Ծամնդավ, բերդաքաղաք Փոքր Հայքում, համանուն գավառի կենտրոնը։ Միջին դարերում հսկում էր Կեսարիայից Մելիտենե տանող տարանցիկ մայրուղին։

Պատմություն խմբագրել

11-րդ դարում Ծամնդավը մտել է Վասպուրականի թագավոր Սենեքերիմի որդի Դավիթ Արծրունու (1025-1035) և Վանանդի թագավոր Գագիկ Աբասյանի (1065-1080) տիրույթների մեջ։ 1066-1072-ին Ծամնդավը Գրիգոր Վկայասերի կաթողիկոսանիստն էր։ 1080-ից բերդաքաղաքը հայ իշխաններից խլել են սելջուկ ամիրաները։ Վերջիններիս տիրապետության ժամանակ բերդը վերածվել էր արքունի բանտի, ուր բանտարկում էին ապստամբ ավագանուն։

Ծամնդավի գավառը եղել է հայաշատ։ Այդտեղ հիշվում են Սըվղըն գյուղի Խնձորի վանքը, Ագարակ գյուղի Սբ. Թորոս եկեղեցին, Քարաջաֆենկ գյուղի Հայոց վանքը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 114