Արամ Ա
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Ա Քեշիշյան (մայիսի 8, 1947, Բեյրութ, Լիբանան), Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս։
Արամ Ա. Քեշիշյան Պետրոս Քէշիշեան | ||
| ||
---|---|---|
հուլիսի 1, 1995[1] | ||
Նախորդող | Գարեգին Բ Սարգսյան (1977-1995), որ հետագայում դառնում է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (1995-1999) | |
Կրթություն՝ | Ֆորդհեմի համալսարան | |
Մասնագիտություն՝ | հոգևորական | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 8 Մարտ 1947 | |
Ծննդավայր | Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ | |
Քաղաքացիություն | Լիբանան | |
Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Պետրոս Քէշիշեան | |
Պարգևներ | ||
Կենսագրություն
խմբագրելԱրամ Ա. Քեշիշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Կրթություն
խմբագրելԱրամ Ա-ն նախնական կրթություն է ստացել Լիբանանի Մեսրոպյան վարժարանում։
- Հոկտեմբեր 1961թվականին, ընդունվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանքում,Անթիլիաս ։ Դպրեվանքի Ժառանգավորաց բաժնի քառամյա շրջանը աւարտելուց հետո,
- Մայիս 1965 թվականին ձեռնադրվում է սարկավագ՝ ձեռամբ Գարեգին Եպսկ. Սարգիսյանի։ Իսկ Դպրեվանքի Ընծայարանի բաժնի եռամյա շրջանի ավարտին,
- Մայիս 1968 թվականին ձեռնադրվում է աբեղա՝ ձեռամբ Լիբանանի Հայոց Առաջնորդ Տաճատ Արք. Ուրֆալյանի եւ
- Ապրիլ 1970 թվականին ստանում է Վարդապետական աստիճան՝ ձեռամբ Խորէն Ա. Կաթողիկոսին։
- Հոկտեմբեր 1978 թվականին, դեռեւս ուսանող Միացյալ Նահանգներում, ընտրվում է Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ եւ
- Մայիս 1979 թվականին՝ Առաջնորդ։
- Մայիս 1980 թվականին ստանում է Ծայրագույն Վարդապետության աստիճան, և հաջորդ օրն իսկ ձեռնադրվումէ Եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսին։
- Հունվար 1985 թվականին ստանում է Արքութեան տիտղոս։
Դպրեվանքի ուսման շրջանը հաջողությամբ ավարտելուց հետո,
- 1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր արևելքի Աստվածաբական ճեմարանում (Near East School of Theology), Բեյրութի ամերիկյան համալսարանում(American University of Beirut), Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում (Ecumenical Institute of Bossey), Օքսֆորդի համալսարանի (Oxford University) արևելագիտության բաժնում և Նյու Յորքի (Fordham University) Ֆորդհամի համալսարանում։ Եւ ստացել է ակադեմական հետեւյալ վկայականները.- բակալավրի (B.A.), Աստվածաբանության մագիստրոսի (M.Div.), Եկեղեցական պատմության մագիստրոսի (S.T.M.) եւ Փիլիսոփայության դոկտորի (Ph.D.) կոչումներին։
- 1968 - 1975 թվականներին մինչեւ Ամերիկա ուսման գնալը, Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքում վարում է հևտեւևալ պաշտոնները.- Փոխ-Տեսուչ Մարտիկյան վարժարանի, Դպրեվանքի Տեսչի Օգնական ու ապա՝ Փոխ-Տեսուչ, աստվածաբանական նյութերու դասախոս Դպրեվանքում, և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջ-եկեղեցական հարաբերութեանց Ընդհանուր Քարտուղար։
- 1972- 1975 դասաւանդում է նաև Հայկազյան համալսարանում և դասախոսություններ է տալիս Բեյրութի Համալսարանում (BUC) և Ամերիկյան համալսարանում (AUB)։
Միջ-եկեղեցական շարժումը (Ecumenical Movement)
խմբագրելՎեհափառին հայրապետի եկեղեցական կյանքում կարևոր տեղ է գրավում միջ եկեղեցական շարժումը ( Ecumenical Movement ): Աբեղայական Ձեռնադրությունից անմիջապես հետո , հանգրուանային զարգացումով նա իր հետևողական ու գործոն մասնակցությունն է բերում միջազգային եկեղեցական շարժումին՝ թե՛ տեղական, թե՛ Միջին Արեւելյան եւ թե միջազգային մակարդակներում։ Ներկա գտնվում է սեմինարների ավելի քան երեք հարյուր միջազգային , աստվածաբանական երկխoսութիւններու և համագումարների աշխարհի չորս կողմերը, ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը՝ երբեմն նաև հրավիրվելով որպես դասախոս։
Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհրդի (Middle East Council of Churches) կառույց
խմբագրելՎեհափառ հայրապետը 1974-ին իր կարևոր դերն է ունենում միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ( Middle East Council of Churches ) կառույցի վերակազմակերպման աշխատանքներում, և այդ թվականից սկսած դառնում է նույն խորհրդի գործադիր վարչության մնայուն անդամը։
2006-ից մինչև 2014,Հաջորդական երկու շրջանի ընտրվումէ նախագահ և ապա պատուոյ նախագահ հիշյալ միջ-եկեղեցական խորհրդին։
1977-ին նշանակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը ներկայացուցիչ Վիեննայի PRO ORIENTE կաթոլիկ Էկյումենիկ Կիլիկիո կազմակերպության մոտ, որից հետո Նույն կազմակերպության պատուոյ անդամ է ընտրվում։
(Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches)
խմբագրելԻր գործոն Մասնակցությունը բերում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոն և քաղկեդոն եկեղեցի (Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches):
Ուղղափառ ավետարանչական ( Orthodox Evangelical ) և Արևելեան ուղղափառ Բարեկարգեալ (Oriental Orthodox) ընտանիքների աստվածաբանական տիալոկին միջազգային մակարդակի վրայ՝ որպես հիմնադիր ու մնայուն անդամ վերոհիշյալ հանձնախմբերի։
Կարևոր դեր ունենում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների և կաթոլիկ Եկեղեցւոյ աստվածաբանական երկխոսության Oriental Orthodox Roman Catholic Theological Dialogue նախաձեռնությունում։
Դառնում է մնայու անդամ նաև շրջանային ու միջազգային մի շարք աստվածաբանական Էկյումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների։
Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)
խմբագրել- Վեհափառ Հայրապետին Էկյումենիկ ծառայությունում հատուկ տեղ է զբաղեցնում Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)։
- 1970 թվականից նա իր մասնակցությունն է բերում նշյալ Խորհրդի զանազան բաժանմունքների աշխատանքներում
- Դառնում է անդամ խորհրդի երիտասարդական բաժանմունքին (Youth Department) և ապա «Հաւատ և Կարգ» հանձնաժողովին (Faith and Order Commission) ու նրա գործադիր վարչությանը (Standing Commission):
- 1983 թվականին Ե.Հ. Խորհուրդի Վանքուվըրի, Կանադա համաժողովում ընտրվում է խորհրդի կենտրոնական վարչության անդամը. Իսկ
- 1991 թվականին Քեմբերայի , Ավստրալիա համաժողովում կենտրոնական ու գործադիր Վարչությանց ( Central Committee and Executive Committee ) Ատենապետ՝ եօթ տարվա ժամանակաշրջանի համար։
- Վեհափառը առաջին Ուղղափառն է և ամենից երիտասարդը Ե.Հ.Խորհրդի պատմությունում, որը ընտրվում է միջազգային սույն մեծ կազմակերպության ամենաբարձր պաշտոնի անունից։
- 1998 թվականին Հարարեյի, Զիմբաբվեյում գումարված եկեղեցիների համաշխարհային խորհրդի 8-րդ վեհաժողովին վեհափառ հայրապետ միաձայնության վերընտրվում է Ատենապետ՝ դառնալով եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատմությունում առաջին վերընտրված ատենապետը (1991-1998, 1998-2007) թթ.
Եկեղեցական գործունեություն
խմբագրել1970 թվականին ավարտելով կրթությունը Անթիլիասի Դպրեվանքի ընծայարանի բաժնում Խորեն Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է Վարդապետական աստիճան։ 1978 թվականին երբ դեռ ուսանում էր ԱՄՆ-ում ընտրվել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979 թվականին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ։ 1980 թվականի մայիսին ստացել է Վարդապետության ծայրագույն աստիճան։ Վարդապետության ծայրագույն աստիճան ստանալու հաջորդ օրը Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դարձել է Եպիսկոպոս։ Մինչև ԱՄՆ ուսման մեկնելը Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում ստացել է Անթիլիասի Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Անթիլիասի դպրեվանքի տեսուչի օգնականի և փոխտեսուչի պաշտոնները։ 1972-1975 թվականներին դարձել է Անթիլիասի դպրեվանքի աստվածաբանության դասախոս։ Արամ Ա-ն 1974 թվականին կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կառույցի վերակազմակերպման աշխատանքներին, և նույն տարում դարձել է այդ խորհրդի Գործադիր Վարչության անդամ։ 1977 թվականին նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ։ 1970 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երիտասարդական բաժանմունքի ապա «Հավատք և Կարգ» հանձնաժողովի գործադիր ղեկավար։ 1978 թվականին Արամ Ա. ստացել է Լիբանանի Հայոց Առաջնորդի պաշտոնը։ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1968 թ.` Անթիլիասի դպրեվանքի փոխտեսուչ։
- 1968 թ.` Անթիլիասի Մայրավանքի աստվածաբանության դասախոս։
- 1972-1975 թթ.` Բեյրութի Հայկազյան համալսարանի դասախոս։
- 1974 թ.` Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհուրդի գործադիր վարչության անդամ։
- 1974-1975 թթ.` Բեյրութի Ամերիկյան համալսարանի դասախոս։
- 1975 թ.` Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղար։
- 1977 թ.` Վիեննայի Էկումենիկ կազմակերպությունում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ։
- 1978 թ.` Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդական տեղապահ։
- 1978 թ.` Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
- 1979-1995 թթ.՝ Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
- 1983 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի վարչության անդամ։
- 1994 թ.` World Religions Museum Foundation միջազգային կազմակերպության պատվավոր նախագահ։
- 1998 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ատենապետ։
- 2006 թ.՝ World Religions for Peace միջազգային կազմակերպության նախագահ։
Եկեղեցական պաշտոններ
խմբագրելԳիտական աշխատություններ
խմբագրելաշխատություն | վայր | թվական | լեզու |
---|---|---|---|
Ներսես Շնորհալի - Աստուածաբանու Էքիւմէնիստ | Բեյրութ | 1974 | հայերեն |
Հայաստանեայց Եկեղեցւոյ Ճշմարիտ Դիմագիծը | Անթիլիաս | 1979 | հայերեն |
Վերականգնումի Կամքով | Բեյրութ | 1983 | հայերեն |
Ժողովուրդին հետ | Անթիլիաս | 1989 | հայերեն |
Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադէի Ճամբով | Անթիլիաս | 1996 | հայերեն |
Որդի Աստուծոյ, Որդի Մարդոյ | Անթիլիաս | 1999 | հայերեն |
Ազգ, Եկեղեցի, Հայրենիք | Անթիլիաս | 1999 | հայերեն |
Հաւատքի Առաքելութիւն | Անթիլիաս | 2003 | հայերեն |
Տէր Զօր։ Համազգային Ուխտատեղի | Անթիլիաս | 2005 | հայերեն |
Ծառայութեան Մեծութիւնը | Անթիլիաս | 2005 | հայերեն |
Կեանքը Արժէքներով Իմաստաւորել | Անթիլիաս | 2009 | հայերեն |
The Witness of the Armenian Church in a Diaspora Situation | Նյու Յորք | 1978 | հայերեն |
Conciliar Fellowship | Ջենովա | 1991 | հայերեն |
Orthodox Perspectives on Mission | Օքսֆորդ | 1992 | հայերեն |
The Challenge to be a Church in a Changing World | Նյու Յորք | 1997 | հայերեն |
In search of Ecumenical Vision | Անթիլիաս | 2000 | հայերեն |
L’eglise Face aux Grands defis | Անթիլիաս | 2000 | հայերեն |
The Armenian Church Beyond the 1700th Anniversary | Անթիլիաս | 2002 | հայերեն |
Justice, Paix, Reconciliation | Անթիլիաս | 2003 | հայերեն |
The Christian Witness at the Crossroads in the Middle East | Անթիլիաս | 2004 | հայերեն |
For a Church Beyond its Walls | Անթիլիաս | 2006 | հայերեն |
Pour un Monde Transforme | Անթիլիաս | 2006 | հայերեն |
Dialogue with Youth Montreal | Մոնրեալ | 2009 | անգլերեն, Ֆրանսերեն |
Enriching Life with values | Անթիլիաս | 2009 | հայերեն |
St. Nerses the Gracious and Church Unity | Անթիլիաս | 2010 | անգլերեն |
A Journey of Faith, Hope and Vision | Անթիլիաս | 2011 | անգլերեն |
Taking the Church to the People | Անթիլիաս | 2011 | անգլերեն |
THE ARMENIAN CHURCH | Անթիլիաս | 2016 | անգլերեն |
L’ÉGLISE ARMÉNIENNE | Անթիլիաս | 2018 | ֆրանսերեն |
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ» | Անթիլիաս | 2018 | հայերեն |
АРМЯНСКАЯ ЦЕРКОВЬ | Անթիլիաս | 2018 | ռուսերեն |
. Author: His Holiness Aram I - Antelias, 2016, English, 241 Pages.
Պատկերասրահ
խմբագրել-
«Ներսէս Շնորհալի Աստուածաբան եւ Էքիւմէնիստ» Արամ Վրդ. Քէշիշեան - Պէյրութ, 1974:
-
«Հայ Եկեղեցւոյ Ճշմարիտ Դիմագիծը» Արամ Վրդ. Քէշիշեան - Անթիլիաս,1979:
-
«Որդի Աստուծոյ, Որդի Մարդոյ» Արամ Ա.Կաթողիկոս - Անթիլիաս, 1999:
-
«Ազգ, Եկեղեցի, Հայրենիք» Արամ Ա. Կաթողիկոս - Անթիլիաս, 1999:
-
«Հաւատքի Առաքելութիւն» Արամ Ա.- Անթիլիաս,2003:
-
«ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ՄԵԾՈՒԹԻՒՆԸ» (ԽՈՀԵՐ, ՏԱԳՆԱՊՆԵՐ ԵՒ ԿԵՑՈՒԱԾՔՆԵՐ) Արամ Ա. Կաթողիկոս, Անթիլիաս, 2005
-
«Կեանքը Արժէքներով Իմաստաւորել» Արամ Ա.Կաթողիկոս - Անթիլիաս, 2009
-
Orthodox Perspectives on Mission, Oxford, 1992
-
Aram I. Towards An Ecumenical Ethic For A Responsible Society In A Sustainable Creation, Beirut, 1994
-
Aram I. Et Ethnicité, Antelias, 1996
-
Aram I. In search of Ecumenical Vision, Antelias, 2000
-
Aram I. The Armenian Church Beyond the 1700th Anniversary, Antelias, 2002
-
Aram I. Justice, Paix, Reconciliation, Antelias, 2003
-
Aram I. St. Nerses the Gracious and Church Unity. Antelias, 2010
-
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ» Արամ Ա. Կաթողիկոս: Անթիլիաս, 2018
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կենսագրական». ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։ |