Կատարում բնակվում է 1000-5000 հայ, որոնք հիմնականում ապրում են մայրաքաղաք Դոհայում։ Հայերը այստեղ գաղթել են Սիրիայից, Լիբանանից և Արաբական երկրներից, հիմնականում ապրուստի բարենպաստ պայմաններ գտնելու համար։ 1990-ական թթ. սկսած Կատար ներգաղթած գաղթականների մի մասը Հայաստանից և Ռուսաստանից եկած հայեր են։ Կատարահայերի մեծ մասը պատկանում է հայ Առաքելական եկեղեցուն և գտնվում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության իրավասության ներքո (Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների փոխանորդություն)։