Թորոս Ա (մոտ 1070 - ոչ վաղ քան փետրվարի 17, 1129 և ոչ ուշ քան փետրվարի 16, 1130), 1100 թվականից Կիլիկիայի Հայոց իշխան։

Թորոս Ա
Ծնվել էմոտ 1070 թ.
Մահացել էոչ վաղ քան փետրվարի 17, 1129 և ոչ ուշ քան փետրվարի 16, 1130
Մահվան վայրԴրազարկի վանք
ԳերեզմանԴրազարկի վանք
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունմիապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ
Ծնողներհայր՝ Կոստանդին Ա
Զբաղեցրած պաշտոններմիապետ, քաղաքական գործիչ, կառավարիչ
ԵրեխաներԿոստանդին Բ և Օշին Ռուբինյաններ

Թագավորության շրջան

խմբագրել

Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների[1]։ Թորոսը վրեժխնդիր է լինում հույն ավատատեր Մանդալ եղբայրներից, որոնք սպանել էին Գագիկ Բ-ին։ Կապադովկիայի և Կիլիկիայի սահմանի վրա զավթելով` նրանց Կնդրոսկավիս (Կիզիստրա) ամրոցը, որը գտնվում էր Տավրոսի ստորոտում` Թորոսը նրանց հրամայել է բերել իրենց կողմից սպանված հայոց թագավորի սուրն ու հագուստը։ Թորոսը և նրա հայ զորականները տեսնելով բերվածը` դառնորեն լաց են լինում։ Սրանից հետո հրամայում է խոշտանգել հույն իշխաններին[2]։ Այդ ժամանակ Մանդալ եղբայրներից մեկն ասել է. «Դու հայ մարդ ես, և մեք հոռոմի իշխանք, զի՞նչ կամիս պատասխանի տալ հոռոմոց թագաւորին, որ դատես զհոռոմ մարդ»։ Թորոս յայնժամ սրտմտեալ Թորոս, և զոյն երեսացն այլագունեցաւ... և ասէր. «Ո՞վ էիք դուք, որ զայր հզոր և զօծեալ թագաւոր հայոց սպանանէիք և կամ զի՞նչ պատասխանի ևտուք ազգին հայոց»։ Եւ լալախառն սկսաւ չարաչար հարկանել զնա` մինչև սատակեցաւ դառնահառաչ մահուամբ։ Եւ յայնժամ գոհանայր զաստուծոյ, որ էառ զվրէժ արևանն Գագկայ հայոց արքային, վասն զի հայր հօրն նորա Ռուբեն ի զօրացն Գագկայ էր»[3]։ Ռումի սելջուկների կողմից Կիլիկիան հաճախ էր ենթարկվում հարձակման։ Անցնելով Տավրոսը 1107 թվականին թուրքերը ներխուժում են Անարզաբա, կողոպտելով Թորոսի երկիրը և կտրելով Մարաշի հարթավայրը հասնում են մինչև Գող Վասիլի տիրույթը, մինչև Բերդուս բնակավայրը։ Հայկական զորաջոկատը հավաքելով Վասիլը` Թորոսի հետ միասին ջախջախում են թուրքերին։ Թուրքերը հաջորդ տարի կրկին ներխուժում են, բայց ջախջախվում են դաժան ճակատամարտում։ Կիլիկիա են ներխուժում երկու տարի անց, բայց այս անգամ սահմանափակվում են Անազարբայի գավառի կողոպուտով։ Նրանք հեռանում են մեծ ավարով, քանի որ Թորոսը չհամարձակվեց մեն-մենակ ելնել նրանց դեմ[2]։ Թորոսի և Լևոնի փոխհարաբերությունները, թե ինչպիսին են եղել խաչակիրների հետ շատ սուղ են եղել։ Քեսունի իշխան Վասիլ Տղային գերելով Թորոսը` նրան տվել է Բալդուին Բուրժեցու ձեռքը, չնայած այն հանգամանքին, որ Վասիլը իր եղբայր Լևոնի փեսան էր և Գող Վասիլի հոգեզավակը, որն օգնել էր Թորոսին։ 1118 թվականին նրա եղբայր Լևոնը օգնել է Անտիոքի իշխան Ռոժերին ընդդեմ Սիրիայի էմիրների և ցուցաբերելով խիզախություն` աջակցել էր նրա հաղթանակին։ Անարզաբան գրավելով Թորոսը` այդտեղ կառուցում է մայր տաճար, վերկանգնում է հին վանքերը, կառուցում նորերը և կատարում նվիրատվություններ[2]։ Թորոսը կրել է սեբաստոս տիտղոսը։ Կամավոր կամ հարկադրաբար Թորոսը հրաժարվում է ապստամբ հպատակի կարգավիճակից և հնազանդվում է Բյուզանդիային, որի դիմաց էլ արժանանում է սեբաստոսի տիտղոսին, ինչը նրան իրավունք է տվել կառավարելու իրավական առումով կայսրությանը պատկանող, բայց իր փաստացի սեփականությունը հանդիսացող երկիրը։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան. Երևան: Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. 1978. էջեր Հատոր 4, էջ 207.
  2. 2,0 2,1 2,2 Միքայելյան, Գրիգոր (2007). Կիլիկիայի հայկական պետության պատմություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 98–99.
  3. Ուռհայեցի, Մաթեոս (1898). Ժամանակագրություն. էջեր 318–321.
  4. Տեր-Պետրոսյան, Լևոն (2007). Խաչակիրները և հայերը, Հատոր 2. Երևան. էջ 99.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)