Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն[1] կամ Առաքելական Աթոռ Սրբոց Յակովբեանց Յերուսաղեմ, Հայ առաքելական եկեղեցու պատրիարքությունն է Սուրբ Երկրում։ Պատրիարքն ունի արքեպիսկոպոսի աստիճան, նրա նստավայրն է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը՝ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Ներկա պատրիարքն է Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը սկսած 2013 թվականից[2]։

Երուսաղեմի հայոց պատրիարքություն
պատկեր
Տեսակպատրիարքություն
Մասն էՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնադրման թվական638
Երկիր Պաղեստին, Երուսաղեմ
ՂեկավարՆուրհան Մանուկյան
ԳլխամասՍուրբ Հակոբյանց եկեղեցի, Երուսաղեմ
Կայքarmenian-patriarchate.com
Քարտեզ
 Armenian Patriarchate of Jerusalem Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Սուրբ Հակոբյանց վանք

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է VII դարում։ Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազար քմ)։ Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը։ Պատրիարքը Սուրբ Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը։ Նրան ընտրում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է։ Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Երուսաղեմի վրա իշխող պետության ղեկավարը[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Երուսաղեմի հայոց պատրիարքություն | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետական Աթոռները, Երուսաղեմի հայոց պատրիարքություն». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 643