Կոպիտառ, Այլասեռ քար (լատիներեն՝ Cupido սիրո աստծո անունով), բերդ Կիլիկիայում։ Հսկել է Սիս քաղաքի մատույցները։

Կոպիտառ
ՏեղագրությունԿիլիկիա

Կոպիտառի մասին տեղեկությունները կցկտուր են։ 1149-1151 թվականներին եղել է Հայոց կաթողիկոսանիստը, երբ Գրիգոր Գ Պահլավունին և իր եղբայր Ներսես Շնորհալին Ծովքից առժամանակ տեղափոխվել են Կոպիտառ՝ խույս տալով Իկոնիայի սուլթանի հարձակումից։

Կիլիկյան Հայաստանի եպիսկոպոսական թեմի կենտրոններից էր։ Կիլիկիայի Հայոց իշխաններն ու թագավորները ըմբոստ իշխաններին հաճախ բանտարկել են Կոպիտառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 598