ՍիվիլՆեթ
ՍիվիլՆեթ (CivilNet), հայաստանյան առցանց հեռուստատեսություն։ Լուսաբանում է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրները։ Բովանդակություն է թողարկում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
ՍիվիլՆեթ CivilNet | |
---|---|
Տեսակ | առցանց լրատվամիջոց |
Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն |
Գլխավոր խմբագիր | Կարեն Հարությունյան |
Հիմնադրվել է | 2011 թվական |
Հիմնադիր | Վարդան Օսկանյան Սալբի Ղազարյան |
Երկիր | Հայաստան |
Գրասենյակ | Երևան, Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 |
Պարգևներ | Ազատ մամուլի մրցանակ 2019 |
Կայք | www.civilnet.am |
էլեկտրոնային փոստ | info@civilnet.am |
ՍիվիլՆեթի տնօրենը Աբրահամ Պողիկեանն է, գլխավոր խմբագիրը՝ Կարեն Հարությունյանը։
Պատմություն
խմբագրելՍիվիլՆեթը Սիվիլիթաս հիմնադրամի ծրագիր է, որը գործում է 2011-ի սեպտեմբերի 21-ից։ Սիվիլիթաս հիմնադրամն ստեղծվել է 2008-ին՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանի կողմից։
Իր գործունեության ընթացքում ՍիվիլՆեթը տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցել է տեղական, միջազգային և սփյուռքյան բազմաթիվ կազմակերպությունների ու անհատների, ինչպես նաև կառավարական հաստատությունների հետ[1]։
ՍիվիլՆեթն ունի լրագրողական էթիկայի կանոնագիր[2], աշխատակիցների սոցիալական մեդիայի ուղեցույց[3] և մի քանի այլ ուղեցույցներ[4]։
Մրցանակներ
խմբագրելՍիվիլՆեթն իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների։
2012-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ անկախ ժյուրին Ոսկե բանալին՝ որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, շնորհել է ՍիվիլՆեթին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց[5]։
2015-ին ՍիվիլՆեթն արժանացել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Տարվա ԶԼՄ» մրցանակին[6]՝ «Քո գրպանից» հաղորդաշարի շրջանակում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վերհանելու համար, ինչպես նաև նորվեգական Fritt Ord և գերմանական Zeit-Stiftung հիմնադրամների համատեղ Ազատ մամուլի մրցանակին (Free Media Award)՝ 2019-ին[7]։
Freedom House-ի «Մեդիան և ազատությունը-2019» զեկույցում նշվել է ՍիվիլՆեթի՝ որպես անկախ լրատվամիջոցի դերը նախորդող տարում Հայաստանում տեղի ունեցած ցույցերի լուսաբանման գործում։ Զեկույցում ասվում է, որ լրատվամիջոցները (այդ թվում՝ ՍիվիլՆեթը) օգնեցին կասեցնել նախկին ռեժիմի կողմից տարածվող ապատեղեկատվությունը[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՍիվիլՆեթի գործընկերներ». www.civilnet.am. ՍիվիլՆեթ.
- ↑ «ՍիվիլՆեթի էթիկայի կանոնագիր». www.civilnet.am. ՍիվիլՆեթ.
- ↑ «ՍիվիլՆեթի աշխատակիցների սոցիալական մեդիայի ուղեցույցը». www.civilnet.am. ՍիվիլՆեթ.
- ↑ «ՍիվիլՆեթի՝ տվյալների ստուգման ուղեցույցը». www.civilnet.am. ՍիվիլՆեթ.
- ↑ dev_foi (2012 թ․ սեպտեմբերի 28). «Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ». Ինֆորմացիայի ազատության կենտրոն. Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Հակակոռուպցիոն մրցանակաբաշխություն 2015». armla.am. Իրավաբանների հայկական ասոցացիա. 2015 թ․ դեկտեմբերի 9.
- ↑ «THE FREE MEDIA AWARDS 2019». Fritt Ord (գրքային նորվեգերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Media Freedom: A Downward Spiral». Freedom House (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 9-ին.