Գող Վասիլ
Գող Վասիլ (լատին․՝ Cavasilius, արաբերեն՝ Բասիլ էլ Էրմենի, 11-րդ դար - հոկտեմբերի 12, 1112), Կիլիկիայի հայ իշխան, Կամսարականների տոհմից։ Իշխել է Քեսունում, Մարաշում, Հռոմկլայում և այլ գավառներում։ Նրանից վասալական կախման մեջ են եղել մի քանի մանր հայ իշխաններ։ Գող Վասլի մոտ են ապաստանել սելջուկներից պարտված Կապադովկիայի հայ իշխանները։ 1101 —1105 թվականներին նրա տիրույթներում է գտնվել հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը։ Գող Վասիլը հաջողությամբ ետ է մղել սելջուկների հարձակումները (1107, 1108)։
Գող Վասիլ | |
---|---|
Ծնվել է | 11-րդ դար |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1112 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | գերիշխան |
Երեխաներ | Վասիլ Տղա |
1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը[1]։
Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խաչակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103 թվականին Բոլդուին Եդեսացուն՝ 1108 թվականին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112 թվականին գող Վասիլը Տանկրեդ Անտիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տիրույթների զգալի մասը։ Ենթադրվում է, որ «Գող» մականունը գող Վասիլը ստացել է իր ռազմական հաջողությունների համար։ Կա նաև տեսակետ, որ «գող» բառն ունի գրաբար հայերենի ծագում։ Այսինքն` «գող» բառը նշանակում է, ոչ թե խլել, հափշտակել, այլ գրավել, վերցնել(ըստ Հրաչյա Աճառյանի բառարանից)
Գրականություն խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Gérard Dédéyan, « Les princes arméniens de l'Euphratèse et l'Empire byzantin… », op. cit., p. 84
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 150)։ |