Եփրատես, հայկական իշխանություն Եփրատ գետի շուրջը 1086-1117 թվականներին։ Մտել է Փիլարտոս Վարաժնունու պետության կազմի մեջ։ Պետության տրոհման հետևանքով Քեսունում իրեն անկախ է հայտարարել հայազգի զորավար Գող Վասիլը, ով շուտով ստեղծել է իր անկախ իշխանությունը՝ Եփրատեսը։ Եփրատեսը Մերձավոր Արևելքի առավել խոշոր ու հզոր հայկական իշխանություններից էր։ Գող Վասիլը դաշնակցել է խաչակիրների հետ։ Սակայն նրա որդու՝ Վասիլ Տղայի օրոք հայերի և խաչակիրների հարաբերությունները վատթարանում են։ 1117 թվականին խաչակիրները գերի վերցնելով հայոց իշխանին, կտտանքների միջոցով ստանում են նրա համաձայնությունը իրենց հանձնելու Եփրատեսը։ Դրա հետևաքնով շուտով իշխանության տարածքը մտնում է Եդեսիայի կոմսության կազմի մեջ։

Եփրատես
 Բյուզանդական կայսրություն 1086 - 1117 Եդեսիայի կոմսություն 
Քարտեզ


(Իշխանությունը)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Քեսուն
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Իշխան
Պատմություն