բուռն և հիմնականում քաոսային շինարարությունը ծանր ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա․ կանաչ տարածքները գրեթե իսպառ վերացան։

Առեւտուր, սնունդ, ժամանց խմբագրել

Անթիլիասում կան այնպիսի հանրահայտ մոլեր, ինչպիսիք են ABC-ն և Le Mall-ը, Spinneys և Bou Kahlil սուպերմարկետներ, Cine St Elie, Grands Cinemas և CineMall կինոթատրոնները։ Հինգ առևտրային բանկեր կան Անթիլիասը ափամերձ մայրուղուն կապող փողոցում։ Փողոցներից մեկն էլ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցքղ ռեստորաններով, ինչպիսիք են ճապոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանյան Petit cafe-ն, Keif-ը և Lebnene-ն, ամերիկյան Spot-ը և Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը[3][4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար T Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն
 
Անթիլիասի Սբ. Եղիա կաթողիկե եկեղեցին
St. Elias Catholic Church in Antelias, Lebanon

Garden Tower-ը Անթիլիասում կառուցված առաջին հյուրանոցն է։ Այն տեղակայված է Անթիլիասի գլխավոր տեսարժան վայրի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության նստավայրից ոչ հեռու։ Տարածքում կան նաև այլ կարևոր կրոնական կենտրոններ, ինչպիսիք են մարոնիների Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները և Հույն Ուղղափառների Սբ. Միքայել եկեղեցին։ Անթիլիասում է Կսար Ակիլ (Ksar Akil) հնավայրը՝ որտեղ հայտնաբերվել են տարածաշրջանի ամենահին՝ 30․000 տարեկան մարդու մնացորդները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Municipality of Antelias». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Environmental Status Of Lebanese Waters
  3. Restaurants Strip in Antelias
  4. Restaurants in Antelias
  5. Ksar Akil Cave
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթիլիաս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 405